040.0521.020506
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 ապրիլի 2006 թվականի N 521-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ` 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի` 2007 թվականի հունվարի 1-ից պարտադիր հայերեն մակնշման ապահովման միջոցառումները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի ապրիլի 20-ի
N 521-Ն որոշման
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ` 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN | Միջոցառման նպատակը | Օրենքի կամ ՀՀ |ՀՀ կառավա- | Կատարողը |
|ը/կ| | կառավարության | րություն | |
| | | որոշման նախագծի | ներկայաց- | |
| | | անվանումը | նելու | |
| | | | ժամկետը | |
|___|______________________|____________________|___________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|______________________|____________________|___________|_____________|
|1. |Հայաստանի | | |ՀՀ առևտրի և |
| |Հանրապետություն | | |տնտեսական |
| |ներմուծվող սննդամթերքի|1. «Սննդամթերքի | |զարգացման նա-|
| |առանձին տեսականու |համար պարտադիր | |խարարություն |
| |համար պարտադիր հայերեն|հայերեն մակնշման | 2006թ. | |
| |մակնշման պահանջի և |պահանջի կիրառման | ապրիլի 17 |ՀՀ կառավարու-|
| |այն ուժի մեջ մտնելու |ժամանակացույցը | |թյանն առընթեր|
| |ժամանակացույցի |հաստատելու մասին» | |մաքսային |
| |սահմանում` դրա |ՀՀ կառավարության | |պետական |
| |իրականացումը |որոշման նախագիծ | |կոմիտե |
| |նախատեսելով հետևյալ | | | |
| |2 փուլով` | | |ՀՀ գյուղատն- |
| | | | |տեսության նա-|
| | | | |խարարություն |
| | | | | |
| |Առաջին փուլ` |2. «Հայաստանի |«Սննդամթեր-|ՀՀ առևտրի և |
| |01.01.2007թ. |Հանրապետություն |քի անվտան- |տնտեսական |
| | ա) մանկական սննդի, |ներմուծվող |գության |զարգացման նա-|
| | բ) ալկոհոլային և |սննդամթերքի առանձին |մասին» նոր |խարարություն |
| | ոչ ալկոհոլային |տեսականու հայերեն |ՀՀ օրենքի | |
| | խմիչքների, |մակնշման ձևերին և |ընդունումից|ՀՀ գյուղատն- |
| | գ) ձկան խավիարի, |բովանդակությանը |հետո |տեսության նա-|
| | ձկնեղենի, |ներկայացվող |15-օրյա |խարարություն |
| | դ) բնական հյութերի |պահանջների մասին» |ժամկետում | |
| | և նեկտարների, |ՀՀ կառավարության | |ՀՀ կառավարու-|
| | ե) կոնֆետների և |որոշման նախագիծ | |թյանն առընթեր|
| | հրուշակեղենի, | | |մաքսային |
| | զ) փաթեթավորված | | |պետական |
| | յուղերի և | | |կոմիտե |
| | ճարպերի, | | | |
| | է) այլ առաջնահերթ | | | |
| | հայերեն մակնշման| | | |
| | ենթակա | | | |
| | սննդամթերքի. | | | |
| | | | | |
| |Երկրորդ փուլ` | | | |
| |01.07.2007թ. | | | |
| | մնացած սննդամթերքի | | | |
| | համար | | | |
| | | | | |
|2. |Հայաստանի | |«Սննդամթեր-|ՀՀ առևտրի և |
| |արդյունաբերողների և | |քի անվտան- |տնտեսական |
| |գործարարների միության | |գության |զարգացման նա-|
| |ու Հայաստանի | |մասին» ՀՀ |խարարություն |
| |Հանրապետության | |օրենքի և | |
| |առևտրաարդյունաբերական | |ՀՀ կառավա- |ՀՀ կառավարու-|
| |պալատի հետ համատեղ` | |րության |թյանն առընթեր|
| |Հայաստանի | |որոշումների|մաքսային |
| |Հանրապետության | |ընդունումից|պետական |
| |տարածքում գործող և | |հետո, |կոմիտե |
| |ներմուծում իրականացնող| |պարբերաբար | |
| |բոլոր տնտեսավարող | | | |
| |սուբյեկտներին | | | |
| |Հայաստանի | | | |
| |Հանրապետություն | | | |
| |ներմուծվող | | | |
| |սննդամթերքի` 2007 | | | |
| |թվականի հունվարի 1-ից | | | |
| |պարտադիր հայերեն | | | |
| |մակնշման պահանջը | | | |
| |մաքսային սահմանին | | | |
| |կիրառելու մասին | | | |
| |իրազեկման ապահովում` | | | |
| |օգտագործելով նաև | | | |
| |զանգվածային | | | |
| |լրատվության միջոցները | | | |
._________________________________________________________________________.