(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0017.130207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 02 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 փետրվարի 2007 թվականի N 17-Ն
i
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետով և 57-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել տեղամասային ընտրական հանձնաժողովում համապետական ընտրությունների դեպքում քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիքի նմուշը` համաձայն թիվ 1 հավելվածի:
Դրոշմակնիքը կլոր է, 8 մմ տրամագծով, կնիքի եզրագծով նշված են «Կ Ը Հ» տառերը և քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը:
Յուրաքանչյուր համապետական ընտրության համար պատրաստվում է նոր դրոշմակնիք:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 24.11.07 թիվ 179-Ն որոշում)
3. Դրոշմակնիքները վերադարձվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով և ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(որոշումը փոփ. 24.11.07 թիվ 179-Ն որոշում)
Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2007թ. փետրվարի 1-ի
թիվ 17-Ն որոշման
-------------------------
ԻՐՏԵԿ - դրոշմակնիքի նմուշը չի բերվում
(1-ին հավելվածը փոփ. 24.11.07 թիվ 179-Ն որոշում)