Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔ ...

 

 

040.0163.220207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2007 թվականի N 163-Ն

 

i

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 12.3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) որ «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «02. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի` համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.

բ) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2007 թվականի համար` 370 դրամ.

գ) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.

դ) որ 2007 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի սույն որոշման հավելվածում նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 15-ի

N 163-Ն որոշման

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

| Փորձաքննության տեսակը                         |Միավորի |Քանակը|Ընդամենը`|

|                                               |նախահաշ-|(հատ) |նախահաշ- |

|                                               |վային   |      |վային    |

|                                               |արժեքը  |      |արժեքը   |

|                                               |(դրամ)  |      |(դրամ)   |

|_______________________________________________|________|______|_________|

|Ձեռագրաբանական                                 |16650   |121   |2014,65  |

|_______________________________________________|________|______|_________|

|Փաստաթղթաբանական                               |22200   |123   |2730,6   |

|_______________________________________________|________|______|_________|

|Հետքաբանական                                   |16650   |353   |5877,45  |

|_______________________________________________|________|______|_________|

|Ձգաբանական                                     |22200   |206   |4573,2   |

|_______________________________________________|________|______|_________|

|Պայթյունատեխնիկական                            |33300   | 55   |1831,5   |

|_______________________________________________|________|______|_________|

|Նյութագիտական                                  |22200   |358   |7947,6   |

|_______________________________________________|________|______|_________|

|Սննդային                                       |22200   |  6   | 133,2   |

|_______________________________________________|________|______|_________|

|Տեսաձայնագրառման                               |44400   | 10   |444      |

|_______________________________________________|________|______|_________|

|Հրդեհատեխնիկական                               |33300   | 35   |1165,5   |

|_______________________________________________|________|______|_________|

|Շինարարատեխնիկական                             |22200   | 75   |1665     |

|_______________________________________________|________|______|_________|

|Ճանապարհատրանսպորտային պատահարների             |11100   |570   |6327     |

|հանգամանքների                                  |        |      |         |

|_______________________________________________|________|______|_________|

|Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի      |33300   | 83   |2763,9   |

|_______________________________________________|________|______|_________|

|Տրանսպորտային հետքաբանական                     |33300   | 70   |2331     |

|_______________________________________________|________|______|_________|

|Տնտեսագիտական                                  |66600   |118   |7858,8   |

|_______________________________________________|________|______|_________|

|Ապրանքագիտական                                 |11100   |456   |5061,6   |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.02.2007
N 163-Ն
Որոշում