Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒ ...

04.08.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.12.1997  -ից մինչեւ   04.08.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 06.07.07 թիվ 779-Ն որոշում)

i

040.0596.231297

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«23» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 596

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման կարգը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 13-ի «Նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին» թիվ 8 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետում «1997» թիվը փոխարինել «1998» թվով:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ 1998 թվականի հունվարի 15-ից իրականացնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման գործընթացը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման գործընթացն իրականացնելու նպատակով 200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ծախսեր նախատեսել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի նախագծում` այդ չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պահպանման ծախսերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 23-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

դեկտեմբերի 23-ի թիվ 596 որոշմամբ

 

Կ  Ա  Ր  Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ

ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպումը կատարվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում հաշվառվելու դեպքում: Հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաշվառվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանած կարգով:

2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, անկախ հաշվառվելուց (մշտական կամ ժամանակավոր), Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ձևակերպվում և տրվում է`

ա) քաղաքացու 16 տարին լրանալու.

բ) անձնագիրը փոխանակելու.

գ) նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագիրը (քաղաքացու, համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական` (02 սերիա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փոխանակելու.

դ) քաղաքացու անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների անճշտության և օգտագործման համար ոչ պիտանի լինելու.

ե) անձնագիրը կորցնելու դեպքերում:

3. Անձնագիր ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) սահմանված ձևի դիմում` համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի.

բ) ծննդյան վկայական կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայական.

գ) 35 x 45 մմ չափսի 4 լուսանկար.

դ) անձնագիր (նախկին ԽՍՀՄ անձնագիրը (քաղաքացու, համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական (02 սերիա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փոխանակելու, քաղաքացու անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների անճշտության և օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում).

ե) տվյալ պետությունում անձնագիրը կորցնելու վերաբերյալ այդ պետության իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք.

զ) տվյալ պետությունում բնակության իրավունքը հաստատող փաստաթուղթ.

է) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը ձևակերպելու (տալու) համար պետական տուրքի վճարման անդորրագիր.

ը) այլ փաստաթղթեր:

4. Անհրաժեշտ որևէ փաստաթղթի բացակայության դեպքում այն կարող է ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության բաժանմունք:

5. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի ղեկավարներն ստուգում են ընդունված փաստաթղթերի իսկությունը և տալիս եզրակացություն` համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի: Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար դիմումը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն է ուղարկվում եզրակացության մեկ օրինակը:

6. Ստացված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի ղեկավարների եզրակացության հետ մեկտեղ 7-օրյա ժամկետում համակարգչային ցանցով կամ դիվանագիտական փոստով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը, ստանալով նշված փաստաթղթերը, սահմանված կարգով կատարում է համապատասխան ստուգում և պատասխանը, համաձայն սույն կարգի թիվ թիվ 3 և 4 հավելվածների, 10-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որն էլ 5-օրյա ժամկետում այն ուղարկում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ, իսկ քաղաքացու անձնագրի կորստի դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը պատասխանն ուղարկում է մեկամսյա ժամկետում:

8. Ստանալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պատասխանը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը և հյուպատոսական հիմնարկը եռօրյա ժամկետում կատարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպումը (տպագրումը) և այն հանձնում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:

9. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տպագրելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրային տվյալները համակարգչային ցանցով, իսկ նոր անձնագիրը քաղաքացուն հանձնելուց հետո փաստաթղթերի բնօրինակները դիվանագիտական փոստով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն:

Առանձին դեպքերում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պահանջով, վերջինիս ուղարկվում են փաստաթղթերի բնօրինակները` մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացուն անձնագիր հանձնելը:

 

Հավելված թիվ 1

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում

և հյուպատոսական հիմնարկներում ՀՀ քաղաքացու

անձնագրի ձևակերպման կարգի

 

Դ  Ի  Մ  ՈՒ  Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ

ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Խնդրում եմ ինձ անձնագիր տալ __________________________________________

(նշել` ինչի կապակցությամբ)

 

Իմ մասին հայտնում եմ հետևյալ տեղեկությունները`

 

1. ___________________ 2. _____________ 3. _____________________________

     (ազգանունը)            (անունը)               (հայրանունը)

 

4. Ծնվել եմ ________ __________ 19  թ. ________________________________

(երկիրը, քաղաքը, շրջանը,

 

______________ 5. Սեռը _____________ 6. Ազգությունը ____________________

գյուղը)

 

7. Բնակության վայրը` ա) _________________________________________________

( Հայաստանի Հանրապետությունում)

 

բ) ______________________________________________________________________

(օտարերկրյա պետությունում)

 

8. Զբաղմունքը և աշխատանքի (ուսման) վայրը _______________________________

 

_________________________________________________________________________

 

9. Դիմող _____________________ ______ ______________19 թ.

(ստորագրությունը)

 

10. Հիմք ընդունելով _____________________________________________________

(փաստաթղթերի անվանումը,

 

_________________________________________________________________________

                 երբ, ում կողմից է տրվել)

 

Քաղաքացի _____________ տալ _____ սերիայի թիվ _____անձնագիրը ________ 19 թ.

(ազգանունը)

 

Դեսպան (հյուպատոս) ________________________________

(ստորագրությունը, ազգանունը)

 

Ստացա ___________________ ___ ______________ 19 թ.

(ստորագրությունը)

 

      Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ   Ե Մ                       Հավելված թիվ 2

___________________________________       ՀՀ դիվանագիտական ներկայացուցչու-

(ներկայացուցչության լրիվ անվանումը)       թյուններում և  հյուպատոսական

                                          հիմնարկներում ՀՀ քաղաքացու

_______________________________________   անձնագրի ձևակերպման կարգի (ղեկավարի ազգանունը և ստորագրությունը)

 

_________ ________ 199 __________ թ.

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ԹԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ

ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ազգանունը    ____________________________________________________________

 

Անունը       ____________________________________________________________

 

Հայրանունը  ____________________________________________________________

 

Ծննդյան թիվը ______________ , ծննդավայրը ________________________________

 

Երբ և ինչ նպատակով է ժամանել տվյալ երկիրը ______________________________

 

_________________________________________________________________________

 

Հյուպատոսական հաշվառման ձևը ___________________________________________

(մշտական, ժամանակավոր)

 

Երբ է հաշվառվել _________________________________________________________

 

Տվյալ պետության իշխանությունների կողմից տրված բնակության թույլտվություն__

 

______________________

(ունի, չունի)

 

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ____ հոդվածով ճանաչված է ՀՀ քաղաքացի

 

Զինապարտության մասին տվյալներ ___________________________________________

 

ՀՀ-ում բնակության հասցեն ________________________________________________

 

Այլ անհրաժեշտ տեղեկություններ ___________________________________________

 

Ե զ ր ա կ ա ց ու թ յ ու ն`

 

Հնարավոր է բավարարել քաղաքացի _________________________________ խնդրանքը:

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Հնարավոր չէ բավարարել քաղաքացի ________________________________ խնդրանքը:

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Պատճառները` _____________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

Եզրակացությունը կազմեց _______________________________

(պաշտոնը)

 

______________________________________________________

                                 (ազգանունը, ստորագրությունը)

 

____________________________________ 19 ___________ թ.

(եզրակացությունը կազմելու ամսաթիվը)

 

Հավելված թիվ 3

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում

և հյուպատոսական հիմնարկներում ՀՀ

քաղաքացու անձնագրի ձևակերպման

կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը չի առարկում

 

քաղաքացի ________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

ՀՀ քաղաքացու անձնագիր տալուն, հիմք ընդունելով ___________________________

(եզրակացության համարը)

 

Եզրակացությունը` տրված __________________________________________________

(եզրակացություն տալու ամսաթիվը,

 

_________________________________________________________________________

        ներկայացուցչության անվանումը, ղեկավարի պաշտոնը)

 

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ________________

(ստորաբաժանման

 

_________________________________________________________________________

անվանումը, ղեկավարի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

 

______ _____________ 199 ______ թ.

 

Կ. Տ.

 

Հավելված թիվ 4

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում

և հյուպատոսական հիմնարկներում ՀՀ

քաղաքացու անձնագրի ձևակերպման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունն առարկում է

 

քաղաքացի _____________________________________________________________ ին

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

ՀՀ քաղաքացու անձնագիր տալուն` հետևյալ պատճառներով` _____________________

 

_________________________________________________________________________

 

_________________________________________________________________________

 

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ________________

(ստորաբաժանման

 

_________________________________________________________________________

անվանումը, ղեկավարի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

 

_________ __________ 199 ____ թ.

 

Կ. Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.1997
N 596
Որոշում