041.0210.280306
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2006 թվականի N 210-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 158-Ա ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 792-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 158-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետում «ՈՒղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» բառերը փոխարինել «Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Քրեակատարողական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 792-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ցանկի 9-րդ կետը:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ