Սեղմել Esc փակելու համար:
ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԳԱԶԻ, ՋՐԱՄԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԳԱԶԻ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱ ...

31.05.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.02.1998  -ից մինչեւ   31.05.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 23.04.03 թիվ 425-Ն որոշում)

i

040.0032.270198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«27» ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 1998 թվականի թիվ 32

 

i

ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԳԱԶԻ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՄԱՆ, ԿԱՊԻ (ՀԵՌԱԽՈՍ, ՌԱԴԻՈ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» , «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 251 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետին և 1997 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ձեռնարկությունների 1997 թվականի առաջին կիսամյակի վնասների փոխհատուցման մասին» թիվ 271 որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մինչև ընտանեկան նպաստի ներդրումը հաստատել ուղևորատար տրանսպորտի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 32 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԳԱԶԻ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՄԱՆ, ԿԱՊԻ (ՀԵՌԱԽՈՍ, ՌԱԴԻՈ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Ուղևորատար տրանսպորտի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի թիվ 251 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում և 2-րդ կետում նշված առանձին խմբերի քաղաքացիներին մատուցում են ծառայություններ` անվճար և զեղչ սակագներով:

2. Անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով ձեռնարկություններին հատկացվելիք չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման գումարները հաշվարկելիս հիմք են ընդունվում այն սակագները և նորմատիվները, որոնք ընկած են սոցիալական փոխհատուցումների հաշվարկների հիմքում:

3. Արտոնություններ ունեցող առանձին խմբերի քաղաքացիների թվի մասին տվյալները ձեռնարկությունները ներկայացնում են վերադաս կառավարման մարմին, համայնքային ձեռնարկությունները` համայնքի ղեկավարին` սկզբնական փաստաթղթերի հիման վրա, որոնք գրանցվում ու հաշվառվում են յուրաքանչյուր ձեռնարկությունում:

4. Ներքաղաքային, մերձքաղաքային երթուղիներով ուղևորափոխադրումներ իրականացնող ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների փոխհատուցման չափերը (Փ) որոշում են հետևյալ բանաձևով`

Ք ձ

Փ = _______ x Ս x Ա ա,

Ք ընդ որտեղ`

Ք ձ-ն հաշվետու ժամանակաշրջանում ներքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող ձեռնարկության կողմից կատարված ուղևորափոխադրումների քանակն է (մարդ).

Ք ընդ-ն հաշվետու ժամանակաշրջանում ներքաղաքային կամ մերձքաղաքային տրանսպորտով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակն է (մարդ).

Ա ա-ն քաղաքում անվճար ուղևորափոխադրումների արտոնություն ունեցողների քանակն է (մարդ).

Ս-ն ուղևորափոխադրման սակագինն է (մերձքաղաքային ուղևորափոխադրումների համար հաշվարկային սակագինը սահմանվում է 100 դրամ) (դրամ / մարդ):

5. Համապատասխան նախարարությունները, համայնքների ղեկավարները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մարզպետի միջոցով անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցող ձեռնարկությունների վիճակագրական հաշվետվությունների և հաշվեկշռային տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում հաշվարկներ` չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման համար:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրում է ներկայացված վիճակագրական հաշվետվությունների, հաշվեկշիռների տվյալները, հաշվարկների ճշտությունը, վնասների առաջացման պատճառները և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն համապատասխան ձեռնարկություններին փոխհատուցում տալու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.01.1998
N 32
Որոշում