040.1899.160107
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2006 թվականի N 1899-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «ե» կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առևտրային նպատակներով հրատարակել Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի 1500 օրինակ:
2. Սահմանել, որ, որպես գույքային իրավունքի հատուցում, Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի անգլերեն լեզվով տարբերակի թարգմանությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի կառուցվածքը, աշխատանքների իրականացման ժամանակացույցը և ծախսերի ժամանակացույցը հաստատելու մասին» N 2163-Ն որոշման շրջանակներում հրատարակված Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի օրինակները բաշխելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ