(ուժը կորցրել է 20.02.07 թիվ 59-Ն որոշում)
i
050.0141.180506
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 05 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2006 թվականի N 141-Ն
i
ՎԻՃԱԿԱԽԱՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 005 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել վիճակախաղ կազմակերպող անձանց (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (Թիվ 005 Հաշվետվական ձև)` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները` համաձայն հավելված 3-ի (կցվում է):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ
Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թ. մարտի 28-ի
թիվ 141-Ն որոշման
ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱծԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ
ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ 005
Վերանայման ամսաթիվ 27.03.2006
Հաշվետվական ձևը լրացվում և ներկայացվում է վիճակախաղ կազմակերպող
անձանց կողմից
Հաշվետվական ձևում «*» -ով նշված են պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ լրացման դաշտերը
._________________________________________________________________________.
|1. ՇԱՀՈՒՄԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
|_________________________________________________________________________|
| .______________. |
| *1.1 Շահումը ստանալու գործարքի կնքման ամսաթիվը .______________. |
| ______________________________________ օօ / աա / տտտտ |
| .__. |
| *1.2. Պարտադիր տեղեկացման գործարք .__. |
| ___________________________________ |
| Այստեղ նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ որպես մեկանգամյա |
| շահում ստացված անշարժ գույքի պայմանագրային արժեքը գերազանցում է 50 |
| միլիոն դրամը կամ եթե մեկ շահման կամ մեկ անձի կողմից մեկամսյա |
| ժամկետում շահումների հանրագումարը դրամային արտահայտությամբ |
| գերազանցում է 20 միլիոն դրամը: Այստեղ նշում կատարելու դեպքում 1.3. |
| աղյուսակում նշում մի կատարեք: |
| |
| .__. |
| 1.3. Կասկածելի գործարք .__. |
| _____________________________ |
| Այստեղ նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ շահումում առկա է |
| «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և |
| ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ |
| հոդվածով սահմանված կասկածի հիմքերից և «Հաշվետվություն տրամադրող |
| անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները |
| սահմանելու մասին» կարգով կամ Ձեր կազմակերպության ներքին |
| կանոնակարգերով նախատեսված չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, |
| թե գործարքի գումարը 20 միլիոն դրամից գերազանցում է, թե ոչ: Այստեղ |
| նշում կատարելու դեպքում 1.2 կետում նշում մի կատարեք: |
| |
| 1.3.1. Գործարքը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները |
| ______________________________________________________________________ |
| Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |
| ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 1.3.1. և լրացրեք|
| անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք` սկսած 3-ից |
| |
| .__________________________________________________________________. |
| | | |
| | | |
| | | |
| .__________________________________________________________________. |
|._______________________________________________________________________.|
|| .__. | .__. ||
||1.3.2. Գործարքը կասեցվել է .__. |1.3.3. դադարեցվել է .__. ||
|._______________________________________________________________________.|
| .___________. .__.|
| 1.3.4. Կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և ժամկետը | | | | և | ||
| __________________________________________________ .___________. .__.|
| .__. օօ/ աա/ տտտտ օր |
| 1.3.5. Չկատարված կամ չավարտված գործարք .__. (Տես ուղեցույցը) |
| ______________________________________ |
| |
| *1.4. Վիճակախաղի տեսակը (տեսակները) |
| ._____________________________________________________________________. |
| | ._. | |
| | 1.4.1. Ոչ խաղարկությունով վիճակախաղ ._. ___________________ | |
| | ._. | |
| | 1.4.2. Խաղարկությունով վիճակախաղ ._. ___________________ | |
| | ._. | |
| | 1.4.3. Համակցված վիճակախաղ ._. ___________________ | |
| | ._. | |
| | 1.4.4. Տոտալիզատոր ._. ___________________ | |
| ._____________________________________________________________________. |
| .___________. |
| *1.5. Շահման (շահումների) գումարը /ՀՀ դրամ/ .___________. |
| |
| *1.6. Շահման (շահումների) վճարման եղանակը |
| ._. ._. |
| Կանխիկ ._. Անկանխիկ ._. ___________________ |
| Անկանխիկի վճարման եղանակը |
|_________________________________________________________________________|
| 2. ՀԱՃԱԽՈՐԴԻ (ՇԱՀՈՂԻ) ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|_________________________________________________________________________|
| * 2.1. Անուն ._____________. * 2.2. Ազգանուն ._____________. |
| ._____________. ._____________. |
| Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի .___________. ._____. |
| սեռը և ընտանեկան դրությունը .___________. և ._____. |
| |
| * 2.3. Հասցեն ամբողջությամբ |
| .___________________________________________________________. |
| .___________________________________________________________. |
| Լրացրեք` բնակարանը, շենքը, փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը |
| .______________. ._____________. |
| * 2.4. Ծննդյան ամսաթիվը .______________. * 2.5. ._____________. |
| օօ / աա / տտ Քաղաքացիությունը Երկիրը |
| ._____________. |
| * 2.6 Սոցիալական քարտի համարը ._____________. |
| ._____________. |
| * 2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը ._____________. |
| ._____________. |
| * 2.7.1 Փաստաթղթի համարը ._____________. |
| ._____________________________. |
| * 2.7.2. Տրված է ում կողմից և երբ ._____________________________. |
| օօ / աա / տտտտ |
| 2.8.1. Բանկային հաշվի համարը .________________________________. |
| (Տես ուղեցույցը) .________________________________. |
| 2.8.2. Բանկի անվանումը և Երկիրը .__________________. ._______. |
| .__________________. ._______. |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| * 3. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|_________________________________________________________________________|
| .___________. ._________________. |
| 3.1. Անուն .___________. 3.2. Ազգանուն ._________________. |
| .__________. .___________. |
| 3.3. Լրացման ամսաթիվը .__________. 3.4. Ստորագրություն .___________. |
| օօ/աա/տտտտ |
| ._________________________.|
| 3.5. Հաշվետու անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում ._________________________.|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| 4. ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԵՎՈՐՎՈՂ` ԳՈՐԾԱՐՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_________________________________________________________________________|
| (Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |
| ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 4. և լրացրեք |
| անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք սկսած 3-ից) |
| .___________________________________________________________________. |
| | | |
| | | |
| .___________________________________________________________________. |
._________________________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,
Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն
Վ. Սարգսյան 6, Երևան, 375010
Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]
Ենթահավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թ. մարտի 28-ի
թիվ 141-Ն որոշման
հավելված 1-ի
ԹԻՎ 005 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ընդհանուր դրույթներ
/Լրացման և ներկայացման կարգի վերաբերյալ/
Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ նաև` ՖԴԿ) «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման» կարգի հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:
Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները:
._______. ___________________________________
| Բաժին |_____________ 2. ՀԱՃԱԽՈՐԴԻ (ՇԱՀՈՂԻ) ՏՎՅԱԼՆԵՐԸ
._______.
.________. .________________________________________________.
| Կետ |____________| 2.1. Անուն |
.________. |________________________________________________|
.________. | 3.1.3. Ծննդյան ամսաթիվը|| | | | |
| Վանդակ |____________|________________________||_ | | | |
.________. | |.______________. |
| | օօ / աա / տտ |
.________________________________________________.
Լրացրեք սույն հաշվետվական ձևը, եթե Ձեր կազմակերպությունը`
* իրականացնում է վիճակախաղի կազմակերպման գործունեություն
Լրացման կարգը
1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.
ա/ եթե որպես մեկանգամվա շահում ստացված անշարժ գույքի պայմանագրային արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը կամ եթե մեկ շահման կամ մեկ անձի կողմից մեկամսյա ժամկետում շահումների հանրագումարը դրամային արտահայտությամբ գերազանցում է 20 միլիոն դրամը.
բ/ եթե շահումում առկա է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (Օրենք) 6-րդ հոդվածով սահմանված կասկածի հիմքերից և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով կամ Ձեր կազմակերպության ներքին կանոնակարգերով նախատեսված չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամից գերազանցում է, թե ոչ:
Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես կասկածելի գործարք, ապա հաշվետվական ձևի բոլոր դաշտերը համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով դաշտերը, սակայն, եթե պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների դեպքում հնարավոր չէ լրացնել տվյալ դաշտը, ապա տվյալ դաշտում նշվում է աստղանիշ և բացատրություն է տրվում 4-րդ բաժնում:
2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն նախորդ կետում նշված գործարքների (գործառնությունների) առկայության դեպքում:
3. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի հայերենով:
4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկով.
ա. թղթային տարբերակ. Հաշվետվական ձևի թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել.
- ՖԴԿ-ին դիմելու միջոցով.
- ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:
Հաշվետվական ձևի թղթային տարբերակը լրացրեք գրիչով և տպատառերով:
Բովանդակային ուղղումների կատարման դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:
Հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված կցեք հիմնական հաշվետվական ձևին:
Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ` թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարին հաջորդող հերթական համարից սկսած.
բ. էլեկտրոնային տարբերակ. Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել.
- ՖԴԿ-ին դիմելու միջոցով (տես սույն ուղեցույցի վերջում).
- ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:
Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք աղյուսակը ներառող պատուհանները ակտիվացնելու և տվյալները մուտքագրելու միջոցով:
Կախված նրանից, թե որ կետերը ներառող պատուհաններում եք նշումներ կատարել, կակտիվանան միայն այն պատուհանները (ավտոմատացված ծրագրային համակարգի ներդնումից հետո), որոնց աղյուսակները փոխլրացնում են (չեն բացառում) միմյանց:
Աղյուսակները ներառող պատուհանները, ըստ դրանցում լրացվող նյութի ծավալի, ընդլայնվում են:
5. Սույն հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետների վերաբերյալ կարգում:
6. Սույն հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգում:
Հատուկ դրույթներ
(1.1) Շահումը ստանալու գործարքի կնքման ամսաթիվը Այս կետում նշեք.
- պարտադիր տեղեկացման գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում` հաճախորդի կողմից 20 միլիոն դրամը գերազանցող վերջին շահումը ստանալու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով).
- կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում` այն շահման ամսաթիվը, ամիսը, տարին, որից առաջացել է կասկածը:
(1.2.) Պարտադիր տեղեկացման գործարք Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ որպես մեկանգամվա շահում ստացված անշարժ գույքի պայմանագրային արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը կամ եթե վիճակախաղում մեկ շահման կամ մեկ ամսվա ընթացքում միևնույն անձի շահումների հանրագումարը դրամային արտահայտությամբ գերազանցում է 20 միլիոն դրամը.
Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք: Այս կետում նշում կատարելու դեպքում լրացրեք միայն «*» -ով նշված դաշտերը:
Եթե գործարքի (գործառնության) վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում եք և որպես պարտադիր և որպես կասկածելի, ապա բաց թողեք այս կետում և նշում կատարեք 1.3 կետում և շարունակեք հաշվետվական ձևը լրացնել որպես կասկածելի գործարք (գործառնություն):
(1.3.) Կասկածելի շահում Այս կետում նշում կատարելու դեպքում 1.2 կետում նշում մի կատարեք: Նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ շահման պայմաններում առկա են կասկածի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը (ըստ Օրենքի և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգի կամ Ձեր կազմակերպության ներքին կանոնակարգերի):
Այս կետում նշում կատարեք նաև այն դեպքերում, երբ շահման պայմաններում առկա են և պարտադիր տեղեկացման գործարքի, և կասկածելի գործարքի միաժամանակյա առկայությունը վկայող հանգամանքներ: Այս դեպքում մի նշեք 1.2 կետը:
Այս կետում նշում կատարելու դեպքում նշեք նաև 1.3.1 կետում կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև Ձեր բառերով նշեք, թե Ձեր կարծիքով այդ կասկածն ինչում է կայանում:
Եթե Ձեր կողմից գործարքը կասեցվել կամ դադարեցվել է, ապա նշում կատարեք համապատասխան 1.3.2. և 1.3.3. վանդակներում և 1.3.4. վանդակում նշեք կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և ժամկետը:
1.3.5 կետում նշում կատարեք եթե ինչ-որ պատճառով գործարքը չի կատարվել կամ չի շարունակվել, եթե գործարքը չի կատարվել, ապա հաշվետվական ձևում լրացրեք այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կնքման առաջարկի պահից սկսած մինչև հաճախորդի կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: 4-րդ բաժնում նշեք, թե Ձեզ հայտի ինչ պատճառներով այն չի կատարվել:
Այս կետում նշում կատարելու դեպքում ամբողջ հաշվետվությունը համարվում է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն և 1.4 կետից սկսած տեղեկությունները լրացվում են կասկածելի գործարքի վերաբերյալ:
(1.4.) Վիճակախաղի տեսակը Այս կետում նշեք վիճակախաղի այն տեսակը (տեսակները), որի արդյունքում կայացել է շահումը (շահումները): Նշեք նաև վիճակախաղի տեսակին համապատասխան` ինչ խաղարկության արդյունքում է ստացվել շահումը կամ այդ մասով գումարը (օրինակ` մարտի 8-ին նվիրված հեռուստախաղի խաղարկությունում):
(1.5.) Շահումի (շահումների) գումարը Այս կետում նշում եք շահման (շահումների) ընդհանուր գումարը` ՀՀ դրամային արժեքով (թվերով), իսկ գույքային շահումի դեպքում այս կետը բաց եք թողնում և շահման տեսակի ու նկարագրության մասին տվյալները լրացնում եք 4-րդ բաժնում:
(1.6.) Շահման (շահումների) վճարման եղանակը Այս կետում, եթե շահման (շահումների) վճարումը կատարվել է կանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում, իսկ եթե` անկանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում և, միաժամանակ, նշում եք անկանխիկ վճարման եղանակը (բանկային փոխանցում, չեկի դուրսգրում և այլն):
(2.) Հաճախորդի (շահողի) տվյալները Այս բաժնում նշում եք հաճախորդին (շահողին) նկարագրող տվյալները` հաճախորդների նույնականացմանը վերաբերող կարգի դրույթներին համապատասխան:
2.6, 2.8.1 և 2.8.2 կետերում հաճախորդի (խաղացողի) սոցիալական քարտի համարը, բանկային հաշվի համարը և հաշիվը սպասարկող բանկի անվանումը ու երկիրը լրացվում են դրանց առկայության դեպքում:
Եթե հաճախորդի (խաղացողի) մոտ առկա է երկու և ավելի հաշվի համար, ապա համարակալեք և նշեք դրանք 4-րդ բաժնում:
(3) Պատասխանատու աշխատակցի տվյալները Այս կետում նշեք հաշվետու ընկերության փողերի «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի և կնքի լրացված հաշվետվական ձևը:
Հաշվետվական ձևի թղթային տարբերակը պետք է կնքված լինի կազմակերպության կնիքով:
Լրացման ամսաթիվ Այս դաշտում նշում եք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):
Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը ՖԴԿ -ում Այս դաշտում նշում եք ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Ձեզ տրված հաշվառման համարը (թվերով):
(4.) Ձեր կողմից կարևորվող` գործարքին առնչվող այլ տեղեկություններ Այս կետում լրացրեք այն տեղեկությունները, որոնք Ձեր կարծիքով կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու կամ գործարքը վերլուծելու համար նշեք թե լրացուցիչ տեղեկատվությունը որ բաժնի որ կետին է վերաբերում:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,
Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն
Վ. Սարգսյան 6, Երևան, 375010
Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]
Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թ. մարտի 28-ի
թիվ 141-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Սույն կարգի նպատակն է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ` Հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 005 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:
1. Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ`
Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող անձանց
հաշվառումը
1.1. Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:
Հաշվետվություն տրամադրող անձանց գրանցումն իրականացվում է հետևյալ փուլերով.
ա. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,
բ. Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացում:
2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը
2.1. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոն սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:
Հաշվառման դիմումը պետք է պարունակի`
ա. Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,
բ. Հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,
գ. Հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,
դ. Հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման համարը,
ե. Հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,
զ. Ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը),
է. Հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:
3. Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն
տրամադրող անձանց հաշվառման իրականացումը
3.1. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:
3.2. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «Սի Բի Էյ Նեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:
3.3. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են ինտերնետային ցանցի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:
3.4. Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «Սի Բի Էյ Նեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:
4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ
տեղեկությունների տրամադրումը
4.1. Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.
ա/ ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային տարբերակները (կրիչի վրա) Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժնի միջոցով: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժնի կամ Կենտրոնական բանկում տեղակայված համակարգչի կողմից ստացականի տրամադրման պահին.
բ/ «Սի Բի Էյ Նեթ» ցանցին համակցված լինելու դեպքում` այդ ցանցի միջոցով, միաժամանակ այն հաշվետու անձանց համար, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» ցանցին, կարող են ուղարկել հաշվետվական ձևերը էլեկտրոնային տարբերակով` Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «Սի Բի Էյ Նեթ» ցանցի տերմինալի միջոցով.
գ/ ինտերնետային ցանցի (էլեկտրոնային փոստի) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին.
դ/ ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է ֆինանսական դիտարկումների կենտրոնի ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին.
ե/ փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն Հայփոստի բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին:
4.2. Բացառությամբ 4.1 կետի «ա» և «բ» ենթակետերի, մնացած բոլոր դեպքերում հաշվետվությունների թղթային օրինակները (կամ ձեռքով լրացված, կամ էլեկտրոնային լրացված ու տպված) փոստի միջոցով կամ առձեռն մինչև տվյալ ամսվա վերջն առաքվում է Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկ առաքումը կատարվում է Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժին հաշվետվական ձևերը ներկայացնելու միջոցով: 4.1 կետի «ա» ենթակետում նշված դեպքում, եթե հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, ապա թղթային տարբերակը նույնպես ներկայացվում է Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժին:
Ենթահավելված
Հաշվետվություն տրամադրող անձանց
կողմից պարտադիր տեղեկացման և
կասկածելի գործարքի վերաբերյալ
տեղեկությունների տրամադրման կարգի
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի ֆինանսական
դիտարկումների կենտրոնի ղեկավար
պարոն -- -------- - ին
Խնդրում եմ Ձեզ ----------------------------- -ին
Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը
տրամադրել հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները`
Գործունեության տեսակը ----------------------------------------
Գտնվելու վայրը -----------------------------------------------
Գործունեության վայրը -----------------------------------------
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) -------------------------
Պետական գրանցման համարը --------------------------------------
Լիցենզիայի համարը --------------------------------------------
Պատասխանատու անձի (անձանց) տվյալները
1. ____________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն 2. ____________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն 3. ____________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն 4. ____________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն
Հաշվետվություն տրամադրող անձի
գործադիր մարմնի ղեկավար` ----------------
ստորագրություն
--- -------- ---- թ.
ք. Երևան
Հավելված 3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թ. մարտի 28-ի
թիվ 141-Ն որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված` պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 005 Հաշվետվական ձևերի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:
1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ
տեղեկությունների տրամադրման ժամկետները
1.1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:
Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և/կամ պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:
1.2. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
1.3. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ն:
Սույն կետով սահմանված գործարքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել
ա) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,
բ) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,
գ) վիճելի /քննարկման ենթակա/ դեպքերով և այլն:
1.4. Բանկերը և վարկային կազմակերպությունները պարտադիր տեղեկացման ոչ ենթակա (հայեցողական) օժանդակ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացնում իրենց ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:
1.5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, որի տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ:
2. Անցումային դրույթներ
Հաշվետվություն տրամադրող անձինք, մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կասկածելի գործարքների հիմքերի չափանիշների և հաճախորդների նույնականացման (իդենտիֆիկացիայի) վերաբերյալ իրավական ակտերի ընդունումը, ղեկավարվում են Օրենքով և իրենց ներքին ակտերով: