040.0246.150307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 2007 թվականի N 246-Ն
i
ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 15.2-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «02. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված և սույն որոշման 2-րդ կետի համաձայն հատկացվող միջոցների հաշվին իրականացվող ձկան պաշարների համալրման 2007 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվերի ծավալներն ընդլայնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 20000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի փետրվարի 15-ի
N 246-Ն որոշման
2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ` ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ
._________________________________________________________________________.
| Գնման ենթակա |Աշխատանքի |Աշխատանքի|Միավորի| Ֆինանսական ծավալը |
| ձկնատեսակները |կատարման |ծավալը |գինը | (հազ. դրամ) |
| |(Սևանա | (հատ) |(դրամ) |_______________________|
| |լիճ | | | 1-ին |9 ամիս | տարի |
| |բացթողման)| | |կիսամ- | | |
| |ժամկետը | | |յակ | | |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|1. Սևանի կողակ ձկան|2007 թ. | 2266666| 0.2 | 453.3| 453.3| 453.3|
|թրթուրներ (աչքի |հուլիս | | | | | |
|ստադիա) | | | | | | |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|2. Ամառային իշխանի |2007 թ. | 15500| 98.28| 800.0| 1200.0| 1523.4|
|մանրաձուկ (1.5 |նոյեմբեր | | | | | |
|գրամից ավելի) | | | | | | |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|3. Գեղարքունի ձկան |2007 թ. | 59395| 135.0| 2245.0| 4643.6| 8018.3|
|մանրաձուկ (3 գրամից |նոյեմբեր | | | | | |
|ավելի) | | | | | | |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|4. Ամառային իշխանի |2007 թ. | 42000| 175.0| 7350.0| 7350.0| 7350.0|
|մանրաձուկ (4 գրամից |ապրիլ | | | | | |
|ավելի) | | | | | | |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|5. Գեղարքունի ձկան |2007 թ. | 42000| 150.0| 6300.0| 6300.0| 6300.0|
|մանրաձուկ (4 գրամից |ապրիլ | | | | | |
|ավելի) | | | | | | |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|6. Գեղարքունի ձկան |2007 թ. | 15119| 420.0| 6350.0| 6350.0| 6350.0|
|մանրաձուկ (40 գրամից|ապրիլ | | | | | |
|ավելի) | | | | | | |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|Ընդամենը | | | |23498.3|26296.9|29995.0|
._________________________________________________________________________.