041.0261.180406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2006 թվականի N 261-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 464-Ա ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1038-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 464-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «2006 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի դեկտեմբերի 30-ի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1038-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետում «մարտի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ