Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

 

040.0583.160506

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» մայիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2006 թվականի N 583-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 54-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Համայնքային կազմակերպությունների հետ հավատարմագրային կառավարման պայմանագրեր կնքելու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

i

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել պետական անտառների հավատարմագրային կառավարման հայտի և հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի մայիսի 4-ի

N 583-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են համայնքի վարչական սահմաններում գտնվող` նախկինում գյուղացիական կոլեկտիվ ու խորհրդային տնտեսություններին պատկանող պետական անտառները և պետությանը սեփականության իրավունքով պատկանող անտառային հողերը (այսուհետ` պետական անտառներ) համայնքային ենթակայության կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման (այսուհետ` հավատարմագրային կառավարում) հանձնելու և անտառային տնտեսության վարման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում պետական անտառների հավատարմագրային կառավարման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Պետական անտառների հավատարմագրային կառավարման ընթացքում ծագած քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ու հողային օրենսգրքերով և այլ իրավական ակտերով:

 

II. ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Պետական անտառների հավատարմագրային կառավարման նպատակներն ու խնդիրներն են`

ա) անտառապատման, անտառավերականգնման միջոցառումների իրականացումը և անտառների օգտակար հատկությունների զարգացման ու կայուն անտառօգտագործման ապահովումը,

բ) անտառների պահպանության ապահովումը,

գ) գիտականորեն հիմնավորված անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) հիման վրա կայուն անտառակառավարման ապահովումը,

դ) կողմնակի անտառօգտագործման զարգացման ապահովումը,

ե) դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնումն ու զարգացումը:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Պետական անտառների հավատարմագրային կառավարումն իրականացվում է պետական անտառը կամ անտառային հողերը համայնքային ենթակայության կազմակերպությանն առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով` կնքելով անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիր:

6. Պետական անտառները կարող են հավատարմագրային կառավարման հանձնվել միայն անտառաշինական նախագծերի առկայության դեպքում:

7. Պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրով լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված պետական մարմին) նախկինում գյուղացիական կոլեկտիվ և խորհրդային տնտեսություններին պատկանող անտառները կարող է առանց մրցույթի` համայնքային ենթակայության կազմակերպությանը տրամադրել մինչև 10 տարի ժամկետով` հաշվի առնելով անտառաշինական նախագծերի գործողության ժամկետը:

8. Հավատարմագրային կառավարման հանձնվող պետական անտառների սահմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով հաստատված անտառաշինական նախագծերին, համայնքային ենթակայության կազմակերպության կողմից ներկայացված հայտում նշված տարածքի չափերին և տեղում կատարված դաշտային աշխատանքների արդյունքներին համապատասխան:

9. Անտառաշինական նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատվելուց և դրա մասին համապատասխան համայնքին գրավոր տեղեկացվելուց հետո եռամսյա ժամկետում համայնքային ենթակայության կազմակերպության կողմից սույն կարգով սահմանված պետական անտառների համայնքային կառավարման հայտ չներկայացվելու դեպքում` լիազորված պետական մարմինը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է հայտարարել մրցույթ` պետական անտառները հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով:

i

9.1. Հավատարմագրային կառավարման կարող են հանձնվել բացառապես տվյալ համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային տարածքները:

(9.1-ին կետը լրաց. 24.11.11 թիվ 1662-Ն որոշում)

9.2. Համայնքային ենթակայության կազմակերպությունը պետք է ունենա անտառային ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող, անտառագիտություն կամ ագրոնոմիական մասնագիտությունների գծով բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետ (մասնագետներ):

(9.2-րդ կետը լրաց. 24.11.11 թիվ 1662-Ն որոշում)

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

10. Համայնքային ենթակայության կազմակերպությունը պետական անտառների` առանց մրցույթի հավատարմագրային կառավարումն ստանձնելու նպատակով լիազորված պետական մարմին է ներկայացնում պետական անտառների հավատարմագրային կառավարման հայտ, որի ձևը հաստատում է լիազորված պետական մարմինը:

Հայտին կից ներկայացվում են`

ա) տեղական ինքնակառավարման մարմնի գրավոր համաձայնությունը համայնքային կազմակերպության կողմից պետական անտառների հավատարմագրային կառավարման հայտ ներկայացնելու մասին` նշելով հայցվող տարածքի չափերը,

բ) համայնքային ենթակայության կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

գ) սույն կարգի 9.2-րդ կետով նախատեսված աշխատանքային փորձի և համապատասխան մասնագիտությունների առկայությունը հավաստող փաստաթղթերի (դիպլոմի) պատճենները:

(10-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1662-Ն որոշում)

11. Պետական անտառներն առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումը լիազորված պետական մարմնի կողմից ընդունվում է հայտն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

12. Լիազորված պետական մարմինը հայտն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հայտատուին տեղեկացնում է ներկայացված փաստաթղթերում հայտնաբերված թերությունների մասին, որոնք հայտատուն կարող է վերացնել դրա մասին տեղեկացվելուց հետո 20-օրյա ժամկետում: Այդ ընթացքում կասեցվում է սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետը:

13. Պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է սույն կարգի 11-րդ կետով սահմանված որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում, իսկ հանձնման - ընդունման աշխատանքներն սկսվում են պայմանագիրն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում:

i

14. Լիազորված պետական մարմինը մերժում է հայտը և դրա մասին որոշման ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնում է հայտատուին, եթե`

1) բացակայում է անտառաշինական նախագիծը.

2) բաց է թողնվել սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետը.

3) չեն վերացվել փաստաթղթերում հայտնաբերված թերությունները 12-րդ կետով սահմանված ժամկետում.

4) չեն բավարարվել սույն կարգի 9.1-ին և 9.2-րդ կետերով ներկայացվող պահանջները.

5) հայտում նշված անտառները չեն համապատասխանում հավատարմագրային կառավարման հանձնման ենթակա, անտառկառավարման պլանով նախանշված տարածքներին.

6) համայնքային ենթակայության կազմակերպությունը հայտի ներկայացմանը նախորդող 5 տարիների ընթացքում թույլ է տվել անտառի հիմնական նպատակային նշանակության կամ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված անտառային օրենսդրության խախտումներ:

(14-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1662-Ն որոշում)

 

V. ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

15. Պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ:

16. Պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրում պարտադիր նշվում են`

ա) պետական անտառների հավատարմագրային կառավարման պայմանագրի գործողության ժամկետը,

բ) հավատարմագրային կառավարման ընթացքում ստացված շահույթի բաշխման վերաբերյալ դրույթներ,

գ) անտառօգտագործման տեսակները, որոնց իրականացման իրավունքը կարող է փոխանցվել երրորդ անձանց,

դ) հավատարմագրային կառավարման հանձնված անտառների պահպանության և վերահսկողության վերաբերյալ դրույթներ,

ե) հավատարմագրային կառավարման հանձնվող անտառների գույքի կազմը (տեսակը, քանակը, փաստացի վիճակը),

զ) հավատարմագրային կառավարչի անվանումը, գտնվելու վայրը,

է) հավատարմագրային կառավարչի կողմից համայնքի ղեկավարին հավատարմագրային կառավարման մասին հաշվետվություններ ներկայացվելու կարգը և ժամկետները,

ը) կողմերի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը,

թ) հավատարմագրային կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից` լիազորված պետական մարմին հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները,

ժ) հավատարմագրային կառավարչի վարձատրության չափի ու պայմանների վերաբերյալ դրույթներ,

ժա) կողմերի հայեցողությամբ` այլ պայմաններ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.05.2006
N 583-Ն
Որոշում