(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0039.070307
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 03 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2007 թվականի N 39-Ն
i
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմման վավերականությունը, նշում կատարվում արձանագրության ընդունման ամսաթվի և ժամանակի մասին, ինչը վավերացվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և հանձնաժողովի կնիքով:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ապահովում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ: Տվյալների մուտքագրումը համակարգիչ իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի առաջատար մասնագետը (Երևան քաղաքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների դեպքում` պայմանագրային հիմունքներով ընդունված աշխատակիցը):
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը պատասխանատու է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների` համակարգիչ ճշգրիտ մուտքագրման համար:
i
3. Տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ կատարվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է այդ տվյալի համար նախատեսված դաշտում:
Մուտքագրված տվյալների տպագրման դեպքում քվեարկության արդյունքների աղյուսակի յուրաքանչյուր տող` ըստ ընտրական տեղամասերի, կունենա հետևյալ տեսքը`
.____________________________________________________________________
|Ընտրատա-|Ընտրա-|1.Քվերակու- | | ՏԸՀ-ին |Ելունդ-| |
|րածք N |կան |թյան մասնա- | |հատկացված|ների | |
| |տեղա- |կիցների | |քվեաթեր- |համար- | |
| |մաս N |թիվը | |թիկների |ները | |
| | | | |թիվը | | |
| | | | | | | |
|________|______|____________|_________|_________|_______|_________|_
|________|______|____________|_________|_________|_______|_________|_
.____________________________________________________________________
______________________________________________________________________
| Մարված| | Անվավեր| Օգտա- | Յուրաքանչյուր| |
|(չօգտա- | |քվեաթեր- |գործված |թեկնածուին, | |
|գործված,| |թիկների |քվեաթեր-|կուսակցությանը,| |
|ոչ ճիշտ | |թիվը |թիկների |կուսակցու- | |
|լրացված | | |ելունդ- |թյունների | |
|և հետ | | |ների |դաշինքին կողմ | |
|վերա- | | |թիվը |քվեարկված | |
|դարձված)| | | |քվեաթերթիկների | |
|քվեաթեր-| | | |թիվը | |
|թիկների | | | |_______________| |
|թիվը | | | |... | ... | ...| |
_|________|__________|_________|________|____|_____|____|___________|_
_|________|__________|_________|________|____|_____|____|___________|_
______________________________________________________________________
____________________________________________________.
| Թեկնածուին, |Վավեր քվեա- |Քվեատու-| Անճշտու- |
|կուսակցությանը,|թերթիկների |փում առ-|թյունների |
|կուսակցու- |թիվը |կա սահ- |չափը |
|թյունների | |մանված | |
|դաշինքին դեմ | |նմուշի | |
|քվեարկված | |քվերակու| |
|քվեաթերթիկների | |թյան | |
|թիվը (տողը | |ծրարների| |
|նշվում է մեկ | |թիվը | |
|թեկնածու | | | |
|քվեարկվելու | | | |
|դեպքում) | | | |
_|_______________|____________|________|____________|
_|_______________|____________|________|____________|
____________________________________________________.
(աղյուսակը փոփ. 24.11.07 թիվ 172-Ն որոշում)
Քվեարկության արդյունքների աղյուսակի վերնագիրը պարունակում է ընտրության (հանրաքվեի) անվանումը, համապատասխան ընտրական հանձնաժողովի անվանումը: Նշում է կատարվում նաև ընտրական տեղամասերի քանակի և աղյուսակավորման ամսաթվի ու ժամանակի մասին:
4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, ապահովում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորումն ու տպագրումը` ըստ ընտրական տեղամասերի: Տեղամասերում քվեարկության արդյունքների աղյուսակավորման տպագրված օրինակը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` բոլորի համար տեսանելի տեղում:
5. Հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
6. Համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները Հանրապետության մարզերում գտնվող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են էլեկտրոնային տարբերակով` հատուկ ցանցի միջոցով: Երևան քաղաքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից կենտրոնական ընտրական հանձնաժողով է տեղափոխվում տեղամասային ընտրական հանձնաժողովում կազմված քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության օրինակը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի միջոցով:
Երևան քաղաքի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովում` հանձնաժողովի աշխատակազմի միջոցով, մուտքագրվում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ:
7. Տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով ստանում է ընտրատարածքում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները: