Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ...

12.06.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2006  -ից մինչեւ   12.06.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 20.02.07 թիվ 57-Ն որոշում)

i

050.0143.180506

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         05           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006161

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2006 թվականի N 143-Ն

 

i

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 003 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել նոտարների (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (Թիվ 003 Հաշվետվական ձև)` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները` համաձայն հավելված 3-ի (կցվում է):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թ. մարտի 28-ի

թիվ 143-Ն որոշման

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱծԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ

ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ 003

 

Վերանայման ամսաթիվ 27.03.2006

Հաշվետվական ձևը լրացվում և ներկայացվում է նոտարի կողմից

 

Հաշվետվական ձևում «*» -ով նշված են պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ լրացման դաշտերը

 

._________________________________________________________________________.

|1. ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ                                              |

|_________________________________________________________________________|

|                                                     .______________.    |

| *1.1. Գործարքի կնքման ամսաթիվը                      .______________.    |

| ______________________________________                օօ / աա / տտտտ    |

|   Լրացրեք 1.2. և  1.3. կետերից միայն մեկը                               |

| ._____________________________________________________________________. |

| |                                   .__. |                       .__. | |

| | *1.2. Պարտադիր տեղեկացման գործարք .__. |1.3. Կասկածելի գործարք .__. | |

| ._____________________________________________________________________. |

|                                                                         |

| 1.3.1. Գործարքը կասկածելի համարելու հիմքերը և  չափանիշները              |

| ______________________________________________________________________  |

|   (Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |

|   ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 1.3.1. և  լրացրեք|

|   անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք` սկսած 5-ից)              |

|                                                                         |

|  .__________________________________________________________________.   |

|  |                                                                  |   |

|  |                                                                  |   |

|  |                                                                  |   |

|  .__________________________________________________________________.   |

|._______________________________________________________________________.|

||1.3.2. Գործարքի վավերացումը   .__.  |1.3.3. Գործարքի վավերացումը  .__. ||

||       կասեցվել է             .__.  |       մերժվել է             .__. ||

|._______________________________________________________________________.|

| 1.3.4. Գործարքի վավերացումը կասեցնելու (մերժելու) ամսաթիվը, կասեցման    |

| ժամկետը                                                                 |

| __________________________________________________                      |

|                                                    .___________.    .__.|

|                                                    |   |   |   | և  |  ||

|                                                    .___________.    .__.|

|                                           .__.      օօ/ աա/ տտտտ     օր |

| 1.3.5. Չկատարված կամ չավարտված գործարք    .__.  (Տես ուղեցույցը)        |

| ______________________________________                                  |

| ._____________________________________________________________________. |

| |  1.4. Գործարքի  էությունը (լրացնել բառերով)                         | |

| |  .________________________________________________________________. | |

| |  |                                                                | | |

| |  |                                                                | | |

| |  |                                                                | | |

| |  .________________________________________________________________. | |

| ._____________________________________________________________________. |

|                                 ._____________.                         |

|  *1.5. Գումարը /ՀՀ դրամ/        ._____________.                         |

|_________________________________________________________________________|

|  2. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄ(ԵՐ)                                                   |

|_________________________________________________________________________|

|  Գործարքի երկու և  ավելի կողմերի առկայության դեպքում սույն բաժինը       |

|  լրացրեք երկու և  ավելի անգամ                                           |

|                                               .____.                    |

|  *2.1. Գործարքի կողմերի քանակը                .____.                    |

|                                                                         |

|  2.1.1. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր                          |

|._______________________________________________________________________.|

||   *2.1.1.1. Լրիվ  անվանումը`                                          ||

||        ._______________________________________________.              ||

||        ._______________________________________________.              ||

||        Կազմակերպության անունը, կազմակերպաիրավական ձևը                 ||

||                                                                       ||

||   *2.1.1.2. Գործարքի կողմի կարգավիճակը .___________. (Տես ուղեցույցը) ||

||                                        .___________.                  ||

||   *2.1.1.3. Գտնվելու(բնակության) վայրը                                ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                                                                       ||

||   *2.1.1.4. ՀՎՀՀ Հարկ վճարողի հաշվառման համարը    ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||   *2.1.1.5. Պետ. Ռեգիստրում գրանցման համարը       ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

|._______________________________________________________________________.|

|2.1.2. Եթե անձը, որը հանդիսանում է գործարքի կողմ, ֆիզիկական անձ է        |

|._______________________________________________________________________.|

|| * 2.1.2.1  Անուն ._____________.  * 2.1.2.2  Ազգանուն ._____________. ||

||                  ._____________.                      ._____________. ||

|| Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի .___________.    ._____. ||

|| սեռը և  ընտանեկան դրությունը                 .___________. և  ._____. ||

||                                                                       ||

|| *2.1.2.3. Գործարքի կողմի կարգավիճակը .___________. (Տես ուղեցույցը)   ||

||                                      .___________.                    ||

|| *2.1.2.4 Բնակության վայրը                                             ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                           .______________.           ._____________.  ||

|| *2.1.2.5 Ծննդյան ամսաթիվը .______________. 2.1.2.6   ._____________.  ||

||                             օօ / աա / տտ   Քաղաքացիությունը   Երկիրը  ||

||                                                ._____________.        ||

|| *2.1.2.7 Սոցիալական քարտի համարը               ._____________.        ||

||                                                ._____________.        ||

|| *2.1.2.8 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը     ._____________.        ||

||                                                ._____________.        ||

|| *2.1.2.8.1  Փաստաթղթի համարը                   ._____________.        ||

||                                        .___________________________.  ||

|| *2.1.2.8.2 Տրված է ում կողմից և  երբ   .___________________________.  ||

||                                                       օօ / աա / տտ    ||

|._______________________________________________________________________.|

|   ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՈՎ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է         |

|   ԳՈՐԾԱՐՔԸ)                                                             |

|                                                                         |

|  Այս բաժինը լրացրեք միայն այն  դեպքում, երբ գործարքը կատարվում է        |

|  լիազորված անձի միջոցով                                                 |

|                                   .____.                                |

|  * 2.2. Լիազորված անձանց քանակը   .____.                                |

|  Երկու և  ավելի  լիազորված անձանց դեպքում լիազորված անձի տվյալները      |

|  լրացրեք երկու և  ավելի անգամ                                           |

|                                                                         |

|  2.2.1. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր                          |

|._______________________________________________________________________.|

||   *2.2.1.1. Լրիվ  անվանումը (անունը)                                  ||

||        ._______________________________________________.              ||

||        ._______________________________________________.              ||

||                                                                       ||

||   *2.2.1.2. Ում կողմից է հանդես գալիս  .___________. (Տես ուղեցույցը) ||

||             լիազորված անձը             .___________.                  ||

||                                                                       ||

||   *2.2.1.3.  Գտնվելու(բնակության) վայրը                               ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                                                                       ||

||   *2.2.1.4. ՀՎՀՀ Հարկ վճարողի հաշվառման համարը    ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||   *2.2.1.5. Պետ. Ռեգիստրում գրանցման համարը       ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

|._______________________________________________________________________.|

|2.2.2. Ֆիզիկական անձ                                                     |

|._______________________________________________________________________.|

|| * 2.2.2.1  Անուն ._____________.  * 2.2.2.2  Ազգանուն ._____________. ||

||                  ._____________.                      ._____________. ||

|| Նշեք լիազորված անձ հանդիսացող ֆիզիկական անձի .___________.    ._____. ||

|| սեռը և  ընտանեկան դրությունը                 .___________. և  ._____. ||

||                                                                       ||

|| *2.2.2.3 Բնակության վայրը                                             ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                           .______________.           ._____________.  ||

|| *2.2.2.4 Ծննդյան ամսաթիվը .______________. 2.2.2.5   ._____________.  ||

||                             օօ / աա / տտ   Քաղաքացիությունը   Երկիրը  ||

||                                                ._____________.        ||

|| *2.2.2.6 Սոցիալական քարտի համարը               ._____________.        ||

||                                                ._____________.        ||

|| *2.2.2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը     ._____________.        ||

||                                                ._____________.        ||

|| *2.2.2.7.1  Փաստաթղթի համարը                   ._____________.        ||

||                                        .___________________________.  ||

|| *2.2.2.7.2 Տրված է ում կողմից և  երբ   .___________________________.  ||

||                                                       օօ / աա / տտ    ||

|._______________________________________________________________________.|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|  3. ԱՆՁԸ (ՇԱՀԱՌՈՒ), ՈՒՄ ՕԳՏԻՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՐՔԸ                      |

|_________________________________________________________________________|

|  Այս բաժինը լրացրեք Ձեր կողմից միակողմանի գործարքի վավերացման դեպքում   |

|  (Տես Ուղեցույցը)                                                       |

|                                                                         |

|  Երկու և  ավելի  շահառուների դեպքում շահառուի անձնական տվյալները        |

|  լրացրեք երկու և  ավելի անգամ                                           |

|                              .____.                                     |

|  3.1. Շահառուների քանակը     .____.                                     |

|                                                                         |

|  3.1.1. Եթե շահառուն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր           |

|._______________________________________________________________________.|

||    3.1.1.1. Լրիվ  անվանումը (անունը)                                  ||

||        ._______________________________________________.              ||

||        ._______________________________________________.              ||

||    3.1.1.2.  Գտնվելու(բնակության) վայրը                               ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                                                                       ||

||    3.1.1.3. Հարկ վճարողի հաշվառման համարը         ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||    3.1.1.4. Պետ. Ռեգիստրում գրանցման համարը       ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

|._______________________________________________________________________.|

|3.1.2. Եթե շահառուն ֆիզիկական անձ է                                      |

|._______________________________________________________________________.|

||   3.1.2.1  Անուն ._____________.    3.1.2.2  Ազգանուն ._____________. ||

||                  ._____________.                      ._____________. ||

|| Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի .___________.    ._____. ||

|| սեռը և  ընտանեկան դրությունը                 .___________. և  ._____. ||

||                                                                       ||

||  3.1.2.3 Բնակության վայրը                                             ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                           .______________.           ._____________.  ||

||  3.1.2.4 Ծննդյան ամսաթիվը .______________. 3.1.2.5   ._____________.  ||

||                             օօ / աա / տտ   Քաղաքացիությունը   Երկիրը  ||

||                                                ._____________.        ||

||  3.1.2.6 Սոցիալական քարտի համարը               ._____________.        ||

||                                                ._____________.        ||

||  3.1.2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը     ._____________.        ||

||                                                ._____________.        ||

||  3.1.2.7.1  Փաստաթղթի համարը                   ._____________.        ||

||                                        .___________________________.  ||

||  3.1.2.7.2 Տրված է ում կողմից և  երբ   .___________________________.  ||

||                                                       օօ / աա / տտ    ||

|._______________________________________________________________________.|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

| * 4. ՆՈՏԱՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ                                                   |

|_________________________________________________________________________|

|              .___________.                    ._________________.       |

| 4.1. Անուն   .___________.   4.2. Ազգանուն    ._________________.       |

|                        .__________.                       .___________. |

| 4.3. Լրացման ամսաթիվը  .__________. 4.4. Ստորագրություն   .___________. |

|                         օօ/աա/տտտտ                                      |

|                                              ._________________________.|

| 4.5. Նոտարի հաշվառման համարը ՖԴԿ-ում         ._________________________.|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

| 5. ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԵՎՈՐՎՈՂ` ԳՈՐԾԱՐՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ         |

|_________________________________________________________________________|

|   (Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |

|   ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 5. և  լրացրեք    |

|   անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք սկսած 5-ից)               |

|  .___________________________________________________________________.  |

|  |                                                                   |  |

|  |                                                                   |  |

|  .___________________________________________________________________.  |

._________________________________________________________________________.

 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,

Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն

Վ. Սարգսյան 6, Երևան, 375010

Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]

 

Ենթահավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թ. մարտի 28-ի

թիվ 143-Ն որոշման

հավելված 1-ի

 

ԹԻՎ 003 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ընդհանուր դրույթներ

/Լրացման և ներկայացման կարգի վերաբերյալ/

 

Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ նաև` ՖԴԿ) «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման» կարգի հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:

 

Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները:

 

._______.         _________________________________________________

| Բաժին |________ 3. ԱՆՁԸ (ՇԱՀԱՌՈՒ), ՈՒՄ ՕԳՏԻՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՐՔԸ

._______.         3.1. Շահառուների քանակը  .______.

.______.

.________.       .____________________________________________________.

| Կետ    |_______|3.1.1. Եթե շահառուն իրավաբանական անձ է              |

.________.       |       կամ անհատ ձեռնարկատեր                        |

|____________________________________________________|

|3.1.1.1. Լրիվ  անվանումը (անունը)     .___________. |

|                                      .___________. |

|____________________________________________________|

|3.1.1.2. Գտնվելու(բնակության) վայրը   .___________. |

|                                      .___________. |

|____________________________________________________|

.________.       |3.1.1.3. ՀՎՀՀ            |   .___________.          |

| Վանդակ |_______|_________________________|___|__         |          |

.________.       |                         |   .___________.          |

.____________________________________________________.

 

Լրացրեք սույն հաշվետվական ձևը, եթե Դուք`

* նոտար եք:

 

Լրացման կարգը

1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.

ա/ եթե նոտարի կողմից վավերացվող գործարքի արժեքը (դրամային գնահատում ունեցող գործարքների դեպքում).

- գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ.

- անշարժ գույքի հետ կապված գործարքների, որոնց վերաբերյալ հաշվետվական ձևը լրացվում է, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը:

բ/ եթե նոտարի կողմից վավերացվող գործարքում առկա է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (Օրենք) 6-րդ հոդվածով սահմանված կասկածելի գործարքների հիմքերից և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով սահմանված չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ:

2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն նախորդ կետ 1-ում նշված գործարքների առկայության դեպքում:

Եթե հաշվետվությունը ներկայացվում է կասկածելի գործարքի կապակցությամբ, ապա հաշվետվական ձևի բոլոր վանդակները համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով նշված վանդակները: Սակայն, եթե հնարավոր չէ լրացնել տվյալ վանդակը համապատասխան տվյալների բացակայության դեպքում, ապա տվյալ վանդակում նշվում է աստղանիշ և այդ մասին բացատրություն է տրվում 5-րդ բաժնում:

 

Լրացման տարբերակները

3. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի հայերենով:

4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկով.

ա. թղթային տարբերակ. Հաշվետվական ձևի թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել.

- ՖԴԿ-ին դիմելու միջոցով (տես սույն ուղեցույցի վերջում).

- ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

Հաշվետվական ձևի թղթային տարբերակը լրացրեք գրիչով և տպատառերով:

Բովանդակային ուղղումների կատարման դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

Հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների կամ առկա բաժիններում լրացուցիչ կետերի լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինը կամ կետն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված կցեք հիմնական հաշվետվական ձևին: Օրինակ` պարզել եք, որ գործարքում որպես լիազորված անձ հանդես են գալիս երեք անձինք. հաշվետվական ձևի 2.2 կետում նշեք 3 թիվը, բազմացրեք 2.2 կետը ևս երկու անգամ, լրացրեք համապատասխան տեղեկատվությունը, ստորագրեք և կցեք լրացված հաշվետվական ձևին:

Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ` թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարին հաջորդող հերթական համարից սկսած: Օրինակ, 1.3.1 կետում գործարքը կասկածելի համարելու հիմքերը նշեք լրացուցիչ թղթի վրա, որը համարակալեք 5 հերթական համարով, էջի վերևի ձախ անկյունում նշեք 1.3.1. էջը, համարակալեք 4, ստորագրեք և կցեք հաշվետվական ձևին:

Եթե նույն բաժինը (կետը) անհրաժեշտ է լրացնել երկու և ավելի անգամ (օրինակ` եթե գործարքի կողմերը երկու և ավելի անձինք են), այդ բաժինը բազմացրեք համապատասխան անգամներ, լրացրեք դրանք և նախորդ պարբերությունում սահմանված կարգով կցեք հաշվետվական ձևին.

բ. էլեկտրոնային տարբերակ. Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել.

- ՖԴԿ-ին դիմելու միջոցով (հասցեն և կապի միջոցները տես սույն ուղեցույցի վերջում).

- ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու (download) միջոցով:

Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք աղյուսակը ներառող պատուհանները ակտիվացնելու և տվյալները մուտքագրելու միջոցով:

Կախված նրանից, թե որ կետերը ներառող պատուհաններում եք նշումներ կատարել, կակտիվանան միայն այն պատուհանները (ավտոմատացված ծրագրային համակարգի ներդրումից հետո), որոնց աղյուսակները փոխլրացնում են (չեն բացառում) միմյանց:

Աղյուսակները ներառող պատուհանները, ըստ դրանցում լրացվող նյութի ծավալի, ընդլայնվում են:

Եթե նույն բաժինը (ասենք, բաժին 2-ը) պետք է լրացվի երկու և ավելի անգամ, ապա նշեք այդ բաժնի համապատասխան վանդակում (այս դեպքում կետ 2.1) նշեք օրինակների քանակը և ավտոմատացված ծրագրային համակարգում (ներդրումից հետո) կակտիվանան համապատասխան թվով բաժիններ:

5. Սույն հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետների վերաբերյալ կարգում:

6. Սույն հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգում:

 

Հատուկ դրույթներ

 

(1.1) Գործարքի կնքման ամսաթիվը Այս կետում նշեք տեղեկացման ենթակա գործարքը կնքելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), իսկ եթե գործարքը դեռևս չի կնքվել, ապա նշում եք այն ամսաթիվը, երբ ներկայացվել է գործարքի կնքման պահանջը, իսկ 5-րդ բաժնում նշեք, թե գործարքը ինչու չի կնքվել և կնքման ինչ փուլում է գտնվում:

(1.2.) Պարտադիր տեղեկացման գործարք Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ նոտարի կողմից վավերացվող գործարքի գինը (դրամական գնահատում ունեցող գործարքների դեպքում).

- գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ.

- անշարժ գույքի հետ կապված գործարքների, որոնց վերաբերյալ հաշվետվական ձևը լրացվում է, եթե գործարքի արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք: Այս կետում նշում կատարելու դեպքում լրացրեք միայն «*» -ով նշված դաշտերը:

Ընդ որում, եթե գործարքում նշված չէ դրա ամբողջական գինը, ապա գործարքի գին է համարվում գործարքով ժամկետային վճարումների համար նախատեսված գումարը (օրինակ` բնակարանի վարձակալության պայմանագրով` ամենամսյա վարձավճարը):

Եթե գործարքի գինը գերազանցում է սույն կետով սահմանված գումարային սահմանաչափը, և, բացի այդ, Ձեր կարծիքով գործարքը նաև կասկածելի է, ապա բաց թողեք այս կետը, նշում կատարեք 1.3 կետում և շարունակեք հաշվետվական ձևը լրացնել որպես կասկածելի գործարք:

(1.3.) Կասկածելի գործարք Այս կետում նշում կատարելու դեպքում 1.2 կետում նշում մի կատարեք: Նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա են կասկածի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը (ըստ Օրենքի և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգի):

Այս կետում նշում կատարելու դեպքում նշեք նաև 1.3.1 կետում կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև Ձեր բառերով նշեք, թե Ձեր կարծիքով այդ կասկածը ինչում է կայանում:

Եթե Ձեր կողմից գործարքի վավերացումը կասեցվել կամ մերժվել է, ապա նշում կատարեք համապատասխան 1.3.2. կամ 1.3.3. վանդակներում և կասեցման դեպքում 1.3.4. վանդակում նշեք կասեցման ամսաթիվը և ժամկետը:

1.3.5 կետում նշում կատարեք, եթե որևէ այլ պատճառով, քան կասեցումը կամ մերժումը, գործարքը չի կատարվել կամ չի շարունակվել (օրինակ` ակնհայտ կասկածելի գործարքի վավերացումից կողմերը հրաժարվել են գործարքի ստորագրման և վավերացման պահին): Եթե գործարքը չի կատարվել, ապա հաշվետվական ձևում լրացրեք այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կնքման առաջարկի պահից սկսած մինչև գործարքի կողմի (կողմերի) կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: 5-րդ բաժնում նշեք, թե Ձեզ հայտի ինչ պատճառներով այն չի կատարվել:

(1.4.) Գործարքի էությունը Այս կետում նշեք Ձեր կողմից վավերացվող գործարքի էությունը և առարկան (օրինակ` անշարժ գույքի առուվաճառք, մեքենայի վարձակալություն):

(1.5.) Գործարքի գումարը Այս կետում նշեք գործարքով նախատեսված գումարը միայն ՀՀ դրամով (թվերով):

(2.) Գործարքի կողմ(եր) Այս բաժնում նշում եք գործարքի կողմ(եր)ին նկարագրող տվյալները` հաճախորդների նույնականացմանը վերաբերող կարգի դրույթներին համապատասխան: Կախված նրանից, թե գործարքի կողմը իրավաբանական անձ է, թե անհատ ձեռնարկատեր, լրացրեք 2.1.1. ինդեքսով կետերը, իսկ եթե ֆիզիկական անձ է, լրացրեք 2.1.2. ինդեքսով կետերը: 2.1 կետում նշեք, թե քանի անձի անունից է կատարվում գործարքը, որից հետո

2.1-րդ բաժինը լրացրեք բոլոր անձանց համար:

2.1.1.3 կետում լրացվում է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր գործարքի կողմի գտնվելու (բնակության) վայրը, իսկ դրա անհնարինության դեպքում` գործունեության վայրը: Հաճախորդի գործունեության վայրը կարող է նշվել նաև 5-րդ կետում` որպես լրացուցիչ տեղեկություն:

(2.2.) Լիազորված անձի տվյալները, ով գործարքի կողմի անունից իրականացնում է գործարքը Այս բաժնում նշեք հաճախորդի հանձնարարությամբ և նրա անունից գործարքի կատարման ընթացքում հանդես եկող լիազորված անձի (առկայության դեպքում) տվյալները: Այս բաժինը լրացրեք միայն այն դեպքում, երբ գործարքը կատարվում է լիազորված անձի միջոցով:

2.2 կետում նշեք լիազորված անձանց քանակը: Նշեք, թե քանի լիազորված անձ է մասնակցում գործարքին և բոլորի համար լրացրեք 2.2.-րդ բաժինը:

Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա լիազորված անձի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար պարտադիր: Անկախ նրանից հաշվետվությունը լրացվում է պարտադիր տեղեկացման, թե կասկածելի գործարքի վերաբերյալ, լիազորված անձի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար պարտադիր (առկայության դեպքում):

(3.) Անձը (շահառուն), ում օգտին կատարվում է գործարքը Այս բաժնում նշեք այն անձի (անձանց) տվյալները, ում օգտին կատարվում է միակողմանի գործարքը (օրինակ` լիազորագրի վավերացման գործարքում այն անձի տվյալները, ում օգտին լիազորված անձը պետք է կատարի գործարքի առարկան, կտակի վավերացման գործարքում ժառանգների տվյալները):

3.1 կետում նշեք, թե քանի շահառու է առկա գործարքում և յուրաքանչյուրի համար լրացրեք 3-րդ բաժինը:

Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա շահառուի վերաբերյալ տվյալները համարվում են լրացման համար ոչ պարտադիր: Իսկ եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես կասկածելի գործարք, ապա հաշվետվական ձևում շահառուի վերաբերյալ բոլոր դաշտերը համարվում են լրացման համար պարտադիր (առկայության դեպքում):

(4.) Նոտարի տվյալները Այս կետում նշեք գործարքը վավերացնող նոտարի տվյալները: Նոտարը պետք է ստորագրի և կնքի լրացված հաշվետվական ձևը (թղթային տարբերակի դեպքում):

Լրացման ամսաթիվ Այս դաշտում նշեք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

Նոտարի հաշվառման համարը ՖԴԿ-ում Այս կետում նշում եք ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Ձեզ տրված հաշվառման համարը (թվերով):

(5.) Ձեր կողմից կարևորվող` գործարքին առնչվող այլ տեղեկություններ Այս կետում լրացրեք այն տեղեկությունները, որոնք Ձեր կարծիքով կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու կամ գործարքը վերլուծելու համար: Նշեք, թե լրացուցիչ տեղեկատվությունը որ բաժնի որ կետին է վերաբերում:

 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,

Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն

Վ. Սարգսյան 6, Երևան, 375010

Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թ. մարտի 28-ի

թիվ 143-Ն որոշման

ԿԱՐԳ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Սույն կարգի նպատակն է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ` Հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 003 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:

 

1. Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ`

Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող անձանց

հաշվառումը

 

1.1. Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:

Հաշվետվություն տրամադրող անձանց գրանցումն իրականացվում է հետևյալ փուլերով.

ա. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

բ. Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացում:

 

2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը

 

2.1. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է նոտարի կողմից և հավաստվում է նրա կնիքով:

 

3. Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն

տրամադրող անձանց հաշվառման իրականացումը

 

3.1. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:

Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:

3.2. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «Սի Բի Էյ Նեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

3.3. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են ինտերնետային ցանցի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:

3.4. Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «Սի Բի Էյ Նեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:

 

4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ

տեղեկությունների տրամադրումը

 

4.1. Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա/ ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային տարբերակները (կրիչի վրա) Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժնի միջոցով: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժնի կամ Կենտրոնական բանկում տեղակայված համակարգչի կողմից ստացականի տրամադրման պահին.

բ/ «Սի Բի Էյ Նեթ» ցանցին համակցված լինելու դեպքում` այդ ցանցի միջոցով, միաժամանակ այն հաշվետու անձանց համար, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» ցանցին, կարող են ուղարկել հաշվետվական ձևերը էլեկտրոնային տարբերակով` Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «Սի Բի Էյ Նեթ» ցանցի տերմինալի միջոցով.

գ/ ինտերնետային ցանցի (էլեկտրոնային փոստի) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին.

դ/ ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է ֆինանսական դիտարկումների կենտրոնի ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին.

ե/ փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն Հայփոստի բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին:

4.2. Բացառությամբ 4.1 կետի «ա» և «բ» ենթակետերի, մնացած բոլոր դեպքերում հաշվետվությունների թղթային օրինակները (կամ ձեռքով լրացված, կամ էլեկտրոնային լրացված ու տպված) փոստի միջոցով կամ առձեռն մինչև տվյալ ամսվա վերջն առաքվում է Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկ առաքումը կատարվում է Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժին հաշվետվական ձևերը ներկայացնելու միջոցով: 4.1 կետի «ա» ենթակետում նշված դեպքում, եթե հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, ապա թղթային տարբերակը նույնպես ներկայացվում է Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժին:

 

Ենթահավելված

Հաշվետվություն տրամադրող անձանց

կողմից պարտադիր տեղեկացման և

կասկածելի գործարքի վերաբերյալ

տեղեկությունների տրամադրման կարգի

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի ֆինանսական

դիտարկումների կենտրոնի ղեկավար

պարոն -- --------- - ին

 

Խնդրում եմ Ձեզ ------------------------------- -ին

Նոտարի լրիվ անվանումը

տրամադրել հաշվառման համար:

 

Նոտարի տվյալները`

 

Նոտարական տարածքը --------------------------------------------

 

Գտնվելու վայրը -----------------------------------------------

 

Կապի տվյալները -----------------------------------------------

Հեռախոս, ֆաքս, էլ. փոստ

 

    Նոտար                             ----------------

                                       ստորագրություն

 

--- -------- ---- թ.

ք. Երևան

 

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թ. մարտի 28-ի

թիվ 143-Ն որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված` պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 003 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:

 

1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ

տեղեկությունների տրամադրման ժամկետները

 

1.1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:

Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և/կամ պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:

1.2. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

1.3. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ն:

Սույն կետով սահմանված գործարքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել

ա) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

բ) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

գ) վիճելի /քննարկման ենթակա/ դեպքերով և այլն:

1.4. Բանկերը և վարկային կազմակերպությունները պարտադիր տեղեկացման ոչ ենթակա (հայեցողական) օժանդակ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացնում իրենց ներքին ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:

1.5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, որի տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ:

 

2. Անցումային դրույթներ

 

Հաշվետվություն տրամադրող անձինք, մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կասկածելի գործարքների հիմքերի չափանիշների և հաճախորդների նույնականացման (իդենտիֆիկացիայի) վերաբերյալ իրավական ակտերի ընդունումը, ղեկավարվում են Օրենքով և իրենց ներքին ակտերով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
28.03.2006
N 143-Ն
Որոշում