040.0284.160306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2006 թվականի N 284-Ն
i
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման 14-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել 2006 թվականի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով Երևան քաղաքում սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում համայնքի ղեկավարին պետության պատվիրակված լիազորության իրականացման տարեկան ծախսերի հետևյալ նորմատիվները`
ա) յուրաքանչյուր սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի հաստիքի հաշվով` 777.0 հազ. դրամ.
բ) յուրաքանչյուր սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետի հաստիքի հաշվով` 444.14 հազ. դրամ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ