Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 807-Ա ...

 

 

041.0783.201006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2006 թվականի N 783-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 807-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 807-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման 1-ին կետում`

i

ա) «Ա. Գևորգյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Խանդանյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ» բառերով.

բ) «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերով.

գ) «Ս. Մինասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով.

դ) «Գ. Իսրայելյան - Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար» բառերը փոխարինել «Լ. Խաչատրյան - Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան» բառերով.

ե) «Ա. Թամազյան» բառերը փոխարինել «Ս. Ադամյան» բառերով.

զ) «Վ. Գալոյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի տեղեկատվական և վերլուծական կենտրոնի ղեկավար» բառերը փոխարինել «Ս. Հովակիմյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն» բառերով.

է) «Ա. Ղազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի բաժնի երրորդ քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերը փոխարինել «Մ. Հայրապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի բաժնի երկրորդ քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերով.

ը) կետը լրացնել «Ա. Բաղդասարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.10.2006
N 783-Ա
Որոշում