Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՆ 2006 ԹՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈ ...

 

 

040.0617.200506

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» մայիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 2006 թվականի N 617-Ա

 

i

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՎԱՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի և հաշվի առնելով Երևանի կենդանաբանական այգուն Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների հավաքի թույլտվություն տալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի կենդանաբանական այգուն կենդանիների կենդանի հավաքածուն համալրելու և անազատ պայմաններում դրանց վերարտադրությունն ապահովելու նպատակով 2006 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից, բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների, իրականացնել հետևյալ կենդանիների հավաք` ըստ նշված քանակների`

լայնականջ ոզնի` մեկ արու, մեկ էգ.

հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ` մեկ արու, մեկ էգ.

կովկասյան անտառակատու` մեկ արու, մեկ էգ.

մանուլ` մեկ արու, մեկ էգ.

բեզոարյան այծ` մեկ արու, մեկ էգ.

հայկական մուֆլոն` մեկ արու, մեկ էգ.

եվրոպական տափաստանային արծիվ` մեկ արու, մեկ էգ.

սովորական սպիտակապոչ արծիվ` մեկ արու, մեկ էգ.

նախասիական մորուքավոր արծիվ` մեկ արու, մեկ էգ.

սև անգղ` մեկ արու, մեկ էգ.

սովորական սպիտակագլուխ անգղ` մեկ արու, մեկ էգ.

կասպիական հնդկահավ` մեկ արու, մեկ էգ.

միջերկրածովային կրիա` մեկ արու, մեկ էգ.

անդրկովկասյան տակիրային կլորագլուխ` մեկ արու, մեկ էգ.

երկարոտ սցինկ` մեկ արու, մեկ էգ.

ոսկեգույն մաբույա` մեկ արու, մեկ էգ.

անդրկովկասյան սահնօձ` մեկ արու, մեկ էգ.

կովկասյան կատվաօձ` մեկ արու, մեկ էգ.

հայկական իժ` մեկ արու, մեկ էգ:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 1-ին կետով սահմանված թռչնատեսակների հավաքի դեպքում ապահովել թռչնագրիպի նկատմամբ դրանց անվտանգությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.04.2006
N 617-Ա
Որոշում