(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0028.130207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 02 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607061
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 փետրվարի 2007 թվականի N 28-Ն
i
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ` ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող` քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների քվեարկության կարգը (Հավելված 1):
Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2007թ. փետրվարի 1-ի
թիվ 28-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ` ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ
1. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող` քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար քվեարկությունը կարող է կազմակերպվել ստացիոնար բժշկական հաստատությունում` քվեարկության օրը մինչև ժամը 18.00-ն:
i
2. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 4 օր առաջ` մինչև 14.00-ն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` լիազոր մարմին) կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող` քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակը, նրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` եթե անձնագրում առկա է), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և հաշվառման վայրի հասցեն:
(2-րդ կետը փոփ. 14.03.07 թիվ 46-Ն, 24.11.07 թիվ 182-Ն որոշումներ)
3. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարը` ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ` ստորագրելով և կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը և քվեարկության օրվանից 2 օր առաջ` ընտրողների վերջնական ցուցակի հետ միասին տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
i
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը մինչև ժամը 8.00-ն հանձնաժողովի անդամների և հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է շրջիկ արկղի դատարկ լինելը և փակում ու կնքում է արկղը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վիճակահանության արդյունքով որոշված շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (այսուհետ` հանձնաժողովի անդամ) տրամադրում է շրջիկ արկղը, դրոշմակնիքը, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը, այդ ցուցակում ընդգրկված ընտրողների թվից մինչև 3 տոկոս ավելի քանակով քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ` այդ մասին համապատասխան գրառում կատարելով գործավարության մատյանում:
Հանձնաժողովի անդամին անհրաժեշտության դեպքում կարող է ուղեկցել ոստիկանության աշխատակիցը:
(4-րդ կետը փոփ. 24.11.07 թիվ 182-Ն որոշում)
5. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկողների քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա գտնվել նաև վստահված անձինք, դիտորդներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
i
6. Հանձնաժողովի անդամը ստուգում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը, անձը հաստատող փաստաթղթում քվեարկությանը մասնակցելու մասին դրոշմակնիքի բացակայության դեպքում ընտրողների լրացուցիչ ցուցակում գտնում նրա անունը, հայրանունը, ազգանունը և հերթական համարը, լրացնում անձը հաստատող փաստաթղթի տվյալները և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց: Հանձնաժողովի անդամը ստորագրում է ընտրողի ստորագրության դիմաց` իր ստորագրության համար նախատեսված համապատասխան սյունակում, անջատում քվեաթերթիկի ելունդը և քվեաթերթիկի ներքևի հատվածը քվեարկության ծրարի հետ միասին հանձնում ընտրողին:
(6-րդ կետը փոփ. 24.11.07 թիվ 182-Ն որոշում)
7. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի: Հանձնաժողովի անդամը հնարավորություն է ստեղծում ապահովելու ընտրողի քվեարկության գաղտնիությունը:
i
8. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ: Հանձնաժողովի անդամը ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վերջին էջը դրոշմակնքում է, բացում է շրջիկ արկղի ճեղքը և ընտրողին հնարավորություն ընձեռում քվեարկության ծրարը արկղի մեջ գցելու համար:
(8-րդ կետը փոփ. 24.11.07 թիվ 182-Ն որոշում)
9. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի անդամը փակում, հատուկ կապիչով կապում է շրջիկ արկղը և անհապաղ վերադառնում տեղամասային ընտրական հանձնաժողով:
i
10. Հանձնաժողովի անդամը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է հանձնում շրջիկ արկղը, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները, չօգտագործված քվեարկության ծրարները, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը, օգտագործված քվեաթերթիկների ելունդները, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում գործավարության մատյանում:
Շրջիկ արկղը, դրոշմակնիքը, տեղադրվում է տեղամասային կենտրոնում, բոլորի համար տեսանելի տեղում, իսկ դրոշմակնիքը պահվում չհրկիզվող պահարանում:
(10-րդ կետը փոփ. 24.11.07 թիվ 182-Ն որոշում)
11. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի քարտուղարը կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը` ոչ ուշ, քան մինչև ժամը 20.00-ն, տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է շրջիկ արկղը, հանում քվեարկության մեկ ծրար: Քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը կնքում է քվեարկության ծրարը և գցում քվեատուփի մեջ:
Այս գործողությունը կրկնվում է շրջիկ արկղում առկա քվեարկության բոլոր ծրարների համար: