040.1915.250107
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 2006 թվականի N 1915-Ն
i
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
i
2. Սահմանել, որ «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`
1) մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովումը.
2) մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:
(2-րդ կետը փոփ. 13.12.12 թիվ 1549-Ն որոշում)
3. Սահմանել, որ`
ա) «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ նշված գույքը «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
բ) «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
i
5. Թույլատրել «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) տեղեկատվական, խորհրդատվական, փորձագիտական, հետազոտական և վերլուծական աշխատանքներ.
2) ուսումնամեթոդական նյութերի մշակում.
3) վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ.
4) ցուցահանդեսների կազմակերպում.
5) հրատարակչական գործ.
6) ուսումնաարտադրական պրակտիկա:
(5-րդ կետը փոփ. 13.12.12 թիվ 1549-Ն որոշում)
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել`
ա) «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.
բ) «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ապահովել նշված կանոնադրությունը պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշման վերնագիրը և տեքստը փոփ. 13.12.12 թիվ 1549-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ