041.0209.280306
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 մարտի 2006 թվականի N 209-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 175-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 175-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 18-րդ կետում «2005 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2006 թ. նոյեմբեր» բառերով, իսկ «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերը` «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն, ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ էներգետիկայի նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ