Սեղմել Esc փակելու համար:
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ԴՐԱՄԱՇՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐՈՂ) ...

12.05.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2006  -ից մինչեւ   12.05.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 20.02.07 թիվ 60-Ն որոշում)

i

050.0142.180506

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         05           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006163

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2006 թվականի N 142-Ն

 

i

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐՈՂ) ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 006 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել նվիրաբերություն իրականացնող (դրամաշնորհ տրամադրող) ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 006 Հաշվետվական ձև)` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները` համաձայն հավելված 3-ի (կցվում է):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թ. մարտի 28-ի

թիվ 142-Ն որոշման

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱծԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ

ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ 006

 

Վերանայման ամսաթիվ 27.03.2006

Հաշվետվական ձևը ենթակա է ներկայացման նվիրաբերություն իրականացնող

(ներառյալ դրամաշնորհ տրամադրող) ոչ առևտրային կազմակերպությունների

կողմից

 

Հաշվետվական ձևում «*» -ով նշված են պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ լրացման դաշտերը

 

._________________________________________________________________________.

|1. ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ                                              |

|_________________________________________________________________________|

|                                                     .______________.    |

| *1.1. Գործարքի կնքման ամսաթիվը                      .______________.    |

| ______________________________________                օօ / աա / տտտտ    |

|   Լրացրեք 1.2. և  1.3. կետերից միայն մեկը                               |

|                                    .__.                           .__.  |

| *1.2. Պարտադիր տեղեկացման գործարք  .__.   1.3. Կասկածելի գործարք  .__.  |

| ___________________________________       _______________________       |

|                                                                         |

| 1.3.1. Գործարքը կասկածելի համարելու հիմքերը և  չափանիշները              |

| ______________________________________________________________________  |

|   (Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |

|   ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 1.3.1. և  լրացրեք|

|   անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք` սկսած 5-ից)              |

|   տես ուղեցույց, ընդհանուր դրույթներ, կետ 6                             |

|                                                                         |

|  .__________________________________________________________________.   |

|  |                                                                  |   |

|  |                                                                  |   |

|  |                                                                  |   |

|  .__________________________________________________________________.   |

|._______________________________________________________________________.|

||                                .__.  |                           .__. ||

||1.3.2. Գործարքը կասեցվել է      .__.  |1.3.3. դադարեցվել է        .__. ||

|._______________________________________________________________________.|

|                                                    .___________.    .__.|

| 1.3.4. Կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և  ժամկետը |   |   |   | և  |  ||

| __________________________________________________ .___________.    .__.|

|                                           .__.      օօ/ աա/ տտտտ     օր |

| 1.3.5. Չկատարված կամ չավարտված գործարք    .__.  (Տես ուղեցույցը)        |

| ______________________________________                                  |

|                                                                         |

| *1.4. Նվիրաբերության (դրամաշնորհի) առարկան                              |

| ._____________________________________________________________________. |

| |                                        ._.                          | |

| |  1.4.1. Ապրանք                         ._.     ___________________  | |

| |                                        ._.                          | |

| |  1.4.2. Դրամական միջոցներ              ._.     ___________________  | |

| |                                        ._.                          | |

| |  1.4.3. Արժեթղթեր                      ._.     ___________________  | |

| |                                        ._.                          | |

| |  1.4.4. Այլ գույք                      ._.     ___________________  | |

| ._____________________________________________________________________. |

|                                                                         |

|  *1.5. Նվիրաբերության (դրամաշնորհի) նպատակը (լրացնել բառերով) _________ |

|                                                ._____________.          |

|  *1.6. Նվիրաբերության գումարը /ՀՀ դրամ/        ._____________.          |

|_________________________________________________________________________|

|  2. ՀԱՃԱԽՈՐԴԸ (ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂԸ)                                 |

|_________________________________________________________________________|

|  Նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող երկու և  ավելի անձանց առկայության  |

|  դեպքում` այդ անձանց տվյալները լրացրեք մի քանի անգամ:                   |

|                      .____.                                             |

|   2.1. Անձանց թիվը   .____. Մեկից ավելի լիազորված անձանց դեպքում լրացրեք|

|                                                                         |

|  2.1.1. Եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձը իրավաբանական անձ է |

|         կամ անհատ ձեռնարկատեր                                           |

|._______________________________________________________________________.|

||   *2.1.1.1. Լրիվ  անվանումը`                                          ||

||        ._______________________________________________.              ||

||        ._______________________________________________.              ||

||        Կազմակերպության անունը, կազմակերպաիրավական ձևը                 ||

||                                                                       ||

||   *2.1.1.2.  Գտնվելու(բնակության) վայրը                               ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                                                                       ||

||   *2.1.1.3. ՀՎՀՀ Հարկ վճարողի հաշվառման համարը    ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||   *2.1.1.4. Պետ. Ռեգիստրում գրանցման համարը       ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||    2.1.1.5. Լիցենզիայի համարը                     ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||   *2.1.1.6.1. Բանկային         .________________________________.     ||

||               հաշվի համարը     .________________________________.     ||

||   *2.1.1.6.2. Բանկի անվանումը և  Երկիրը .__________________. ._______.||

||                                         .__________________. ._______.||

|._______________________________________________________________________.|

|2.1.2. Եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձը ֆիզիկական անձ է      |

|._______________________________________________________________________.|

|| * 2.1.2.1  Անուն ._____________.  * 2.1.2.2  Ազգանուն ._____________. ||

||                  ._____________.                      ._____________. ||

|| Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի .___________.    ._____. ||

|| սեռը և  ընտանեկան դրությունը                 .___________. և  ._____. ||

||                                                                       ||

|| *2.1.2.3 Բնակության վայրը                                             ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                           .______________.           ._____________.  ||

|| *2.1.2.4 Ծննդյան ամսաթիվը .______________. 2.1.2.5   ._____________.  ||

||                             օօ / աա / տտ   Քաղաքացիությունը   Երկիրը  ||

||                                                ._____________.        ||

|| *2.1.2.6 Սոցիալական քարտի համարը               ._____________.        ||

||                                                ._____________.        ||

|| *2.1.2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը     ._____________.        ||

||                                                ._____________.        ||

|| *2.1.2.7.1  Փաստաթղթի համարը                   ._____________.        ||

||                                        .___________________________.  ||

|| *2.1.2.7.2 Տրված է ում կողմից և  երբ   .___________________________.  ||

||                                                       օօ / աա / տտ    ||

||   *2.1.2.8.1. Բանկային         .________________________________.     ||

||               հաշվի համարը     .________________________________.     ||

||   *2.1.2.8.2. Բանկի անվանումը և  Երկիրը .__________________. ._______.||

||                                         .__________________. ._______.||

|._______________________________________________________________________.|

|   ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ  (ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ     |

|                   ՀԱՇՎԵՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ)                     |

|                                                                         |

|  Այս բաժինը լրացրեք միայն այն  դեպքում, երբ գործարքը կատարվում է        |

|  լիազորված անձի միջոցով                                                 |

|                                   .____.                                |

|  * 2.2. Լիազորված անձանց քանակը   .____.                                |

|                                                                         |

|  2.2.1. Եթե լիազորված անձը իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր     |

|._______________________________________________________________________.|

||   *2.2.1.1. Լրիվ  անվանումը`                                          ||

||        ._______________________________________________.              ||

||        ._______________________________________________.              ||

||        Կազմակերպության անունը, կազմակերպաիրավական ձևը                 ||

||                                                                       ||

||   *2.2.1.2.  Գտնվելու(բնակության) վայրը                               ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                                                                       ||

||   *2.2.1.3. ՀՎՀՀ Հարկ վճարողի հաշվառման համարը    ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||   *2.2.1.4. Պետ. Ռեգիստրում գրանցման համարը       ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||    2.2.1.5. Լիցենզիայի համարը                     ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||   *2.2.1.6.1. Բանկային         .________________________________.     ||

||               հաշվի համարը     .________________________________.     ||

||   *2.2.1.6.2. Բանկի անվանումը և  Երկիրը .__________________. ._______.||

||                                         .__________________. ._______.||

|._______________________________________________________________________.|

|2.2.2. Եթե լիազորված անձը ֆիզիկական անձ է                                |

|._______________________________________________________________________.|

|| * 2.2.2.1  Անուն ._____________.  * 2.2.2.2  Ազգանուն ._____________. ||

||                  ._____________.                      ._____________. ||

|| Նշեք լիազորված անձ հանդիսացող ֆիզիկական անձի .___________.    ._____. ||

|| սեռը և  ընտանեկան դրությունը                 .___________. և  ._____. ||

||                                                                       ||

|| *2.2.2.3 Բնակության վայրը                                             ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                           .______________.           ._____________.  ||

|| *2.2.2.4 Ծննդյան ամսաթիվը .______________. 2.2.2.5   ._____________.  ||

||                             օօ / աա / տտ   Քաղաքացիությունը   Երկիրը  ||

||                                                ._____________.        ||

|| *2.2.2.6 Սոցիալական քարտի համարը               ._____________.        ||

||                                                ._____________.        ||

|| *2.2.2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը     ._____________.        ||

||                                                ._____________.        ||

|| *2.2.2.7.1  Փաստաթղթի համարը                   ._____________.        ||

||                                        .___________________________.  ||

|| *2.2.2.7.2 Տրված է ում կողմից և  երբ   .___________________________.  ||

||                                                       օօ / աա / տտ    ||

||   *2.2.2.8.1. Բանկային         .________________________________.     ||

||               հաշվի համարը     .________________________________.     ||

||   *2.2.2.8.2. Բանկի անվանումը և  Երկիրը .__________________. ._______.||

||                                         .__________________. ._______.||

|._______________________________________________________________________.|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

| * 3. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ                                   |

|_________________________________________________________________________|

|              .___________.                    ._________________.       |

| 3.1. Անուն   .___________.   3.2. Ազգանուն    ._________________.       |

|                        .__________.                       .___________. |

| 3.3. Լրացման ամսաթիվը  .__________. 3.4. Ստորագրություն   .___________. |

|                         օօ/աա/տտտտ                                      |

|                                              ._________________________.|

| 3.5. Հաշվետու անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում  ._________________________.|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

| 4. ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԵՎՈՐՎՈՂ` ԳՈՐԾԱՐՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ         |

|_________________________________________________________________________|

|   (Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |

|   ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 4. և  լրացրեք    |

|   անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք սկսած 4-ից)               |

|  .___________________________________________________________________.  |

|  |                                                                   |  |

|  |                                                                   |  |

|  .___________________________________________________________________.  |

._________________________________________________________________________.

 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,

Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն

Վ. Սարգսյան 6, Երևան, 375010

Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]

 

Ենթահավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թ. մարտի 28-ի

թիվ 142-Ն որոշման

հավելված 1-ի

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ ԹԻՎ 006 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընդհանուր դրույթներ

/Լրացման և ներկայացման կարգի վերաբերյալ/

 

Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ նաև` ՖԴԿ) «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման» կարգի հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:

 

Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները:

 

._______.        ______________________________________

| Բաժին |_____    ՀԱՃԱԽՈՐԴԸ (ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂԸ)

._______.

.________.       .____________________________________________________.

| Կետ    |____   |2.1.1. Եթե նվիրաբերություն (դրամաշնորհ)|            |

.________.       |       ստացող անձը իրավաբանական անձ է  |            |

|       կամ անհատ ձեռնարկատեր           |            |

|_______________________________________|____________|

| *2.1.1.1. Լրիվ  անվանումը`            |            |

|_______________________________________|____________|

| *2.1.1.2.  Գտնվելու(բնակության)       |            |

|  վայրը                                |            |

|_______________________________________|____________|

.________.       | *2.1.1.3. ՀՎՀՀ                        | .________. |

| Վանդակ |_______|_______________________________________|_|__      | |

.________.       |                                       | .________. |

.____________________________________________________.

 

Լրացման կարգը

1. Լրացրեք սույն հաշվետվական ձևը, եթե Ձեր կազմակերպությունը`

* Ձեր կազմակերպությունը նվիրաբերություն (դրամաշնորհ) է տրամադրում

 

Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.

ա/ եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) տրամադրելու գործարքի գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.

բ/ եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) տրամադրելու գործարքում առկա են «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (Օրենք) 6-րդ հոդվածով սահմանված կասկածի հիմքերից և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով կամ Ձեր կազմակերպության ներքին կանոնակարգերով նախատեսված չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամից գերազանցում է, թե ոչ:

Եթե հաշվետվությունը ներկայացվում է կասկածելի գործարքի կապակցությամբ, ապա հաշվետվական ձևի բոլոր վանդակները համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով նշված վանդակները: Սակայն, եթե հնարավոր չէ լրացնել տվյալ վանդակը, համապատասխան տվյալների բացակայության դեպքում, ապա տվյալ վանդակում նշվում է աստղանիշ և այդ մասին բացատրություն է տրվում 4-րդ բաժնում:

2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն նախորդ 1 կետում նշված գործարքների առկայության դեպքում:

 

Լրացման տարբերակները

3. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի հայերենով:

4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկով.

ա. թղթային տարբերակ. Հաշվետվական ձևի թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել.

- ՖԴԿ-ին դիմելու միջոցով (տես սույն ուղեցույցի վերջում).

- ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու (download) միջոցով:

Հաշվետվական ձևի թղթային տարբերակը լրացրեք գրիչով և տպատառերով:

Բովանդակային ուղղումների կատարման դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

Հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների կամ առկա բաժիններում լրացուցիչ կետերի լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինը կամ կետն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված կցեք հիմնական հաշվետվական ձևին: Օրինակ, պարզել եք, որ նվիրաբերություն ստացող անձը ոչ թե մեկն է, այլ երեքը. հաշվետվական ձևի 2-րդ բաժնի 2.1 կետում նշեք 3 թիվը, բազմացրեք 2.1.1 բաժինը ևս երկու անգամ, լրացրեք համապատասխան տեղեկատվությունը, ստորագրեք և կցեք լրացված հաշվետվական ձևին:

Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն կամ անհրաժեշտ է այդ կետը լրացնել 2 և ավելի անգամ, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ` թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարին հաջորդող հերթական համարից սկսած: Օրինակ, 1.3.1 կետում գործարքը կասկածելի համարելու հիմքերը նշեք լրացուցիչ թղթի վրա, որը համարակալեք 4 հերթական համարով, էջի վերևի ձախ անկյունում նշեք 1.3.1, էջը համարակալեք 4, ստորագրեք և կցեք հաշվետվական ձևին.

բ. էլեկտրոնային տարբերակ. Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել.

- ՖԴԿ-ին դիմելու միջոցով (տես սույն ուղեցույցի վերջում).

- ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու (download) միջոցով:

Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք աղյուսակը ներառող պատուհանները ակտիվացնելու և տվյալները մուտքագրելու միջոցով:

Կախված նրանից, թե որ կետերը ներառող պատուհաններում եք նշումներ կատարել, կակտիվանան միայն այն պատուհանները, որոնց աղյուսակները փոխլրացնում են (չեն բացառում) միմյանց:

Աղյուսակները ներառող պատուհանները, ըստ դրանցում լրացվող նյութի ծավալի, ընդլայնվում են:

Եթե նույն բաժինը (ասենք, բաժին 2-ը) պետք է լրացվի երկու և ավելի անգամ, ապա նշեք այդ բաժնի համապատասխան վանդակում (այս դեպքում` կետ 2.3.) նշեք օրինակների քանակը և կակտիվանան համապատասխան թվով բաժիններ:

5. Սույն հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետների վերաբերյալ կարգում:

6. Սույն հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգում:

 

Հատուկ դրույթներ

/Լրացման կարգի վերաբերյալ/

(1.1) Գործարքի կնքման ամսաթիվը Այս կետում նշեք տեղեկացման ենթակա նվիրաբերություն (դրամաշնորհ) տրամադրելու գործարքի ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), իսկ եթե այն դեռևս չի կնքվել, ապա նշեք այն ամսաթիվը, երբ ներկայացվել է գործարքի կնքման պահանջը, իսկ գործարքին առնչվող այլ տեղեկություններ բաժնում լրացրեք, թե գործարքը (գործառնությունը) կատարման ինչ փուլում է գտնվում:

(1.2.) Պարտադիր տեղեկացման գործարք Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ գործարքի գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.4 կետից սկսած դաշտերը լրացրեք պարտադիր տեղեկացման գործարքի վերաբերյալ:

(1.3.) Կասկածելի գործարք Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա են կասկածի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը (ըստ Օրենքի և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգի):

Այս կետում նշում կատարելու դեպքում նշեք նաև կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև Ձեր բառերով նշեք, թե Ձեր կարծիքով այդ կասկածը ինչում է կայանում:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.2 կետում նշում մի կատարեք:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.4 կետից սկսած տեղեկությունները լրացրեք կասկածելի գործարքի վերաբերյալ:

(1.4.) Նվիրաբերության (դրամաշնորհի) առարկան Այս կետում նշեք նվիրաբերության (դրամաշնորհի) առարկայի մեջ ի՞նչ է ներառվում:

Եթե նվիրաբերության (դրամաշնորհի) առարկայի մեջ ներառվում է մեկ միատարր օբյեկտ (տուն, շինություն, ավտոմեքենա, դրամ և այլն), ապա նշում կատարեք համապատասխան վանդակում և նշեք այդ օբյեկտը նկարագրող տվյալները (օրինակ` նվիրաբերվում է ավտոմեքենա):

Եթե նվիրաբերության (դրամաշնորհի) առարկայի մեջ ներառվում են տարբեր օբյեկտներ, ապա նշում կատարեք համապատասխան վանդակներում և նշեք այդ օբյեկտները նկարագրող տվյալները (օրինակ` ավտոմեքենա և որոշակի քանակի դրամական միջոցներ):

(1.5.) Նվիրաբերության նպատակը Այս դաշտում լրացրեք 1.4 կետում նշված առարկայի նվիրաբերության նպատակը (օրինակ` մանկատուն բացելու նպատակով):

(1.6.) Նվիրաբերության արժեքը Այս կետում նշեք նվիրաբերության առարկայի արժեքը կամ նվիրաբերվող գումարը` ՀՀ դրամային արժեքով (թվերով և տառերով):

Եթե նվիրաբերության առարկան դրամական միջոցներ են, ապա

- եթե այդ դրամական միջոցներն արտարժույթով են, ապա նշվում է ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքով հաշվարկված և ՀՀ դրամով արտահայտված համարժեքը,

- եթե այդ դրամական միջոցները ՀՀ դրամով են, ապա նշվում է դրամական միջոցների նույն մեծությունը:

(2.) Նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձի տվյալները Այս բաժնում նշեք նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձին նույնականացման (իդենտիֆիկացիա) հիման վրա նկարագրող տվյալները:

2.1 կետում նշեք նաև նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձանց թիվը:

Եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, ապա լրացրեք 2.1.1 ինդեքսով կետերը:

Եթե առկա են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող երկու և ավելի նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձինք, տես Ընդհանուր դրույթներ կետ 4:

Եթե նվիրաբերություն ստացողը ֆիզիկական անձ է, ապա լրացրեք 2.1.2 ինդեքսով կետերը:

Եթե առկա են ֆիզիկական անձ հանդիսացող երկու և ավելի նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձինք, տես Ընդհանուր դրույթներ կետ 4:

2.2 ինդեքսով կետերում լրացրեք լիազորված անձի (անձանց) տվյալները, ովքեր նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացողի անունից կատարում են գործարքը:

(3.) Պատասխանատու աշխատակցի տվյալները Այս կետում նշեք հաշվետու կազմակերպության փողերի «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի և կնքի լրացված հաշվետվական ձևը (թղթային տարբերակի ներկայացման դեպքում):

Լրացման ամսաթիվ Այս կետում նշում եք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում Այս կետում նշում եք ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Ձեզ տրված հաշվառման համարը (թվերով):

(4.) Գործարքին առնչվող այլ տեղեկություններ Այս բաժնում լրացրեք այն տեղեկությունները, որոնք Ձեր կարծիքով կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու համար, կամ ընդհանրապես գործարքը վերլուծելու ընթացքում: Նշեք նաև, թե որ բաժնին և կետին են դրանք վերաբերում:

 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,

Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն

Վ. Սարգսյան 6, Երևան, 375010

Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թ. մարտի 28-ի

թիվ 142-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Սույն կարգի նպատակն է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ` Հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 006 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:

 

1. Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ`

Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող անձանց

հաշվառումը

 

1.1. Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:

Հաշվետվություն տրամադրող անձանց գրանցումն իրականացվում է հետևյալ փուլերով.

ա. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

բ. Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացում:

 

2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը

 

2.1. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոն սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:

Հաշվառման դիմումը պետք է պարունակի`

ա. Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,

բ. Հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,

գ. Հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,

դ. Հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման համարը,

ե. Հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,

զ. Ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը),

է. Հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

 

3. Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող

անձանց հաշվառման իրականացումը

 

3.1. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:

Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:

3.2. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «Սի Բի Էյ Նեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

3.3. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են ինտերնետային ցանցի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:

3.4. Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «Սի Բի Էյ Նեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:

 

4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ

տեղեկությունների տրամադրումը

 

4.1. Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա/ ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային տարբերակները (կրիչի վրա) Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժնի միջոցով: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժնի կամ Կենտրոնական բանկում տեղակայված համակարգչի կողմից ստացականի տրամադրման պահին.

բ/ «Սի Բի Էյ Նեթ» ցանցին համակցված լինելու դեպքում` այդ ցանցի միջոցով, միաժամանակ այն հաշվետու անձանց համար, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» ցանցին, կարող են ուղարկել հաշվետվական ձևերը էլեկտրոնային տարբերակով` Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «Սի Բի Էյ Նեթ» ցանցի տերմինալի միջոցով.

գ/ ինտերնետային ցանցի (էլեկտրոնային փոստի) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին.

դ/ ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է ֆինանսական դիտարկումների կենտրոնի ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին.

ե/ փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն Հայփոստի բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին:

4.2. Բացառությամբ 4.1 կետի «ա» և «բ» ենթակետերի, մնացած բոլոր դեպքերում հաշվետվությունների թղթային օրինակները (կամ ձեռքով լրացված, կամ էլեկտրոնային լրացված ու տպված) փոստի միջոցով կամ առձեռն մինչև տվյալ ամսվա վերջն առաքվում է Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկ առաքումը կատարվում է Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժին հաշվետվական ձևերը ներկայացնելու միջոցով: 4.1 կետի «ա» ենթակետում նշված դեպքում, եթե հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, ապա թղթային տարբերակը նույնպես ներկայացվում է Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժին:

 

Ենթահավելված

Հաշվետվություն տրամադրող անձանց

կողմից պարտադիր տեղեկացման և

կասկածելի գործարքի վերաբերյալ

տեղեկությունների տրամադրման կարգի

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի ֆինանսական

դիտարկումների կենտրոնի ղեկավար

պարոն -- -------- - ին

 

Խնդրում եմ Ձեզ ------------------------------- -ին

Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը

տրամադրել հաշվառման համար:

 

Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները`

 

Գործունեության տեսակը ----------------------------------

 

Գտնվելու վայրը -----------------------------------------

 

Գործունեության վայրը -----------------------------------

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) -------------------

 

Պետական գրանցման համարը --------------------------------

 

Լիցենզիայի համարը --------------------------------------

 

Պատասխանատու անձի (անձանց) տվյալները

 

1. ____________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն 2. ____________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն 3. ____________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն 4. ____________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն

 

Հաշվետվություն տրամադրող անձի

    գործադիր մարմնի ղեկավար`                    ----------------

                                                 ստորագրություն

--- -------- ---- թ.

ք. Երևան

 

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թ. մարտի 28-ի

թիվ 142-Ն որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 006 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:

 

1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ

տեղեկությունների տրամադրման ժամկետները

 

1.1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:

Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և/կամ պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:

1.2. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

1.3. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ն:

Սույն կետով սահմանված գործարքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել

ա) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

բ) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

գ) վիճելի /քննարկման ենթակա/ դեպքերով և այլն:

1.4. Բանկերը և վարկային կազմակերպությունները պարտադիր տեղեկացման ոչ ենթակա (հայեցողական) օժանդակ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացնում իրենց ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:

1.5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, որի տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ:

 

2. Անցումային դրույթներ

 

Հաշվետվություն տրամադրող անձինք, մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կասկածելի գործարքների հիմքերի չափանիշների և հաճախորդների նույնականացման (իդենտիֆիկացիայի) վերաբերյալ իրավական ակտերի ընդունումը, ղեկավարվում են Օրենքով և իրենց ներքին ակտերով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
28.03.2006
N 142-Ն
Որոշում