Սեղմել Esc փակելու համար:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ Ե ...

 

 

040.1271.150906

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» սեպտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2006 թվականի N 1271-Ն

 

i

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «ժ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպող մանկավարժների աշխատանքի վարձատրության արտոնյալ պայմանների հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի օգոստոսի 31-ի

N 1271-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպող մանկավարժական աշխատողների գործող դրույքաչափերին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատուկ կրթական հաստատություններին նախատեսված հատկացումների սահմաններում, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված հատուկ կրթական հաստատությունների մանկավարժների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 10 տոկոսի չափով սահմանվում է լրացուցիչ հավելավճար` հետևյալ առանձին աշխատանքների համար`

գրավոր աշխատանքների ստուգում,

հաշվողական տեխնիկայի սպասարկում,

կաբինետի, լաբորատորիայի վարիչություն,

առարկայական մեթոդմիավորման, ցիկլային աշխատանքների ղեկավարում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.08.2006
N 1271-Ն
Որոշում