(ուժը կորցրել 13.12.2023 թվականից` 16.06.2023 թիվ 957-Ն որոշում)
i
040.1546.091106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1546-Ն
i
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության համար կենցաղային ու սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների վտանգավորության ռիսկի աստիճանը, Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում կենցաղային ու սանիտարահիգիենիկ նշանակության բազմատեսակ և բազմաքանակ ապրանքների առկայությունը, ինչպես նաև ելնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից ութ ամսվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներին ներկայացվող` սույն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակի 2, 3, 4 և 5-րդ կետերով սահմանված պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանության փորձարկման մեթոդները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 11-րդ կետի` ներմուծվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների հայերեն մակնշմանը ներկայացվող պահանջի, որն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հոկտեմբերի 19-ի
N 1546-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է թղթե զանգվածից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի թելքերի պաստառից, ինչպես նաև քիմիական թելքերից և այլ մանածագործական նյութերից պատրաստված` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ ապրանքների վրա`
զուգարանի թուղթ 4818 10
թաշկինակներ և կոսմետիկ անձեռոցիկներ կամ դեմքի
անձեռոցիկներ և սրբիչներ 4818 20
սփռոցներ և անձեռոցիկներ 4818 30 000
կանացի հիգիենիկ միջադիրներ և վիրախծուծներ
(տամպոններ), մանկական խանձարուրներ, տակդիրներ
և համանման սանիտարահիգիենիկ իրեր 4818 40
կանացի հիգիենիկ միջադիրներ և վիրախծուծներ
(տամպոններ), մանկական խանձարուրներ, տակդիրներ
և համանման սանիտարահիգիենիկ իրեր` բամբակե
(քիմիական թելքերից և այլ
մանածագործական նյութերից) 5601 10:
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նշված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների (այսուհետ` կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության հավաստման ընթացակարգերը:
3. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
անհատական փաթեթվածք` մեկ առանձին միջադիրի, տակաշորի կամ տակդիրի փաթեթավորված փաթեթ,
թաղանթանյութ` թելքավոր կիսապատրաստվածք, որն ստացվում է քիմիկատների լուծույթների հետ բուսական հումքի եփման միջոցով, որի արդյունքում հեռացվում է ոչ թաղանթանյութային բաղադրիչների մեծ մասը` լիգնին, կիսաթաղանթանյութ, լուծամզուքային նյութեր,
թաղանթանյութաթղթային արտադրանք` թաղանթանյութ, փայտազանգված, թուղթ, ստվարաթուղթ և դրանցից արտադրատեսակներ, որոնք օժտված են դրանցում առկա բուսական հումքի ընդհանուր հատկանիշով,
թուղթ` նյութ, որի 1 մ2 մակերեսի զանգվածը չի գերազանցում 230 գ-ը, հիմնականում բաղկացած է մակերևութային շաղկապման ուժով իրար կապված բուսական թելքերից և կարող է պարունակել սոսնձապատման նյութեր, հանքային լցանյութեր, քիմիական և բնական թելքեր, պիգմենտներ և ներկանյութեր,
թուղթ` սանիտարահիգիենիկ նշանակության արտադրատեսակների համար` խորշոմավորված կամ հարթ մակերևույթով նուրբ ներծծող թուղթ` ծծողունակության կամ խոնավադիմացկունության նորմավորված ցուցանիշներով,
կանացի հիգիենիկ միջադիր` մեկանգամյա օգտագործման բազմաշերտ ներծծող ապրանք, որը նախատեսված է կանանց արտաքին արտազատումների ներծծման և պահման համար,
մանկական տակդիր` մեկանգամյա օգտագործման բազմաշերտ ապրանք` թաղանթանյութի թելքավոր նյութերի կլանող շերտով, որը նախատեսված է երեխաների արտաքին արտազատումների ներծծման և պահման համար,
կլանող շերտ` տակդիրի (միջադիրի) ներքին հիմնական ներծծող շերտը, որը կլանում և պահում է արտաքին արտազատումները,
հատուկ բաղադրիչ` նյութ, որը նախատեսված է սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներին հիմնական գործառական հատկություններից բացի լրացուցիչ հատկություններով (հակամանրէային, հոտը կլանող և այլն) օժտելու համար:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետության տարածքում կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների պատրաստման համար օգտագործվող թուղթը, թաղանթանյութը, թղթի զանգվածը, թաղանթանյութի բամբակը, մանածագործական նյութերը, պոլիմերային թաղանթները, քիմիական թելքերը, մանածագործական և դրանց հետ խառնվող թղթի և ստվարաթղթի թափոնը, ինչպես նաև ներկանյութերը, բուրավետիչ և (կամ) տարբեր բաղադրիչներով (հականեխիչ, ախտահանիչ, լվացող և այլն) տոգորման նյութերը, տպագրական ներկերը, սոսինձները և կլանող (աբսորբող) նյութերը պետք է թույլատրված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով:
8. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները, այդ թվում` ջրային միջավայր արտազատվող վնասակար նյութերի թույլատրելի քանակությունները պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված պահանջներին:
Կանացի հիգիենիկ միջադիրների, վիրախծուծների (տամպոններ) և մանկական տակդիրների գործառական ցուցանիշները` ըստ N 2 աղյուսակով սահմանված տակդիրների խմբերի, պետք է համապատասխանեն N 3 աղյուսակով սահմանված պահանջներին:
Աղյուսակ N 1. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները, այդ թվում` ջրային միջավայր արտազատվող վնասակար նյութերի թույլատրելի քանակությունները
._________________________________________________________________________.
| | Ցուցանիշի արժեքն ըստ արտադրանքի տեսակի |
| |__________________________________________________________|
|Ցուցանիշի |հիգիենիկ |թղթե |խոհանոցա-|մանկական |կանացի հիգիենիկ |
|անվանումը |և |անձեռո- |յին թղթե |խանձա- |միջադիրներ, |
| |կոսմետիկ |ցիկներ, |սրբիչներ |րուրներ, |վիրախծուծներ |
| |անձեռո- |թաշկինակ|և |տակդիրներ|(տամպոններ) |
| |ցիկներ |ներ, |սպասքա- |և |___________________|
| |(տոգորված|զուգարա-|վորման |համանման |ամեն-|կրիտի-|գիշերա|
| |և ոչ |նի թուղթ|անձեռո- |սանիտարա-|օրյա |կական |յին և |
| |տոգորված)|(միաշերտ|ցիկներ, |հիգիենիկ | |օրերի |առատ |
| | |կամ |սփռոցներ |իրեր | |համար |արտա- |
| | |բազմա- | | | | |զատման|
| | |շերտ) և | | | | |դեպ- |
| | |այլ թղթե| | | | |քում |
| | |արտադրա-| | | | | |
| | |տեսակներ| | | | | |
|______________|_________|________|_________|_________|_____|______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|______________|____________________________|_____________________________|
|1. Ջրային | 4,5-8,5 |ջրային լուծույթի pH-ի |
|լուծամզուքի | |փոփոխությունը +/- 1-ից ոչ |
|pH | |ավելի |
|______________|____________________________|_____________________________|
|2. Հիգիենիկ | | |
|ցուցանիշները` | | |
|2.1. Ջրային | | |
|լուծամզուքի` | | |
| | | |
| արտաքին տեսքը|թափանցիկ հեղուկ` առանց |թափանցիկ հեղուկ` առանց |
| |պղտորության, նստվածքի և |պղտորության և նստվածքի |
| |գունավորման | |
| | | |
| |Թույլա- | | |
| |տրվում է | | |
| |աննշան | | |
| |օպալես- | | |
| |ցենտում: | | |
| | | |
| հոտը, բալլ, | 1 | 1 |
|ոչ ավելի | | |
| | | |
| թթվայնացումը | | |
|(օրգանական | | |
|նյութերի | | |
|ընդհանուր | | |
|քանակը), մգ | | |
|O2/դմ3, ոչ | | |
|ավելի | - | 10,0 |
|______________|____________________________|_____________________________|
|2.2. Ջրային | | |
|միջավայր | | |
|արտազատվող | | |
|վնասակար | | |
|նյութերի | | |
|քանակությունը,| | |
|մգ/դմ3, | | |
|ոչ ավելի` | | |
| ֆորմալդեհիդ | 0,100 | 0,100 |
|կապար (Pb) | - |0,030 | - |
|ցինկ (Zn) | - |0,100 | - |
|քրոմ (Cr6), | - |0,100 | - |
|քրոմ (Cr3) | |(գումա- | |
| | |րային) | |
| | |
|Գունավորման համար ներկեր օգտագործելու | |
| դեպքում | |
| | |
| կապույտ | |
|կոբալտ (Co) | 0,100 | - |
| դեղին | |
|քրոմ (Cr6), | 0,100 | - |
|քրոմ (Cr3) | (գումա- | |
| | րային) | |
|կադմիում (Cd) | 0,001 | - |
|պղինձ (Cu) | 1,000 | - |
| կարմիր | |
|մանգան (Mn) | 0,100 | - |
| կանաչ | |
|պղինձ (Cu) | 1,000 | - |
|քրոմ (Cr6), | 0,100 | - |
|քրոմ (Cr3) | (գումա- | |
| | րային) | |
|մանգան (Mn) 0,100 | - |
| սև, վարդագորշագույն, | |
| վարդագույն | |
|կոբալտ (Co) | 0,100 | - |
|պղինձ (Cu) | 1,000 | - |
| | |
| երկնագույն | |
|պղինձ (Cu) | 1,000 | - |
| գորշագույն | |
|երկաթ (Fe) 0,300 | - |
| | |
|2.3. Ջրային | | |
|լուծամզուքի | | |
|թունավորության| | |
|ցուցիչը, | | |
|% | 70-ից մինչև 120 | 70-ից մինչև 120 |
| | | |
|3. Մաշկագրգռիչ| | |
|ազդեցություն- | | |
|ները, բալլ, | | |
|ոչ ավելի | - | 0 |
| | | |
|4. Զգայունաց- | | |
|նող ազդեցու- | | |
|թյունները | - | Բացակայում են: |
| | | |
|5. Մանրէա- | | |
|բանական | | |
|ցուցանիշները` | | |
|մանրէազերծված | | |
|կենցաղային և | | |
|սանիտարա- | | |
|հիգիենիկ | | |
|նշանակության | | |
|ապրանքների` | | |
| | | |
|5.1. Մեզոֆիլ | | |
|աերոբ և | | |
|ֆակուլտատիվ | | |
|անաերոբ | | |
|մանրէների | | |
|ընդհանուր | | |
|քանակությունը | | |
|(ՄԱՖԱՄ), | | |
|ԳԱՄ/գ, | | |
|ոչ ավելի | 1 x 10.3 | 1 x 10.2 |
| | | |
|5.2. Էնտերո- | | |
|բակտեր | | |
|(Entero- | | |
|bacteriaceae) | | |
|ցեղի մանրէներ | Բացակայում է: | Բացակայում է: |
| | | |
|5.3. Ախտածին | | |
|ստաֆիլակոկեր | | |
|(Staphylo- | | |
|coccus aureus)| Բացակայում է: | Բացակայում է: |
| | | |
|5.4. | | |
|Պսևդոմոնա | | |
|աերոգինոզա | | |
|(Pseudomonas | | |
|aeruginose) | Բացակայում է: | Բացակայում է: |
| | | |
|5.5. Խմորա- | | |
|սնկեր և | | |
|բորբոսասնկեր | 1 x 10.2 | Բացակայում է: |
._________________________________________________________________________.
Աղյուսակ N 2. Մանկական տակդիրների խմբերի անվանումները և պայմանական նշանները` կախված երեխայի քաշից
._________________________________________________________________________.
|Տակդիրի խմբի անվանումը | Երեխայի քաշը, կգ |Տակդիրի խմբի պայմանական|
| | | նշանը |
|______________________________|__________________|_______________________|
|Նորածինների համար |մինչև 5 |«Նյու բեյբի» |
|______________________________|__________________|_______________________|
|Նախադպրոցական և դպրոցական | | |
|տարիքի երեխաների համար | | |
| | | |
|փոքր չափերի |մինչև 6 |«Մինի» |
|միջին չափերի |մինչև 9 |«Միդի» |
|մեծ չափերի |մինչև 20 |«Մաքսի», «Մաքսի+» |
|ավելի մեծ չափերի |20-ից ավելի |«Դեռահաս» («Յունիոր») |
._________________________________________________________________________.
Աղյուսակ N 3. Կանացի հիգիենիկ միջադիրների, վիրախծուծների (տամպոններ) և մանկական տակդիրների գործառական ցուցանիշները
._________________________________________________________________________.
| Արտադրանքի տեսակը | Ցուցանիշի անվանումը և նորմը |
| |_________________________________________|
| |լրիվ խոնավա- |ներծծման |հակադարձ |
| |կլանումը, գ, |ժամանակը, |մակակլանումը, գ|
| |ոչ պակաս |վ, ոչ ավելի| |
|_______________________________|_____________|___________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 |
|_________________________________________________________________________|
|Կանացի հիգիենիկ միջադիրներ, վիրախծուծներ (տամպոններ) |
|_________________________________________________________________________|
|Ամենօրյա` | | | |
| 1-ին դասի | 8,5 | - | - |
| 2-րդ դասի | 4,0 | - | - |
| | | | |
|Կրիտիկական օրերի համար` | | | |
| 1-ին դասի` | | | |
|միջին խոնավակլանմամբ | 50,0 | 7,0 | - |
|բարձր խոնավակլանմամբ | 55,0 | 6,0 | - |
| | | | |
| 2-րդ դասի` | | | |
|միջին խոնավակլանմամբ | 44,0 | 7,0 | - |
|բարձր խոնավակլանմամբ | 47,0 | 7,0 | - |
|_______________________________|_____________|___________|_______________|
|Գիշերային և առատ արտազատման | | | |
|դեպքում` | | | |
| 1-ին դասի` | | | |
|միջին խոնավակլանմամբ | 65,0 | 7,0 | - |
|բարձր խոնավակլանմամբ | 70,0 | 6,0 | - |
| | | | |
| 2-րդ դասի` | | | |
|միջին խոնավակլանմամբ | 60,0 | 7,0 | - |
|_________________________________________________________________________|
|Մանկական տակդիրներ |
|_________________________________________________________________________|
|Նորածինների համար | 120 | 3 | 0,4 |
| | | | |
|նախադպրոցական և դպրոցական | | | |
|տարիքի երեխաների համար` | | | |
| փոքր չափերի | 160 | 3 | 0,4 |
| միջին չափերի | 240 | 3 | 6 |
| մեծ չափերի | 270 | 3 | 14 |
| ավելի մեծ չափերի | 280 | 3 | 16 |
._________________________________________________________________________.
Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների մակնշումը
9. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների յուրաքանչյուր միավորի փաթեթվածքի կամ փաթեթվածքի և (կամ) դրան ամրացված պիտակի վրա պետք է լինեն հետևյալ մականշվածքները`
ա) արտադրանքի անվանումը, մակնիշը (առկայության դեպքում),
բ) արտադրող երկրի անվանումը,
գ) արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,
դ) կանացի հիգիենիկ միջադիրների և վիրախծուծների, մանկական տակդիրների համար` տեխնիկական կառուցվածքի տարբերակիչ բնութագրերը,
ե) արտադրանքի անվանական չափերը (գլանափաթեթի երկարությունը և լայնությունը, թերթի չափերը կամ մակերեսը),
զ) տեղեկատվություն հատուկ բաղադրիչների առկայության մասին (կանացի հիգիենիկ միջադիրների, մանկական տակդիրների համար),
է) փաթեթվածքում ապրանքների քանակը,
ը) պատրաստման ամիսը, տարեթիվը, իսկ մանրէազերծված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար` մանրէազերծման օրը, ամիսը, տարեթիվը,
թ) «Կոյուղի չնետել» բառերը (կանացի հիգիենիկ միջադիրների, մանկական տակդիրների, տակաշորերի համար),
ժ) տոգորող լուծույթի կամ պատվածքի (առկայության դեպքում) բաղադրությունը,
ժա) օգտագործման ցուցումները (անհրաժեշտության դեպքում):
Մանրէազերծված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար լրացուցիչ պետք է նշել «Չօգտագործել անհատական փաթեթվածքի խախտման դեպքում» բառերը, իսկ ճառագայթումային մեթոդով մանրէազերծման դեպքում` «Մանրէազերծված է ճառագայթումային մեթոդով» բառերը:
Մանկական տակդիրների համար լրացուցիչ պետք է նշված լինի նաև երեխայի քաշը:
Մանկական տակդիրների համար կարող է նշված լինել նաև երեխայի քաշից կախված տակդիրի խմբի պայմանական նշանը` N 2 աղյուսակին համապատասխան, ինչպես նաև տակդիրների համարները, որոնք կիրառվում են միջազգային պրակտիկայում:
Կանացի հիգիենիկ միջադիրների համար լրացուցիչ կարող են նշված լինել N 4 աղյուսակով սահմանված խոնավակլանման գրաֆիկական պայմանական նշանները:
Աղյուսակ N 4. Կանացի հիգիենիկ միջադիրների խոնավակլանման գրաֆիկական պայմանական նշանները
.__________________________________________________________.
|Միջադիրի տեսակը |Խոնավակլանման գրաֆիկական|
| | պայմանական նշանը |
|_________________________________|________________________|
|Ամենօրյա` | |
|1-ին դասի | /\+ /\ /\ /\ /\ |
|2-րդ դասի | /\ /\ /\ /\ /\ |
|_________________________________|________________________|
|Կրիտիկական օրերի` | |
|1-ին դասի` բարձր խոնավակլանմամբ |/\/\/\+ /\/\ |
|2-րդ դասի` բարձր խոնավակլանմամբ |/\/\/\ /\/\ |
|1-ին դասի` միջին խոնավակլանմամբ |/\/\+ /\/\/\ |
|2-րդ դասի` միջին խոնավակլանմամբ |/\/\ /\/\/\ |
|_________________________________|________________________|
|Գիշերային` | |
|1-ին դասի` բարձր խոնավակլանմամբ |/\/\/\/\/\+ |
|1-ին դասի` միջին խոնավակլանմամբ |/\/\/\/\+ /\ |
|2-րդ դասի` միջին խոնավակլանմամբ |/\/\/\/\ /\ |
.__________________________________________________________.
10. Մականշվածքը պետք է լինի հստակ, պարզ և ընթեռնելի:
11. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների մասին սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվության տրամադրումն սպառողին` հայերենով:
12. Փոխադրական տարայի մականշվածքը պետք է պարունակի «Կեռերով չվերցնել», «Պահպանել խոնավությունից» վարվելակարգային նշանները:
Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների
փաթեթավորումը, փոխադրումը և պահումը
13. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է փաթեթավորել թղթով, պոլիմերային թաղանթով կամ փաթեթավորման այլ նյութերով, որոնք կապահովեն դրանց պահպանվածությունը և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանումը` փոխադրման և պահման ընթացքում:
14. Տոգորման նյութերով մշակված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է փաթեթավորել փոխադրման և պահման ժամանակ գործառական հատկությունների պահպանվածությունն ապահովող հերմետիկ փաթեթվածքով:
15. Մանրէազերծված յուրաքանչյուր մանկական տակդիրի, կանացի հիգիենիկ միջադիրի և վիրախծուծի հերմետիկ փաթեթավորման նյութերը պետք է թույլատրված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով:
16. Նույն խմբային փաթեթվածքում պետք է փաթեթավորել նույն անվանմամբ, չափերով, տեխնիկական և գեղազարդային նույն կառուցվածքով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ:
17. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներով փաթեթվածքների փոխադրումը պետք է իրականացնել փոխադրական տարաներում փաթեթավորված` փակ տեսակի տրանսպորտային միջոցներով:
18. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է պահել փակ, մթնոլորտային տեղումներից և խոնավությունից պաշտպանված տարածքներում:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
19. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2 հ - 4 հ հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր կամ սերտիֆիկացման 2 ս - 6 ս սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ:
Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների սպառողական փաթեթվածքի վրա անմիջապես և ուղեկից փաստաթղթերում կարող է նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ հաստատված ձևի համապատասխանության նշան:
20. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների նշումների ընտրությունն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ, տվյալ խմբաքանակից պատահական ընտրման մեթոդով ընտրելով 1%-ի չափով, բայց 1 հատից ոչ պակաս փաթեթավորված միավոր (արկղ, կապոց, պարկ և այլն), որից էլ փորձարկումների կատարման համար ընտրում են`
գլանափաթեթներով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ` 1%-ի չափով, բայց 10 գլանափաթեթից ոչ պակաս,
թերթերով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ` 100 թերթից ոչ պակաս,
կանացի միջադիր, վիրախծուծ, մանկական տակդիր, խանձարուր և համանման սանիտարահիգիենիկ ապրանքներ` 30 հատից ոչ պակաս:
21. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են դրանց փաթեթվածքի կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում նշված տեղեկատվությանը:
22. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները կարող է կատարել սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով կամ նույն ճշտությունն ապահովող այլ մեթոդներով:
Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշների որոշման ժամանակ ջրային լուծամզուքը պետք է պատրաստել սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան:
Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները որոշում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով սահմանված մեթոդներով:
23. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է համապատասխանության հավաստման 2 ս, 3 ս, 4 ս կամ 5 ս սխեմայով:
24. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ համապատասխանության հավաստման իրականացված սխեմայի.
2 հ, 4 հ, 2 ս կամ 6 ս սխեմայի դեպքում` 12 ամիս,
3 ս սխեմայի դեպքում` 24 ամիս,
3 հ, 4 ս կամ 5 ս սխեմայի դեպքում` 36 ամիս:
25. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 23-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:
26. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման և դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ:
27. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
28. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների ցուցանիշների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
29. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
.________________________________________________________________________.
|Ստանդարտների | Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող |
|նշագիրը | ստանդարտի անվանումը |
|(բաժինը, կետը) | |
|_______________|________________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 52354 |Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե |
|(5-րդ բաժին) |արտադրատեսակները. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|_______________|________________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 52483 |Կանացի հիգիենիկ միջադիրներ (փաթեթներ). Ընդհանուր |
|(7-րդ բաժին) |տեխնիկական պայմաններ |
|_______________|________________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 52557 |Մանկական թղթե տակդիրներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|(7-րդ բաժին) | |
.________________________________________________________________________.