041.0139.210207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2007 թվականի N 139-Ա
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ՓՈՓՈԽՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 141-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի 3-րդ կետին համապատասխան`
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում ընդգրկված «Միգմա» ՍՊԸ-ի տնօրենի, «Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի, «Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահի, «Էլեկտրոնային Հայաստան» հիմնադրամի տնօրենի, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտորի փոխարեն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից ընդգրկել «Ալգորիթմ-Սերվիս» ՓԲԸ-ի գործադիր տնօրենին, «Լայքս» ՓԲԸ-ի գործադիր տնօրենին, «Հայլինք» ՍՊԸ-ի տնօրենին, «Կրթություն հանուն զարգացման» կրթական և բարեսիրական հիմնադրամի նախագահին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին ու Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտորին:
i
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի ապրիլի 4-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմի մասին» N 141-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 1-ին կետում`
«Միգմա» ՍՊԸ-ի տնօրեն
«Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահ
«Էլեկտրոնային Հայաստան» հիմնադրամի տնօրեն
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր» տողերը փոխարինել`
«Ալգորիթմ-Սերվիս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Լայքս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
«Հայլինք» ՍՊԸ-ի տնօրեն
«Կրթություն հանուն զարգացման» կրթական և բարեսիրական հիմնադրամի նախագահ
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր» տողերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ