030.0072.100406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1064 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի մեջ կատարել հետևյալ լրացումները.
Հրամանագրով հաստատված կարգում.
i
1. 11-րդ կետի երկրորդ պարբերությունը «(խորհուրդները, ծառայությունները)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը» բառերով:
i
2. 18-րդ կետի «ե» ենթակետի 2-րդ պարբերության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և շահագրգիռ նախարարների հետ» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեությանը վերաբերող նախագծերը ներկայացվում են վերոհիշյալ մարմինների ղեկավարներին` կարծիքի» բառերով:
i
3. 19-րդ կետի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, շահագրգիռ նախարարների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեությանը վերաբերող նախագծերը` վերոհիշյալ մարմինների ղեկավարների» բառերով:
10 ապրիլի 2006 թվականի
ՆՀ-72-Ն