Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆ ԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼՐԱ ...

25.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.03.2007  -ից մինչեւ   25.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)

i

606.0047.150307

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»         03           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607134

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2007 թվականի N 47-Ն

 

i

ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել տեսողության հետ կապված քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների` քվեարկությանը մասնակցելուն օժանդակելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

2007թ. մարտի 14-ի

թիվ 47-Ն որոշման

 

ԿԱՐԳ

Տեսողության հետ կապված քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու

հնարավորություն չունեցող քաղաքացիների` քվեարկությանը մասնակցելուն

օժանդակելու

 

1. Ընտրողների ցուցակում տեսողության հետ կապված ինքնուրույն ստորագրելու հնարավորություն չունեցող ընտրողին` նրա խնդրանքով, կարող է օգնել այլ քաղաքացի, ով չպետք է լինի հանձնաժողովի անդամ կամ վստահված անձ:

2. Տեսողության հետ կապված քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների (այսուհետ` ընտրող)` քվեարկությանը մասնակցելուն օժանդակելու նպատակով համապետական ընտրությունների, հանրաքվեի, հնարավորության դեպքում` նաև մյուս ընտրությունների ժամանակ պատրաստվում և տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվում է քվեաթերթիկին համապատասխանող` ստվարաթղթե կաղապար (ձևանմուշ) (այսուհետ` կաղապար), որում քվեաթերթիկի նշումի համար նախատեսված քառանկյանը համապատասխան տեղում բացված են դատարկ V ձևի անցքեր:

3. Հանձնաժողովի քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ տրամադրող անդամը քվեաթերթիկը տեղավորում է քվեաթերթիկին համապատասխանող կաղապարում և քվեարկության ծրարի հետ միասին տրամադրում ընտրողին: Քվեախցիկի մոտ, ընտրողի խնդրանքով հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամը, իսկ ընտրողի ցանկության դեպքում` քվեաթերթիկը լրացնելիս ընտրողին օգնելու իրավունք ունեցող քաղաքացին, ընտրողի համար` ըստ հերթականության, կարդում է քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վերաբերյալ քվեաթերթիկում նշված տվյալները և հնարավորություն տալիս ընտրողին քվեախցիկում գաղտնի լրացնելու քվեաթերթիկը:

Ընտրողն իմանալով իր նախընտրած թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հերթական համարը քվեաթերթիկում, շոշափելով գտնում է կաղապարի համապատասխան դատարկ անցքը և ինքնուրույն V ձևի նշում կատարում քվեաթերթիկում:

4. Քվեաթերթիկում V ձևի նշում կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը հանում է կաղապարից, ծալում, ինքնուրույն կամ հանձնաժողովի անդամի կամ իրեն ուղեկցող քաղաքացու օգնությամբ քվեաթերթիկը տեղավորում քվեարկության համապատասխան ծրարում:

5. Քվեարկության հետ կապված մնացած գործողություններն ընտրողն իր ցանկությամբ կատարում է ինքնուրույն կամ հանձնաժողովի անդամի կամ իրեն ուղեկցող քաղաքացու օգնությամբ:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
14.03.2007
N 47-Ն
Որոշում