(ուժը կորցրել է 14.08.2024 թիվ 14-Ն հրաման)
i
116.0224.031006
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 10 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11606312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
30 օգոստոսի 2006 թվականի N 224-Ն
i
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ` ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ՊԱՏՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հարկային և պարտադիր այլ վճարների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարզեցված ընթացակարգը հաստատելու մասին» N 471-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան.
Հաստատել փոստային կապի ազգային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվող` այդ թվում նաև պատվիրված նամակների ընդունման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2006թ. օգոստոսի 30-ի
թիվ 224-Ն հրամանով
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎՈՂ` ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ՊԱՏՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից գրանցվող` այդ թվում նաև պատվիրված նամակների (այսուհետ` նամակների) ընդունման ժամանակ փոստային բաժանմունքի օպերատորը ստուգում է ուղարկողի և ստացողի հասցեների լրացման և փոստային դասիչի ճշտությունը:
1.1. Ծրարի ներքևի աջ անկյունում լրացվում է ստացողի հասցեն, իսկ վերևի ձախ անկյունում` ուղարկողի հասցեն:
1.2. Ծրարի հասցեագրումը պետք է կատարվի ընթեռնելի և ամբողջությամբ` առանց կրճատումների:
1.3. Ծրարի վրա ուղարկողի կողմից ստացողի հասցեն լրացնելիս պետք է նշվի տվյալ հասցեն սպասարկող փոստային բաժանմունքի փոստային դասիչը:
2. Փոստային բաժանմունքի օպերատորը ընդունելով նամակը կշռում և գանձում է հասույթը` սահմանված սակագներին համապատասխան:
3. Նամակի վրա փակցվում է գանձված հասույթին համապատասխան փոստային վճարումը հաստատող փոստային վճարման պետական նշանը, ինչը մարվում է օրացուցային կնիքով, նշվում է նամակի հերթական համարը և քաղաքացուն տրվում անդորրագիր համակարգչից կամ Ձ-1 տետրից (Ձևը կցվում է):
4. Փոստային բաժանմունքի օպերատորը ընդունած նամակները սահմանված կարգով` նամակագրական պարկերով, ուղարկում է փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոն` գրանցում կատարելով ձև 11 ռեեստրում (Ձևը կցվում է):
5. Փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոնի տեսակավորման բաժնի աշխատակիցը բացելով ստացված նամակագրական պարկերը առանձնացնում է նամակները, տեսակավորում ըստ փոստային հասցեների և ուղարկում համապատասխան փոստային բաժանմունքներ` գրանցում կատարելով ձև 11 ռեեստրում:
6. Փոստային բաժանմունքի օպերատորը փոստի տեսակավորման և փոխադրման կենտրոնից ստանալով նամակագրական պարկերը, բացում է դրանք, նամակները համեմատում ձև 11 ռեեստրի գրառումների հետ, որից հետո գրանցում է կատարում ըստ փոստատարներին պատկանող տարածքի Գ-8 գրքում (Ձևը կցվում է):
7. Փոստատարը, ստանալով Գ-8 գիրքը, իրականացնում է նամակների հանձնումը հասցեատերերին:
8. Հասցեատերը ստանալով նամակը Գ-8 գրքի համապատասխան վանդակում ստորագրում է և կատարում հատուկ նշումներ (ամիս, ամսաթիվ և այլն):
9. Հասցեատիրոջ բացակայության` տանը չլինելու դեպքում, փոստատարը Գ-8 գիրքը նամակներով վերադարձնում է փոստային բաժանմունք` հաջորդ օրը առաքելու համար: Հաջորդ օրը հասցեատիրոջ բացակայությունը կրկնվելու դեպքում, փոստատարը փոստային բաժանորդային պահարանում կամ փոստային բաժանորդային արկղում հասցեատիրոջը թողնում է ծանուցագիր` փոստային բաժանմունք ներկայանալու և նամակը ստանալու նպատակով: Փոստային բաժանմունքում 30 օր պահելուց հետո նամակը սույն ընթացակարգի համաձայն վերադարձվում է ուղարկողին` չհանձնելու պատճառի մասին համապատասխան նշում կատարելով CN 15 բլանկում (Ձևը կցվում է):
10. Նամակի սխալ հասցեագրման, հասցեատիրոջ` այլ բնակավայր մեկնելու կամ ուրիշ հանգամանքների պատճառով, որոնք բացառում են փոստային կապի ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված` փոստային կապի օպերատորի կողմից իր պարտականությունների կատարումը, սույն ընթացակարգի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2005 թվականի հունիսի 20-ի N 195-Ն հրամանով սահմանված հսկիչ ժամկետների համաձայն նամակը վերադարձվում է ուղարկողին` չհանձնելու պատճառի մասին համապատասխան նշում կատարելով CN 15 բլանկում:
Ձև
Ձ-1
/կազմը/
100 անդորրագիր
ԱՆԴՈՐՐԱԳՐԱՅԻՆ
ՏԵՏՐ No___
գրանցումով և գնահատումով
առաքանիների համար
____________________________________
(փոստային բաժանմունքի անվանումը)
____________________________________
սկիզբ «___» ______________________
ավարտ «___» ______________________
/էջը/
._______________________________________________.
| Գրանցման անդորրագիր թիվ ___ |
| |
| I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |
| (գծանիշի տեղ) |
|ՈՒղարկող` |
| 1. Ֆիզիկական անձ __________________________|
| (անուն, ազգանուն) |
| ________________________________|
| (անձնագրային տվյալներ) |
| 2. Իրավ. անձ ______________________________|
| (անվանումը) |
| ________________________________|
| (ՀՎՀՀ) |
|_______________________________________________|
|Ստացող` _______________________________________|
| (հասցեն) |
| _______________________________________|
| (ում) |
|_______________________________________________|
|Ընդունված է` __________________ ______________|
| (առաքանի) (տիպը) |
|Գնահատութ.` ___________________________________|
| (գումարը տառերով) |
|Քաշը` _________________ կգ _______________ գր |
|Հասույթ` |
| Քաշի ______________________________________|
| (գումար) |
| Գնահատման _________________________________|
| (գումար) |
| Ընդամենը __________________________________|
| (գումար) |
|ՈՒղարկող` _____________________________________|
| (ստորագրություն) |
|Ընդունող օպերատոր` ____________________________|
| (ստորագրություն) |
| Կ.Տ. |
._______________________________________________.
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

Ձև 11
ՌԵԵՍՏՐ թիվ _____________ ._____________.
ՈՒղարկվող առաքանիների համար | |
| |
| |
Որտեղից _____________________________ | |
ՈՒր _________________________________ ._____________.
Պարկ. թիվը __________________________ օրացուցային
կնիքի տեղը
Լրացուցիչ վճարի
առաքանիներ ____________ ________ դրամ _________ լումա
(քանակը)
Դրամական փոխադրություններ ____________________________________________
______________________________________________________________________

.____________.
Պաշտոնները ___________________________ | |
և ստորագրութ. _______________________ | |
| |
| |
.____________.
օրացուցային
կնիքի տեղը
Ձև
Գ-8
/կազմը/
ՀԱՆՁՆՎՈՂ ԱՌԱՔԱՆՈՒ
(պատվիրված, կառավարական) և ԾԱՆՈՒՑԱԳՐԵՐԻ
ԳԻՐՔ
____________________________________________
(կապի ձեռնարկության անվանումը)
Սկիզբ «___» ______________________ 200 թ.
Ավարտ «___» ______________________ 200 թ.
/էջը/
.____________________________________________________________________.
| N |Առաքանու տեսակ|Տրվող թիվ|Հանձնման| ՈՒմ է | Ստացողի |
| | և հատուկ | (համար) | տեղը |հասցեագրված| ստորագրությունը |
| | նշանակում | | | |և հատուկ նշումներ|
|___|______________|_________|________|___________|__________________|
|___|______________|_________|________|___________|__________________|
|___|______________|_________|________|___________|__________________|
|___|______________|_________|________|___________|__________________|
.____________________________________________________________________.
Ձև
CN 15
.____________________________________.
| ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁ/ CN 15 |
| RETURN |
|____________________________________|
| |
| I_I Անհայտ/ I_I Մերժված/ |
| Unknown Refused |
| |
| I_I Տեղափոխված/ I_I Չի պահանջվել/ |
| Gone away Unclaimed |
| |
| I_I Թերի հասցե/ |
| Insufficient address |
| |
| I_I |
|____________________________________|
| Հետ վերադարձման ամսաթիվը/ |
| Return date: |
.____________________________________.
Առավելագույն չափսերը 52 x 52 մմ, վարդագույն/
Maximum size 52 x 52 mm, colour pink (PANTONE process coated
EURO DE 141-6 C)