040.1936.220207
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1936-Ն
i
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքների փորձաքննության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1936-Ն որոշման
ԿԱՐԳ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի (այսուհետ` ազգային պահուստ) արժեքների փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը` 7 անդամից ոչ պակաս փորձագիտական հանձնաժողովի միջոցով` ներգրավելով իրավասու պետական մարմինների և այլ մասնագետներ:
Փորձագիտական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
3. «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետը փորձագիտական հանձնաժողովի նախագահն է, որը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները:
4. Փորձագիտական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերով:
5. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, թանգարանային, գիտական և գեղարվեստական նշանակություն ունեցող հազվագյուտ ոսկերչական և այլ կենցաղային իրերի ու կրոնական պաշտամունքի առարկաների փորձաքննությունն իրականացվում է իրերի տեսակների և անվանումների որոշման, թանկարժեք մետաղների տեսակի և կազմի, դրանց քաշի, իսկ իրերում թանկարժեք և այլ գունավոր քարերի առկայության դեպքում դրանց տեսակի, գույնի, քաշի և այլ բնութագրիչների միջոցով` հաշվի առնելով մետաղափորձական վերահսկողության տեսչության փորձաքննության արձանագրության նախնական տվյալները:
Հանձնաժողովի կողմից հաստատվում են իրերի նկարագրերը, որոնք համապատասխանում են պատմամշակութային, թանգարանային, գիտական, գեղարվեստական նշանակություն ունեցող, կրոնական պաշտամունքի առարկաներին ներկայացվող պահանջներին:
6. Ազգային պահուստ հաշվեգրվող արժեքների որակական հատկանիշների փորձաքննության հետ միաժամանակ իրականացվում է դրանց գնահատումը գործող շուկայական գներին համապատասխան, որը չի կարող պակաս լինել համաշխարհային շուկայի (համաշխարհային ճանաչում ունեցող աճուրդային կենտրոնների) գներից:
7. Փորձագիտական հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը` համաձայն ձևի, տրվում է` յուրաքանչյուր իրի վերաբերյալ իր կողմից անցկացված փորձաքննության արդյունքների հիման վրա:
8. Ազգային պահուստում արժեքները հանձնելիս` դրանց տեղափոխման, փորձաքննության, որակի բնութագրման ու գնահատման ծախսեր առաջանալու դեպքում դրանք կատարվում են պայմանագրային հիմունքներով:
9. Փորձագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ամենամյա հաշվետվություն:
Ձև
--------------------------------------------------------------------------
(պատվիրատուի անվանումը)
կողմից ներկայացված իրերի փորձաքննության
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
1. Պատվիրատուի կողմից փորձաքննության են ներկայացվել հետևյալ իրերը`
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
2. Փորձաքննությունն անցկացվել է --------------------------------------
--------------------------------------------------------------------------
(իրավական ակտերի անվանումները)
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
պահանջներին համապատասխան:
ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
Փորձագետներ
------------------------ ------------------- ------------------------
(փորձագետի պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)