Սեղմել Esc փակելու համար:
ԽԱՂԱՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽԱՂԱՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻ ...

12.05.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2006  -ից մինչեւ   12.05.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 20.02.07 թիվ 58-Ն որոշում)

i

050.0140.180506

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         05           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006162

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 մարտի 2006 թվականի N 140-Ն

 

i

ԽԱՂԱՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 004 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել խաղատների և շահումով խաղ կազմակերպող անձանց (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (Թիվ 004 Հաշվետվական ձև)` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները` համաձայն հավելված 3-ի (կցվում է):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թ. մարտի 28-ի

թիվ 140-Ն որոշման

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱծԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ

ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ 004

 

Վերանայման ամսաթիվ 27.03.2006

Հաշվետվական ձևը լրացվում և ներկայացվում է շահումով խաղերի և

խաղատների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից

 

Հաշվետվական ձևում «*» -ով նշված են պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ լրացման դաշտերը

 

._________________________________________________________________________.

|1. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ                                         |

|_________________________________________________________________________|

|                                        Նշեք վերջին խաղադրույքի ամսաթիվը |

|                                         .____________________.          |

| *1.1. Գործարքի կատարման ամսաթիվը        .____________________.          |

| ______________________________________    օ օ / ա ա / տ տ տ տ           |

|   Լրացրեք 1.2. և  1.3. կետերից միայն մեկը                               |

|                                    .__.                                 |

| *1.2. Պարտադիր տեղեկացման գործարք  .__.                                 |

| ___________________________________                                     |

|      Այստեղ նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ խաղասրահում խաղացողի |

|      կողմից.                                                            |

|      - խաղանիշերի (միավորների) մեկ գնումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող |

|        խաղանիշերի (միավորների) առաջին գնմանը հաջորդող 24 ժամվա          |

|        ընթացքում խաղանիշերի (միավորների) գնումների հանրագումարը         |

|        գերազանցում է 20 միլիոն դրամը.                                   |

|      - ստացված մեկ շահումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող ստացված առաջին |

|        շահումին հաջորդող 24 ժամվա ընթացքում ստացված շահումների          |

|        հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը: Այստեղ նշում         |

|        կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք:                   |

|                                                                         |

|                                    .__.                                 |

| 1.3. Կասկածելի գործարք             .__.                                 |

| _____________________________                                           |

|      Այստեղ նշում կատարեք այն դեպքերում, երբ խաղանիշերի (միավորների)    |

|      գնումներում, խաղադրույքներում կամ շահումներում առկա է «Հանցավոր    |

|      ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և  ահաբեկչության      |

|      ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված |

|      կասկածելի գործարքների հիմքերից և  «Հաշվետվություն տրամադրող անձանց |

|      համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու  |

|      մասին» կարգով կամ Ձեր կազմակերպության ներքին կանոնակարգերով        |

|      նախատեսված չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի    |

|      գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ: Այստեղ նշում         |

|      կատարելու դեպքում 1.2 կետում նշում մի կատարեք:                     |

|                                                                         |

| 1.3.1. Գործարքը կասկածելի համարելու հիմքերը և  չափանիշները              |

| ______________________________________________________________________  |

|   Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում  |

|   ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 1.3.1. և  լրացրեք|

|   անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք` սկսած 4-ից               |

|                                                                         |

|  .__________________________________________________________________.   |

|  |                                                                  |   |

|  |                                                                  |   |

|  |                                                                  |   |

|  .__________________________________________________________________.   |

|._______________________________________________________________________.|

||                                .__.  |                           .__. ||

||1.3.2. Գործարքը կասեցվել է      .__.  |1.3.3. դադարեցվել է        .__. ||

|._______________________________________________________________________.|

|                                                    .___________.    .__.|

| 1.3.4. Կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և  ժամկետը |   |   |   | և  |  ||

| __________________________________________________ .___________.    .__.|

|                                           .__.      օօ/ աա/ տտտտ     օր |

| 1.3.5. Չկատարված կամ չավարտված գործարք    .__.  (Տես ուղեցույցը)        |

| ______________________________________                                  |

|                                                                         |

| *1.4. Շահումով խաղի տեսակը (տեսակները)                                  |

| ______________________________________                                  |

| Նշեք շահումով այն խաղերի տեսակները, որին մասնակցել է խաղացողը:          |

|                                                                         |

| Նշում կատարեք այն վանդակում, որին համապատասխանող խաղին մասնակցել է      |

| խաղացողը:                                                               |

|                                                                         |

| Ըստ անհրաժեշտության` ավելացրեք նոր դաշտեր:                              |

|                   ._.                         ._.                  ._.  |

| 1.4.1.Կենդանի խաղ ._. 1.4.2. Մեքենայացված խաղ ._. 1.4.3. Բինգո խաղ ._.  |

|                                                                         |

| *1.5.1. Խաղացողի կողմից գնված խաղանիշերի (միավորների)  .______________. |

| ընդհանուր գումարը  /ՀՀ դրամ/                           .______________. |

| ______________________________________                                  |

|                                                                         |

| Պարտադիր տեղեկացման գործարքի համար նշեք խաղանիշերի (միավորների) մեկ     |

| գնման կամ 1 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) առաջին      |

| գնմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում խաղանիշերի (միավորների) գնումների    |

| հանրագումարը, որը գերազանցում է 20 միլիոն դրամը                         |

| Կասկածելի գործարքի համար նշեք խաղանիշերի (միավորների) կասկածելի         |

| գնումների գումարը                                                       |

|                                                        .______________. |

| *1.5.2. Շահումների (խաղադրույքների) գումարը  /ՀՀ դրամ/ .______________. |

| ______________________________________                                  |

|                                                                         |

| Այս կետում նշեք խաղացողի կողմից մեկ շահումը կամ 1 միլիոն դրամը          |

| գերազանցող ստացված առաջին շահումին հաջորդող 24 ժամվա ընթացքում  ստացված |

| շահումների հանրագումարը, որը գերազանցում է 20 միլիոն դրամը:             |

| Կասկածելի գործարքի համար նշեք կասկածելի շահումների (խաղադրույքների)     |

| գումարը:                                                                |

|                                                                         |

| 1.6.1. Գնված խաղանիշերի (միավորների) համար վճարման եղանակը              |

| ______________________________________                                  |

| Կանխիկ    ._.                                                           |

|           ._.                                                           |

| Անկանխիկ  ._.         նշեք անկանխիկ վճարման եղանակը _________________   |

|           ._.                                                           |

| 1.6.2. Շահումների վճարման եղանակը                                       |

| ______________________________________                                  |

| Կանխիկ    ._.                                                           |

|           ._.                                                           |

| Անկանխիկ  ._.         նշեք անկանխիկ վճարման եղանակը _________________   |

|           ._.                                                           |

|_________________________________________________________________________|

|  2. ՀԱՃԱԽՈՐԴԻ (ԽԱՂԱՑՈՂԻ) ՏՎՅԱԼՆԵՐԸ                                      |

|_________________________________________________________________________|

|  * 2.1.  Անուն ._____________.     * 2.2.  Ազգանուն ._____________.     |

|                ._____________.                      ._____________.     |

|  Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի .___________.    ._____.  |

|  սեռը և  ընտանեկան դրությունը                 .___________. և  ._____.  |

|                                                                         |

|  * 2.3. Բնակության վայրը                                                |

|         .___________________________________________________________.   |

|         .___________________________________________________________.   |

|         Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը       |

|                          .______________.             ._____________.   |

|    2.4. Ծննդյան ամսաթիվը .______________.      2.5.   ._____________.   |

|                            օօ / աա / տտ     Քաղաքացիությունը   Երկիրը   |

|                                                 ._____________.         |

|    2.6 Սոցիալական քարտի համարը                  ._____________.         |

|                                                 ._____________.         |

|  * 2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը        ._____________.         |

|                                                 ._____________.         |

|  * 2.7.1  Փաստաթղթի համարը                      ._____________.         |

|                                         ._____________________________. |

|  * 2.7.2. Տրված է ում կողմից և  երբ     ._____________________________. |

|                                                        օօ / աա / տտտտ   |

|     2.8.1. Բանկային             .________________________________.      |

|            հաշվի համարը         .________________________________.      |

|     2.8.2. Բանկի անվանումը և  Երկիրը     .__________________. ._______. |

|                                          .__________________. ._______. |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

| * 3. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ                                   |

|_________________________________________________________________________|

|              .___________.                    ._________________.       |

| 3.1. Անուն   .___________.   3.2. Ազգանուն    ._________________.       |

|                        .__________.                       .___________. |

| 3.3. Լրացման ամսաթիվը  .__________. 3.4. Ստորագրություն   .___________. |

|                         օօ/աա/տտտտ                                      |

|                                              ._________________________.|

| 3.5. Հաշվետու անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում  ._________________________.|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

| 4. ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԵՎՈՐՎՈՂ` ԳՈՐԾԱՐՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ         |

|_________________________________________________________________________|

|   (Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |

|   ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 4. և  լրացրեք    |

|   անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք սկսած 4-ից)               |

|  .___________________________________________________________________.  |

|  |                                                                   |  |

|  |                                                                   |  |

|  .___________________________________________________________________.  |

._________________________________________________________________________.

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,

Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն

Վ. Սարգսյան 6, Երևան, 375010

Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]

 

Ենթահավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թ. մարտի 28-ի

թիվ 140-Ն որոշման

հավելված 1-ի

 

ԹԻՎ 004 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

Ընդհանուր դրույթներ

/Լրացման և ներկայացման կարգի վերաբերյալ/

 

Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ նաև` ՖԴԿ) «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման» կարգի հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:

Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները:

 

._______.              ___________________________________

| Բաժին |_____________  2. ՀԱՃԱԽՈՐԴԻ (ԽԱՂԱՑՈՂԻ) ՏՎՅԱԼՆԵՐԸ

._______.

.________.            .________________________________________________.

| Կետ    |____________| 2.1.  Անուն                                    |

.________.            |________________________________________________|

.________.            | 3.1.3. Ծննդյան ամսաթիվը||    |    |    |       |

| Վանդակ |____________|________________________||_   |    |    |       |

.________.            |                        |.______________.       |

|                        |  օօ / աա / տտ         |

.________________________________________________.

 

Լրացրեք սույն հաշվետվական ձևը, եթե Ձեր կազմակերպությունը իրականացնում է`

* խաղատան կազմակերպման գործունեություն

* շահումով խաղի (խաղերի) կազմակերպման գործունեություն:

 

Լրացման կարգը

1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.

ա/ եթե խաղասրահում հաճախորդի կողմից

- խաղանիշերի (միավորների) մեկ գնումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) առաջին գնմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում խաղանիշերի (միավորների) գնումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.

- ստացված մեկ շահումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող ստացված առաջին շահումին հաջորդող 24 ժամվա ընթացքում ստացված շահումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.

բ/ եթե խաղանիշերի (միավորների) գնումներում, խաղադրույքներում կամ շահումներում առկա է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (Օրենք) 6-րդ հոդվածով սահմանված կասկածելի գործարքների հիմքերից և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով կամ Ձեր կազմակերպության ներքին կանոնակարգերով նախատեսված չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ:

Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես կասկածելի գործարք, ապա հաշվետվական ձևի բոլոր դաշտերը համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով դաշտերը, սակայն եթե պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների դեպքում հնարավոր չէ լրացնել տվյալ դաշտը, ապա տվյալ դաշտում նշվում է աստղանիշ և բացատրություն է տրվում 4-րդ բաժնում:

2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն նախորդ կետում նշված գործարքների (գործառնությունների) առկայության դեպքում:

3. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ և ընթեռնելի հայերենով:

4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկով.

ա. թղթային տարբերակ. Հաշվետվական ձևի թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել.

- ՖԴԿ-ին դիմելու միջոցով.

- ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

Հաշվետվական ձևի թղթային տարբերակը լրացրեք գրիչով և տպատառերով:

Բովանդակային ուղղումների կատարման դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

Հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված կցեք հիմնական հաշվետվական ձևին:

Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ` թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարից հաջորդող հերթական համարից սկսած:

բ. էլեկտրոնային տարբերակ. Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել.

- ՖԴԿ-ին դիմելու միջոցով (տես սույն ուղեցույցի վերջում).

- ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք աղյուսակը ներառող պատուհանները ակտիվացնելու և տվյալները մուտքագրելու միջոցով:

Կախված նրանից, թե որ կետերը ներառող պատուհաններում եք նշումներ կատարել, կակտիվանան միայն այն պատուհանները (ավտոմատացված ծրագրային համակարգի ներդրումից հետո), որոնց աղյուսակները փոխլրացնում են (չեն բացառում) միմյանց:

Աղյուսակները ներառող պատուհանները, ըստ դրանցում լրացվող նյութի ծավալի, ընդլայնվում են:

5. Սույն հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետների վերաբերյալ կարգում:

6. Սույն հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգում:

 

Հատուկ դրույթներ

 

(1.1) Գործարքի կնքման ամսաթիվ Այս կետում նշեք.

- պարտադիր տեղեկացման գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում` հաճախորդի կողմից 20 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) մեկ գնման (մեկ շահման) կամ խաղանիշերի (միավորների) վերջին այն գնման (վերջին շահման) կատարման ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), որից սկսած հանրագումարը գերազանցել է 20 միլիոն դրամը).

- կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում` խաղանիշերի (միավորների) այն գնման, խաղադրույքի կամ շահման ամսաթիվը, ամիսը, տարին, որից առաջացել է կասկածը:

(1.2.) Պարտադիր տեղեկացման գործարք Այս կետում նշում կատարեք, եթե խաղասրահում խաղացողի կողմից.

- խաղանիշերի (միավորների) մեկ գնումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) առաջին գնմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում խաղանիշերի (միավորների) գնումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.

- ստացված մեկ շահումը կամ 1 միլիոն դրամը գերազանցող ստացված առաջին շահումին հաջորդող 24 ժամվա ընթացքում ստացված շահումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3. կետում նշում մի կատարեք: Այս կետում նշում կատարելու դեպքում լրացրեք միայն «*» -ով նշված դաշտերը:

Եթե գործարքի (գործառնության) վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում եք և որպես պարտադիր և որպես կասկածելի, ապա բաց թողեք այս կետում և նշում կատարեք 1.3 կետում և շարունակեք հաշվետվական ձևը լրացնել որպես կասկածելի գործարք (գործառնություն):

(1.3.) Կասկածելի գործարք Այս կետում նշում կատարելու դեպքում 1.2. կետում նշում մի կատարեք: Նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա են կասկածելի գործարքի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը (ըստ Օրենքի, «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգի և Ձեր կազմակերպության ներքին կանոնակարգերի):

Այս կետում նշում կատարեք նաև այն դեպքերում, երբ գործարքում (գործառնությունում) առկա են և պարտադիր տեղեկացման գործարքի, և կասկածելի գործարքի միաժամանակյա առկայությունը վկայող հանգամանքներ: Այս դեպքում մի նշեք 1.2 կետը:

Այս կետում նշում կատարելու դեպքում նշեք նաև 1.3.1 կետում կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև Ձեր բառերով նշեք, թե Ձեր կարծիքով այդ կասկածը ինչում է կայանում:

Եթե Ձեր կողմից գործարքը կասեցվել կամ դադարեցվել է, ապա նշում կատարեք համապատասխան 1.3.2. և 1.3.3. վանդակներում և 1.3.4. վանդակում նշեք կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և ժամկետը:

1.3.5 կետում նշում կատարեք, եթե ինչ-որ պատճառով գործարքը չի կատարվել կամ չի շարունակվել, եթե գործարքը չի կատարվել, ապա հաշվետվական ձևում լրացրեք այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կնքման առաջարկի պահից սկսած մինչև հաճախորդի կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: 4-րդ բաժնում նշեք թե Ձեզ հայտնի ինչ պատճառներով այն չի կատարվել:

Այս կետում նշում կատարելու դեպքում ամբողջ հաշվետվությունը համարվում է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն և 1.4 կետից սկսած տեղեկությունները լրացվում են կասկածելի գործարքի վերաբերյալ:

(1.4.) Խաղի տեսակը (տեսակները) Այս վանդակում նշեք շահումով խաղերի այն տեսակները, որին մասնակցել է խաղացողը: Լրացնել 1.4 կետում` նշում կատարելով նաև 1.4.1, 1.4.2 կամ 1.4.3 կետերում:

(1.4.1.) Կենդանի խաղ Այս վանդակում նշում կատարեք այն դեպքերում, երբ հաճախորդի կողմից խաղադրույք է կատարվել որևէ կենդանի խաղում:

(1.4.2.) Մեքենայացված խաղ Այս վանդակում նշում կատարեք այն դեպքերում, երբ հաճախորդի կողմից խաղադրույք է կատարվել որևէ մեքենայացված խաղում:

(1.4.3.) Բինգո խաղ Այս վանդակում նշում կատարեք այն դեպքերում, երբ հաճախորդի կողմից խաղադրույք է կատարվել բինգո խաղում:

Եթե առաջին խաղադրույքին հաջորդող 24 ժամվա ընթացքում խաղադրույքներ են կատարվել կենդանի խաղում, մեքենայացված խաղում և (կամ) բինգո խաղում, ապա միաժամանակ նշում կատարեք համապատասխան վանդակներում:

(1.5.1.) Խաղացողի կողմից գնված խաղանիշերի (միավորների) ընդհանուր գումարը Այս կետում նշեք խաղացողի կողմից 20 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) միանվագ գնման գումարը կամ 1 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) առաջին գնմանը հաջորդող 24 ժամվա ընթացքում 20 միլիոն դրամը գերազանցող խաղանիշերի (միավորների) գնումների հանրագումարը` ՀՀ դրամային արժեքով (թվերով): Կասկածելի գործարքի համար նշեք խաղանիշների (միավորների) կասկածելի գումարը:

(1.5.2.) Շահումների գումարը Այս կետում նշեք խաղացողի կողմից 20 միլիոն դրամը գերազանցող ստացված միանվագ շահումի գումարը կամ 1 միլիոն դրամը գերազանցող առաջին շահումին հաջորդող 24 ժամվա ընթացքում 20 միլիոն դրամը գերազանցող ստացված շահումների հանրագումարը` ՀՀ դրամային արժեքով (թվերով): Կասկածելի գործարքի համար նշեք կասկածելի շահումների գումարը 4-րդ բաժնում:

(1.6.1.) Գնված խաղանիշերի (միավորների) համար վճարման եղանակը Այս կետում, եթե խաղանիշերի գնման համար խաղացողի կողմից վճարումը կատարվել է կանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում, իսկ եթե` անկանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում և, միաժամանակ, նշում եք անկանխիկ վճարման եղանակը (բանկային փոխանցում, չեկի դուրսգրում և այլն):

(1.6.2.) Շահումների վճարման եղանակը Այս կետում, եթե շահումի (շահումների) համար վճարումը կատարվել է կանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում, իսկ եթե` անկանխիկ, ապա նշում եք կատարում համապատասխան վանդակում և, միաժամանակ, նշում եք անկանխիկ վճարման եղանակը (բանկային փոխանցում, չեկի դուրսգրում և այլն):

(2.) Հաճախորդի (խաղացողի) տվյալները Այս բաժնում նշում եք հաճախորդին նկարագրող տվյալները` հաճախորդների նույնականացմանը վերաբերող կարգի դրույթներին համապատասխան:

2.6, 2.8.1 և 2.8.2 կետերում հաճախորդի (խաղացողի) սոցիալական քարտի համարը, բանկային հաշվի համարը և հաշիվը սպասարկող բանկի անվանումը ու երկիրը լրացվում են դրանց առկայության դեպքում: Եթե հաճախորդի (խաղացողի) մոտ առկա է երկու և ավելի հաշվի համար, ապա համարակալեք և նշեք դրանք 4-րդ բաժնում:

(3) Պատասխանատու աշխատակցի տվյալները Այս կետում նշեք հաշվետու ընկերության փողերի «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի լրացված հաշվետվական ձևը:

Հաշվետվական ձևի թղթային տարբերակը պետք է կնքված լինի կազմակերպության կնիքով:

Լրացման ամսաթիվ Այս դաշտում նշում եք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում Այս դաշտում նշում եք ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Ձեզ տրված հաշվառման համարը (թվերով):

(4.) Ձեր կողմից կարևորվող` գործարքին առնչվող այլ տեղեկություններ Այս կետում լրացրեք այն տեղեկությունները, որոնք Ձեր կարծիքով կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու կամ գործարքը վերլուծելու համար, նշեք թե լրացուցիչ տեղեկատվությունը որ բաժնի որ կետին է վերաբերում:

 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,

Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն

Վ. Սարգսյան 6, Երևան, 375010

Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թ. մարտի 28-ի

թիվ 140-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Սույն կարգի նպատակն է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ` Հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 004 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:

 

1. Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ`

Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող անձանց

հաշվառումը

 

1.1. Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:

Հաշվետվություն տրամադրող անձանց գրանցումն իրականացվում է հետևյալ փուլերով.

ա. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

բ. Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացում:

 

2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը

 

2.1. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի ենթահավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:

Հաշվառման դիմումը պետք է պարունակի`

ա. Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,

բ. Հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,

գ. Հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,

դ. Հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման համարը,

ե. Հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,

զ. Ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը),

է. Հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

 

3. Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն

տրամադրող անձանց հաշվառման իրականացումը

 

3.1. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:

Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:

3.2. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «Սի Բի Էյ Նեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

3.3. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են ինտերնետային ցանցի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:

3.4. Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «Սի Բի Էյ Նեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:

 

4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ

տեղեկությունների տրամադրումը

 

4.1. Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա/ ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային տարբերակները (կրիչի վրա) Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժնի միջոցով: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժնի կամ Կենտրոնական բանկում տեղակայված համակարգչի կողմից ստացականի տրամադրման պահին.

բ/ «Սի Բի Էյ Նեթ» ցանցին համակցված լինելու դեպքում` այդ ցանցի միջոցով, միաժամանակ այն հաշվետու անձանց համար, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» ցանցին, կարող են ուղարկել հաշվետվական ձևերը էլեկտրոնային տարբերակով` Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «Սի Բի Էյ Նեթ» ցանցի տերմինալի միջոցով.

գ/ ինտերնետային ցանցի (էլեկտրոնային փոստի) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին.

դ/ ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է ֆինանսական դիտարկումների կենտրոնի ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին.

ե/ փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն Հայփոստի բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին:

4.2. Բացառությամբ 4.1 կետի «ա» և «բ» ենթակետերի, մնացած բոլոր դեպքերում հաշվետվությունների թղթային օրինակները (կամ ձեռքով լրացված, կամ էլեկտրոնային լրացված ու տպված) փոստի միջոցով կամ առձեռն մինչև տվյալ ամսվա վերջն առաքվում է Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկ առաքումը կատարվում է Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժին հաշվետվական ձևերը ներկայացնելու միջոցով: 4.1 կետի «ա» ենթակետում նշված դեպքում, եթե հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, ապա թղթային տարբերակը նույնպես ներկայացվում է Կենտրոնական բանկի փաստաթղթաշրջանառության բաժին:

 

Ենթահավելված

Հաշվետվություն տրամադրող անձանց

կողմից պարտադիր տեղեկացման և

կասկածելի գործարքի վերաբերյալ

տեղեկությունների տրամադրման կարգի

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի ֆինանսական

դիտարկումների կենտրոնի ղեկավար

պարոն -- --------- - ին

 

Խնդրում եմ Ձեզ ------------------------------ -ին

Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը

տրամադրել հաշվառման համար:

 

Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները`

 

Գործունեության տեսակը ------------------------------------

 

Գտնվելու վայրը -------------------------------------------

 

Գործունեության իրականացման վայրը -------------------------

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ---------------------

 

Պետական գրանցման համարը ----------------------------------

 

Լիցենզիայի համարը ----------------------------------------

 

Պատասխանատու անձի (անձանց) տվյալները

 

1. ____________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն 2. ____________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն 3. ____________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն 4. ____________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն

 

Հաշվետվություն տրամադրող անձի

    ղեկավար`                                 ----------------

                                              ստորագրություն

 

--- -------- ---- թ.

ք. Երևան

 

Հավելված 3

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թ. մարտի 28-ի

թիվ 140-Ն որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 004 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:

 

1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ

տեղեկությունների տրամադրման ժամկետները

 

1.1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:

Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և/կամ պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:

1.2. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

1.3. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ն:

Սույն կետով սահմանված գործարքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել

ա) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

բ) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

գ) վիճելի /քննարկման ենթակա/ դեպքերով և այլն:

1.4. Բանկերը և վարկային կազմակերպությունները պարտադիր տեղեկացման ոչ ենթակա (հայեցողական) օժանդակ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացնում իրենց ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:

1.5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, որի տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ:

 

2. Անցումային դրույթներ

Հաշվետվություն տրամադրող անձինք, մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կասկածելի գործարքների հիմքերի չափանիշների և հաճախորդների նույնականացման (իդենտիֆիկացիայի) վերաբերյալ իրավական ակտերի ընդունումը, ղեկավարվում են Օրենքով և իրենց ներքին ակտերով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
28.03.2006
N 140-Ն
Որոշում