Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ...

 

 

040.0226.140307

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» մարտի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2007 թվականի N 226-Ն

 

i

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մայիսի 17-ի «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 343-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների ոչնչացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 1-ի

N 226-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների (որպես թափոն) անվտանգ ոչնչացման պայմանները:

2. Բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների ոչնչացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 475 որոշմամբ սահմանված ընթացակարգով:

3. Սույն կարգը չի տարածվում մաքսային կանոնների խախտման դեպքում բռնագրավված ծխախոտային արտադրատեսակների վրա, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերի:

4. Ծխախոտային արտադրատեսակները համարվում են թափոն, եթե դրանք կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները:

5. Ծխախոտային արտադրատեսակների թափոնները դասվում են բուսական ծագում ունեցող օրգանական թափոնների շարքին, որոնք ենթակա են ոչնչացման հետևյալ էկոլոգիապես անվտանգ եղանակներով`

1) Կոմպոստացում

Այս գործընթացի ժամանակ կոշտ և կիսակոշտ թափոնները ենթարկվում են կենսաբանական քայքայման:

2) Ջերմային եղանակ

Այս դեպքում վերամշակվող արտադրանքից կորզվում են նյութեր, որոնք կարող են օգտագործվել տարբեր տեխնոլոգիական գործընթացներում: Եթե թափոններն էներգակիրներ չեն հանդիսանում, ապա դրանց ջերմային վերամշակումն իրականացվում է բնական վառելիքի հետ համատեղ շերտային կրակատներում, աղբայրման կաթսաագրեգատներում, թմբուկավոր պտտվող վառարաններում:

3) Օրգանական թափոնների կենսաբանական դեգրադացում

Թափոնների որոշակի տեսակներ հատուկ ստեղծված պայմաններում (որոշակի ջերմաստիճան, ճնշում, միջավայրի pH և այլն) ենթարկվում են դեգրադացման: Գործընթացն իրականացվում է հատուկ ընտրված միկրոօրգանիզմների շտամների միջոցով:

4) Բուսական ծագում ունեցող օրգանական թափոնների վերամշակում` հողի մեջ հատուկ աճեցված անձրևաորդերի ներմուծմամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2007
N 226-Ն
Որոշում