(ուժը կորցրել է 10.03.11 թիվ 210-Ն որոշում)
i
040.0152.220207
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունվարի 2007 թվականի N 152-Ն
i
ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2007 թվականի հունվարի 18-ի
N 152-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները և սահմանում գործունեության տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները:
2. Մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման առանձնահատկությունները:
3. Մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
4. Մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտ են համարվում իրավաբանական ու ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
6. Թույլատրվում է մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման գործունեությունն իրականացնել միայն մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման լիցենզիայում (այսուհետ` լիցենզիա) նշված վայրում:
7. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:
8. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
9. Լիցենզիան տրվում է սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեսուն օրվա ընթացքում:
II. ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
10. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզիան տրվում է այն անձանց, ովքեր կարող են ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշմամբ հաստատված` երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1877-Ն որոշմամբ սահմանված պայմանները և ունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով տարածք:
11. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիա ստանալու մասին հայտ, համաձայն ձևի, որը պետք է ներառի տեղեկություններ`
ա) իրավաբանական անձանց դեպքում` հայտատուի անվանման, կազմակերպական-իրավական ձևի, գտնվելու և գործունեության իրականացման վայրի, ինչպես նաև կապի միջոցների (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ) մասին,
բ) անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում` հայտատուի անվան, ազգանվան, բնակության և գործունեության իրականացման վայրի, ինչպես նաև կապի միջոցների (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ) մասին,
գ) հայտատուի կողմից հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասին (մանկատների կազմակերպում (ընդհանուր տիպի, մասնագիտացված) կամ երեխաների ցերեկային խնամքի կազմակերպում կամ երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպում),
դ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված աշխատողների, ինչպես նաև տվյալ բնագավառում մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների թվի մասին,
ե) իրավաբանական անձանց դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարի մասին, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին,
զ) մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման բնագավառում` հայտատուի նախկինում ունեցած փորձի և աշխատանքային գործունեության մասին:
12. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` իրավաբանական անձանց դեպքում,
բ) պետական գրանցման վկայականի պատճենը` անհատ ձեռնարկատիրոջ դեպքում,
գ) զբաղեցրած տարածքի նկատմամբ հայտատուի իրավունքը` սեփականության վկայականի կամ վարձակալության (ենթավարձակալության), անհատույց օգտագործման պայմանագրի և պետական գրանցման վկայականի պատճենները,
դ) տեղեկանք` աշխատակազմի աշխատողների թվի մասին և աշխատողների մասնագիտական որակավորում ունենալու դեպքում` համապատասխան փաստաթղթերի (վկայականներ, դիպլոմներ, որակավորման դասեր, աշխատանքային գրքույկ) պատճենները,
ե) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են «Իսկականի հետ ճիշտ է» նշագրմամբ` վավերացված հայտատու իրավաբանական անձի կնիքով և գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ստորագրությամբ:
III. ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
14. Լիցենզավորված անձը զբաղեցրած տարածքը վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքով օգտագործելու դեպքում, օգտագործման ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ դրա մասին պետք է տեղեկացնի լիցենզավորող մարմնին:
15. Լիցենզավորված անձը զբաղեցրած տարածքի նկատմամբ օգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման դեպքում, դրա իրավական հիմքի առաջացման պահից տասնօրյա ժամկետում, դրա մասին պետք է տեղեկացնի լիցենզավորող մարմնին` նշված փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը ներկայացնելով սույն կարգի 12-րդ կետի «գ» ենթակետով և 13-րդ կետով սահմանված պահանջների համաձայն:
IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
16. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` օրենքով սահմանված կարգով:
17. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:
Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգն ու ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
V. ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
18. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորող մարմին ներկայացնել մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման գործունեության մասին կիսամյակային և տարեկան հաշվետվություններ` համապատասխանաբար յուրաքանչյուր կիսամյակի և ֆինանսական տարվա ավարտից հետո` քառասունհինգ օրվա ընթացքում:
19. Լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվությունը պետք է ստորագրված լինի լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի, իսկ իրավաբանական անձի դեպքում` վերջինիս գործադիր մարմնի ղեկավարի կամ լիազորված այլ պաշտոնատար անձի կողմից և կնքված լինի իրավաբանական անձի կնիքով:
20. Հաշվետվությունը պետք է ներառի հաշվետու ժամանակահատվածում լիցենզավորված անձի կողմից իրականացված` մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման գործունեության մասին տեղեկություններ, մասնավորապես`
ա) երեխաների թիվը և սեռատարիքային կազմը, որոնց լիցենզավորված անձի կողմից տրամադրվել է խնամք` առանձին նշելով հաշմանդամ երեխաների թիվը, խնամքի իրականացման տեսակները,
բ) մահացության դեպքերը` նշելով յուրաքանչյուր մահացած երեխայի անունը, ազգանունը, մահվան պատճառները` ըստ բժշկական հաստատության կողմից տրված համապատասխան փաստաթղթի` կցելով դրա պատճենը,
գ) մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների թվի փոփոխության մասին (փոփոխության դեպքում),
դ) աշխատակազմի աշխատողների թվի փոփոխության մասին (փոփոխության դեպքում):
21. Լիցենզավորված անձը հաշվետվության մեջ իր հայեցողությամբ կարող է ներառել նաև այլ տեղեկություններ և տվյալներ, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են ներկայացվող հաշվետվության համար:
Ձև
ՀԱՅՏ
ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ------------------------------------------------------------------- (հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման -------------------------------------------------------------------------- համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը` իրավաբանական անձանց դեպքում) 2. ------------------------------------------------------------------- (հայտատուի անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ սոցիալական -------------------------------------------------------------------------- քարտի համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը` անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց դեպքում) 3. ------------------------------------------------------------------- (հայտատուի կապի միջոցները (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ) -------------------------------------------------------------------------- 4. ------------------------------------------------------------------- (հայտատուի կողմից հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը) -------------------------------------------------------------------------- 5. ------------------------------------------------------------------- (մանկատների կազմակերպում (ընդհանուր տիպի, մասնագիտացված) երեխաների -------------------------------------------------------------------------- ցերեկային խնամքի կազմակերպում, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպում) 6. Տվյալներ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված աշխատողների, ինչպես նաև տվյալ բնագավառում մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների թվի մասին` ըստ սույն հայտին կից ներկայացվող հետևյալ աղյուսակի`
.________________________________________________________________.
|Անունը, ազգանունը|Որակավորումը|Որակավորման փաստը հավաստող |
| | |փաստաթղթերի անվանումները, դրանք |
| | |տալու ամսաթիվը, համարը և սերիան |
|_________________|____________|_________________________________|
|_________________|____________|_________________________________|
|_________________|____________|_________________________________|
.________________________________________________________________.
7. ------------------------------------------------------------------- (հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության` հայտատուի նախկինում -------------------------------------------------------------------------- ունեցած փորձի և աշխատանքային գործունեության (առկայության դեպքում) մասի).
Հայտատու
(հայտատուի լիազորված անձ) ----------------- ----------------------------
(ստորագրություն) (անունը, ազգանունը, պաշտոնը)
---- --------- ---- թ.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2007 թվականի հունվարի 18-ի
N 152-Ն որոշման
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
Սերիա __________ N __________
Տրված է ---- ------------ 200--թ.
Գործողության ժամկետը` անժամկետ:
ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՆԱՄՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
(Գործունեության տեսակը)
---------------------------------------------------
(իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ
կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
---------------------------------------------------
(իրավաբանական անձի գտնվելու (կամ անհատ ձեռնարկատիրոջ
կամ ֆիզիկական անձի բնակության) վայրը)
---------------------------------------------------
(գործունեության իրականացման վայրը)
--------------------------------------------------------------------------
Մանկատների կազմակերպման (ընդհանուր տիպի կամ մասնագիտացված), երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման
տեսակը (նշելով երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող
հաստատության տիպը)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարար -------------------
(ստորագրություն)
Կ.Տ.