040.0584.160506
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 մայիսի 2006 թվականի N 584-Ն
i
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատմանն աջակցության առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 939-Ն որոշմամբ հաստատված` աղքատության կրճատմանն աջակցության առաջընթացն ապահովելու 2005 թվականի որոշ միջոցառումների ծրագրի 48-րդ կետի պահանջը գյուղական ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ, որն օժանդակող ֆինանսավորման մեխանիզմով նպատակ ունի ապահովելու համընդհանուր մատչելիություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին տրամադրել սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, այդ թվում` նպաստառու ընտանիքների ցուցակները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`
ա) գյուղական համայնքների անապահով ընտանիքների հաշվառման, նրանց գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության գնահատման նպատակով ստեղծել աշխատանքային խմբեր` համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերի ներկայացուցիչների ներգրավմամբ.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ ամփոփել սույն որոշման 3-րդ կետի համաձայն ստեղծված աշխատանքային խմբերի կողմից կազմված և հաստատված նյութերն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ներտնային համակարգերի կառուցման համար ֆինանսական աջակցության հնարավոր աղբյուրների և աջակցության կազմակերպման մեխանիզմների վերաբերյալ:
4. Սահմանել, որ գնահատումների վերաբերյալ աշխատանքային խմբերի կողմից կազմված ցուցակները հաստատվում են համապատասխան մարզպետի կողմից և ներկայացվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման տարեկան ծրագրերի կազմման ժամանակ հաշվի առնել սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի գազաֆիկացման առաջնահերթության անհրաժեշտությունը:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին համապատասխան փոփոխություն կատարել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում` նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել մատակարարին գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման աշխատանքները կատարել առանց գազամատակարարման համար կանխավճար գանձելու:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի մայիսի 4-ի
N 584-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Միջոցառման անվանումը | Պատասխանատուն |Կատարման ժամկետը|Ծանոթա- |
|ը/կ| | | |գրություն|
|___|__________________________|_______________|________________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|__________________________|_______________|________________|_________|
|1. |Գյուղական համայնքների |ՀՀ տարածքային |յուրաքանչյուր | |
| |անապահով ընտանիքների |կառավարման |տարի մինչև | |
| |հաշվառման, նրանց |նախարարություն |մայիսի 15-ը | |
| |գազամատակարարման ներտնային|ՀՀ էներգետիկայի| | |
| |համակարգերի կառուցման |նախարարություն | | |
| |համար անհրաժեշտ ֆինանսական| | | |
| |աջակցության գնահատման | | | |
| |նպատակով աշխատանքային | | | |
| |խմբերի ստեղծում | | | |
| | | | | |
|___|__________________________|_______________|________________|_________|
|2. |Գյուղական համայնքների |ՀՀ աշխատանքի և |յուրաքանչյուր | |
| |ընտանիքների անապահովության|սոցիալական |տարի մինչև | |
| |գնահատման համակարգում |հարցերի |հունիսի 1-ը | |
| |հաշվառված, այդ թվում` |նախարարություն | | |
| |նպաստառու ընտանիքների | | | |
| |ցուցակների տրամադրում ՀՀ | | | |
| |մարզպետներին | | | |
|___|__________________________|_______________|________________|_________|
|3. |Գազաֆիկացված գյուղական |ՀՀ տարածքային |յուրաքանչյուր | |
| |համայնքների չգազաֆիկացված |կառավարման |տարի մինչև | |
| |անապահով ընտանիքների |նախարարություն |հուլիսի 1-ը | |
| |հաշվառում, դրանց |համապատասխան | | |
| |դասակարգում` ըստ |մարզպետներ | | |
| |առաջնահերթության |աշխատանքային | | |
| | |խմբեր | | |
|___|__________________________|_______________|________________|_________|
|4. |Գազաֆիկացված գյուղական |ՀՀ ֆինանսների |յուրաքանչյուր | |
| |համայնքների անապահով |և էկոնոմիկայի |տարի մինչև | |
| |ընտանիքների |նախարարություն |օգոստոսի 1-ը | |
| |գազամատակարարման ներտնային|ՀՀ աշխատանքի և | | |
| |համակարգերի կառուցման |սոցիալական | | |
| |նպատակով ֆինանսական |հարցերի | | |
| |աջակցության գնահատում |նախարարություն | | |
| | |ՀՀ էներգետիկայի| | |
| | |նախարարություն | | |
| | |աշխատանքային | | |
| | |խմբեր | | |
|___|__________________________|_______________|________________|_________|
|5. |Գազաֆիկացված գյուղական |ՀՀ ֆինանսների |յուրաքանչյուր | |
| |համայնքների անապահով |և էկոնոմիկայի |տարի մինչև | |
| |ընտանիքների |նախարարություն |օգոստոսի 15-ը | |
| |գազամատակարարման ներտնային|ՀՀ աշխատանքի և | | |
| |համակարգերի կառուցման |սոցիալական | | |
| |նպատակով հաջորդ տարվա |հարցերի | | |
| |համար ֆինանսական |նախարարություն | | |
| |աջակցության աղբյուրների | | | |
| |ճշտում և աջակցության | | | |
| |մեխանիզմների սահմանում | | | |
|___|__________________________|_______________|________________|_________|
|6. |Հաջորդ տարվա |ՀՀ տարածքային |յուրաքանչյուր | |
| |գազամատակարարման |կառավարման |տարի մինչև | |
| |վերականգնման և |նախարարություն |հունիսի 1-ը | |
| |գազաֆիկացման ծրագրերում |համապատասխան | | |
| |ընդգրկված գյուղական |մարզպետներ | | |
| |համայնքների անապահով |աշխատանքային | | |
| |ընտանիքների հաշվառում, |խմբեր | | |
| |դրանց դասակարգում` ըստ | | | |
| |առաջնահերթության | | | |
|___|__________________________|_______________|________________|_________|
|7. |Հաջորդ տարվա |ՀՀ ֆինանսների |յուրաքանչյուր | |
| |գազամատակարարման |և էկոնոմիկայի |տարի մինչև | |
| |վերականգնման և |նախարարություն |օգոստոսի 1-ը | |
| |գազաֆիկացման ծրագրերում |ՀՀ աշխատանքի և | | |
| |ընդգրկված գյուղական |սոցիալական | | |
| |համայնքների անապահով |հարցերի | | |
| |ընտանիքների |նախարարություն | | |
| |գազամատակարարման ներտնային|ՀՀ էներգետիկայի| | |
| |համակարգերի կառուցման |նախարարություն | | |
| |նպատակով ֆինանսական |աշխատանքային | | |
| |աջակցության գնահատում |խմբեր | | |
|___|__________________________|_______________|________________|_________|
|8. |Հաջորդ տարվա |ՀՀ ֆինանսների |յուրաքանչյուր | |
| |գազամատակարարման |և էկոնոմիկայի |տարի մինչև | |
| |վերականգնման և |նախարարություն |օգոստոսի 1-ը | |
| |գազաֆիկացման ծրագրերում |ՀՀ աշխատանքի և | | |
| |ընդգրկված գյուղական |սոցիալական | | |
| |համայնքների անապահով |հարցերի | | |
| |ընտանիքների |նախարարություն | | |
| |գազամատակարարման ներտնային| | | |
| |համակարգերի կառուցման | | | |
| |նպատակով ֆինանսական | | | |
| |աջակցության աղբյուրների | | | |
| |ճշտում և աջակցության | | | |
| |մեխանիզմների սահմանում | | | |
|___|__________________________|_______________|________________|_________|
|9. |Գազաֆիկացված և |ՀՀ ֆինանսների |յուրաքանչյուր | |
| |գազաֆիկացման ծրագրերում |և էկոնոմիկայի |տարի` համաձայն | |
| |ընդգրկված գյուղական |նախարարություն |հաստատված | |
| |համայնքների անապահով |ՀՀ աշխատանքի և |ժամանակացույցի | |
| |ընտանիքների |սոցիալական | | |
| |գազամատակարարման ներտնային|հարցերի | | |
| |համակարգերի կառուցման |նախարարություն | | |
| |նպատակով ֆինանսական | | | |
| |աջակցության ժամանակացույցի| | | |
| |հաստատում և աջակցություն | | | |
._________________________________________________________________________.