Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱ ...

 

 

040.0002.100198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

10 ՀՈՒՆՎԱՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունվարի 1998 թվականի թիվ 2

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ օդային ուղևորների ելքի դեպքում օդանավակայաններում նրանց գրանցման ժամանակ պետական տուրքի վճարման անդորրագրերի առկայության ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված անդորրագրերի, որպես խիստ հաշվառման փաստաթղթերի, տպագրումը և հարկային մարմնի միջոցով` Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերին դրանց տարածումը:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 14.08.03 թիվ 1061-Ն որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը`

i

ա) (5-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 14.08.03 թիվ 1061-Ն որոշում)

բ) օդանավակայանների տեղեկատվության միջոցներով ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ տեղեկատվության տարածումը.

գ) օդային ուղևորների գրանցման ընթացակարգում տասնօրյա ժամկետում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

(որոշումը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998թ.

հունվարի 10-ի թիվ 2 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԴԱՅԻՆ

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ

ՏՈՒՐՔԻ ԳԱՆՁՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 30 կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի (այսուհետև` պետական տուրք) գանձման, պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի հաշվառման, ինչպես նաև հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը:

2. Օդային ուղևորների ելքի դեպքում օդանավակայաններում նրանց գրանցումն իրականացվում է միայն պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի (Ձև 1) առկայության դեպքում, բացառությամբ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքերի:

i

3. Պետական տուրքի վճարումը, վճարողի հայեցողությամբ, կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում, ինչպես նաև օդանավակայաններում գործող արտարժույթի առք ու վաճառք կամ արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնող անձանց մոտ (այսուհետ` բանկ)`

ա) մինչև օդային փոխադրումների տոմսի գնելը, կամ

բ) օդային փոխադրումների տոմսի վաճառքից հետո` մինչև օդանավակայանում գրանցումը, կամ

գ) օդանավակայանում գրանցման ժամանակ` օդանավակայանում տեղաբաշխված բանկերի միջոցով:

(3-րդ կետը փոփ. 14.08.03 թիվ 1061-Ն որոշում)

4. Օդային փոխադրումների վաճառք իրականացնող ընկերությունները վաճառքի իրականացման վայրում, տեսանելի տեղում փակցվում են պետական տուրքի գանձման կարգի վերաբերյալ տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած ձևով, և այդ մասին տեղյակ են պահում օդային փոխադրումների տոմսեր ձեռք բերող անձանց:

5. Պետական տուրքի վճարման անդորրագրերի ստացման համար բանկերը հարկային մարմնին են ներկայացնում դիմում (Ձև 2):

6. Պետական տուրքի վճարման անդորրագրերը տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած բանկից լիազորված անձին` անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) ներկայացմամբ: Պետական տուրքի վճարման անդորրագրերի ստացումը հաստատվում է անդորրագրերով (Ձև 3):

7. Հարկային մարմինը համապատասխան գրանցման մատյանում (Ձև 4) նշում են պետական տուրքի վճարման անդորրագրերի հաշվառման մասին տվյալներ, մասնավորապես, տրամադրվող անդորրագրերի համարները, քանակը և տրամադրման ժամանակը:

8. Պետական տուրքի վճարման անդորրագրեր ձեռք բերած բանկերը վարում են դրանց գծով առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար օրենսդրությամբ սահմանված կարգով, և յուրաքանչյուր ամսվա համար տվյալ ամսվա հաջորդող տասն օրվա ընթացքում հարկային մարմնին ներկայացնում են հաշվետվություն օգտագործված անդորրագրերի քանակի վերաբերյալ: Բանկերի կողմից ձեռք բերված պետական տուրքի վճարման անդորրագրերի, ամսվա ընթացքում օգտագործված և բանկի տրամադրության տակ մնացած անդորրագրերի քանակի միջև անհամապատասխանություն առաջանալու դեպքում համապատասխան բանկը օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե է փոխանցում պակասող անդորրագրերին համապատասխան պետական տուրքի գումարը:

9. Պետական տուրքի վճարումն ընդունող բանկերը պետական տուրքի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում փոխանցում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

10. Պետական տուրքի վճարումներն ընդունելու և այդ գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու համար համապատասխան բանկերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքում են պայմանագիր, որով սահմանվում է պետական տուրքի գումարների պետական բյուջե փոխանցման և այդ կապակցությամբ բանկերի ծախսերի փոխհատուցման կարգը:

11. Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի ձախ մասը («Պահվում է գրանցողի մոտ» նշումով) գրանցման ժամանակ կտրվում և պահվում է գրանցումն իրականացնող (պետական տուրք գանձող) ընկերության մոտ:

12. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածով նախատեսված` պետական տուրքից ազատված անձանց Հայաստանի Հանրապետությունից ելքի դեպքում օդանավակայաններում նրանց գրանցման ժամանակ գրանցող (պետական տուրք գանձող) պաշտոնատար անձի կողմից լրացում է արտոնության հավաստագիր (Ձև 5), որը ստորագրվում և թողնվում է գրանցումն իրականացնող ընկերության մոտ:

i

13. Պետական տուրքի վճարումից արտոնության հավաստագրի տրման և պետական տուրքի վճարումից արտոնության իրավունքի վերապահման համար ներկայացվում են`

ա) մինչև 12 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականը (անձնագիրը).

բ) տարանցիկ ուղևորների կողմից` տարանցիկ ուղևորությունը` հավաստող ավիատոմսը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության անունից կնքված և սահմանված կարգով վավերացված միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) այլ բան նախատեսված չլինելու դեպքում, սույն կարգի իմաստով տարածքից է համարվում այն ուղևորը, որի ավիատոմսը հավաստում է նրա` Հայաստանում միայն տարանցիկ ուղևորության նպատակով գտնվելու փաստը և`

իր ուղևորության ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվում է ոչ ավելի, քան 24 ժամ կամ`

իր ուղևորության ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 24 և ավելի ժամ գտնվելու դեպքում դուրս չի գալիս մաքսային հսկողության գոտուց.

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված դիվանագիտական վկայականը կամ վկայականը (Ձև 6), իսկ հավատարմագրված չլինելու դեպքում` տեղեկանքը (Ձև 7).

դ) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետությունից, դուրս եկող անձանց կողմից` դիվանագիտական անձնագիրը.

ե) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների ու նրանց ընտանիքի անդամների կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված դիվանագիտական վկայականը կամ վկայականը (Ձև 6), իսկ հավատարմագրված չլինելու դեպքում` տեղեկանքը (Ձև 7).

զ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի, կենտրոնական բանկի նախագահի կամ արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամների կողմից` համապատասխան գերատեսչության կողմից տրված տեղեկանքը.

է) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձի, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ծնողների և այրիների, Խորհրդային Միության հերոսների և Փառքի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանների շքանշաններով պարգևատրված անձանց կողմից` ԱՊՀ անդամ պետությունների տարածքում արտոնյալ երթևեկության իրավունքը հաստատող կտրոնը, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսների կողմից` Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի վկայականը:

(13-րդ կետը փոփ. 23.01.99 թիվ 37 որոշում)

i

14. Սույն կարգի համաձայն օդային ուղևորներին գրանցող ընկերությունները ժամանակագրական կարգով հաշվառում և գրանցման օրվան հաջորդող առնվազն երեք տարիների ընթացքում պահպանում են պետական տուրքի վճարման անդորրագրերի ձախ մասը, Հայաստանի Հանրապետությունից չմեկնելու դեպքում օդային ուղևորների կողմից պետական տուրքի վճարման անդորրագրերի ձախ մասերը վերադարձնելու մասին տրված դիմումները, ինչպես նաև վերապահված արտոնությունների հավաստագրերը:

(լրաց. 06.04.98 թիվ 226 որոշում)

15. Օդանավակայաններում Հայաստանի Հանրապետությունից մեկնող անձանց գրանցումն իրականացնող ընկերությունները յուրաքանչյուր ամիս, տվյալ ամսվա ավարտից հետո տասն օրվա ընթացքում հարկային մարմին են ներկայացնում տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով մեկնած անձանց քանակի, պետական տուրքի վճարման անդորրագրերի և արտոնության հավաստագրերի վերաբերյալ (Ձև 8):

i

16. Վճարված պետական տուրքի գումարները «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթակա են վերադարձման, եթե պետական տուրք վճարողը օդային տրանսպորտի միջոցներով չի մեկնել հանրապետությունից: Պետական տուրքի վճարված գումարների վերադարձման համար վճարողը լրացնում է պետական տուրքի վճարման անդորրագրի հակառակ կողմում նշված տվյալները և իր ստորագրությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: «Պետական տուրքի վճարված գումարները ենթակա են վերադարձման միայն անդորրագրերի երկու մասերը ներկայացնելու դեպքում:

Գրանցումից հետո Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների չմեկնելու դեպքում նրանց գրանցումն իրականացնող ընկերություններն օդային ուղևորների դիմումի (ձև 9) հիման վրա վերադարձնում են իրենց մոտ գտնվող պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի ձախ մասը` կցելով պետական տուրքի վճարման անդորրագրի ձախ մասի վերադարձման մասին տեղեկանքը (ձև 10):

(16 կետը փոփ. և լրաց. 06.04.98 թիվ 226 որոշում)

17. Սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև 1

i

դիմացի կողմ

.________________________________________________________________________.

|      Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր          |          Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր       |

|           000000                  |                000000              |

|            Bill               ՀՀ ՀՏ Կ.Տ.            Bill               |

|   Հայաստանի Հանրապետություն       |       Հայաստանի Հանրապետություն    |

|      Republic of Armenia          |          Republic of Armenia       |

|  Օդային ուղևորների  ելքի պետական  |  Օդային ուղևորների  ելքի պետական   |

|            տուրք                  |               տուրք                |

|    Air Passanger Exit Duty        |       Air Passanger Exit Duty      |

|                                   |                                    |

|         10,000 դրամ               |             10,000 դրամ            |

|         AMD 10,000                |             AMD 10,000             |

| Բանկի Կ.Տ.                        |                          Բանկի Կ.Տ.|

| _________________________________ |                                    |

|  Ամսաթիվ                Date      |                                    |

|    Պահվում է գրանցողի մոտ         |           Ուղևորի  ստացականը       |

|  To be Retained by Registrating   |        The Passanger's  Receipt    |

|            Officer                |                                    |

.________________________________________________________________________.

 

հակառակ կողմ

.________________________________________________________________________.

|Օդային ուղևորների  ելքի համար      |                 ՀԱՅՏ               |

|պետական տուրքը սահմանված է         |   Օդային ուղևորների  ելքի պետական  |

|«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի |          տուրքի վերադարձման        |

|20 հոդվածով: Սույն անդորրագիրը     |           Claim of Refund          |

|հավաստում է պետական տուրքի վճարումը|    For the Air Passanger Exit Duty |

|Խնդրվում է անդորրագիրը ներկայացնել |                                    |

|օդանավակայանում ուղևորների         | __________________________________ |

|գրանցման կետ:                      |    Ազգանուն         Surname        |

|Անդորրագիրն համարվում է մարված     |                                    |

|դիմացի կողմի կտրման գծի երկայնքով  | __________________________________ |

|կտրված լինելու դեպքում:            |     Անուն             Name         |

|ՀՀ կառավարությունը երաշխավորում է  |                                    |

|պետական տուրքի վերադարձը (առանց    | __________________________________ |

|վճարումն ընդունող բանկի կոմիսիոն   |     Հասցե           Address        |

|վճարների)` ՀՀ ֆինանսների և         |                                    |

|էկոնոմիկայի նախարարությանը         | __________________________________ |

|անդորրագրի հակառակ կողմում նշված   |                                    |

|տվյալները լրացնելուց և  անդորրագիրը| __________________________________ |

|ներկայացնելուց 30 օրվա ընթացքում:  |   Բանկային հաշիվ    Bank Account   |

|Պետական տուրքի վճարված գումարը     |                                    |

|վերադարձվում է միայն պետական տուրքի| __________________________________ |

|վճարման անդորրագրի երկու մասերը    |        Ամսաթիվ        Date         |

|ներկայացվելու դեպքում, եթե դրանք   |                                    |

|ներկայացվել են պետական տուրքի      | __________________________________ |

|վճարված գումարի վերադարձման        |   Ստորագրություն    Signature      |

|իրավունքի առաջացման օրվանից 3      |                                    |

|տարվանից ոչ ուշ ժամկետում:         |                                    |

|                                   |                                    |

|Air Passangers Exit Duty is imposed|                                    |

|under Section 20 of the State      |                                    |

|Duties Act of 1998. This Bill is   |                                    |

|evidence of payment of the Duty.   |                                    |

|You are kindly requested to submit |                                    |

|the Bill at the airport            |                                    |

|registration desk. The Bill is     |                                    |

|Extinguished when cut along the    |                                    |

|«Cutting Line».                    |                                    |

|The Government of Armenia          |                                    |

|guarantees refund of the Duty, less|                                    |

|any commission charged by a bank   |                                    |

|processing the payment,            |                                    |

|within 30 days of                  |                                    |

|submission of the Bill to the      |                                    |

|offices of the Ministry of Finance |                                    |

|and Economy, 1 Republican Square,  |                                    |

|Yerevan 375010, Armenia. The refund|                                    |

|is available provided both parts of|                                    |

|the Bill are presented within      |                                    |

|3 year period of the payment of the|                                    |

|Duty.                              |                                    |

.________________________________________________________________________.

(ձև 1-ը փոփ. 06.04.98 թիվ 226 որոշում)

 

Ձև 2

 

Հարկային մարմնի ղեկավարին

 

Գրանցման թիվ __________ առ _____________ 199 թ.

 

Օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման անդորրագրերի

ձեռքբերման մասին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

_________________________________________________________________________

                 բանկի լրիվ անվանումը, հասցեն

 

_________________________________________________________________________

               ՀՎՀ համարը, պետական գրանցման համարը

 

Խնդրում է տրամադրել օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման անդորրագրեր.

 

____________________________________________________________________ հատ

թվերով

 

____________________________________________________________________ հատ

բառերով

 

Օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգի հետ ծանոթ ենք:

 

Բանկի վարչության նախագահ _________________ _________________________

                              ստորագրությունը      անունը, ազգանունը

 

    Գլխավոր հաշվապահ         _________________  _________________________

                              ստորագրությունը      անունը, ազգանունը

 

Կ. Տ.

 

Ձև 3

 

Հարկային մարմնի ղեկավարին

 

Օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման անդորրագրերի ստացման

 

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր

 

Գրանցման թիվ _____ առ _________ 199 թ.

 

__________________________________________________________________________

                     բանկի լրիվ անվանումը, հասցեն

 

__________________________________________________________________________

                  ՀՎՀ համարը, պետական գրանցման համարը

Խնդրում է տրամադրել օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման անդորրագրեր.

 

______________________________________________________________________ հատ

թվերով

 

______________________________________________________________________ հատ

բառերով

 

____________________________________ համարների

 

Անդորրագրերը բաց թողնող աշխատակից ________________ ______________________

                                 ստորագրությունը     անունը, ազգանունը

 

Ստացավ ___________________________________________________________________

պաշտոնը, անունը, ազգանունը

 

Թիվ ___________ վստահագրով, առ ______ ___________ 199 թ.

 

Անձնագիր ___ թիվ _________ տրված _________________________________________

 

__________________________________________________________________________

 

Ստացա ____ ____________ 199 թ. ________________________________

ստորագրությունը

 

     ՀՀ ՀՏ                                 Ստացող կազմակերպության

      Կ.Տ.                                         Կ.Տ.

 

Ձև 4

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

.________________________________________________________________________.

|թ/թ|   Բանկի   | Հասցեն|Հարկ վճա-|Անդորրագրե- |Տրամադր-|Անդորրա-|Անդորրա|

|ը/կ| անվանումը |       |րողի հաշ-|րի ձեռքբեր- |վող ան- |գրերի   |գրերի  |

|   |           |       | վարման  |ման դիմումի |դորրագրե|քանակը  |ստացման|

|   |           |       |համարը   |գրանցման օրը|րի համար|        |օրը    |

|   |           |       | (ՀՎՀՀ)  |և  համարը   |ները    |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

|___|___________|_______|_________|____________|________|________|_______|

|   |           |       |         |            |        |        |       |

.________________________________________________________________________.

 

Ձև 5

i

_______

(ձև 5 խմբ. 23.01.99 թիվ 37 որոշում)

__________________________________________________________________________

                       ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

Ուղևոր _____________________________________________________________

(անունը, ազգանունը)

 

Ավիատոմս թիվ _______________________ Չվերթ թիվ _____________________

 

 - մինչև  12 տարեկան երեխա     _______________________________________

                                    (ծննդյան վկայականի համարը)

 

- տարանցիկ ուղևոր

 

- միջազգային կազմակերպության

   ներկայացուցիչ               ________________________________________

                                (ՀՀ  ԱԳՆ-ի վկայականի կամ դիվանագիտական

                                վկայականի  (տեղեկանքի)  համարը)

 

- դիվանագիտական անձնագրով

   ՀՀ-ից մեկնող անձ            ________________________________________

                                   (դիվանագիտական անձնագրի համարը)

 

- ՀՀ-ում դիվանագիտական

ներկայացուցչության և

հյուպատոսական հիմնարկի

աշխատող կամ նրա ընտանիքի

   անդամ                       ________________________________________

                               (ՀՀ  ԱԳՆ-ի վկայականի կամ դիվանագիտական

                               վկայականի  (տեղեկանքի)  համարը)

 

- ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի,

ՍԴ նախագահի, ՀՀ վարչապետի,

կենտրոնական բանկի նախագահի

կամ ԱԳ նախարարի հրավերով

ՀՀ այցելող պաշտոնական անձ

   կամ պատվիրակության անդամ    ________________________________________

                                 (հրավիրող կողմը, տեղեկանքի համարը)

 

- ՀՄՊ-ի մասնակից և նրանց

հավասարեցված անձ, ՀՄՊ-ի

հաշմանդամ և նրան

հավասարեցված անձ, ՀՄՊ-ի

1-ին խմբի հաշմանդամին

ուղեկցող անձ, ՀՄՊ-ում

զոհվածի ծնող և այրի,

ԽՄ հերոս և Փառքի 1-ին,

2-րդ կամ 3-րդ աստիճանի

շքանշաններով պարգևատրված

   անձ, ՀՀ ազգային հերոս       ________________________________________

                               (ԱՊՀ անդամ պետությունների տարածքում

                               արտոնյալ երթևեկության իրավունքը հաստատող

                               կտրոնի վրա նշված վկայականի համարը, ՀՀ

                               ազգային հերոսի վկայականի համարը)

 

«_______» ________________ թ.

 

    Կ.Տ.    __________________________      ______________________________

            (ուղևորի  ստորագրությունը)        (գրանցողի ստորագրությունը)

 

____________

Ոչ ընթեռնելի կամ ջնջումներով լրացված արտոնության հավաստագրի համար

պատասխանատու է գրանցողը

 

Ձև 6

 

.__________________________________..__________________________________.

|ՀՀ զինանշա-   ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ  ||ՀՀ զինանշա-   ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ  |

|նի պատկերը      ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ    ||նի պատկերը      ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ    |

|                                  ||                                  |

|    MINISTRY OF FOREIGN AFFAIRS   ||    MINISTRY OF FOREIGN AFFAIRS   |

|    OF THE REPUBLIC OF ARMENIA    ||    OF THE REPUBLIC OF ARMENIA    |

|                                  ||                                  |

|      ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ      ||          Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն         |

|                                  ||                                  |

|Անուն ___________________________ ||Անուն ___________________________ |

|Name                              ||Name                              |

|Ազգանուն ________________________ ||Ազգանուն ________________________ |

|Surname                           ||Surname                           |

|Պաշտոն __________________________ ||Պաշտոն __________________________ |

|Title                             ||Title                             |

|Ներկայացուցչություն _____________ ||Ներկայացուցչություն _____________ |

|Representation                    ||Representation                    |

|.________. Տրված է ______________ ||.________. Տրված է ______________ |

||        | Issued on              |||        | Issued on              |

||        | Ուժի մեջ է մինչև       |||        | Ուժի մեջ է մինչև       |

||        | Expire on ____________ |||        | Expire on ____________ |

||        |                        |||        |                        |

|.________. Դիվանագիտական          ||.________. Դիվանագիտական          |

|           ներկայացուցչությունների||           ներկայացուցչությունների|

|           բաժնի վարիչ __________ ||           բաժնի վարիչ __________ |

|                                  ||                                  |

|           ______________________ ||           ______________________ |

|                                  ||                                  |

|                 DC թիվ 0233      ||                 DC թիվ 0233      |

.__________________________________..__________________________________.

 

Ձև 7

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  00000

 

Տրվում է __________________ քաղաքացի ______________________________ -ին

              երկիրը                        անունը, ազգանունը

 

ծնված ____ _____________ -ի 19 ____ թ.

 

անձնագիր թիվ ________________________

 

առ այն, որ նա, հանդիսանալով

 

X Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում

հավատարմագրված _____________________________________________________

միջազգային կազմակերպության ներկայացուցիչ

 

X Հայաստանի Հանրապետությունում ______________________________________ -ի

դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակից

կամ նրա ընտանիքի անդամ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածի համաձայն ազատված է օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումից:

 

ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՏՆՕՐԵՆ _________________ _____________________________

                        ստորագրությունը         անունը, ազգանունը

 

______ _____________ -ի 199 թ.

 

Կ. Տ.

 

Ձև 8

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

__________________________________________________________________ կողմից

տվյալները ներկայացնող ավիաընկերության անվանումը

 

199 թվականի ____________ ամսվա ընթացքում ընդունված պետական տուրքի վճարման

անդորրագրերի և արտոնության հավաստագրերի վերաբերյալ

 

Ընկերության կողմից գրանցվել են հանրապետությունից մեկնող ուղևորներ`

 

_____________________________________________________________________ հատ

թվերով

 

_____________________________________________________________________ հատ

բառերով

 

որոնցից ընդունվել են պետական տուրքի վճարման անդորրագրեր`

 

_____________________________________________________________________ հատ

թվերով

 

_____________________________________________________________________ հատ

բառերով

 

և լրացվել են արտոնության հավաստագրեր`

 

_____________________________________________________________________ հատ

թվերով

 

_____________________________________________________________________ հատ

բառերով

 

ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ________________ __________________________

                           ստորագրությունը      անունը, ազգանունը

 

_____ _____________ -ի 199 թ.

 

Կ. Տ.

 

Ձև 9

 

i

______________________________________________________________ տնօրենին

(օդային ուղևորների գրանցումն իրականացնող մարմնի անվանումը)

 

           գրանցման թիվ _______    __________________ 199  թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ՁԱԽ ՄԱՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԴԻՄՈՒՄ

 

_____________________________________________________

                (դիմողի անունը, ազգանունը, հայրանունը)

 

_________________________________________________________________

(չվերթի անվանումը, մեկնման ժամանակը (ամիսը, ամսաթիվը, ժամը)

 

Խնդրում եմ վերադարձնել պետական տուրքի վճարման թիվ ___________ անդորրագրի ձախ մասը, քանի որ չեմ մեկնել:

 

    « » _______________ 199  թ.                _____________________

                                                   (ստորագրությունը)

 

(ձև 9-ը լրաց. 06.04.98 թիվ 226 որոշում)

Ձև 10

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵԼՔԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ՁԱԽ ՄԱՍԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Իր դիմումի համաձայն, թիվ ________ անդորրագրի ձախ մասը վերադարձվել է

 

քաղաքացի ______________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

որը պետք է մեկներ _____________________________________________

(չվերթի անվանումը, մեկնման ժամանակը (ամիսը, ամսաթիվը, ժամը)

 

Հայտնում ենք, որ նա չի մեկնել Հայաստանի Հանրապետությունից:

 

Տնօրեն _______________________

(ստորագրությունը)

 

Պետական տուրքի վճարման անդորրագրի

    ձախ մասը վերադարձնող աշխատող      _______________________

                                        (ստորագրությունը)

 

«» _______________ 199 թ.

 

(ձև 10-ը լրաց. 06.04.98 թիվ 226 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.01.1998
N 2
Որոշում