Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ ՄՈՒԾԵԼԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ ՄՈՒԾԵԼԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ...

 

 

050.0501.280906

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»         09           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006305

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2006 թվականի N 501-Ն

 

i

«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ ՄՈՒԾԵԼԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ ՄՈՒԾԵԼԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿԻ, ԲԱՆԿԱՅԻՆ (ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ) ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 904-րդ հոդվածի 1-ին կետը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկային ավանդ մուծելը հավաստող փաստաթղթերի ցանկը և բանկային ավանդ մուծելը հավաստող փաստաթղթերի, բանկային գրքույկի, բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատի վավերապայմանները»` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թվականի օգոստոսի 29-ի

թիվ 501-Ն որոշման

 

ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ ՄՈՒԾԵԼԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ ՄՈՒԾԵԼԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿԻ, ԲԱՆԿԱՅԻՆ (ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ) ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Բանկային ավանդի գումարը մուծելը պետք է հավաստված լինի Հայաստանի Հանրապետության բանկային պրակտիկայում կիրառվող հետևյալ վճարահաշվարկային և այլ փաստաթղթերով`

ա) ավանդն ընդունող բանկի գլխամասում կամ մասնաճյուղում ավանդի գումարը կանխիկ ձևով մուծելու դեպքում` անդորրագրով («Մուտքի հայտարարություն» վճարահաշվարկային փաստաթղթի կիրառման դեպքում), դրամարկղի մուտքի օրդերով, որոնց «նպատակ» դաշտում պետք է հղում լինի համապատասխան բանկային ավանդի պայմանագրին` նշելով պայմանագրի համարը: Մուտքի հայտարարության և դրամարկղի մուտքի օրդերի մյուս վավերապայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի թիվ 131-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններում և դրանց լրացման կանոններում»:

բ) Ավանդն ընդունող բանկի կողմից սպասարկվող դրամը հաշվելու տեխնիկական հնարավորություն ունեցող ավտոմատ գանձման մեքենայի միջոցով ավանդի գումարը կանխիկ ձևով մուծելու դեպքում` ավտոմատ գանձման մեքենայի կողմից տրված կանխիկի ընդունման անդորրագրով, որը պետք է պարունակի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտերով գործառնությունների իրականացման կարգով» սահմանված հաշվարկային փաստաթղթերի պարտադիր վավերապայմանները: Իսկ ավանդն ընդունող բանկի կողմից սպասարկվող դրամը հաշվելու տեխնիկական հնարավորություն չունեցող ավտոմատ գանձման մեքենայի միջոցով ավանդի գումարը կանխիկ ձևով մուծելու դեպքում` բանկային ավանդը փաստացի մուծելուց հետո, ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, ավանդն ընդունող բանկի կողմից ավանդատուին տրված գրավոր փաստաթղթով, որով պետք է հավաստվի ավանդը մուծելու փաստը:

գ) Ավանդն ընդունող բանկի գլխամասում կամ վերջինիս մասնաճյուղում վարվող ավանդատուի կամ ավանդի գումարը վճարող երրորդ անձի բանկային հաշվից ավանդի գումարը անկանխիկ ձևով մուծելու դեպքում (չեկով, վճարման հանձնարարականով, այլ վճարային գործիքով), կամ ավանդն ընդունող բանկից տարբերվող այլ բանկի կամ դրամական փոխանցումների ոչ բանկային այլընտրանքային համակարգերի միջոցով ավանդի գումարը մուծելու դեպքում` ավանդն ընդունող բանկի կողմից տրամադրված ավանդի հաշվից քաղվածքով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 910-րդ հոդվածի համաձայն` ավանդը երրորդ անձի անունով ներդրվելու դեպքում քաղվածքը տրամադրվում է բանկային ավանդի պայմանագիր կնքած անձին, իսկ երրորդ անձի կողմից ավանդատուի իրավունքները ձեռք բերելուց հետո` ավանդատուին: Քաղվածքի տրամադրման կարգը սահմանվում է բանկային ավանդի պայմանագրով: Քաղվածքը պետք է տրամադրվի ավանդատուին ոչ ուշ, քան ավանդի հաշվի վրա ավանդի գումարի մուտքագրմանը հաջորդող բանկային օրը, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրում:

Հաշվից քաղվածքի վավերապայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի թիվ 131-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններում և դրանց լրացման կանոններում»:

2. Բանկային գրքույկը պետք է պարունակի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 911-րդ հոդվածով նախատեսված վավերապայմանները:

3. Բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատը պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները.

ա) արժեթղթի անվանումը` «Բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատ»,

բ) թողարկողի անվանումը և գտնվելու վայրը,

գ) հերթական համարը և սերիան,

դ) հավաստված ավանդի (դեպոզիտի) տեսակը` ցպահանջ կամ ժամկետային,

ե) բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատի տեսակը` անվանական,

զ) բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատի սեփականատիրոջ անունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները` ֆիզիկական անձի համար, և անվանումը, գրանցման տվյալները` իրավաբանական անձի համարը,

է) ավանդի (դեպոզիտի) ներդրման և բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատի տրամադրման ամսաթվերը,

ը) ավանդի (դեպոզիտի) գումարը,

թ) բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատի սեփականատիրոջ կողմից ավանդի գումարը պահանջելու ժամկետը` ժամկետային ավանդի դեպքում,

ժ) թողարկողի կողմից ավանդի (դեպոզիտի) օգտագործման դիմաց վճարվող տոկոսադրույքի մասին տեղեկություն` ավանդի (դեպոզիտի) գումարի տոկոսի չափը, ավանդի (դեպոզիտի) գումարին տոկոսներ հավելագրելու և դրանք վճարելու կարգը, այդ թվում` ավանդի (դեպոզիտի) վերադարձման ամսաթվի դրությամբ,

ի) ավանդի գումարի վերադարձման համար թողարկողի անառարկելի պարտավորվածության մասին նշում,

լ) թողարկող կազմակերպության (բանկի) ղեկավարի կամ լիազորված անձի և գլխավոր հաշվապահի ստորագրությունները,

խ) թողարկողի կնիքի դրոշմվածքը:

4. Բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատում կարող են նշվել նաև այլ վավերապայմաններ, որոնք չեն հակասում օրենքով սահմանված բանկային ավանդի դրույթներին:

5. Բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատները պետք է պատրաստվեն հետևյալ պահանջներին համապատասխան`

ա) բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատների ձևաթղթերը պետք է պատրաստված լինեն 80-120 գ/մ քառ. զանգված ունեցող թղթից, ունենան ջրանիշ և A4 կամ A5 չափսեր.

բ) արժեկտրոնային բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատների ձևաթղթերը պետք է ունենան A4 + A5 կամ A4 + 1/2A44 կամ A5 + 1/2A5 չափերը.

գ) թղթի բաղադրությունը (կազմը) պետք է պարունակի բամբակյա և (կամ) վուշե թելիկներ, որոնց քանակը կախված է բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատների շրջանառության մեջ գտնվելու ժամկետից.

դ) մեկ տարուց պակաս գործողության ժամկետ ունեցող արժեթղթերը պետք է պարունակեն 10-25 տոկոս բամբակյա և (կամ) վուշե թելիկներ, իսկ մեկ տարուց ավելի գործողության ժամկետ ունեցող բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատները` 25-50 տոկոս բամբակյա և (կամ) վուշե թելիկներ.

ե) բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատների ձևաթղթերը պետք է տպագրվեն պոլիգրաֆիական ներկերով, որոնց գունագեղական առանձնահատկությունները դժվարացնում են դրանց վերարտադրումը հայտնի լուսանկարչական և վերարտագրության (ռեպրոգրաֆիական) մեթոդներով: Սերտիֆիկատների ձևաթղթերի տպագրության համար կարող են օգտագործվել հատուկ ներկեր, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո ունեն տեսանելի լուսարձակում:

6. Բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատների ձևաթղթերի (այդ թվում` նաև կիսապատրաստվածքների լրատպագրման) համար պետք է կիրառվեն հետևյալ տպագրական եղանակները`

ա) օֆսեթային,

բ) մետաղաբանական (մետալոգրաֆիական),

գ) ուռուցիկ,

դ) բարձր,

ե) օռլովյան:

Յուրաքանչյուր ձևաթուղթ պետք է պատրաստված լինի երկուսից ոչ պակաս տպագրական եղանակով:

7. Բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատների ձևաթղթերը պետք է պարունակեն հետևյալ պաշտպանիչ հատկանիշները.

ա) բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատների ձևաթղթերն իրենց արտաքին տեսքով պետք է ունենան առնվազն երեք գիլիոշիրային տարրեր, որոնցից մեկն ունի գծերի պոզիտիվ, իսկ մյուսները` նեգատիվ օգտագործում.

բ) խորքային (ֆոնային) ցանցերի գունավոր գամման բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատը պետք է պաշտպանի ֆոտոբաժանումից.

գ) բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատների ձևաթղթերի խորքային ցանցերի տպագրությունը համարվում է պարտադիր, անկախ այն բանից` բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատներ պատրաստող կազմակերպությունը դրանք պատրաստում է ամբողջությամբ, թե կիսապատրաստվածք ձևաթղթերը լրացնելու միջոցով.

դ) բացառություն են կազմում կիսապատրաստվածքների եզրերը, որոնք ունեն խորքային ցանց.

ե) խորքային ցանցերն իրենց չափային բնութագրերով և գույներով չպետք է կրկնօրինակվեն և արտատպվեն.

զ) միկրոտեքստի տպագրությունը համարվում է պարտադիր, որը կատարվում է օֆսեթային եղանակով. պոզիտիվ օգտագործման դեպքում այն պետք է ունենա 200-250 միկրոն, իսկ նեգատիվ օգտագործման դեպքում` 250-300 միկրոն տպատառի (շրիֆտ) բարձրություն.

է) յուրաքանչյուր թողարկողի համար բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատների ձևաթղթերը պետք է ունենան անհատական դիզայն.

ը) բանկային (դեպոզիտային) սերտիֆիկատների ձևաթղթերի միասնականացված (ունիֆիկացված) կիսապատրաստվածքների օգտագործման դեպքում դրանց անհատականացումն ապահովվում է տեքստային բովանդակությամբ, համարակալմամբ, քիմիական պաշտպանվածության տարրերով կամ անհատական գիլիոշիրային տարրերի օգտագործմամբ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
29.08.2006
N 501-Ն
Որոշում