Սեղմել Esc փակելու համար:
ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆ ...

22.08.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2007  -ից մինչեւ   22.08.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 22.08.2022 թվականից` 09.06.2022 թիվ 831-Ն որոշում)

i

040.1750.141206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» դեկտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 2006 թվականի N 1750-Ն

 

i

ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 8-րդ կետի դրույթն ուժի մեջ է մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 16-ի

N 1750-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սննդամթերքի հետ շփվող խեցեգործական ամանեղենի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան` հետևյալ խեցեգործական ամանեղենի վրա`

ճենապակուց ամանեղեն ճաշի և խոհանոցային 6911 10 000

խեցեգործական ամանեղեն ճաշի և խոհանոցային, բացի ճենապակուց 6912 00:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նշված խեցեգործական ամանեղենի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը ներկայացվող, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման պահանջները և դրանց համապատասխանության հավաստման ընթացակարգերը:

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում ապակե և ապակեկերամիկական ամանեղենի վրա:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

խեցեգործական ամանեղեն` սննդամթերքի հետ շփման համար նախատեսված խեցեգործական արտադրանքներ` պատրաստված հիմնականում կավից կամ սիլիկատների բարձր պարունակությամբ անօրգանական նյութերից` սահմանափակ քանակություններով օրգանական նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման (օրինակ` ճենապակե, հախճապակե և կավի ամանեղեն` ջնարակած կամ առանց ջնարակի),

փորձարկման լուծույթ` 4 % ծավալային մասով քացախաթթվի ջրային լուծույթ, որն օգտագործվում է կապարի և կադմիումի լուծահանման և դրանց քանակությունների որոշման համար,

ճաշի և խոհանոցային ամանեղեն` արտադրանքներ, որոնք նախատեսված են սննդամթերքի կամ ըմպելիքների նախապատրաստման, պատրաստման, մատուցման և պահման համար,

հարթ ամանեղեն` խեցեգործական ամանեղեն, որոնք չեն կարող լցվել, ինչպես նաև ամանեղեն, որոնք կարող են լցվել, բայց որոնց խորությունը չի գերազանցում 25 մմ-ը` չափված ամենախոր կետից մինչև լցման կետով անցնող հորիզոնական հարթությունը,

խոր ամանեղեն` խեցեգործական ամանեղեն` 25 մմ-ից ավելի խորությամբ, չափված ամենախոր կետից մինչև լցման կետով անցնող հորիզոնական հարթությունը:

 

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Կախված խեցեգործական ամանեղենի ձևից և տարողությունից` սննդամթերքի հետ շփվող մակերևույթից փորձարկման լուծույթ արտազատվող կապարի և կադմիումի թույլատրելի քանակությունները չպետք է գերազանցեն N 1 աղյուսակով սահմանված թույլատրելի նորմերը:

 

Աղյուսակ N 1

._______________________________________________________________________.

|Խեցեգործական ամանեղենի ձևը  և  տարողությունը  |Չափման |Կապարը|Կադմիումը|

|                                              |միավորը| (Pb) |  (Cd)   |

|______________________________________________|_______|______|_________|

|Հարթ ամանեղեն                                 |մգ/դմ2 |0,8   |0,07     |

|______________________________________________|_______|______|_________|

|Մնացած բոլոր ամանեղենը, որոնք կարող են լցվել  |մգ/լ   |4,0   |0,3      |

|______________________________________________|_______|______|_________|

|Ամանեղեն կերակուր պատրաստելու համար և         |մգ/լ   |1,5   |0,1      |

|փաթեթավորման ու պահման համար նախատեսված       |       |      |         |

|3 լ-ից ավելի տարողությամբ ամանեղեն            |       |      |         |

._______________________________________________________________________.

 

6. Խեցեգործական ամանեղենի սննդամթերքի հետ շփվող մակերևույթից ջրի մեջ արտազատվող և N 1 աղյուսակով չսահմանված մյուս վնասակար նյութերի թույլատրելի քանակությունները` կախված օգտագործված ջնարակի և ներկանյութի տեսակից, չպետք է գերազանցեն N 2 աղյուսակով սահմանված թույլատրելի նորմերը:

 

Աղյուսակ N 2

._________________________________________________________________________.

|     Արտազատվող վնասակար նյութի անվանումը                   |Նորմը, մգ/լ |

|____________________________________________________________|____________|

|Բոր (B) (բարիտային և  ոչ կապարային ջնարակների               |0,500       |

|օգտագործման դեպքում)                                        |            |

|____________________________________________________________|____________|

|Ցինկ (Zn) (ոչ կապարային ջնարակների օգտագործման դեպքում)     |1,000       |

|____________________________________________________________|____________|

|Տիտան (Ti)                                                  |0,100       |

|____________________________________________________________|____________|

|Ալյումին (Al) (բարիտային և  ոչ կապարային ջնարակների         |0,500       |

|օգտագործման դեպքում)                                        |            |

|____________________________________________________________|____________|

|Բարիում (Ba) (բարիտային ջնարակների օգտագործման դեպքում)     |0,100       |

|____________________________________________________________|____________|

|Մանգան (Mn) (վարդադարչնագույն երանգների, սև  գույնի         |0,100       |

|ներկանյութերի և  վարդագույն ջնարակների օգտագործման դեպքում) |            |

|____________________________________________________________|____________|

|Պղինձ (Cu) (կանաչ, սև  գույների ներկանյութերի և  երկնագույն |1,000       |

|ջնարակների օգտագործման դեպքում)                             |            |

|____________________________________________________________|____________|

|Քրոմ (Cr+3, Cr+6) (կանաչ, սև,  դեղին գույների               |(գումարային)|

|ներկանյութերի և  դեղին ջնարակների օգտագործման դեպքում)      |0,100       |

|____________________________________________________________|____________|

|Կոբալտ (Co) (կապույտ գույնի ներկանյութերի և  երկնագույն     |0,100       |

|ջնարակների օգտագործման դեպքում)                             |            |

._________________________________________________________________________.

 

7. Եթե խեցեգործական ամանեղենն ունի նաև կափարիչ, ապա ամանի և կափարիչի փորձարկումները պետք է կատարել առանձին-առանձին` միևնույն պայմաններում (նույն փորձարկման լուծույթում, նույն ջերմաստիճանում)` արդյունքների գումարը տարածելով ամանի ծավալի և կափարիչի ներքին մակերեսի վրա` կապարի և կադմիումի արտազատման թույլատրելի քանակությունները կիրառելով միայն ամանի համար:

8. Թույլատրվում է խեցեգործական ամանեղենը համարել սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող, եթե դրանցից արտազատվող կապարի և (կամ) կադմիումի քանակությունները գերազանցում են N 1 աղյուսակով սահմանված քանակությունները 50 %-ից ոչ ավելի, այն դեպքում, երբ նույն պայմաններում փորձարկումների ենթարկված նույն չափերի, ձևերի, նույն զարդանկարով և ջնարակով 3 հատից ոչ պակաս խեցեգործական ամանեղենից արտազատված կապարի և (կամ) կադմիումի միջին քանակությունները, ինչպես նաև յուրաքանչյուր նմուշից արտազատված քանակությունները չեն գերազանցում N 1 աղյուսակով սահմանված քանակությունների 50 %-ը:

9. Խեցեգործական ամանեղենին ամրացված մանրակները (բռնակները, բռնիչները) պետք է ամուր կպած լինեն հիմնական արտադրանքին:

10. Խեցեգործական ամանեղենի ջերմակայունությունը պետք է լինի ոչ ցածր`

185 օC ջերմաստիճանից` ճենապակե ամանեղենի համար,

115 օC ջերմաստիճանից` գունավոր ջնարկով հախճապակե ամանեղենի համար,

125 օC ջերմաստիճանից` անգույն ջնարկով խեցե ամանեղենի համար:

11. Խեցեգործական ամանեղենի սննդամթերքի հետ շփվող մակերևույթը պետք է կայուն լինի թթուների լուծույթների նկատմամբ:

 

ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

12. Խեցեգործական ամանեղենի մակնշումը պետք է իրականացնել անմիջապես արտադրանքի վրա կամ դրան փակցված պիտակի կամ անմիջապես փաթեթվածքի (սպառողական տարայի), կամ փաթեթվածքին փակցված պիտակի կամ դրա մեջ դրված թերթիկ-ներդրակի, ինչպես նաև փոխադրական տարայի վրա:

13. Խեցեգործական ամանեղենի յուրաքանչյուր միավորի հատակի հակառակ կողմին, որը չի շփվում սննդամթերքի հետ և չի խաթարում ապրանքի արտաքին տեսքը, չջնջվող և անհոտ ներկով, հստակ, պարզ և դյուրընթեռնելի ձևով պետք է մակնշված լինի արտադրող կազմակերպության անվանումը:

14. Խեցեգործական ամանեղենի փաթեթվածքի (սպառողական տարայի) կամ պիտակի կամ թերթիկ-ներդրակի վրայի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տվյալները`

ա) արտադրող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը,

բ) խեցեգործական ամանեղենի անվանումը,

գ) փաթեթվածքում խեցեգործական ամանեղենի քանակը,

դ) փաթեթվածքի (սպառողական տարայի) համաքաշը,

ե) «Սննդամթերքի համար» բառերը կամ 1-ին նկարում տրված նշանը:

15. Խեցեգործական ամանեղենի փոխադրական տարայի վրա պետք է նշված լինեն սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ կետով սահմանված մականշվածքները և «Փխրուն է: Զգույշ» վարվելակարգային նշանը (նկար 2):

 

ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՈՒՄԸ

 

16. Խեցեգործական ամանեղենն առանձին-առանձին կամ լրակազմով (խմբակային), ըստ տեսակների, պետք է փաթեթավորված լինի թղթով, ստվարաթղթով կամ այնպիսի նյութերով և միջոցներով, որոնք կապահովեն խեցեգործական ամանեղենի պահպանվածությունը և անվտանգությունը` դրանց պահման, փոխադրման և իրացման ժամանակ:

Խեցեգործական ամանեղենի փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 25 կգ-ը:

17. Փաթեթավորած խեցեգործական ամանեղենը փոխադրում են տրանսպորտի բոլոր փակ տեսակներով` համաձայն տվյալ տեսակի տրանսպորտով բեռների փոխադրման կանոնների:

18. Խեցեգործական ամանեղենը պետք է պահել մինուս 50 օC-ից մինչև 50 օC ջերմաստիճանային պայմաններում` փակ կամ առանց կլիմայական պայմանների արհեստական կարգավորման բնական օդափոխմամբ այլ տարածքներում, որտեղ օդի ջերմաստիճանի և խոնավության տատանումներն էապես ավելի փոքր են, քան բաց օդում:

 

ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

19. Խեցեգործական ամանեղենի արտադրման ժամանակ աշխատանքային գոտու օդում անջատվող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերը:

20. Խեցեգործական ամանեղենի արտադրական գործընթացներում շրջակա միջավայրը (մթնոլորտային օդը, հողը և ջրային ռեսուրսները) աղտոտող վնասակար նյութերի և թափոնների քանակությունները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերը:

 

IV. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

21. Խեցեգործական ամանեղենի չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

V. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

22. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին խեցեգործական ամանեղենի համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._________________________________________________________________________.

|Ստանդարտի նշագիրը|   Փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը    |

|  (բաժինը, կետը) |                                                       |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 4974        |Խմելու ջուր. Մանգանի պարունակության որոշման մեթոդներ   |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 18293       |Խմելու ջուր. Կապարի, ցինկի, արծաթի պարունակությունների |

|                 |որոշման մեթոդներ                                       |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 24770       |Ճենապակե և  հախճապակե ամանեղեն. Ջերմակայունության      |

|                 |որոշման մեթոդ                                          |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 24970       |Ճենապակե և  հախճապակե ամանեղեն. Թթվակայունության       |

|                 |որոշման մեթոդ                                          |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 30178       |Սննդահումք և  սննդամթերք. Թունավոր տարրերի որոշման     |

|                 |ատոմաաբսորբման մեթոդ                                   |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51210     |Խմելու ջուր. Բորի պարունակության որոշման մեթոդ         |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51309     |Խմելու ջուր. Ատոմային սպեկտրաչափական մեթոդներով տարրերի|

|                 |պարունակության որոշում                                 |

|_________________|_______________________________________________________|

|ԻՍՕ 6486-1       |Սննդամթերքի հետ շփվող խեցեգործական, ապակեկերամիկական և |

|                 |ապակե ամանեղեն. Կապարի և  կադմիումի արտազատում.        |

|                 |Մաս 1. Փորձարկման մեթոդ                                |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.11.2006
N 1750-Ն
Որոշում