Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏ ...

13.12.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2006  -ից մինչեւ   13.12.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 26.11.2018 թիվ 69-Ն որոշում)

i

603.0020.061206

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         12           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60306409

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2006 թվականի N 20-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 10 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի զ) կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2000 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 10 որոշումը:

 

Հավելված

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2006 թվականի նոյեմբերի 24-ի

թիվ 20-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) նիստերի գումարման, նիստերի հրավիրվածների որոշման, նիստերին ներկայացվող փաստաթղթերի նախապատրաստման և ներկայացման, Խորհրդի նիստերում զեկույցների (ելույթների), նիստերում որոշումների ընդունման և ստորագրման կարգը:

2. Խորհրդի գործունեությունը կարգավորվում է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կանոնադրությամբ, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրերով և սույն աշխատակարգով:

3. Խորհուրդն օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է Խորհրդի աշխատանքների կազմակերպման, նիստեր գումարելու և սահմանված կարգով որոշումներ ընդունելու միջոցով:

4. Խորհուրդը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ընդունում է նորմատիվ և անհատական որոշումներ:

5. Խորհրդի անդամներն իրականացնում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված ժողովրդագրության, սոցիոլոգիայի և հասարակական գործունեության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ֆինանսավարկային և բանկային, բնապահպանության, ձեռնարկատիրական գործունեության կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ղեկավարումը` Ծառայության այդ բնագավառների ստորաբաժանումների աշխատանքների համակարգման միջոցով:

6. Խորհրդի անդամների արձակուրդների ժամանակացույցը հաստատում է Խորհրդի նախագահը:

Խորհրդի նախագահի բացակայության (արձակուրդ, գործուղում, ժամանակավոր անաշխատունակություն) դեպքում նրա` որպես Խորհրդի նախագահի, պարտականությունները կատարում է Խորհրդի նախագահի կարգադրությամբ` Խորհրդի անդամներից մեկը:

7. Խորհրդի անդամները կազմակերպում են խորհրդակցություններ, քննարկումներ և այլ աշխատանքային միջոցառումներ միասին և (կամ) առանձին, հրավիրելով ու իրենց լիազորությունների և իրավասությունների շրջանակում հանձնարարություններ տալով Ծառայության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Իր իրավասությունների շրջանակում Խորհրդի անդամը վարում է թղթակցություն և Խորհրդի նախագահի լիազորությամբ` ներկայացնում Ծառայությունն այլ ատյանում, ինչպես նաև գիտաժողովներում, սեմինարներում:

8. Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա պարտականությունները Խորհրդի նախագահի կողմից ժամանակավորապես դրվում են Խորհրդի այլ անդամի վրա:

9. Խորհրդի անդամները պարտադիր ծանոթացվում են Ծառայության կողմից ստացվող Հայաստանի Հանրապետության պաշտոնական և գերատեսչական ակտերի տեղեկագրերին, մեթոդաբանական նյութերին, վիճակագրական և այլ բնույթի հրապարակումներին (գրականությանը), Ծառայության հրապարակումներին, իրենց լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերին (կամ դրանց ցանկին):

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Խորհրդի նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի կողմից առնվազն ամիսը մեկ անգամ:

Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Խորհրդի առնվազն չորս անդամի պահանջով:

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

11. Խորհրդի նիստերին, առանձին հարցերի քննարկումների ժամանակ, կարող են մասնակցել հրավիրված անձինք, որոնց ցանկը, ըստ հարցերի, սահմանվում է Խորհրդի տվյալ նիստի օրակարգով, ինչպես նաև նիստի ընթացքում այլ անձինք` ըստ անհրաժեշտության:

12. Խորհրդի նիստի պարտադիր մասնակից է Խորհրդի քարտուղարը, որը կրում է սույն աշխատակարգով սահմանված պարտականություններ:

13. Քարտուղարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Ծառայության նախագահի կողմից:

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Խորհրդի նիստի օրակարգի նախագծի ձևավորման գործընթացը կազմակերպում է խորհրդի քարտուղարը` ըստ Խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկությունների: Առաջարկություններն օրակարգում ներառվում և նիստում քննարկվում են հարցի հրատապության և ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանք-հիմնավորման առկայությամբ:

Խորհրդի նիստում որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Խորհրդի նախագահն ու անդամները:

15. Խորհրդի նիստի օրակարգի նախագծի ձևավորման գործընթացը վերահսկում է Խորհրդի նախագահը: Խորհրդի քարտուղարը նրան է ներկայացնում օրակարգի ձևավորման վերաբերյալ Խորհրդի անդամների առաջարկությունները, ինչպես նաև հրավիրվողների ցանկը` հավանության համար:

16. Խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու դեպքում նիստի օրակարգի նախագիծը ձևավորվում է արտահերթ նիստ հրավիրելու պահանջով հանդես եկող Խորհրդի անդամների և նախագահի առաջարկություններով:

17. Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը, կից փաստաթղթերի փաթեթով Խորհրդի քարտուղարը ոչ ուշ, քան Խորհրդի նիստից երկու օր առաջ ներկայացնում է Խորհրդի անդամներին, միաժամանակ նիստին հրավիրված անձանց ծանոթացնում է Խորհրդի նիստի օրակարգի նախագծին և կից փաստաթղթերի փաթեթին` ըստ համապատասխան հարցի:

18. Խորհրդի նիստի օրը օրակարգի նախագծում կարող են ներառվել այլ հարցեր` դրա հրատապությամբ պայմանավորված` Խորհրդի նիստին ներկա անդամների մեծամասնության որոշմամբ:

19. Խորհրդի նիստի օրակարգի նախագիծը մինչև նիստը սկսելը Խորհրդի նախագահի ներկայացմամբ հաստատվում է Խորհրդի կողմից` անդամների ձայների մեծամասնությամբ:

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ: ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

 

20. Խորհրդի նիստերը վարում է Խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում սահմանված կարգով նախագահին փոխարինող Խորհրդի անդամը: Խորհրդի աշխատանքներին և նիստերին ներկայանալու անհնարինության դեպքում Խորհրդի անդամն այդ մասին տեղյակ է պահում Խորհրդի նախագահին (նախագահողին):

Խորհրդի նիստերն արձանագրվում են Խորհրդի քարտուղարի կողմից:

Նիստը սկսվելու պահից մեկուկես ժամ հետո, հայտարարվում է 15 րոպե տևողությամբ ընդմիջում: Հայտարարված ընդմիջումից հետո, յուրաքանչյուր մեկուկես ժամից, որպես կանոն, հայտարարվում է 30 րոպե տևողությամբ ընդմիջում:

Անհրաժեշտության դեպքում նախագահողի կողմից կարող են հայտարարվել այլ կարճատև ընդմիջումներ:

Նիստի ընթացքում մասնակիցները կարող են բացակայել միայն նախագահողի թույլտվությամբ:

21. Խորհրդի նիստում Նախագահը (նախագահողը)`

ա) սույն աշխատակարգին համապատասխան վարում է Խորհրդի նիստերը.

բ) նիստի սկզբում Խորհրդի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը.

գ) ըստ հաստատված օրակարգի հարցերի հերթականության ձայն է տալիս զեկուցողներին (հարցը ներկայացնողներին).

դ) զեկուցողին (ներկայացնողին) ուղղված հարցերն ու պատասխանները լսելուց հետո ելույթների համար ձայն է տալիս ըստ հաջորդականության.

ե) անցկացնում է քվեարկություն և հայտարարում է արդյունքները.

զ) իրականացնում է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Ծառայության կանոնադրությամբ և սույն աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

22. Հրավիրված անձի կողմից ներկայացվող հարցի քննարկման ժամանակ Նախագահողի հանձնարարությամբ Խորհրդի քարտուղարը նիստի է հրավիրում տվյալ հարցը զեկուցողին (ներկայացնողին) և այդ հարցի առնչությամբ այլ հրավիրված անձանց:

Զեկուցողին (ներկայացնողին), հարցեր տալու և այդ հարցերին պատասխանելու համար նախագահողի կողմից կարող է սահմանվել ժամանակ` կախված հարցի բնույթից:

Զեկույցների, ելույթների, հարց ու պատասխանի համար սահմանված ժամանակի պահպանմանը հետևում է Խորհրդի քարտուղարը:

Հարցը ներկայացնելուց հետո ելույթների կամ զեկուցողին (ներկայացնողին) հարցեր տալու համար նախագահողը «բարձրացրած ձեռքի» սկզբունքով ձայն է տալիս Խորհրդի անդամներին` բարձրաձայն հայտնելով ազգանունը, որից հետո, ըստ անհրաժեշտության, կարող է ձայն տրվել հրավիրվածներին: Հարցերին պատասխանում է զեկուցողը (ներկայացնողը): Նախագահն ունի արտահերթ ելույթի (հարցի) իրավունք:

Խորհրդի անդամները կարող են մինչև քվեարկությունը ներկայացնել առաջարկություններ վարման կարգի վերաբերյալ:

23. Ելույթներից հետո նախագահողը կարող է ամփոփել քննարկման արդյունքները և որոշման նախագիծը դնել քվեարկության: Քվեարկությունն իրականացվում է Խորհրդի անդամների կողմից ձեռք բարձրացնելու միջոցով` սկզբից հաշվառելով «կողմ» ձայները, ապա` «դեմ» և «ձեռնպահը»: Քվեարկության արդյունքները հայտարարվում են նախագահողի կողմից: Ձայնի իրավունքի զիջում այլ անձի չի թույլատրվում:

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

24. Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա են նրա անդամներից առնվազն հինգը: Խորհրդի որոշումը համարվում է ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել Խորհրդի անդամների ընդհանուր թվաքանակի կեսից ավելին:

25. Խորհրդի որոշումները ստորագրվում են նախագահի (նախագահողի) կողմից:

26. Խորհրդի որոշումների պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման ուղարկումը, ինչպես նաև դրանց մասին իրազեկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
24.11.2006
N 20-Ն
Որոշում