040.1838.281206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1838-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1838-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն պահանջներով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 թիվ 130-Ն որոշում)
i
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Սույն պահանջներում կիրառված են հետևյալ հասկացությունները`
սպառողական տարա` տարա, որը հանձնվում է սպառողին` սննդամթերքի հետ միասին.
մականշվածք` սննդամթերքի սպառողական տարայի (փաթեթվածքի), պիտակի, լրացուցիչ պիտակի, մանեկապիտակի, թերթ-ներդրակի վրա նշված տեքստ, պայմանական նշաններ և պատկերներ.
խմբային տարա` տարա, որը նախատեսված է որոշակի քանակությամբ արտադրանքի միավորի համար.
անհատական տարա` տարա, որը նախատեսված է մեկ միավոր արտադրանքի համար.
պիտակ` տրված ձևով, չափերով և նյութերից պատրաստված արտադրատեսակ` նախատեսված մականշվածքը նշելու համար, որն ամրացված կամ կցված է փաթեթվածքին կամ արտադրանքին կամ ներդրված է փաթեթավորման միավորում.
մանեկապիտակ` ոչ մեծ չափերի, տարբեր ձևերի շշերի բկամասում սոսնձված պիտակ.
թերթ-ներդրակ` սպառողական տարայում դրվող պիտակ, որի վրա նշված է տեղեկատվություն սպառողի համար:
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվություն սպառողներին պետք է ներկայացվի անմիջապես սննդամթերքի սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի, մանեկապիտակի կամ թերթ-ներդրակի վրա` սննդամթերքի առանձին տեսակների համար` արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից ընդունված մակնշման եղանակով:
Սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության համապատասխանությունը սննդամթերքի ու սննդային հավելումների մականշվածքի բնագրին պետք է ապահովի դրանք արտադրողը, մատակարարը կամ նրա լիազորած ներկայացուցիչը:
5. Սննդամթերքի վերաբերյալ հայերեն հիմնական տեղեկատվությունը պետք է ներառի`
ա) սննդամթերքի անվանումը, որը մակնշում են տարբերիչ տառատեսակով` ցանկացած ֆոնի վրա:
Սննդամթերքի տարբերակիչ հատկությունների և հատուկ մշակումների (օրինակ, «խտացրած», «չորացրած», «աղացած», «ապխտած», «պաստերացված», «գենետիկորեն ձևափոխված» և այլն) մասին տեղեկատվությունը պետք է տրվի հայերեն անվանմամբ:
Մանկական սննդամթերքի հայերեն մականշվածքում անվանման հետ միասին պետք է ներառված լինի տեղեկատվություն դրա մանկական սնունդ լինելու մասին.
բ) տվյալներ արտադրողի մասին, ֆիրմային անվանումը և գտնվելու կամ բնակության վայրը.
գ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը:
Սննդամթերքի հիմնական բաղադրիչների հայերեն ցանկը տրվում է այն սննդամթերքների համար, որոնց վերաբերյալ սույն պահանջների V բաժնի 1-ին և 2-րդ աղյուսակների «Այլ հիմնական տեղեկատվություն» սյունակում նախատեսված է բաղադրության մասին նշման անհրաժեշտությունը: Նշված ցանկը պետք է ունենա «Բաղադրությունը» վերնագիրը:
Սննդամթերքի բաղադրության վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը պետք է ներառի`
տեղեկատվություն սննդամթերքի պատրաստման ժամանակ օգտագործված հիմնական բաղադրիչների պարունակության մասին,
սննդային հավելումի անվանումը և սննդային հավելումի դասիչը (օրինակ, նատրիումի բենզոատ E 211), իսկ դասիչի բացակայության դեպքում` նկարագրությունը, որը բավարար է նման այլ հավելումներից այն տարբերելու համար,
տեղեկատվություն գենետիկորեն ձևափոխված բաղադրիչի մասին (եթե սննդամթերքում այդպիսիք կան).
դ) առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման վերաբերյալ (եթե այդպիսիք կան).
ե) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը` մինչև 3 ամիս պիտանիության ժամկետով, ամիսը, տարեթիվը` 3 ամսվանից ավելի պիտանիության ժամկետով.
զ) զտաքաշը կամ ծավալը.
է) սույն պահանջների V բաժնում նախատեսված` արտաքին տնտեսական գործունեության արտադրանքի անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխան` ըստ սննդամթերքի խմբերի տրված մակնշման վերաբերյալ այլ հիմնական տեղեկատվությունը:
6. Սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը պետք է ներառի`
ա) սննդային հավելումի անվանումը և սննդային հավելումի դասիչը, իսկ դասիչի բացակայության դեպքում` նկարագրությունը, որը բավարար է նման այլ հավելումներից այն տարբերելու համար.
բ) տվյալներ արտադրողի մասին (ֆիրմայի անվանումը և գտնվելու կամ բնակության վայրը).
գ) զտաքաշը.
դ) պատրաստման եղանակը կամ օգտագործման վերաբերյալ ցուցումներ (առկայության դեպքում).
ե) նշանակությունը և օգտագործման պայմանները` կենսաբանորեն ակտիվ հավելումների համար.
զ) հակացուցումներ հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կենսաբանորեն ակտիվ հավելումների, սննդային հավելումների օգտագործման վերաբերյալ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով.
է) արտադրման և փաթեթավորման տարեթիվը, ամիսը, օրը.
ը) պահման պայմանները.
թ) պիտանիության ժամկետը:
IV. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԵՏԵՂՈՒՄԸ
7. Սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը զետեղվում է անմիջապես սպառողական տարայի յուրաքանչյուր միավորի վրա առանձին ձևավորված պիտակով կամ առանց դրա, կարդալու համար հարմար տեղում:
8. Այն փաթեթվածքի կամ տարայի վրա, որոնց ամենամեծ մակերեսը չի գերազանցում 10 քառ. սմ-ը, թույլատրվում է հայերեն տեղեկատվության տեքստը զետեղել խմբային տարայի յուրաքանչյուր միավորին կցվող թերթ-ներդրակի կամ սպառողական տարայի, ինչպես նաև հավաքածուներով վաճառվող սննդամթերքի խմբային սպառողական տարայի յուրաքանչյուր միավորի վրա, իսկ կշռածրարված մանկական սննդամթերքի վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը պետք է զետեղվի անհատական սպառողական տարայի յուրաքանչյուր միավորին կցվող թերթ-ներդրակի վրա:
V. ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
9. Արտաքին տնտեսական գործունեության արտադրանքի անվանացանկի ծածկագրերին համապատասխան` ըստ սննդամթերքի ու սննդային հավելումների խմբերի մակնշման վերաբերյալ այլ հիմնական տեղեկատվությունը ներկայացված է 1-ին աղյուսակում, իսկ մանկական սննդամթերքինը` 2-րդ աղյուսակում:
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|Ծածկագիրն | Մթերքի անվանումը | Այլ հիմնական |
|ըստ ԱՏԳ ԱԱ | |տեղեկատվությունը |
|դասակարգչի | | |
|___________|__________________________________________|__________________|
| 1 | 2 | 3 |
|___________|__________________________________________|__________________|
|0202 |Խոշոր եղջերավոր անասունների միս` սառեցրած | |
|0202 10 000|- մսեղիք և կիսամսեղիք | |
|0202 20 |- ոսկրահան չարված այլ հատվածներ | |
|0202 30 |- ոսկրահան արված | |
|___________|__________________________________________| |
| |Խոզի միս` սառեցրած | |
| | | |
|0203 21 |- մսեղիք և կիսամսեղիք | |
|0203 22 |- ազդրեր և թիակներ (առջևի ազդրեր) և |Պահման պայմանները |
| | դրանց հատվածները, ոսկրահան չարված | |
| |- խոզի միս` այլ, բացի մսեղիքից և |Պիտանիության |
| |կիսամսեղիքից |ժամկետը |
|0203 29 |այլ | |
|0204 30 000|Գառան մսեղիք կամ կիսամսեղիք` սառեցրած | |
|0204 41 000|Ոչխարի միս սառեցրած` մսեղիք և կիսամսեղիք | |
|0204 42 |Ոչխարի միս սառեցրած` ոսկրահան չարված | |
|0204 43 |Ոչխարի միս սառեցրած` ոսկրահան արված | |
|0206 21 000|Խոշոր եղջերավոր անասունի լեզու սառեցրած | |
|0206 22 000|Խոշոր եղջերավոր անասունի լյարդ սառեցրած | |
|0206 41 000|Խոզի լյարդ սառեցրած | |
|___________|__________________________________________|__________________|
|0207 12 |- Ընտանի հավի միս` չմասնատված, սառեցրած |Մշակման եղանակը |
| | |(փորոտիքը հանած, |
| | |փորոտիքը կիսահանած|
| | |կամ փորոտիքի և |
| | |վզի լրակազմով) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0207 14 |- ընտանի հավի` մսեղիքի մասեր և սննդային |Պահման պայմանները |
| |ենթամթերք` սառեցրած |Պիտանիության |
| | |ժամկետը |
| |__________________________________________|__________________|
|0207 25 |- հնդկահավի միս` չմասնատված, սառեցրած |Մշակման եղանակը |
| | |(փորոտիքը հանած, |
| | |փորոտիքը կիսահանած|
| | |կամ փորոտիքի և |
| | |վզի լրակազմով) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0207 27 |- հնդկահավի` մսեղիքի մասեր և սննդային |Պահման պայմանները |
| |ենթամթերք` սառեցրած |Պիտանիության |
| | |ժամկետը |
| |__________________________________________|__________________|
|0207 33 |- բադի, սագի և խայտահավի միս` չմասնատված,|Մշակման եղանակը |
| |սառեցրած |(փորոտիքը հանած, |
| | |փորոտիքը կիսահանած|
| | |կամ փորոտիքի և |
| | |վզի լրակազմով) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
| |__________________________________________|__________________|
|0207 36 |- բադի, սագի և խայտահավի սառեցրած` |Պահման պայմանները |
| |մսեղիքի մասեր |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0208 10 190|Ճագարի կամ նապաստակի միս և մսից սննդային |Պահման պայմանները |
| |ենթամթերք` սառեցրած |Պիտանիության |
| | |ժամկետը |
|0208 40 |Կետի, դելֆինի և ծովային խոզի միս և մսից | |
| |սննդային ենթամթերք` սառեցրած | |
| | | |
|0208 90 |Մսեղեն և մսից սննդային ենթամթերք` | |
| |սառեցրած այլ | |
|___________|__________________________________________|__________________|
|0209 00 |Խոզի ճարպ` առանձնացրած անյուղ մսից, և |Օգտագործման համար |
| |ընտանի թռչունների ճարպ չհալեցրած կամ այլ |նախապատրաստման |
| |եղանակով չառանձնացրած, սառեցրած, աղի, |եղանակը |
| |աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած |(օգտագործումից |
| | |առաջ հատուկ |
| | |մշակում պահանջելու|
| | |դեպքում) |
| | |Մշակման եղանակը` |
| | |աղի, աղաջրի մեջ |
| | |դրած, չորացրած կամ|
| | |ապխտած |
| | |Աղաջրի մեջ դրածի |
| | |դեպքում` խոզի |
| | |ճարպի զանգվածն |
| | |առանց աղաջրի |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0210 |Միս և մսից սննդային ենթամթերք` աղի, |Օգտագործման համար |
| |աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած |նախապատրաստման |
| | |եղանակը |
| | |(օգտագործումից |
| | |առաջ հատուկ |
| | |մշակում պահանջելու|
| | |դեպքում) |
| | |Մշակման եղանակը` |
| | |աղի, աղաջրի մեջ |
| | |դրած, չորացրած կամ|
| | |ապխտած |
| | |Աղաջրի մեջ դրածի |
| | |դեպքում` մսի և |
| | |մսից սննդային |
| | |ենթամթերքի |
| | |զանգվածն առանց |
| | |աղաջրի |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
| |Սննդալյուր մսի կամ մսից սննդային |Օգտագործման համար |
| |ենթամթերքից |նախապատրաստման |
| | |եղանակը |
| | |(օգտագործումից |
| | |առաջ հատուկ |
| | |մշակում պահանջելու|
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0303 |Ձուկ սառեցրած, բացառությամբ ձկան սուկիից |Մասնատման եղանակը |
| |և 0304 ապրանքային դիրքի ձկների մսից |(գլխատված կամ |
| | |փորոտիքը հանած) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0304 21 000|Ձկան սուկի` սառեցրած |Պահման պայմանները |
|0304 22 000| |Պիտանիության |
|0304 29 | |ժամկետը |
|0304 91 000|Ձկնամիս` սառեցրած, այլ | |
|0304 92 000| | |
|0304 99 | | |
|___________|__________________________________________|__________________|
|0305 |Ձկներ` չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած |Մշակման տեսակը |
| |__________________________________________|(աղը դրած, աղաջրի |
| |Ձկներ տաք կամ սառը ձևով ապխտած |մեջ դրած, ապխտած |
| | |կամ չորացրած) |
| | |Աղաջրի մեջ դրածի |
| | |դեպքում` ձկան |
| | |զանգվածն առանց |
| | |աղաջրի |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |Ժամկետը |
| |__________________________________________|__________________|
| |Ձկնալյուր` խոշոր և մանր աղացվածքի և |Պատրաստման եղանակը|
| |հատիկներ` պիտանի սննդի մեջ օգտագործելու |Պահման պայմանները |
| |համար |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0306 11 |Խեցեմորթներ, մասնատված կամ չմասնատված, |Պահման պայմանները |
|0306 12 |շոգեխաշած կամ եռացող ջրի մեջ խաշած |Պիտանիության |
|0306 13 |- սառեցրած |ժամկետը |
| |__________________________________________|__________________|
|0306 14 |- չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած |Աղաջրի մեջ դրածի |
| | |դեպքում |
| | |խեցեմորթների |
| | |զանգվածն առանց |
| | |աղաջրի |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
| |__________________________________________|__________________|
|0306 19 |Խեցգետիններ այլ, ներառյալ ալյուր` խոշոր և |Պատրաստման եղանակը|
|0306 29 |մանր աղացվածքի և հատիկներ խեցեմորթներից` |Պահման պայմանները |
| |պիտանի սննդի մեջ օգտագործելու համար |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0307 |Կակղամորթներ, մասնատված կամ չմասնատված |Պահման պայմանները |
| |- սառեցրած |Պիտանիության |
| | |ժամկետը |
| |__________________________________________|__________________|
| |- չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած |Աղաջրի մեջ |
| | |դրածի դեպքում |
| | |կակղամորթների |
| | |զանգվածն առանց |
| | |աղաջրի |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
| |Ջրային այլ անողնաշարավորներ խեցեմորթներից |Պահման պայմանները |
| |և կակղամորթներից տարբեր |Պիտանիության |
| |- սառեցրած |ժամկետը |
| |__________________________________________|__________________|
| |- չորացրած, աղի կամ աղաջրի մեջ դրած |Աղաջրի մեջ դրածի |
| | |դեպքում |
| | |խեցեմորթներից և |
| | |կակղամորթներից |
| | |ջրային այլ |
| | |անողնաշարավորների |
| | |զանգվածն առանց |
| | |աղաջրի |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
| |__________________________________________|__________________|
| |Ալյուր` մանր և խոշոր աղացվածքի և |Պատրաստման եղանակը|
| |հատիկներ ջրային այլ անողնաշարավորներից` |Պահման պայմանները |
| |պիտանի սննդի մեջ օգտագործելու համար |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0401 |Կաթ և կաթնասեր, չխտացրած և շաքար կամ այլ|Յուղի (կաթնայուղի)|
| |քաղցրացնող նյութեր չավելացրած |զանգվածային մասը, |
| | |պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0402, |Կաթ և կաթնասեր (այդ թվում` կաթի փոշի), |Յուղի (կաթնայուղի)|
|բացառու- |խտացրած և շաքար կամ այլ քաղցրացնող |զանգվածային մասը |
|թյամբ |նյութեր ավելացրած |Շաքարի |
|0402 29 110| |զանգվածային մասը |
| | |Պատրաստման եղանակը|
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0403 |Թան. կտրված կաթ և կաթնասեր, յոգուրտ, |Կաթնայուղի (յուղի)|
| |մածուն, կեֆիր և խմորման ենթարկված կամ |զանգվածային մասը |
| |թթվեցրած կաթ ու կաթնասեր, խտացրած կամ |Բաղադրությունը |
| |չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր|Սննդային |
| |ավելացրած կամ չավելացրած, համաբուրավետիչ |հավելումները, |
| |հավելումներով կամ առանց դրանց, մրգեր, |բուրավետիչները, |
| |ընկույզներ կամ կակաո ավելացրած կամ |կենսաբանորեն ակտիվ|
| |չավելացրած |հավելանյութերը` |
| | |պատրաստած կաթից, |
| | |կաթնային |
| | |բաղադրամասերից կամ|
| | |բարդ բաղադրությամբ|
| | |հումքից` պատրաստի |
| | |մթերքի մեջ |
| | |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Բիֆիդոբակտերիաների|
| | |(առկայության |
| | |դեպքում), |
| | |պրոբիոտիկ |
| | |կուլտուրաների |
| | |(առկայության |
| | |դեպքում), |
| | |խմորիչների |
| | |(առկայության |
| | |դեպքում), |
| | |կաթնաթթվային |
| | |բակտերիաների |
| | |(առկայության |
| | |դեպքում) |
| | |պարունակությունը |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0404 10 |Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային |Կաթնայուղի |
| |շիճուկ, խտացրած կամ չխտացրած, շաքար կամ |զանգվածային մասը |
| |այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ |Բաղադրությունը` |
| |չավելացրած |շաքարի և |
| | |սպիտակուցների |
| | |զանգվածային մասերը|
| | |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0404 90 |Մթերքներ կաթի բնական բաղադրիչներից, շաքար |Կաթնայուղի |
| |կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ |զանգվածային մասը |
| |չավելացրած, այլ տեղում չնշված |Բաղադրությունը |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0405 |Կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր և |Կաթնայուղի |
| |յուղեր, կաթնային մածուկներ |զանգվածային մասը |
| | |Բաղադրությունը` |
| | |մեկից ավելի |
| | |բաղադրամասերի |
| | |առկայության |
| | |դեպքում |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0406 |Պանիրներ և կաթնաշոռ |Յուղի զանգվածային |
| | |մասը |
| | |Օգտագործված |
| | |բակտերիական |
| | |պատրաստուկի կամ |
| | |խտանյութի |
| | |անվանումը և կաթ |
| | |մակարդող |
| | |պատրաստուկի |
| | |անվանումը |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0407 00 |Թռչնի ձու, կճեպով, թարմ, պահածոյացված կամ |Կատեգորիան |
| |եփած |Տեսակավորման |
| | |թվականը |
| | |Սպառողական |
| | |տարայում ձվերի |
| | |քանակը |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0408 11 |Թռչնի ձվի դեղնուց, չորացրած |Պահման պայմանները |
|0408 91 |Թռչնի ձու առանց կճեպի, չորացրած |Բաղադրությունը` |
| | |մեկից ավելի |
| | |բաղադրամասերի |
| | |առկայության |
| | |դեպքում |
| | |Պատրաստման եղանակը|
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0409 00 000|Բնական մեղր |Ծագման վայրը |
| | |Իսկությունը |
| | |(բնական) |
| | |Հավաքման տարին |
|___________|__________________________________________|__________________|
|0710 |Բանջարեղեն (հում կամ ջրում եփած կամ |Ցուցումներ մթերքի |
| |շոգեխաշած)` սառեցրած |մշակման հատուկ |
|0712 |Բանջարեղեն չորացրած, ամբողջական, կտրտած |եղանակների |
| |կտորներով, բլիթներով, մանրացրած կամ փոշու |վերաբերյալ |
| |ձևով, բայց հետագա մշակման չենթարկած |(առկայության |
|0713 |Լոբազգի բանջարեղեն` չորացրած, կեղևած, |դեպքում) |
| |սերմնակճեպը հանած կամ չհանած, կոտրած կամ |Պիտանիության |
| |չկոտրած |ժամկետը |
|0714 |Մանիոկա, մարանտա վեստինդիան, սալեպ, |Պահման պայմանները |
| |գետնախնձոր (տոպինամբուր), քաղցր կարտոֆիլ |(առկայության |
| |(բատատ) և համանման այլ արմատապտուղներ ու |դեպքում) |
| |պալարապտուղներ օսլայի կամ ինուլինի բարձր |Պիտանիության |
| |բաղադրությամբ` սառեցրած կամ չորացրած, |ժամկետը |
| |ամբողջական կամ կտրատած կամ հատիկների | |
| |տեսքով, սագոյան արմավենու միջուկ | |
|___________|__________________________________________|__________________|
|0801 |Ընկույզներ կոկոսյան, բրազիլական և կեշյու`|Պահման պայմանները |
| |թարմ կամ չորացրած, կճեպը մաքրած կամ |Պիտանիության |
| |չմաքրած, կեղևով կամ առանց կեղևի |ժամկետը` չորացրած |
| | |ընկույզների համար |
|0802 |Այլ ընկույզներ` թարմ կամ չորացրած, կճեպը | |
| |մաքրած կամ չմաքրած, կեղևով կամ առանց | |
| |կեղևի | |
|___________|__________________________________________|__________________|
|0803 00 900|Բանաններ, ներառյալ պլանտայններ` չորացրած |Ցուցումներ |
|0804 20 900|Թուզ` չորացրած |մթերքի մշակման |
| | |հատուկ եղանակների |
|0805 10 800|Նարինջ` չորացրած |վերաբերյալ |
|0806 20 |Խաղող` չորացրած |(առկայության |
| | |դեպքում) |
|0813 |Պտուղներ չորացրած` բացառությամբ 0801-0806 |Պահման պայմանները |
| |ապրանքային դիրքի պտուղներից, տվյալ խմբի |(առկայության |
| |ընկույզների կամ չորացրած պտուղների |դեպքում) |
| |խառնուրդներ |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0901 |Սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ |Կարգը (առկայության|
| |առանց կոֆեինի, սուրճի թեփ և սուրճի |դեպքում) |
| |հատիկների պատյան, սուրճի փոխարինիչներ |Պատրաստման եղանակը|
| |ցանկացած համամասնությամբ սուրճի |(առկայության |
| |պարունակությամբ |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը (բացի |
| | |կանաչ սուրճից) |
|___________|__________________________________________|__________________|
|0902 |Թեյ` համային և բուրավետացնող |Կարգը (առկայության|
| |հավելումներով կամ առանց դրանց |դեպքում) |
|0903 00 000|Մատե կամ պարագվայական թեյ |Բույրի անվանումը, |
| | |եթե թեյի |
| | |պատրաստման ժամանակ|
| | |օգտագործված են |
| | |բուրավետիչներ |
| | |Պատրաստման եղանակը|
| | |կամ օգտագործման |
| | |վերաբերյալ |
| | |ցուցումներ |
| | |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|0904 |Պիպեր (Piper) ցեղի պղպեղ. Կապսիկում |Կարգը (առկայության|
| |(Capsicum) ցեղի կամ Պիմենտա (Pimenta) ցեղի|դեպքում) |
| |պտուղ` չորացրած, մանրատած կամ աղացած. |Օգտագործման |
|0905 00 000|Վանիլ |վերաբերյալ |
|0906 |Դարչին և դարչնածառի ծաղիկներ |ցուցումները` |
|0908 |Մշկընկույզ, մացիս և հիլ |բուրավետիչների |
|0910 |Կոճապղպեղ, զաֆրան, տուրմերիկ (քրքում), |համար (առկայության|
| |ծոթրին (ուրց), դափնետերև, կարրի և այլ |դեպքում) |
| |համեմունք |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1006 |Բրինձ |Կարգը (առկայության|
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1101 00 |Ալյուր ցորենի կամ ցորենաաշորայի |Կարգը կամ համարը |
|1102 |Հացահատիկային այլ բույսերի ալյուր, |(առկայության |
| |բացառությամբ ցորենի կամ ցորենաաշորայի |դեպքում) |
| |ալյուրից |«ՎԻՏԱՄԻՆԱՑՎԱԾ» |
|1103 |Ձավար, խոշոր աղացվածքի ալյուր և |բառը (խոշոր |
| |հացահատիկներ |տառատեսակով) |
| | |հացաթխման ցորենի |
| | |բարձր և առաջին |
| | |տեսակների |
| | |վիտամինացված |
| | |ալյուրի համար |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1104 |Հացահատիկ` այլ միջոցներով մշակած (օրինակ` |Պահման պայմանները |
| |կեղևահանած, տափակացրած, փաթիլացրած, |Պիտանիության |
| |ծեծած, մանրաձավարի տեսքով կամ մանրատած), |ժամկետը |
| |բացառությամբ 1006 ապրանքային դիրքում նշված|(եգիպտացորենի, |
| |բրնձից. հացահատիկային բույսերի սաղմեր` |ցորենի, բրնձի և |
| |ամբողջական, տափակացրած, փաթիլների տեսքով |վարսակաձավարի |
| |կամ աղացած |փաթիլների համար) |
|___________|__________________________________________|__________________|
|1105 |Ալյուր մանր և խոշոր աղացվածքի, փոշի, |Ցուցումներ |
| |փաթիլներ, հատիկավորված կարտոֆիլից |օգտագործման |
| | |վերաբերյալ |
| | |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1106 |Ալյուր մանր և խոշոր աղացվածքի և փոշի |Կարգը (առկայության|
| |0713 ապրանքային դիրքի լոբազգի չորացրած |դեպքում) |
| |բանջարեղենից, 0714 ապրանքային դիրքի |Ցուցումներ |
| |սագոյան արմավենու միջուկից, |օգտագործման |
| |արմատապտուղներից կամ պալարապտուղներից կամ |վերաբերյալ |
| |08 խմբում դասակարգված մթերքներից |(առկայության |
|1107 |Ածիկ` բոված կամ չբոված |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1108 |Օսլա, ինուլին |Կարգը (առկայության|
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1109 00 000|Ցորենի սնձան (սոսնձանյութ), չոր կամ հում |Կարգը (առկայության|
| | |դեպքում) |
| | |Ցուցումներ |
| | |օգտագործման |
| | |վերաբերյալ |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1202 |Գետնանուշ` չբոված կամ որևէ այլ եղանակով |Պահման պայմանները |
| |չպատրաստած, կեղևահանած կամ կեղևով, |Պիտանիության |
| |մանրատած կամ չմանրատած |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1206 00 |Արևածաղկի սերմ, մանրատած կամ չմանրատած |Կարգը (առկայության|
| | |դեպքում) |
| | |Բերքի տարին |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1501 00 |Խոզաճարպ (ներառյալ հալած խոզաճարպը) և |Պիտանիության |
| |ընտանի թռչնի ճարպ, բացառությամբ 0209 կամ |ժամկետը |
| |1503 ապրանքային դիրքերում նշված ճարպերից | |
|___________|__________________________________________| |
|1502 00 |Խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների և | |
| |այծերի ճարպ, բացառությամբ 1503 ապրանքային | |
| |դիրքում նշված ճարպերից | |
|___________|__________________________________________|__________________|
|1504 |Ճարպեր, յուղեր` չզտած կամ զտած և դրանց |Բաղադրությունը |
| |զտամասեր` ձկան կամ ծովային կաթնասունների` |(առկայության |
| |առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը |դեպքում) |
|1506 00 000|Կենդանական այլ ճարպեր ու յուղեր` չզտած կամ|Պիտանիության |
| |զտած և դրանց զտամասեր` առանց փոփոխելու |ժամկետը |
| |քիմիական բաղադրությունը | |
|___________|__________________________________________|__________________|
|1507, |Սոյայի յուղ` չզտած կամ զտած և դրա | |
|բացառու- |զտամասերը` առանց փոփոխելու քիմիական | |
|թյամբ` |բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և | |
|1507 10 100|կամ արդյունաբերական օգտագործման | |
|1507 90 100| | |
|___________|__________________________________________|Կարգը (առկայության|
|1508 |Գետնանուշի յուղ` չզտած կամ զտած և դրա |դեպքում) |
|բացառու- |զտամասերը` առանց փոփոխելու քիմիական |Պիտանիության |
|թյամբ |բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և |ժամկետը |
|1508 10 100|կամ արդյունաբերական օգտագործման | |
|1508 90 100| | |
|___________|__________________________________________| |
|1509 |Ձիթապտղի յուղ` չզտած կամ զտած և դրա | |
| |զտամասերը` առանց փոփոխելու քիմիական | |
| |բաղադրությունը | |
|___________|__________________________________________|__________________|
|1510 00 |Այլ յուղեր` չզտած կամ զտած և դրանց |Բաղադրությունը |
| |զտամասերը, որոնք ստացվում են միայն |(առկայության |
| |ձիթապտուղներից կամ զեյթունից` առանց |դեպքում) |
| |փոփոխելու քիմիական բաղադրությունը, |Կարգը (առկայության|
| |ներառյալ այդ յուղերի և զտամասերի |դեպքում) |
| |խառնուրդները 1509 ապրանքային դիրքում |Պիտանիության |
| |դասակարգված յուղերի կամ դրանց զտամասերի |ժամկետը |
| |հետ | |
|___________|__________________________________________|__________________|
|1512, |Արևածաղկի, քրքումի կամ բամբակի յուղ` | |
|բացառու- |չզտած կամ զտած և դրանց զտամասերը` առանց | |
|թյամբ |փոփոխելու քիմիական բաղադրությունը` | |
|1512 11 100|բացառությամբ տեխնիկական և կամ | |
|1512 19 100|արդյունաբերական օգտագործման | |
|1512 21 100| | |
|1512 29 100| | |
|___________|__________________________________________| |
|1513, |Հնդկընկույզի (միջուկի), արմավամիջուկի կամ | |
|բացառու- |բաբասուի յուղ` չզտած կամ զտած և դրանց |Կարգը (առկայության|
|թյամբ |զտամասերը` առանց փոփոխելու քիմիական |դեպքում) |
|1513 11 100|բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և |Պիտանիության |
|1513 19 300|կամ արդյունաբերական օգտագործման |ժամկետը |
|1513 21 100| | |
|1513 29 300| | |
|___________|__________________________________________| |
|1514, |Հլածուկի, բարբարուկի կամ մանանեխի յուղ` | |
|բացառու- |չզտած կամ զտած և դրանց զտամասերը` առանց | |
|թյամբ` |փոփոխելու քիմիական բաղադրությունը, | |
|1514 11 100|բացառությամբ տեխնիկական և կամ | |
|1514 19 100|արդյունաբերական օգտագործման | |
|1514 91 100| | |
|1514 99 100| | |
|___________|__________________________________________|__________________|
|1515, |Այլ չցնդող բուսական ճարպեր և յուղեր |Կարգը (առկայության|
|բացառու- |(ներառյալ ժոժոբայի յուղը)` չզտած կամ զտած |դեպքում) |
|թյամբ |և դրանց զտամասերը` առանց փոփոխելու |Պիտանիության |
|1515 19 100|քիմիական բաղադրությունը, բացառությամբ |ժամկետը |
|1515 21 100|տեխնիկական և կամ արդյունաբերական | |
|1515 29 100|օգտագործման | |
|1515 30 100| | |
|1515 50 110| | |
|1515 50 910| | |
|1515 90 210| | |
|1515 90 310| | |
|1515 90 400| | |
|1515 90 600| | |
|___________|__________________________________________|__________________|
|1516, |Կենդանական կամ բուսական ճարպեր և յուղեր` |Յուղի զանգվածային |
|բացառու- |չզտած կամ զտած և դրանց զտամասերը` լրիվ |մասը |
|թյամբ |կամ մասնակի ջրածնավորած (հիդրոգենացրած), |Բաղադրությունը |
|1516 20 950|ընդեթերացրած, վերաեթերացրած կամ |(առկայության |
| |էլաիդինացրած, չզտած կամ զտած, սակայն |դեպքում) |
| |հետագա մշակման չենթարկված, բացառությամբ |Պիտանիության |
| |տեխնիկական և կամ արդյունաբերական |ժամկետը |
| |օգտագործման | |
|___________|__________________________________________|__________________|
|1517 |Մարգարին. սննդի մեջ օգտագործելու համար |Կարգը (առկայության|
| |պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ` |դեպքում) |
| |կենդանական կամ բուսական ճարպերից կամ |Յուղի զանգվածային |
| |յուղերից կամ տվյալ խմբի ճարպերի կամ |մասը, այդ թվում` |
| |յուղերի զտանյութերից, բացառությամբ 1516 |կաթնայուղի |
| |ապրանքային դիրքում նշված սննդի ճարպերից |զանգվածային մասը |
| |կամ յուղերից կամ դրանց զտանյութերից |յուղային ֆազի |
| | |բաղադրության մեջ |
| | |դրա 10%-ից ոչ |
| | |պակաս առկայության |
| | |դեպքում |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1601 00 |Երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ |Բաղադրությունը |
| |արյունից պատրաստած համանման մթերքներ, |(առկայության |
| |դրանց հիմքով պատրաստած պատրաստի |դեպքում) |
| |սննդամթերքներ |«Փաթեթավորված է |
| | |վակուումով» |
| | |(փաթեթվածքում |
| | |վակուումի |
| | |առկայության |
| | |դեպքում) բառերը |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1602, |Մսից, մսային ենթամթերքից կամ արյունից |Օգտագործման համար |
|բացառու- |պատրաստած այլ պատրաստի կամ պահածոյացրած |նախապատրաստման |
|թյամբ |սննդամթերքներ |եղանակը |
|1502 10 001| |(օգտագործումից |
| | |առաջ հատուկ |
| | |մշակում պահանջող |
| | |պահածոների համար) |
| | |Բաղադրությունը |
| | |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
._________________________________________________________________________.
|1603 00 |Թանձրահյութեր և հյութեր մսից, ձկից կամ |Կարգը (առկայության|
| |խեցեմորթներից, կակղամորթներից կամ ջրային |դեպքում) |
| |այլ անողնաշարավորներից |Բաղադրությունը |
| | |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Օգտագործման |
| | |եղանակը |
| | |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1604 |Պատրաստի կամ պահածոյացրած ձուկ, |Կարգը (առկայության|
| |թառափազգիների ձկնկիթ և խավիարի |դեպքում) |
| |փոխարինիչներ` պատրաստած ձկների ձկնկիթներից|Բաղադրությունը |
|___________|__________________________________________|Օգտագործման |
|1605 |Պատրաստի կամ պահածոյացրած խեցեմորթներ, |եղանակը |
| |կակղամորթներ և ջրային այլ |(առկայության |
| |անողնաշարավորներ |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1701 91 000|- Շաքար, եղեգնի կամ ճակնդեղի այլ` պինդ | |
| |վիճակում բուրահաղորդող կամ ներկող | |
| |հավելումներով | |
|1701 99 |- Շաքարեղեգի կամ ճակնդեղի` պինդ վիճակում | |
| |այլ | |
|1702 |Շաքարի այլ տեսակներ, ներառյալ` քիմիապես |Պահման պայմանները |
| |մաքուր կաթնաշաքարը, ածիկաշաքարը, | |
| |խաղողաշաքարը և պտղաշաքարը, պինդ վիճակում,| |
| |շաքարի թանձրահյութ` առանց անուշահոտ և | |
| |ներկող հավելումների, արհեստական մեղր` | |
| |բնական մեղրի հետ խառնած կամ չխառնած, | |
| |շաքարավենի զովացուցիչ | |
|___________|__________________________________________| |
|1703 |Կերակրամաթ` ստացված շաքարի լուծազատումից | |
| |կամ զտումից | |
|___________|__________________________________________|__________________|
|1704 |Շաքարից պատրաստած հրուշակեղեն (ներառյալ |Բաղադրությունը |
| |սպիտակ շոկոլադը)` կակաո չպարունակող |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը (իրիս, |
| | |մարմելադ և |
| | |պաստեղային |
| | |արտադրատեսակների, |
| | |ծամոնի համար) |
|___________|__________________________________________|__________________|
|1801 00 000|Հատիկավոր կակաո` ամբողջական կամ մանրացրած,|Պահման պայմանները |
| |հում կամ բոված |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1803 |Կակաո մածուկ` յուղազերծած և չյուղազերծած |Մշակման եղանակը` |
| | |յուղազերծած կամ |
| | |չյուղազերծած |
| | |Ցուցումներ |
| | |օգտագործման |
| | |վերաբերյալ |
| | |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1804 00 000|Կակաո-յուղ, կակաո-ճարպ |Կարգը (առկայության|
|___________|__________________________________________|դեպքում) |
|1805 00 000|Կակաո-փոշի` առանց շաքարի կամ այլ |Ցուցումներ |
| |քաղցրացնող նյութերի |օգտագործման |
| | |վերաբերյալ |
| | |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1806 |Շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի |Բաղադրությունը |
| |սննդամթերքներ |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1901 |Ածիկային խտանյութ, այլ տեղում չնշված |Բաղադրությունը |
|բացառու- |պատրաստի սննդամթերքներ` պատրաստված խոշոր |(առկայության |
|թյամբ` |կամ մանր աղացվածքի ալյուրից, ձավարից, |դեպքում) |
|1901 10 000|օսլայից կամ ածիկային խտանյութից` կակաո |Ցուցումներ |
| |չպարունակող կամ 40 %-ից պակաս զանգվածային |օգտագործման |
| |մասով կակաո պարունակող (ամբողջովին |վերաբերյալ |
| |յուղազերծած հիմքի վերահաշվարկով), |(առկայության |
| |0401-0404 ապրանքային դիրքերում դասակարգված|դեպքում) |
| |հումքից պատրաստած սննդամթերքներ, 5 %-ից |Պահման պայմանները |
| |պակաս զանգվածային մասով (ամբողջովին |Պիտանիության |
| |յուղազերծած հիմքի վերահաշվարկով) կակաո |ժամկետը |
| |պարունակող կամ չպարունակող, այլ տեղում | |
| |չնշված | |
|___________|__________________________________________|__________________|
|1902 |Մակարոնային արտադրատեսակներ, ենթարկված կամ|Բաղադրությունը |
| |չենթարկված ջերմային մշակման, միջուկով |(առկայության |
| |(մսից կամ այլ մթերքներից) կամ առանց |դեպքում) |
| |միջուկի, կամ այլ ձևով պատրաստված, |Մթերքի խումբը և |
| |ինչպիսիք են սպագետտին, մակարոնը, լապշան, |դասը (կարգը) |
| |եղջրիկները, խմորագնդիկները, ռավիոլան, |(առկայության |
| |կաննելոնը, կուսկուս` պատրաստ կամ ոչ |դեպքում) |
| |պատրաստ սննդի մեջ օգտագործելու համար |Փաթեթավորման |
| | |թվականը |
| | |Պատրաստման եղանակը|
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1903 00 000|Տոպիոկ և դրա փոխարինիչները` պատրաստած |Պահման պայմանները |
| |օսլայից` փաթիլների, հատիկների, գնդիկների, |Պիտանիության |
| |մանրահատիկների կամ այլ համանման ձևերով |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|1904 |Պատրաստի սննդամթերքներ` ստացված |Վիտամինների |
| |հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային |բաղադրությունը |
| |մթերքների (օրինակ, եգիպտացորենի ձողիկներ) |(առկայության |
| |փքեցնելու կամ բոլորատապակելու միջոցով, |դեպքում) |
| |հացաբույսերի հատիկներ (բացառությամբ |Պահման պայմանները |
| |եգիպտացորենի հատիկներից) գրանուլների կամ |Պիտանիության |
| |փաթիլների տեսքով կամ մշակված այլ եղանակով,|ժամկետը |
| |(բացառությամբ մանր կամ խոշոր աղացվածքի | |
| |ձավարեղենի ալյուրից), նախապես եփած կամ | |
| |պատրաստած այլ ձևով, այլ տեղում չնշված | |
|___________|__________________________________________|__________________|
|1905 |Հաց, ալրային հրուշակեղեն, թխվածքներ, |Բաղադրությունը |
| |բլիթներ և այլ հացաբուլկեղեն ու կակաո |Պատրաստման ժամը և |
| |պարունակող կամ չպարունակող հրուշակեղեն, |թվականը (հացի և |
| |վաֆլիի շերտեր, վաֆլիի բոլորաթերթեր |հացաբուլկեղենի |
| |ծրարելու համար, բրնձաթուղթ և համանման |համար) |
| |մթերքներ |Իրացման ժամկետը |
| | |(հացի և |
| | |հացաբուլկեղենի |
| | |համար) |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը` |
| | |հրուշակեղենի, |
| | |թխվածքների, |
| | |բլիթների և այլ |
| | |հացաբուլկեղեն ու |
| | |կակաո |
| | |պարունակողների |
| | |համար |
| | |Պահման պայմանները |
|___________|__________________________________________|__________________|
|2001 |Բանջարեղեն, պտուղներ (մրգեր), ընկույզներ |Հիմնական մթերքի |
| |և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված |զանգվածը |
| |կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի |(թթվաջրում, |
| |ավելացմամբ |աղաջրում, |
| | |լցվածքում |
| | |պատրաստված մթերքի |
| | |համար) |
| | |Մրգային կամ |
| | |բանջարեղենային |
| | |մասի զանգվածային |
| | |մասը |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|2002 |Տոմատներ` այդ թվում տոմատի մածուկ, |Չոր նյութերի |
| |պատրաստած կամ պահածոյացրած, առանց քացախ |զանգվածային մասը` |
| |կամ քացախաթթու ավելացնելու |տոկոսով (տոմատի |
| | |մածուկի համար) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|2003 |Սնկեր և գետնասնկեր` պատրաստած կամ | |
| |պահածոյացրած առանց քացախ կամ քացախաթթու | |
| |ավելացնելու | |
|___________|__________________________________________|__________________|
|2004 |Այլ բանջարեղեն` պատրաստած կամ պահածոյացրած|Պահման պայմանները |
| |առանց քացախ կամ քացախաթթու ավելացնելու, |Պիտանիության |
| |սառեցրած, բացառությամբ 2006 ապրանքային |ժամկետը |
| |դիրքում դասակարգված մթերքներից | |
|___________|__________________________________________| |
|2005, |Այլ բանջարեղեն պատրաստած կամ պահածոյացրած,| |
|բացառու- |առանց քացախ կամ քացախաթթու ավելացնելու, | |
|թյամբ |չսառեցրած, բացառությամբ ապրանքային 2006 | |
|2005 10 001|դիրքում դասակարգված մթերքներից | |
|___________|__________________________________________|__________________|
|2006 00 |Բանջարեղեն, պտուղներ (մրգեր), ընկույզներ, | |
| |պտուղների կլեպ կամ բույսերի այլ ուտելի | |
| |մասեր` շաքարով պահածոյացրած (շաքարի | |
| |թանձրահյութով ներծծած, շաքարով կամ | |
| |շաքարահյութով պատած) | |
|___________|__________________________________________|Շաքարի |
|2007, |Մրգախյուսեր (ջեմեր), պտղային (մրգային) |պարունակությունը |
|բացառու- |դոնդողակներ, մարմելադներ, պտղային |Պահման պայմանները |
|թյամբ |(մրգային) կամ ընկուզային խյուս, պտղային |Պիտանիության |
|2007 10 101|(մրգային) կամ ընկուզային մածուկ, այդ |ժամկետը |
|2007 10 911|թվում` շաքար կամ շաքարացնող նյութեր | |
|2007 10 991|ավելացրած` ջերմամշակման եղանակով ստացած | |
|___________|__________________________________________| |
|2008 |Պտուղներ (մրգեր), ընկույզներ և բույսերի | |
| |այլ ուտելի մասեր, այլ կերպ պատրաստած կամ | |
| |պահածոյացրած, այդ թվում` շաքար կամ | |
| |քաղցրացնող նյութերի կամ սպիրտի հավելումներ| |
| |պարունակող կամ չպարունակող, այլ տեղում | |
| |չնշված | |
|___________|__________________________________________|__________________|
|2009 |Մրգահյութեր (ներառյալ խաղողահյութը) և |Վիտամինների և |
| |բանջարեղենի հյութեր, չխմորված և սպիրտ |հանքային նյութերի |
| |չավելացրած, շաքար կամ այլ քաղցրացնող |պարունակությունը |
| |նյութեր ավելացրած կամ չավելացրած |Շաքարի |
| | |պարունակությունը |
| | |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|2101 |Սուրճի, թեյի կամ մատեի կամ պարագվայական |Բույրի անվանումը, |
| |թեյի խտահյութեր, բնահյութեր ու խտածոներ և |եթե թեյի և սուրճի|
| |պատրաստի մթերքներ` դրանց հիմքով կամ |մթերքի պատրաստման |
| |սուրճի, թեյի կամ մատեի կամ պարագվայական |ժամանակ |
| |թեյի հիմքով. |օգտագործվել են |
| |բոված եղերդ և սուրճի այլ բոված |բուրավետիչներ |
| |փոխարինիչներ և դրանց խտահյութերը, |Բաղադրությունը |
| |բնահյութերը և խտածոները |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|2102 |Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ), այլ մեռած |Ցուցումներ |
| |միաբջիջ մանրէներ (բացառությամբ 3002 |օգտագործման |
| |ապրանքային դիրքի պատվաստանյութերից), |վերաբերյալ |
| |հացաթխման պատրաստի փոշիներ |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|2103 |Մթերքներ սոուսներ պատրաստելու համար և |Բաղադրությունը |
| |պատրաստի սոուսներ, համային հավելումներ և |(առկայության |
| |խառը համեմունքներ. |դեպքում) |
| |մանանեխի փոշի և պատրաստի մանանեխ |Ցուցումներ |
|___________|__________________________________________|կերակրատեսակների |
|2104, |Պատրաստի ապուրներ ու արգանակներ և |պատրաստման համար |
|բացառու- |նախապատրաստուկներ դրանք պատրաստելու համար,|(առկայության |
|թյամբ |համասեռված (հոմոգենացված) բաղադրամասային |դեպքում) |
|2104 20 001|պատրաստի սննդամթերքներ |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|2105 00 |Պաղպաղակ և սննդային սառույցի այլ |Բաղադրությունը |
| |տեսակներ, կակաո չպարունակող կամ պարունակող|(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|2106 |Սննդամթերք` այլ տեղում չնշված (այդ թվում` |Բաղադրությունը |
| |սննդային հավելումներ) |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Ցուցումներ |
| | |օգտագործման |
| | |վերաբերյալ |
| | |(առկայության |
| | |դեպքում) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|2201 |Ջրեր, ներառյալ բնական և արհեստական |Ջրի քիմիական |
| |հանքային ջրերը, գազավորած, առանց շաքարի |բաղադրությունը` |
| |կամ այլ քաղցրացնող կամ համային և բուրավետ|հանքային և |
| |նյութերի հավելումներով, սառույց և ձյուն |արհեստական |
| | |հանքայնացման ջրի |
| | |համար |
| | |Ցուցումներ |
| | |օգտագործման |
| | |վերաբերյալ (հատուկ|
| | |նշանակման ջրերի |
| | |համար) |
| | |Տիպը (գազավորված, |
| | |չգազավորված) |
| | |Ջրի աղբյուրի |
| | |անվանումը և |
| | |գտնվելու վայրը |
| | |(հանքային ջրերի |
| | |համար) |
| | |Ընդհանուր |
| | |հանքայնացումը և |
| | |կոշտությունը |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|2202 |Ջրեր, ներառյալ հանքային և գազավորած |Պահման պայմանները |
| |ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ |Պիտանիության |
| |բուրավետ նյութերի հավելումներով, և այլ ոչ|ժամկետը |
| |ալկոհոլային խմիչքներ, բացառությամբ 2009 | |
| |ապրանքային դիրքի մրգահյութերից ու | |
| |բանջարեղենային հյութերից | |
|___________|__________________________________________|__________________|
|2203 00 |Գարեջուր ածիկային |Էթիլ սպիրտի |
| | |ծավալային մասի |
| | |արժեքը տոկոսներով |
| | |Նախնական քաղցուի |
| | |լուծամզման |
| | |ակտիվության չափը, |
| | |տոկոսներով |
| | |(բացառությամբ ոչ |
| | |ալկոհոլային և |
| | |համային ու |
| | |բուրավետ |
| | |հավելանյութերով |
| | |հատուկ գարեջրի) |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
|___________|__________________________________________|__________________|
|2204 |Խաղողի գինիներ բնական, ներառյալ |Էթիլ սպիրտի |
| |թնդեցրածները, խաղողի քաղցու, բացառությամբ |ծավալային մասը |
| |2009 ապրանքային դիրքում նշվածներից |Շաքարի զանգվածային|
|___________|__________________________________________|խտությունը` |
|2205 |Վերմուտներ և խաղողի այլ բնական գինիներ` |բացառությամբ |
| |ավելացրած բուսական կամ բուրավետ նյութեր |անապակ (չոր) |
|___________|__________________________________________|գինիների |
|2206 00 |Խմորման ենթարկված այլ ըմպելիքներ |Պահման |
| |(օրինակներ` խնձորի սիդր, պերրի կամ տանձի |պայմանները |
| |սիդր, մեղրաըմպելիք). խառնուրդներ խմորման |(առկայության |
| |ենթարկված ըմպելիքներից և խմորման |դեպքում) |
| |ենթարկված ըմպելիքների և ոչ ալկոհոլային |Պիտանիության |
| |ըմպելիքների խառնուրդներ` այլ տեղում չնշված|ժամկետը այն |
| | |ըմպելիքների համար,|
| | |որոնցում Էթիլ |
| | |սպիրտի ծավալային |
| | |մասը 9 %-ից |
| | |պակաս Է |
|___________|__________________________________________|__________________|
|2207 |Էթիլ սպիրտ չբնափոխված, 80%-ից ավելի սպիրտի|Էթիլ սպիրտի |
| |ծավալային մասով կամ Էթիլ և այլ սպիրտներ, |ծավալային մասը |
| |բնափոխված` ցանկացած խտության |Շշալցման թվականը |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը, որոնց |
| | |Էթիլային սպիրտի |
| | |ծավալային մասը |
| | |10 %-ից պակաս Է |
|___________|__________________________________________|__________________|
|2208 |Էթիլ սպիրտ չբնափոխված, սպիրտի 80%-ից պակաս|Հնեցման տարիքը |
| |ծավալային մասով սպիրտային ըմպելիքներ. |կոնյակի համար |
| |լիկյորներ և այլ սպիրտային ըմպելիքներ |Շաքարի զանգվածային|
| | |խտությունը |
| | |(լիկյոր-օղու |
| | |համար, եթե շաքարը |
| | |նախատեսված է |
| | |բաղադրագրով) |
| | |Էթիլ սպիրտի |
| | |ծավալային մասը |
| | |Շշալցման թվականը |
|___________|__________________________________________|__________________|
|2209 00 |Քացախ և նրա փոխարինիչներ` ստացված |Քացախաթթվի |
| |քացախաթթվից |խտությունը |
| | |Օգտագործման |
| | |եղանակը |
| | |(առկայության |
| | |դեպքում) |
|___________|__________________________________________|__________________|
|2501 00 91 |Աղ կերակրի |Կարգը |
| | |Աղացվածքը |
| | |Յոդացվածությունը` |
| | |առկայության |
| | |դեպքում |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը (յոդացվածի|
| | |դեպքում) |
._________________________________________________________________________.
Մանկական սնունդ
Աղյուսակ 2
._________________________________________________________________________.
|Ծածկագիրն | Մթերքի անվանումը | Այլ հիմնական |
|ըստ ԱՏԳ ԱԱ | |տեղեկատվությունը |
|դասակարգչի | | |
|___________|__________________________________________|__________________|
|0402 29 110|Հատուկ նշանակության կաթ` կրծքի երեխաների | |
| |համար հերմետիկ փաթեթավորմամբ` 500 գ-ից ոչ | |
| |ավելի մաքուր զանգվածով, զանգվածում | |
| |10 %-ից ավելի յուղայնությամբ | |
|1602 10 001|Մսից, մսային ենթամթերքից համասեռված |Սննդային արժեքը |
| |պատրաստի սննդամթերքներ` մանկական սննդի |Վիտամինները և |
| |համար |հանքային նյութերը |
|1901 10 000|Ալյուրից, ձավարեղենից, օսլայից պատրաստած |Բաղադրությունը |
| |մանկական սնունդ` փաթեթավորած մանրածախ |Պատրաստման եղանակը|
| |առևտրի համար |(առկայության |
|2005 10 001|Բանջարեղենի պահածո (չսառեցրած, առանց |դեպքում) |
| |քացախի)` մանկական սննդի համար |Նշանակումը և |
|2007 10 101|Ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի` |օգտագործման |
| |մանկական սննդի համար |պայմանները |
|2007 10 911|Ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի` |(առկայության |
| |տրոպիկական պտուղներից մանկական սննդի համար|դեպքում) |
|2007 10 991|Ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի` այլ |Մայրական կաթի |
| |պտուղներից, մանկական սննդի համար |փոխարինիչների |
|2104 20 001|Պատրաստի սննդամթերքների համասեռված |համար հայերեն |
| |բաղադրամասեր` մանկական սննդի համար |տեղեկատվության |
| |Այլ մանկական սնունդ |տեքստում պետք է |
| | |տրված լինի նաև |
| | |տեղեկատվություն |
| | |կրծքով կերակրելու |
| | |առավելության և |
| | |բժշկի կողմից |
| | |կերակրելու սխեմա |
| | |նշանակելու |
| | |անհրաժեշտության |
| | |մասին |
| | |Պահման պայմանները |
| | |Պիտանիության |
| | |ժամկետը |
._________________________________________________________________________.