(ուժը կորցրել է 20.02.07 թիվ 56-Ն որոշում)
i
050.0139.180506
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 05 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006159
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2006 թվականի N 139-Ն
i
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 002 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել ապահովագրական ընկերությունների (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձինք) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 002 Հաշվետվական ձև)` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը` համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Սահմանել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները` համաձայն հավելված 3-ի (կցվում է):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ
Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թ. մարտի 28-ի
թիվ 139-Ն որոշման
ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱծԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ
ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ 002
Վերանայման ամսաթիվ 27.03.2006
Հաշվետվական ձևը լրացվում և ներկայացվում է ապահովագրական
ընկերությունների կողմից
Հաշվետվական ձևում «*» -ով նշված են պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ լրացման դաշտերը
._________________________________________________________________________.
|1. ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
|_________________________________________________________________________|
| .____________________. |
| *1.1. Գործարքի կատարման ամսաթիվը .____________________. |
| ______________________________________ օ օ / ա ա / տ տ տ տ |
| Լրացրեք 1.2. և 1.3. կետերից միայն մեկը |
| .__. |
| *1.2. Պարտադիր տեղեկացման գործարք .__. |
| ___________________________________ |
| (Այստեղ նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ ապահովագրական |
| գործարքով սահմանված ապահովագրական գումարը (ապահովագրական հատուցումը |
| (ապահովագրական գումարի վճարումը) արտերկրում ստանալու պայմանի |
| առկայության դեպքում), ապահովագրավճարը կամ ապահովագրական հատուցումը |
| (ապահովագրական գումարի վճարումը) գերազանցում է 20 միլիոն դրամը: |
| .__. |
| 1.3. Կասկածելի գործարք .__. |
| _____________________________ |
| (Այստեղ նշում կատարեք այն բոլոր դեպքերում, երբ ապահովագրական գործարքի|
| կնքման կամ իրականացման պայմաններում առկա են կարգով ներկայացված |
| կասկածի հանգամանքներ` անկախ գործարքի գումարից) |
| |
| 1.3.1. Գործարքը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները ըստ կարգի |
| ______________________________________________________________________ |
| (Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |
| ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 1.3.1. և լրացրեք|
| անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք սկսած 5-ից) տես ուղեցույց |
| ընդհանուր դրույթներ, կետ 6 |
| .__________________________________________________________________. |
| | | |
| | | |
| | | |
| .__________________________________________________________________. |
| Լրացրեք 1.3.2. և 1.3.3. կետերից միայն մեկը |
|._______________________________________________________________________.|
|| .__. | .__. ||
||1.3.2. Գործարքը կասեցվել է .__. |1.3.3. դադարեցվել է .__. ||
|._______________________________________________________________________.|
| .___________. .__.|
| 1.3.4. Կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և ժամկետը | | | | և | ||
| __________________________________________________ .___________. .__.|
| .__. օօ/ աա/ տտտտ օր |
| 1.3.5. Չկատարված կամ չավարտված գործարք .__. (Տես ուղեցույցը) |
| ______________________________________ |
| Արդյոք փոխկապակցված է գործարքը` (Լրացրեք 1.4 և 1.5 կետերից միայն |
| մեկը), նշեք «Այո» այն դեպքերում, երբ առկա են ուղեցույցով սահմանված |
| փոխկապակցված ապահովագրական գործարքներ) |
| Նշեք փոխկապակցված գործարքների թիվը և այն, թե ինչպես են այդ գործարքները |
| փոխկապակցված |
|._______________________________________________________________________.|
|| .__. .____. | .__. ||
|| 1.4. Այո .__. քանակը .____. |1.5. Ոչ .__. ||
|| հատ | ||
||_______________________________________________________________________||
|| Նշեք, թե ինչպես են այդ գործարքները փոխկապակցված ||
|| .__________________________________________________________________. ||
|| .__________________________________________________________________. ||
|._______________________________________________________________________.|
| 1.6. Ապահովագրության տեսակը` |
|._______________________________________________________________________.|
|| .__. .__. ||
|| *1.6.1 Կյանքի ապահովագրություն .__. *1.6.2 Այլ ապահովագրություն .__. ||
|| .______________________________. .___________________________. ||
|| .______________________________. .___________________________. ||
|| Այստեղ լրացրեք 1.6.1 կետի Այստեղ լրացրեք 1.6.2 կետի ||
|| ենթատեսակը ենթատեսակը ||
|| ._______. ||
|| 1.7 Ապահովագրության ժամկետը ._______. (Օրերի քանակը) ||
|| ._______________. .__. ||
|| *1.8.1. Ապահովագրական գումարը և արժույթը ._______________. և .__. ||
|| ._______________. ||
|| *1.8.2. Ապահովագրավճարը /ՀՀ դրամ/ ._______________. ||
|| ._______________. ||
|| *1.8.3. Ապահովագրական հատուցումը /ՀՀ դրամ/ ._______________. ||
|._______________________________________________________________________.|
| |
| 1.9. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ` |
| ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԵՎ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|._______________________________________________________________________.|
|| 1.9.1. Վերաապահովագրողի լրիվ անվանումը ||
|| ._______________________________________________. ||
|| ._______________________________________________. ||
|| Կազմակերպության անունը, կազմակերպաիրավական ձևը ||
|| ||
|| 1.9.2. Վերաապահովագրողի հասցեն ||
|| .___________________________________________________________. ||
|| .___________________________________________________________. ||
|| Լրացրեք` բնակարանը, շենքը, փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը ||
|| ||
|| 1.9.3. Վերաապահովագրողի բանկային հաշվի համարը ||
|| ._______________________________________________. ||
|| ._______________________________________________. ||
|| ._____________. .__. ||
|| 1.9.4. Վերաապահովագրական գումարը և արժույթը ._____________. և .__. ||
|| ._____________. .__. ||
|| 1.9.5. Վերաապահովագրական վճարը և արժույթը ._____________. և .__. ||
|| ._____________. ||
|| 1.9.6. Վերաապահովագրական հատուցումը /ՀՀ դրամ/ ._____________. ||
|._______________________________________________________________________.|
| |
| 2. ԱՆՁԸ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐԸ), ՈՎ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄ |
| Երկու և ավելի ապահովադիրների առկայության դեպքում նրանց տվյալները |
| լրացրեք երկու և ավելի անգամ |
| Տես ուղեցույց, ընդհանուր դրույթներ, կետ 6 |
| .____. |
| *2.1. Անձանց թիվը .____. |
| |
| 2.1.1. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր |
|._______________________________________________________________________.|
|| *2.1.1.1. Լրիվ անվանումը ||
|| ._______________________________________________. ||
|| ._______________________________________________. ||
|| Կազմակերպության անունը, կազմակերպաիրավական ձևը ||
|| ||
|| *2.1.1.2. Գտնվելու(բնակության) վայրը ||
|| .___________________________________________________________. ||
|| .___________________________________________________________. ||
|| Լրացրեք` բնակարանը, շենքը, փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը ||
|| ||
|| *2.1.1.3. ՀՎՀՀ Հարկ վճարողի հաշվառման համարը ._____________. ||
|| ._____________. ||
|| *2.1.1.4.1. Բանկային .________________________________. ||
|| հաշվի համարը .________________________________. ||
|| *2.1.1.4.2. Բանկի անվանումը և Երկիրը .__________________. ._______.||
|| .__________________. ._______.||
|._______________________________________________________________________.|
|2.1.2. Եթե ապահովադիրը, որը հանդիսանում է գործարքի կողմ, ֆիզիկական անձ է |
|._______________________________________________________________________.|
|| * 2.1.2.1 Անուն ._____________. * 2.1.2.2 Ազգանուն ._____________. ||
|| ._____________. ._____________. ||
|| Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի .___________. ._____. ||
|| սեռը և ընտանեկան դրությունը .___________. և ._____. ||
|| ||
|| *2.1.2.3 Բնակության վայրը ||
|| .___________________________________________________________. ||
|| .___________________________________________________________. ||
|| Լրացրեք` բնակարանը, շենքը, փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը ||
|| .______________. ._____________. ||
|| *2.1.2.4 Ծննդյան ամսաթիվը .______________. 2.1.2.5 ._____________. ||
|| օօ / աա / տտ Քաղաքացիությունը Երկիրը ||
|| ._____________. ||
|| *2.1.2.6 Սոցիալական քարտի համարը ._____________. ||
|| ._____________. ||
|| *2.1.2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը ._____________. ||
|| ._____________. ||
|| *2.1.2.7.1 Փաստաթղթի համարը ._____________. ||
|| .___________________________. ||
|| *2.1.2.7.2 Տրված է ում կողմից և երբ .___________________________. ||
|| օօ / աա / տտ ||
|| *2.1.2.8.1. Բանկային .________________________________. ||
|| հաշվի համարը .________________________________. ||
|| *2.1.2.8.2. Բանկի անվանումը և Երկիրը .__________________. ._______.||
|| .__________________. ._______.||
|._______________________________________________________________________.|
| 2.2. Ապահովադիրը միաժամանակ հանդիսանում է նաև շահառու .__. |
| .__. |
|ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ՈՎ ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է |
|ԳՈՐԾԱՐՔԸ |
| |
|Այս բաժինը լրացրեք միայն ապահովագրական բրոքերի առկայության դեպքում |
| |
|2.3. Իրավաբանական անձ |
|._______________________________________________________________________.|
|| 2.3.1 Լրիվ անվանումը ||
|| ._______________________________________________. ||
|| ._______________________________________________. ||
|| Կազմակերպության անունը, կազմակերպաիրավական ձևը ||
|| ||
|| 2.3.2. Գտնվելու(բնակության) վայրը ||
|| .___________________________________________________________. ||
|| .___________________________________________________________. ||
|| Լրացրեք` բնակարանը, շենքը, փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը ||
|| ||
|| 2.3.3. ՀՎՀՀ Հարկ վճարողի հաշվառման համարը ._____________. ||
|| ._____________. ||
|| 2.3.4.1. Բանկային .________________________________. ||
|| հաշվի համարը .________________________________. ||
|| 2.3.4.2. Բանկի անվանումը և Երկիրը .__________________. ._______. ||
|| .__________________. ._______. ||
|._______________________________________________________________________.|
|_________________________________________________________________________|
|3. ԱՆՁԸ, (ՇԱՀԱՌՈՒ) ՈՒՄ ՕԳՏԻՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՐՔԸ |
|_________________________________________________________________________|
| Երկու և ավելի շահառուների դեպքում շահառուի անձնական տվյալները լրացրեք |
| երկու և ավելի անգամ ._______________. |
| *3.1. Շահառուների քանակը ._______________. |
| 3.2. Եթե շահառուն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր |
|.________________________________________________________________________|
|| ._____________________________________. |
||*3.2.1. Լրիվ անվանումը` ._____________________________________. |
|| Կազմակերպության անունը, |
|| կազմակերպաիրավական ձևը |
||3.2.2. Գտնվելու (բնակության) վայրը |
||._____________________________________________________________________. |
||._____________________________________________________________________. |
|| Լրացրեք բնակարանը, շենքը, փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը |
|| .___________________. |
||3.2.3. ՀՎՀՀ Հարկ վճարողի հաշվառման համար .___________________. |
|| .___________________________________. |
||3.2.4.1. Բանկային հաշվի համարը .___________________________________. |
|| .________________. ._____________. |
||3.2.4.2. Բանկի անվանումը և Երկիրը .________________. ._____________. |
|.________________________________________________________________________|
| 3.3. Եթե շահառուն ֆիզիկական անձ է |
|.________________________________________________________________________|
|| .___________. ._________________. |
||*3.3.1. Անուն .___________. *3.3.2. Ազգանուն ._________________. |
|| |
|| Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի սեռը և ընտանեկան |
|| դրությունը .___________. ._________________. |
|| .___________. և ._________________. |
||3.3.3. Բնակության վայրը |
||._____________________________________________________________________. |
||._____________________________________________________________________. |
|| Լրացրեք բնակարանը, շենքը, փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը |
|| .______________. ._____________. |
|| 3.3.4 Ծննդյան ամսաթիվը .______________. 3.3.5. ._____________. |
|| օօ / աա / տտ Քաղաքացիությունը Երկիրը |
|| ._____________________________. |
||3.3.6. Սոցիալական քարտի համարը ._____________________________. |
|| ._________________________. |
||3.3.7. Անձը հաստատող փաստաթղթի անվանումը ._________________________. |
|| ._____________________________. |
||3.3.7.1. Փաստաթղթի համարը ._____________________________. |
|| ._____________________________. |
||3.3.7.2. Տրված է ում կողմից և երբ ._____________________________. |
|| օ օ / ա ա / տ տ տ տ |
|| .___________________________________. |
||*3.3.8.1. Բանկային հաշվի համարը .___________________________________. |
|| .________________. ._____________. |
||*3.3.8.2. Բանկի անվանումը և Երկիրը .________________. ._____________. |
|.________________________________________________________________________|
| ._______________. |
| *3.4. Շահառուին հասանելիք գումարը ._______________. |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
| *4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|_________________________________________________________________________|
| .___________. ._________________. |
| 4.1. Անուն .___________. 4.2. Ազգանուն ._________________. |
| .________. .___________. |
| 4.3. Լրացման ամսաթիվը .________. 4.4. Ստորագրություն .___________. |
| օօ/աա/տտ |
| ._________________________.|
| 4.5. Հաշվետու անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում ._________________________.|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| 5. ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԵՎՈՐՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_________________________________________________________________________|
| (Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |
| ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 5 և լրացրեք |
| անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք սկսած 6-ից) |
| տես ուղեցույց ընդհանուր դրույթներ կետ 6 |
| .___________________________________________________________________. |
| | | |
| | | |
| .___________________________________________________________________. |
._________________________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,
Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն
Վ. Սարգսյան 6, Երևան, 375010
Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]
Ենթահավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թ. մարտի 28-ի
թիվ 139-Ն որոշման
հավելված 1-ի
ԹԻՎ 002 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ընդհանուր դրույթներ
/Լրացման և ներկայացման կարգի վերաբերյալ/
Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ նաև` ՖԴԿ) «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման» կարգի հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:
Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները:
._______. _________________________________________________
| Բաժին |_________ 3. ԱՆՁԸ, (ՇԱՀԱՌՈՒ) ՈՒՄ ՕԳՏԻՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՐՔԸ
._______.
* 3.1. Շահառուների քանակը
.________. ._________.
| Վանդակ |________ ._________.
.________.
._______. .________________________________________________.
| Կետ |_________ | 3.2. Եթե շահառուն իրավաբանական անձ է |
._______. | կամ անհատ ձեռնարկատեր |
|________________________________________________|
|3.2.1. Լրիվ անվանումը` | |
|3.2.2. Գտնվելու (բնակության)| |
| վայրը | |
|3.2.3. ՀՎՀՀ | |
.________________________________________________.
Լրացրեք սույն հաշվետվական ձևը, եթե Ձեր կազմակերպությունը`
* Ապահովագրական ընկերություն է
Լրացման կարգը
1. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.
ա/ եթե ապահովագրական գործարքով սահմանված ապահովագրական գումարը (ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարի վճարումը) արտերկրում ստանալու պայմանի առկայության դեպքում), ապահովագրավճարը կամ վճարվող ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարի վճարումը) գերազանցում է 20 միլիոն դրամը.
բ/ եթե ապահովագրական գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածով սահմանված կասկածելի գործարքի հիմքերից և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով նախատեսված չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ:
Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես կասկածելի գործարք, ապա հաշվետվական ձևի բոլոր դաշտերը համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով դաշտերը, սակայն, եթե պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների դեպքում հնարավոր չէ լրացնել տվյալ դաշտը, ապա տվյալ դաշտում նշվում է աստղանիշ և բացատրություն է տրվում 5-րդ բաժնում:
2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն նախորդ կետում նշված գործարքների (գործառնությունների) առկայության դեպքում:
3. Սույն հաշվետվական ձևը լրացվում է ինչպես մեկ գործարքի (գործառնության), այնպես էլ երկու և ավելի փոխկապակցված գործարքների (գործառնությունների) համար:
Փոխկապակցված գործարքների համար լրացվում է միայն մեկ հաշվետվական ձև, որտեղ որպես գործարքի գումար նշվում է բոլոր գործարքների գումարների հանրագումարը և որպես գործարքի կատարման ամսաթիվ նշվում է այն գործարքի ամսաթիվը, որի հետ կապված առաջացել է կասկածը:
Լրացման տարբերակները
4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի հայերենով:
5. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկով.
ա. թղթային տարբերակ. Հաշվետվական ձևի թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել.
- ՖԴԿ-ին դիմելու միջոցով (տես սույն ուղեցույցի վերջում).
- ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:
Հաշվետվական ձևի թղթային տարբերակը լրացրեք գրիչով և տպատառերով:
Բովանդակային ուղղումների կատարման դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:
Հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների կամ առկա բաժիններում լրացուցիչ կետերի լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինը կամ կետն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված կցեք հիմնական հաշվետվական ձևին: Օրինակ` պարզել եք, որ գործարքի շահառուն ոչ թե մեկն է, այլ երեքը. հաշվետվական ձևի 3-րդ բաժինը 3.1 կետում նշեք 3 թիվը, բազմացրեք 3-րդ բաժինը ևս երկու անգամ, լրացրեք համապատասխան տեղեկատվությունը, ստորագրեք և կցեք լրացված հաշվետվական ձևին:
Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ` թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարին հաջորդող հերթական համարից սկսած: Օրինակ, 1.3.1 կետում գործարքը կասկածելի համարելու հիմքերը նշեք լրացուցիչ թղթի վրա, որը համարակալեք 6 հերթական համարով, էջի վերևի ձախ անկյունում նշեք 1.3.1., ստորագրեք և կցեք հաշվետվական ձևին:
բ. էլեկտրոնային տարբերակ. Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել.
- ՖԴԿ-ին դիմելու միջոցով (տես սույն ուղեցույցի վերջում).
- ՖԴԿ (www.cba.am/fmc) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:
Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք աղյուսակը ներառող պատուհանները ակտիվացնելու և տվյալները մուտքագրելու միջոցով:
Կախված նրանից, թե որ կետերը ներառող պատուհաններում եք նշումներ կատարել, կակտիվանան միայն այն պատուհանները, որոնց աղյուսակները փոխլրացնում են (չեն բացառում) միմյանց:
Աղյուսակները ներառող պատուհանները, ըստ դրանցում լրացվող նյութի ծավալի, ընդլայնվում են:
Եթե նույն բաժինը (ասենք բաժին 3-ը) պետք է լրացվի երկու և ավելի անգամ, ապա նշեք այդ բաժնի համապատասխան վանդակում (այս դեպքում կետ 3.1), նշեք օրինակների քանակը և ավտոմատացված ծրագրային համակարգում (ներդրումից հետո) կակտիվանան համապատասխան թվով բաժիններ:
6. Սույն հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները սահմանող կարգում:
7. Սույն հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգում:
Հատուկ դրույթներ
(1.1.) Գործարքի կնքման ամսաթիվը Այս կետում նշեք տեղեկացման ենթակա գործարքը կնքելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), իսկ եթե գործարքը դեռևս չի կնքվել, ապա նշեք այն ամսաթիվը, երբ ներկայացվել է գործարքի կնքման պահանջը, իսկ 5-րդ բաժնում նշեք, թե գործարքը ինչու չի կնքվել և կնքման ինչ փուլում է գտնվում:
Մի քանի փոխկապակցված գործարքների դեպքում նշեք դրանցից վերջինը կատարելու ամսաթիվը կամ այն գործարքի ամսաթիվը, որից առաջացել է կասկածը: Ձեր նշումը մեկնաբանեք հաշվետվական ձևի 5-րդ բաժնում:
(1.2.) Պարտադիր տեղեկացման գործարք Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ ապահովագրական գործարքով սահմանված ապահովագրավճարը կամ վճարվող ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարի վճարումը) գերազանցում է 20 միլիոն դրամը, ինչպես նաև երբ ապահովագրական գործարքով սահմանված ապահովագրական գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը, այն դեպքում, երբ այդ գործարքով ամրագրված ապահովագրավճարները կամ ակնկալվող ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարի վճարումը) նախատեսվում է ստանալ ՀՀ սահմաններից դուրս:
Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք:
Այս կետում նշում կատարելու դեպքում 1.4 կետից սկսած բոլոր կետերը լրացրեք պարտադիր տեղեկացման գործարքի վերաբերյալ:
Եթե գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում եք և՛ որպես պարտադիր և՛ որպես կասկածելի, ապա բաց թողեք այս կետում և նշում կատարեք 1.3 կետում և շարունակեք հաշվետվական ձևը լրացնել որպես կասկածելի գործարք:
(1.3.) Կասկածելի գործարք Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ ապահովագրական գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա են կասկածի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը (ըստ Օրենքի և գործարքը կասկածելի համարելու չափանիշների մասին կարգի):
Այս կետում նշում կատարեք նաև այն դեպքերում, երբ ապահովագրական գործարքում առկա են և պարտադիր տեղեկացման գործարքի, և կասկածելի գործարքի առկայությունը վկայող հանգամանքներ:
Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3.1 կետում նշեք նաև կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև Ձեր բառերով նշեք, թե Ձեր կարծիքով այդ կասկածը ինչում է կայանում:
Եթե Ձեր կողմից գործարքը կասեցվել է կամ դադարեցվել, ապա նշում կատարեք համապատասխան վանդակում և 1.3.4 կետում նշեք կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և ժամկետը:
1.3.5. այս կետում նշում կատարեք, եթե ինչ-որ պատճառով գործարքը չի կատարվել կամ չի շարունակվել: Եթե գործարքը չի կատարվել, ապա հաշվետվական ձևում լրացրեք այն տվյալները, որոնք հայտնի են դարձել գործարքի կնքման առաջարկի պահից սկսած մինչև հաճախորդի կողմից այն կատարելու մտադրությունից հրաժարվելու պահը: 6-րդ բաժնում նշեք, թե Ձեզ հայտի ինչ պատճառներով այն չի կատարվել:
(1.4.) Փոխկապակցված գործարքներ Այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ առկա են մեկից ավելի փոխկապակցված ապահովագրական գործարքներ:
Այս կետում նշում կատարելու դեպքում 1.5 կետում նշում մի կատարեք:
Փոխկապակցված ապահովագրական գործարքներ են համարվում.
- մեկ անձի կամ «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն` փոխկապակցված անձանց կողմից մեկ ամսվա ընթացքում իրականացված ապահովագրական գործարքները (օրինակ` եթե միևնույն ապահովադիրը կամ ապահովադիր ամուսինները 20-օրյա ժամկետում հնարավոր անհաղթահարելի ուժերից ապահովագրել են և իրենց ավտոմեքենաները, և բնակարանը).
- միևնույն ապահովագրության օբյեկտի կամ միևնույն ապահովագրական ռիսկերի կամ պահանջների հետ կապված ապահովագրական գործարքները (օրինակ` եթե միևնույն ապահովադիրը առանձին ապահովագրական պայմանագրերով և վթարից, և հնարավոր հափշտակությունից ապահովագրել է իր ավտոմեքենան).
Փոխկապակցված գործարքների կետում նշում կատարելու դեպքում այդ գործարքները դիտարկեք որպես մեկ գործարք, իսկ 1.6.1.-1.9.7 կետերում սահմանված տեղեկությունները լրացրեք այդ գործարքների հանրագումարային տվյալներով:
Փոխկապակցված գործարքների քանակը և փոխկապակցվածության եղանակը Այս կետում նշեք փոխկապակցված ապահովագրական գործարքների թիվը, ինչպես նաև Ձեր բառերով նշեք, թե ինչպես են այդ գործարքները փոխկապակցված (օրինակ. հատկացված տողում գրեք` առկա է երկու ապահովագրական պայմանագիր, մեկ (միևնույն) ապահովադիր, տարբեր վնասներից` վթար, հափշտակություն, ապահովագրել է միևնույն գույքը` ավտոմեքենան):
(1.5.) Մեկ գործարք Այս կետում նշում կատարեք այն դեպքերում, երբ առկա է մեկ ապահովագրական գործարք:
(1.6.) Ապահովագրության տեսակը այս կետի համապատասխան վանդակներում նշեք ապահովագրության այն տեսակը (կյանքի կամ այլ` գույքի, պատասխանատվության, ոչ կյանքի անձնական ապահովագրություն կամ որևէ վերաապահովագրություն), որին դասվում է ապահովագրական գործարքը: 1.6.1. և 1.6.2 կետերի ներքևի տողում բառերով գրեք նաև, թե ապահովագրական գործարքը կյանքի կամ այլ ապահովագրության, ինչպես նաև վերաապահովագրության որ տեսակին է պատկանում:
/Օրինակ` կյանքի ապահովագրության դեպքում` լրակեցության կամ կենսաթոշակային ապահովագրական գործարք, ոչ կյանքի ապահովագրության դեպքում` երրորդ անձանց հնարավոր պահանջների հատուցման հետ կապված ապահովագրական գործարք/:
(1.7.) Ապահովագրության ժամկետը Այս կետում նշեք ապահովագրական հիմնական պայմանագրի ժամկետը (թվերով):
(1.8.1.) Ապահովագրական գումարը Այս կետում նշեք ապահովագրական պայմանագրով նախատեսված` ապահովագրական գումարը ԿԲ հաշվարկային փոխարժեքով ներկայացված ՀՀ դրամով, իսկ փոխկապակցված գործարքների դեպքում` ապահովագրական գումարների հանրագումարը (թվերով):
(1.8.2.) Ապահովագրավճարը Այս կետում նշեք ապահովագրության պայմանագրով նախատեսված` ապահովագրավճարը ԿԲ հաշվարկային փոխարժեքով ներկայացված ՀՀ դրամով, իսկ փոխկապակցված գործարքների դեպքում` ապահովագրավճարների հանրագումարը (թվերով):
(1.8.3.) Ապահովագրական հատուցումը Այս կետում նշում եք ապահովագրական պատահարի հիման վրա վճարվող ապահովագրական հատուցման (ապահովագրական գումարի վճարումը) գումարը ԿԲ հաշվարկային փոխարժեքով ներկայացված ՀՀ դրամով, իսկ փոխկապակցված գործարքների դեպքում` ապահովագրական հատուցումների (ապահովագրական գումարի վճարումների) հանրագումարը (թվերով):
(1.9.) Ապահովագրության գործարքի վերաապահովագրության դեպքում վերաապահովագրողի և վերաապահովագրության վերաբերյալ տեղեկություններ Այս կետը լրացրեք, եթե ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրողի պարտավորությունների ռիսկը ապահովագրվել է վերաապահովագրողի մոտ: Վերաապահովագրողների կողմից սույն հաշվետվական ձևը լրացնելու դեպքում (բացառությամբ եթե վերաապահովագրողն իր պարտավորությունների ռիսկը չի վերաապահովագրում երրորդ վերաապահովագրողի մոտ) 1.9.1.-1.9.6 կետերում նշում չի կատարվում:
Մեկից ավելի վերաապահովագրությունների առկայության դեպքում կետը լրացրեք մեկից ավելի անգամ:
Այն դեպքում, երբ միևնույն ռիսկը վերաապահովագրվում է մի քանի վերաապահովագրողների մոտ, ապա տվյալ գործարքի մասին ամբողջական տեղեկություն ներկայացնում է միայն ապահովագրողը, իսկ վերաապահովագրական ընկերություններից յուրաքանչյուրը տեղեկություն է ներկայացնում միայն իր վերաապահովագրած մասով:
(1.9.1-1.9.3.) Այս կետերում նշեք վերաապահովագրողի (վերաապահովագրողների) վերաբերյալ տեղեկությունները:
(1.9.4.) Վերաապահովագրական գումարը Այս կետում նշեք վերաապահովագրության պայմանագրով (պայմանագրերով) նախատեսված` վերաապահովագրական գումարը կամ այդ գումարների հանրագումարը միայն դրամով` կիրառելով ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքը (թվերով) և արժույթը:
(1.9.5.) Վերաապահովագրական վճարը Այս կետում նշեք վերաապահովագրության պայմանագրով (պայմանագրերով) նախատեսված` վերաապահովագրավճարը կամ վերաապահովագրավճարների ամբողջությունը (թվերով) և արժույթը:
(1.9.6) Վերաապահովագրական հատուցումը Այս կետում նշեք ապահովագրական պատահարի հիման վրա վճարվող վերաապահովագրական հատուցման (վերաապահովագրական գումարի վճարման) գումարը (թվերով և տառերով):
(2.) Հաճախորդի (ապահովադրի) տվյալները Այս բաժնում նշեք հաճախորդի (ապահովադրի) նույնականացման (իդենտիֆիկացիա) հիման վրա ներկայացված տվյալները: Վերաապահովագրության գործարքների դեպքում որպես հաճախորդ (ապահովադիր) լրացվում են ապահովագրական ընկերության, իսկ որպես շահառու` փաստացի ապահովադիրների տվյալները:
2.1 կետում նշեք նաև ապահովադիրների թիվը:
Եթե ապահովադիրն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, ապա լրացրեք 2.1.1. ինդեքսով կետերը:
Եթե ապահովագրական գործարքում առկա են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող երկու և ավելի ապահովադիրներ, լրացրեք 2.1 կետում նրանց թիվը և տես ընդհանուր դրույթներ, 5-րդ կետը:
Եթե ապահովադիրը ֆիզիկական անձ է, ապա լրացրեք 2.1.2. ինդեքսով կետերը:
Եթե ապահովագրական գործարքում առկա են ֆիզիկական անձ հանդիսացող երկու և ավելի ապահովադիրներ, լրացրու 2.1 կետում նրանց թիվը և տես ընդհանուր դրույթներ, 5-րդ կետը:
Ապահովադրի վերաբերյալ տվյալները լրացվում են նաև այն դեպքում, երբ առկա է նրա անունից հանդես եկող ապահովագրական բրոքեր:
2.1.1.4.1 կետում լրացվում է հաճախորդի (ապահովադրի) հաշվի համարը: Եթե ապահովագրական գործարքում առկա է երկու և ավելի հաշվի համար, ապա համարակալեք և նշեք դրանք 5-րդ բաժնում:
Նման ձևով լրացրեք նաև 2.1.2.8.1, 2.3.4.1, 3.2.4.1 և 3.3.8.1 կետերը:
2.2. Այս կետը լրացվում է, եթե ապահովադիրը միաժամանակ հանդիսանում է նաև շահառու: Լրացրեք բոլոր հնարավոր դեպքերը, եթե ապահովադիրը միաժամանակ հանդիսանում է նաև շահառու: Այս դեպքում շահառուին վերաբերող բաժինը մի լրացրեք:
(2.3.) Ապահովագրական բրոքերի տվյալները, ով ապահովադրի անունից իրականացնում է գործարքը Այս կետում նշեք (առկայության դեպքում) ապահովադրի հանձնարարությամբ և նրա անունից հանդես եկող ապահովագրական բրոքերի տվյալները:
Երկու և ավելի ապահովագրական բրոքերների առկայության դեպքում տես ընդհանուր դրույթների 5-րդ կետը:
Երկու և ավելի ապահովադիրների և (կամ) երկու և ավելի ապահովագրական բրոքերների առկայության դեպքում 5-րդ բաժնում նշեք, թե յուրաքանչյուր ապահովագրական բրոքեր ո՞ր ապահովադրի անունից է հանդես գալիս:
(3.) Անձը (շահառուն), ում օգտին կատարվում է գործարքը Այս բաժնում նշեք այն անձի (անձանց) (առկայության դեպքում) տվյալները, ում օգտին ապահովադիրը կատարում է ապահովագրական գործարքը և որը հանդիսանում է գործարքի իրական տնտեսական շահը տիրապետող անձը:
3.1 կետում նշեք շահառուների թիվը (տես ընդհանուր դրույթներ, 5-րդ կետը):
Երկու և ավելի շահառուների առկայության դեպքում այս բաժինը լրացրեք երկու և ավելի անգամ:
(3.4.) Շահառուին հասանելիք գումարը Այս կետում նշեք այն գումարը, որն ապահովադիրը նախատեսում է վճարել շահառուին (շահառուներին): Եթե շահառուն նույն ինքը ապահովադիրն է, ապա նշում կատարեք 2.2 կետում:
(4.) Պատասխանատու աշխատակցի տվյալները Այս կետում նշեք ապահովագրական ընկերության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի և կնքի լրացված հաշվետվական ձևը:
Լրացման ամսաթիվ Այս դաշտում նշում եք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):
Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը ՖԴԿ -ում այս դաշտում նշեք ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Ձեր ապահովագրական ընկերությանը տրված հաշվառման համարը (թվերով):
(5.) Այլ տեղեկություններ Այս բաժնում նշեք Ձեր կողմից գործարքի կապակցությամբ կարևորվող այլ տեղեկություններ: Ցանկացած տեղեկատվություն լրացնելիս նշեք, թե որ բաժնի որ կետին է այն վերաբերում:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,
Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն
Վ. Սարգսյան 6, Երևան, 375010
Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]
Հավելված 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թ. մարտի 28-ի
թիվ 139-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Սույն կարգի նպատակն է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ` Հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 002 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:
1. Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ`
Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող անձանց
հաշվառումը
1.1. Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:
Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով.
ա. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,
բ. Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման իրականացում:
2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը
2.1. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:
Հաշվառման դիմումը պետք է պարունակի`
ա. Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,
բ. Հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,
գ. Հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,
դ. Հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման համարը,
ե. Հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,
զ. Ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը),
է. Հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:
3. Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն
տրամադրող անձանց հաշվառման իրականացումը
3.1. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:
3.2. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «Սի Բի Էյ Նեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:
3.3. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են ինտերնետային ցանցի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:
3.4. Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «Սի Բի Էյ Նեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:
4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ
տեղեկությունների տրամադրումը
4.1. Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.
ա/ ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային տարբերակները (կրիչի վրա) Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում Կենտրոնական բանկի ընդհանուր բաժնի միջոցով: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Կենտրոնական բանկի ընդհանուր բաժնի կամ Կենտրոնական բանկում տեղակայված համակարգչի կողմից ստացականի տրամադրման պահին.
բ/ «Սի Բի Էյ Նեթ» ցանցին համակցված լինելու դեպքում` այդ ցանցի միջոցով, միաժամանակ այն հաշվետվություն տրամադրող անձանց համար, որոնք համակցված չեն «Սի Բի Էյ Նեթ» ցանցին, կարող են ուղարկել հաշվետվական ձևերը էլեկտրոնային տարբերակով` Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «Սի Բի Էյ Նեթ» ցանցի տերմինալի միջոցով.
գ/ ինտերնետային ցանցի (էլեկտրոնային փոստի) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին.
դ/ ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է ՖԴԿ ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին.
ե/ փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն Հայփոստի բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին:
4.2. Բացառությամբ 4.1-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, մնացած բոլոր դեպքերում հաշվետվությունների թղթային օրինակները (կամ ձեռքով լրացված, կամ էլեկտրոնային լրացված ու տպված) փոստի միջոցով կամ առձեռն մինչև տվյալ ամսվա վերջն առաքվում է Կենտրոնական բանկ:
Ենթահավելված
Հաշվետվություն տրամադրող
անձանց կողմից պարտադիր
տեղեկացման և կասկածելի
գործարքի վերաբերյալ
տեղեկությունների
տրամադրման կարգի
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի ֆինանսական
դիտարկումների կենտրոնի ղեկավար
պարոն -- --------- - ին
Խնդրում եմ Ձեզ ------------------------------ -ին
Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը
տրամադրել հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները
Գործունեության տեսակը ------------------------------
Գտնվելու վայրը -------------------------------------
Գործունեության վայրը -------------------------------
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ---------------
Պետական գրանցման համարը ----------------------------
Լիցենզիայի համարը ----------------------------------
Պատասխանատու անձի (անձանց) տվյալները
1. ________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն 2. ________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն 3. ________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն 4. ________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլ. հասցե (ինտերնետ, «Սի Բի Էյ Նեթ»), հեռախոս, ստորագրություն
Հաշվետվություն տրամադրող անձի
գործադիր մարմնի ղեկավար` ----------------
ստորագրություն
--- -------- ---- թ.
ք. Երևան
Հավելված 3
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թ. մարտի 28-ի
թիվ 139-Ն որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Սույն կարգի նպատակն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված` պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (Թիվ 002 Հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:
1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ
տեղեկությունների տրամադրման ժամկետները
1.1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից` պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:
Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և/կամ պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:
1.2. Հաշվետվություն տրամադրող անձը, գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ն ներկայացնում է այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն:
Սույն կետով սահմանված գործարքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել
ա) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,
բ) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,
գ) վիճելի /քննարկման ենթակա/ դեպքերով և այլն:
1.3. Հաշվետվություն տրամադրող անձը, պարտադիր տեղեկացման գործարքի (գործառնության) վերաբերյալ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացնում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
1.4. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, որի տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ:
2. Անցումային դրույթներ
Հաշվետվություն տրամադրող անձինք, մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կասկածելի գործարքների հիմքերի չափանիշների և հաճախորդների նույնականացման (իդենտիֆիկացիայի) վերաբերյալ իրավական ակտերի ընդունումը, ղեկավարվում են Օրենքով և իրենց ներքին ակտերով: