040.1656.301106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1656-Ա
i
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փոստային կապի ազգային օպերատորի կողմից, որպես վճարահաշվարկային կազմակերպություն, իրականացվող գործունեության տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Փոստային կապի ազգային օպերատորն օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
(նախաբանը փոփ. 24.11.11 թիվ 1659-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի նոյեմբերի 30-ի
N 1656-Ա որոշման
ՑԱՆԿ
i
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Ապահովագրական միջնորդություն (գործակալություն)
Տվյալների հաղորդման և ինտերնետային ծառայությունների մատուցում
Հեռագրային կապի ծառայությունների մատուցում
Ինկասացիոն ծառայությունների մատուցում
Էլեկտրոնային առևտուր և դրա սպասարկում
Բանկային և ֆինանսական գործառնությունների ներկայացուցչություն
Դրամական (փողային) փոխանցումների իրականացում
Սեփական օգտագործման ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և վերանորոգում
Գույքի վարձակալության տրամադրում
Մեծածախ և մանրածախ առևտուր, ապրանքների ներկրում և արտահանում
Տպագրական ծառայությունների մատուցում
Նամականիշերի արտադրություն
Փոստային արկղերի արտադրություն և իրացում (փոստարկղեր, պահարաններ, ծանրոցների արկղեր)
Գովազդային գործունեություն
Վիճակախաղերի կազմակերպում
Հեռահաղորդակցության գործակալական գործունեություն
Տեղեկատվական գործակալական գործունեություն
Ապրանքաշարային տեղեկագրքերում ներկայացված ապրանքանու վաճառք և առաքում
Լոգիստիկ ծառայությունների մատուցում
Դասընթացների կազմակերպում
Մաքսային միջնորդական գործունեություն
(ցանկը փոփ. 04.02.10 թիվ 88-Ա որոշում)