Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԹՈՂԱՐԿՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱ ...

13.12.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.2006  -ից մինչեւ   13.12.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 04.11.14 թիվ 300-Ն որոշում)

i

050.0039.030306

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         03           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006061

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2006 թ. N 39-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, նույն հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իդ» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտերով գործառնությունների իրականացման կարգ»-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 3-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թվականի հունվարի 31-ի

թիվ 39-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտերով գործառնությունների իրականացման կանոնները:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) կողմից լիցենզավորված և վճարային քարտեր թողարկելու և սպասարկելու թույլտվություն ստացած կազմակերպությունների (այսուհետև` ֆինանսական կազմակերպություններ) վրա:

 

ԳԼՈՒԽ 2. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտեր թողարկող ֆինանսական կազմակերպությունները (այսուհետ` թողարկող) թողարկում են անձնականացված վճարային գործիք (այսուհետ` վճարային քարտ), որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` քարտապաններ) թողարկողի հետ կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա, կատարել կանխիկ և անկանխիկ վճարումներ:

5. Վճարային քարտերը դասակարգվում են.

5.1. ըստ քարտապանների.

5.1.1. ֆիզիկական անձ,

5.1.2. իրավաբանական անձ:

5.2. ըստ տեղեկատվության պահպանման (գրառման).

5.2.1. մագնիսական,

5.2.2. միկրոպրոցեսորային (սմարտ):

5.3. ըստ կիրառվող վճարման սխեմայի.

5.3.1. կանխավճարային,

5.3.2. հաշվարկային,

5.3.3. վարկային:

6. Ֆինանսական կազմակերպությունը կարող է թողարկել հետևյալ տեսակի վճարային քարտեր`

6.1. հաշվարկային (դեբետային) քարտ, որը նախատեսված է քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում կանխիկ և անկանխիկ գործառնություններ իրականացնելու համար` քարտապանի բանկային հաշվում առկա դրամական միջոցների, այդ թվում` 4-րդ կետով սահմանված պայմանագրի հիման վրա թողարկողի կողմից տրամադրված վարկի (օվերդրաֆտի) հաշվին.

6.2. վարկային քարտ (կրեդիտային), որը նախատեսված է թողարկողի կողմից քարտապանին տրամադրված դրամական միջոցների հաշվին քարտապանի կողմից գործառնություններ իրականացնելու համար` վարկային պայմանագրի պայմանների համաձայն.

6.3. կանխավճարային քարտ` նախատեսված է քարտապանի կողմից գործառնություններ կատարելու համար (առավելագույն հասանելի մնացորդ (արժեք)` 500 000 ՀՀ դրամ), որոնցով հաշվարկները կատարվում են թողարկողի կողմից և հավաստում են քարտապանին վճարելու կամ դրամական միջոցներ տրամադրելու թողարկողի պարտականությունը:

7. Ֆինանսական կազմակերպությունը իրականացնում է հաշվարկային և վարկային քարտերի թողարկում` ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, իսկ կանխավճարային քարտերի թողարկում` ֆիզիկական անձանց համար:

8. Վճարային քարտերի տրամադրման ժամանակ թողարկողի և քարտապանի միջև կնքվում է վճարային քարտի թողարկման և սպասարկման համար բանկային հաշվի պայմանագիր/պայմանագրեր (այսուհետ` վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիր): Կանխավճարային քարտերի թողարկումը կամ տարածումը կարող է իրականացվել առանց բանկային հաշվի պայմանագրի:

9. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`

9.1. ավտոմատ գանձման մեքենա (բանկոմատ)` գրասենյակային կամ արտաքին օգտագործման համար նախատեսված ինքնասպասարկման էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարք, որն ապահովում է կանխիկ, անկանխիկ և այլ գործարքների իրականացումը վճարային քարտերի միջոցով, ինչպես նաև ձևավորում է վճարային փաստաթղթեր, որոնք հաստատում են համապատասխան գործառնությունները,

9.2. անվանագրում` վճարային քարտի դաջման (էմբոսացման, ինջիրինգի)` մագնիսական շերտի վրա և (կամ) միկրոպրոցեսորային հիշողության մեջ տեղեկատվության գրառման ընթացակարգ (համաձայն քարտային համակարգի կանոնների),

9.3. վճարային քարտերով կատարված վճարումների գրանցամատյան (այսուհետ` վճարումների գրանցամատյան)` փաստաթուղթ կամ փաստաթղթերի ամբողջություն, որը պարունակում է սահմանված ժամանակահատվածի համար վճարային քարտերի միջոցով իրականացված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն, կազմված պրոցեսինգ իրականացնող իրավաբանական անձի կամ թողարկողի կառուցվածքային ստորաբաժանման կողմից, որը իրականացնում է վճարային քարտերի միջոցով իրականացված գործառնությունների տեղեկատվության հավաքագրում, մշակում և փոխանցում/տրամադրում (պրոցեսինգ) ֆինանսական կազմակերպություններին և ներկայացվում է էլեկտրոնային տեսքով և (կամ) թղթային կրիչի վրա,

9.4. էլեկտրոնային մատյան` սահմանված ժամանակահատվածի համար վճարային քարտերով իրականացված գործառնությունների ժամանակ բանկոմատի կամ քարտեր սպասարկող այլ տեխնիկական սարքավորման միջոցով ձևավորված էլեկտրոնային տեսքով փաստաթուղթ կամ փաստաթղթերի ամբողջություն,

9.5. անհատական նույնականացման համար (այսուհետ` ՊԻՆ-կոդ)` թողարկողի կողմից քարտապանին տրամադրված ծածկագիր, որը կիրառվում է քարտապանի կողմից քարտային համակարգի կանոններով նախատեսված դեպքերում,

9.6. հավաստագրում (ավտորիզացիա)` թողարկողի կողմից վճարային քարտով գործառնությունների կատարման թույլտվության ստացման ընթացակարգ,

9.7. հաշվետու ժամանակաշրջան` քարտապանի վճարային քարտով (բացառությամբ կանխավճարային քարտերի համար) կատարված գործառնությունների ժամանակաշրջան, որի վերաբերյալ ֆինանսական կազմակերպությունը ներկայացնում է քարտապանին հաշվետվություն:

9.8. Վճարային քարտի վավերապայմաններն են`

9.8.1. տվյալներ, որոնք թույլ են տալիս միանշանակ նույնականացնել.

9.8.1.1.վճարային քարտի քարտապանին (անուն, ազգանուն),

9.8.1.2. վճարային քարտ թողարկողին,

9.8.1.3. համակարգին, որին պատկանում է տվյալ վճարային քարտը, այդ թվում նաև նրա առևտրային և (կամ) սպասարկման նշանը (առկայության դեպքում).

9.8.2. քարտապանի ստորագրությունը և (կամ) այլ տվյալներ, որոնք թույլ կտան հաստատել, որ տվյալ գործարքը նախաձեռնված է քարտապանի կողմից:

Սույն կետի 9.8.1.1 և 9.8.2 ենթակետերով սահմանված պահանջները չեն տարածվում կանխավճարային քարտերի վրա:

9.8.3. Վճարային քարտի պարտադիր վավերապայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վճարային քարտը համարվում է անվավեր:

 

ԳԼՈՒԽ 3. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

10. Քարտապանները իրենց պատկանող դրամական միջոցների շարժը (մուտքագրումներ և (կամ) դուրսգրումներ), այդ թվում` վարկային պարտավորությունների առաջացման ժամանակ, կարող են իրականացնել կանխիկ/անկանխիկ եղանակով` վճարային քարտերի թողարկման և սպասարկման պայմանագրի և (կամ) համակարգի կանոնների համաձայն:

11. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունները իրականացնում են առևտրի և սպասարկման կետերի հետ (այսուհետ` սպասարկողներ) վճարային քարտերով կատարված գործառնությունների դիմաց հաշվարկներ, ինչպես նաև տվյալ ֆինանսական կազմակերպության հաճախորդ և հաճախորդ չհանդիսացող քարտապաններին կանխիկ դրամական միջոցների տրամադրում (այսուհետ` սպասարկում):

12. Ֆինանսական կազմակերպությունը իրավասու է միաժամանակ իրականացնել վճարային քարտերի թողարկում, սպասարկում և տարածում: Վճարային քարտերի թողարկումը, սպասարկումը և տարածումը իրականացվում է` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, սույն կարգի և կենտրոնական բանկի այլ նորմատիվային ակտերի, ինչպես նաև քարտային համակարգի կանոնների համաձայն:

13. Ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է մինչև հաճախորդի հետ պայմանագիր կնքելը ծանոթացնել նրան վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման հիմնական կանոնների հետ:

14. Ֆինանսական կազմակերպության վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման հիմնական կանոններն են`

14.1. վճարային քարտի և ՊԻՆ-կոդի և (կամ) անձը նույնականացնող` քարտային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրի (ծածկագրերի) օգտագործման և պահպանման կանոնները,

14.2. վճարային քարտերով իրականացված գործառնությունների տեսակները (եթե կան գործառնության կատարման հաճախականության կամ գումարային մեծության սահմանափակումներ, ապա վերջիններս պետք է նույնպես նշված լինեն` անվտանգության կանոններով թույլատրելի չափով),

14.3. վճարային քարտ թողարկողի և քարտապանի պարտավորությունները և նրանց պատասխանատվության պայմանները (քարտապանի պատասխանատվությունը անվավեր գործառնությունների համար, թողարկողի պատասխանատվությունը քարտապանի առջև վերջինիս կողմից չկատարված գործառնությունների համար և այլ),

14.4. քարտային հաշվի դեբետագրման կամ կրեդիտագրման ժամկետը,

14.5. ցանկացած տիպի կոմիսիոն վճարներ (միջնորդավճարներ), որոնք գանձվում են քարտապանից, նրան մատուցված ծառայությունների դիմաց: Դրանք ներառում են վճարային քարտերի տրամադրման և (կամ) տարեկան սպասարկման գումարները, վճարային քարտերով գործառնությունների իրականացման համար գանձվող կոմիսիոն կամ այլ վճարները:

14.6. քարտապանի կողմից քարտային գործառնության բողոքարկման ժամանակահատվածը, ինչպես նաև բողոքարկման և ճշգրտման ժամանակ կիրառվող ընթացակարգերը և քարտապանի կողմից դրանց կիրառման կարգը և միջոցները,

14.7. արտարժույթով արտահայտված գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փոխարժեքը,

14.8. քարտապանի կողմից վճարային քարտի կորստի/գողանալու դեպքում կիրառվող ընթացակարգերը և դրանց կիրառման կարգը և միջոցները,

14.9. հաշվարկային և վարկային քարտերով իրականացված գործառնությունների դիմաց հաշվարկի ընթացակարգերը, մասնավորապես.

14.9.1. Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով քարտապանին դրամական միջոցների տրամադրման կարգ,

14.9.2. համապատասխան դրամական միջոցների վերադարձման (մարման) կարգ,

14.9.3. տրամադրված դրամական միջոցների վարկավորման տոկոսադրույքը, տոկոսների հաշվարկման և քարտապանի պարտավորությունների մարման կարգը և ժամկետները:

14.10. քարտապանին վերաբերող այլ ընթացակարգեր, որոնցով կարգավորվում են վճարային քարտերով կատարված գործառնությունները:

15. Ֆինանսական կազմակերպության վճարային քարտերի թողարկման, սպասարկման և տարածման հիմնական կանոնները պետք է մշակված լինեն գրավոր, հնարավորության դեպքում նաև էլեկտրոնային եղանակով, գրված պարզ, մատչելի ձևով, հայերեն, անհրաժեշտության դեպքում նաև այլ լեզուներով:

16. Ֆիզիկական անձ քարտապանների կողմից կանխավճարային քարտով գործառնությունները կարող են իրականացվել առանց բանկային հաշվի պայմանագրի առկայության:

 

ԳԼՈՒԽ 4. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. Քարտապանին տրամադրված մի քանի հաշվարկային և (կամ) վարկային քարտերով գործառնությունները կարող են իրականացվել մեկ բանկային հաշվով:

18. Քարտապանին տրամադրված մեկ հաշվարկային կամ վարկային քարտով գործառնություններ կարող են իրականացվել մի քանի հաշիվներով:

19. Ֆիզիկական անձ քարտապանի կողմից վճարային քարտով իրականացվում են հետևյալ տեսակի գործառնություններ`

19.1. Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից դուրս ստանալ Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով կանխիկ դրամական միջոցներ,

19.2. Հայաստանի Հանրապետության տարածքում վճարել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, մտավոր աշխատանքի արդյունքների) դիմաց Հայաստանի Հանրապետության արժույթով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` նաև արտարժույթով,

19.3. Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով այլ գործառնություններ, եթե դրանց կատարման համար օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանափակումներ նախատեսված չեն:

20. Ֆիզիկական անձ քարտապանը հաշվարկային, վարկային քարտերով կարող է իրականացնել սույն կարգի 19-րդ կետում սահմանված գործառնությունները Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով բացված բանկային հաշիվներով, իսկ կանխավճարային քարտերով գործառնությունների հաշվարկի համար` վճարված դրամական միջոցների հաշվին:

21. Ֆիզիկական անձ հաճախորդները իրենց տրամադրված վճարային քարտերով կարող են իրականացնել գործառնություններ` քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով, օրենքով, բանկային հաշվի պայմանագրով (կանխավճարային քարտերով գործառնությունների իրականացման պայմանագրով) սահմանված պայմաններով և կարգով: Սույն կետում սահմանված գործառնությունների իրականացման ժամանակ թողարկող ֆինանսական կազմակերպության կողմից արժույթի փոխարկման արդյունքում ստացված արժույթը փոխանցվում է ըստ նպատակի` առանց ֆիզիկական անձ հաճախորդի հաշվին մուտքագրման:

22. Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր (այսուհետ` իրավաբանական անձ) քարտապանի կողմից հաշվարկային, վարկային քարտերով իրականացվում են հետևյալ տեսակի գործառնություններ`

22.1. Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության հետ կապված հաշվարկների, այդ թվում` գործառնական և վարչական ծախսերով կատարված հաշվարկների դիմաց Հայաստանի Հանրապետության արժույթով ստանալ կանխիկ դրամական միջոցներ,

22.2. Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության հետ կապված անկանխիկ հաշվարկների, այդ թվում` գործառնական և վարչական ծախսերով կատարված հաշվարկների դիմաց վճարել Հայաստանի Հանրապետության արժույթով,

22.3. Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով այլ գործառնություններ, եթե դրանց կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանափակումներ նախատեսված չեն:

23. Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր քարտապանը հաշվարկային, վարկային քարտերով կարող է իրականացնել սույն կարգի 22-րդ կետում սահմանված գործառնությունները Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով բացված բանկային հաշիվներով:

24. Իրավաբանական անձ քարտապանը հաշվարկային, վարկային քարտերով կարող է իրականացնել գործառնություններ` իրավաբանական անձի քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով, օրենքով, բանկային հաշվի պայմանագրով սահմանված պայմաններով և կարգով: Սույն կետում սահմանված գործառնությունների իրականացման ժամանակ թողարկող ֆինանսական կազմակերպության կողմից արժույթի փոխարկման արդյունքում ստացված արժույթը փոխանցվում է ըստ նպատակի` առանց իրավաբանական անձ հաճախորդի հաշվին մուտքագրման:

 

ԳԼՈՒԽ 5. ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

25. Վճարային քարտերի կամ վճարային քարտերի վավերապայմանների կիրառման ընթացքում թղթային և (կամ) էլեկտրոնային տեսքով ձևավորվում է փաստաթուղթ (այսուհետ` վճարային քարտերի կիրառման ընթացքում ձևավորված փաստաթուղթ), որը վավերացված է քարտապանի ստորագրությամբ, ՊԻՆ-կոդի կամ անձը նույնականացնող` քարտային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրերի կիրառմամբ և հիմք է հանդիսանում վճարային քարտերով իրականացված գործառնությունների հաշվարկի իրականացման համար և (կամ) հավաստում է նրանց կատարումը:

26. Վճարային քարտերի կիրառման ընթացքում ձևավորվում են թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչների տեսքով հետևյալ հաշվարկային փաստաթղթերը (այսուհետ` անդորրագիր)`

26.1. ավտոմատ գանձման մեքենայով (այսուհետ` ԱԳՄ-ով) կանխիկացման կամ անկանխիկ գործառնության ընթացքում ձևավորված անդորրագիր,

26.2. առևտրի և (կամ) սպասարկման կետի էլեկտրոնային տերմինալով (այսուհետ` ՊՈՍ տերմինալ) կանխիկացման կամ անկանխիկ գործառնության ընթացքում ձևավորված անդորրագիր,

26.3. իմպրինտերով կանխիկացման կամ անկանխիկ գործառնության ընթացքում ձևավորված անդորրագիր,

26.4. ինտերնետում վճարային քարտերի կիրառման դեպքում ապարատածրագրային միջավայրի կողմից անկանխիկ գործառնության ընթացքում ձևավորված անդորրագիր:

27. Հաշվարկային փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ պարտադիր վավերապայմանները`

27.1. հաշվարկային փաստաթղթի համարը,

27.2. հաշվարկային փաստաթղթի կազմման ամսաթիվը,

27.3. ԱԳՄ-ի, ՊՈՍ տերմինալի, իմպրինտերի կամ վճարային քարտի սպասարկման համար նախատեսված ապարատածրագրային այլ միջոցի նույնականացուցիչը,

27.4. գործառնության գումարը,

27.5. գործառնության արժույթը,

27.6. գործառնության տեսակը,

27.7. քարտի վավերապայմանները (անվտանգության կանոններով թույլատրելի չափով),

27.8. քարտապանի ստորագրությունը (թղթային հաշվարկային փաստաթղթի դեպքում),

27.9. գործառնության համար գանձվող կոմիսիոն վճար, որի վերաբերյալ քարտապանը տեղեկացված չէ թողարկողի կողմից սահմանված վճարային քարտերի թողարկման և սպասարկման հիմնական կանոններով (առկայության դեպքում),

27.10. հավաստագրումը հաստատող կոդ (առկայության դեպքում),

27.11. քարտային համակարգի կանոնների համաձայն այլ տվյալներ:

28. Ֆինանսական կազմակերպության կողմից քարտապաններին տրամադրված ՊԻՆ-կոդի և (կամ) անձը նույնականացնող` քարտային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրի կիրառումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ֆինանսական կազմակերպության և հաճախորդի միջև կնքված պայմանագրի համաձայն:

29. Սույն կարգի 27.8 ենթակետում նշված վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե կիրառվում է ՊԻՆ-կոդը կամ անձը նույնականացնող` քարտային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագիր` որը դրվում է (կիրառվում է) գործարքը իրականացնելու պահին:

30. Վճարային քարտերի կիրառման ընթացքում ձևավորված հաշվարկային և այլ փաստաթղթերի կազմման հիմք հանդիսացող վճարումների գրանցամատյանը կամ էլեկտրոնային մատյանը ֆինանսական կազմակերպությունում և (կամ) նրան սպասարկող պրոցեսինգային կազմակերպությունում պահպանվում են առնվազն 3 տարի:

 

ԳԼՈՒԽ 6. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՔԱՐՏԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ/ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ/ՔԱՂՎԱԾՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

31. Թողարկողը քարտապանին տեղեկացնում է վճարային քարտով նախորդ ամսվա ընթացքում կատարված գործառնությունների վերաբերյալ` տրամադրելով նրան հաշվետվություն (այսուհետ` քաղվածք): Քաղվածքի տրամադրման ժամկետը, պայմանները և կարգը սահմանվում են վճարային քարտերի թողարկման և սպասարկման պայմանագրով: Վճարային քարտերի տրամադրման պայմանագրում քաղվածքի տրամադրման ժամկետի բացակայության դեպքում` քաղվածքը տրամադրվում է առնվազն յուրաքանչյուր ամիս:

32. Սույն գլխի դրույթները չեն տարածվում կանխավճարային քարտերով գործառնությունների վրա:

33. Քարտապանին տրամադրվող քաղվածքը պարունակում է`

33.1. քարտի վավերապայմանները (անվտանգության կանոններով թույլատրելի չափով),

33.2. հաշվետու ժամանակաշրջանը,

33.3. հաշվետու ժամանակաշրջանի սկզբում հասանելի գումարը (մնացորդը),

33.4. ըստ յուրաքանչյուր քարտային գործառնության.

33.4.1 գործառնության գումարը,

33.4.2 գործառնության համար գանձվող կոմիսիոն վճարները,

33.4.3 գործառնության տեսակի բնութագիրը,

33.4.4 սպասարկման կետին նույնականացնող տվյալներ,

33.5. հաշվետու ժամանակաշրջանի վերջում հասանելի գումարը,

33.6. քաղվածքը կազմելու ամսաթիվը,

33.7. թողարկողի կողմից սահմանված այլ տվյալներ:

34. Թողարկողը` քարտապանի կողմից քաղվածքում արտացոլված գործառնությունների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում պարտավոր է ընդունել դրանք` քաղվածքի տրամադրման օրվանից առնվազն 30 օրվա ընթացքում, եթե վճարային քարտերի տրամադրման պայմանագրով ավելի երկար ժամկետ սահմանված չէ: Սահմանված ժամանակահատվածում առարկություններ չներկայացնելու դեպքում` այն համարվում է քարտապանի հետ համաձայնեցված:

35. Թողարկողը քարտապանի կողմից ներկայացված առարկությունների ստացման օրվանից 60 օրվա ընթացքում ներկայացնում է հիմնավոր պատասխան, եթե վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագրով ավելի կարճ ժամկետ սահմանված չէ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
31.01.2006
N 39-Ն
Որոշում