Սեղմել Esc փակելու համար:
«ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ...

25.06.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.01.1998  -ից մինչեւ   25.06.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 03.06.98 թիվ 338 որոշում)

i

040.0583.121297

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 583

 

i

«ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությանը սահմանակից պետությունների այն սահմանամերձ շրջանների ցանկը (կցվում է), որտեղ գրանցված պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, անհատ ձեռներեցները (այսուհետև` օգտվողներ) ազատվում են վճարից:

3. Սահմանել, որ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները դրանցից օգտվելու համար վճարների մուծումները կատարում են ինչպես հայկական դրամով, այնպես էլ փոխարկելի արտարժույթով` վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մինչև 1998 թվականի մարտի 1-ը սահմանել պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարների մուծման անդորրագրի ձևը և լրացման կարգը:

5. «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն որոշման կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հետ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 583 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց  Ա  Ն  Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ,

ՈՐՏԵՂ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ

ՕԳՏՎՈՂՆԵՐՆ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԻՑ

 

._________________________________________________________________________.

|Պետության անվանումը|Շրջանի անվանումը|  Տրանսպորտային միջոցների տեսակները |

|                   |                |____________________________________|

|                   |                |    մարդատար    |     բեռնատար      |

|                   |                |  ավտոմեքենաներ |   ավտոմեքենաներ   |

|___________________|________________|________________|___________________|

|    Վրաստան        |  Ախալքալաք     | մինչև  7       | մինչև  1,5 տոննա  |

|                   |                | նստատեղերով    | բեռնատարողությամբ |

|                   |________________|                |                   |

|                   |   Ախալցխա      |                |1,5 տոննայից մինչև |

|                   |                |                |3 տոննա            |

|                   |                |                | բեռնատարողությամբ |

|                   |________________|                |                   |

|                   |  Նինոծմինդա    |                |                   |

|                   |________________|                |                   |

|                   |     Բոլնիս     |                |                   |

|                   |________________|                |                   |

|                   |   Մառնեուլի    |                |                   |

|                   |________________|                |                   |

|                   |     Ծալկա      |                |                   |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.12.1997
N 583
Որոշում