(ուժը կորցրել է 11.11.2021 թիվ 1847-Ն որոշում)
i
040.0079.140206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2006 թվականի N 79-Ն
i
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մեկ փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) փորձաքննության կատարման ծառայության նախահաշվային արժեքը որոշվում է որպես փորձաքննության կատարման նորմատիվային ժամածախսի և փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքի արտադրյալ.
բ) սույն կետի «ա» ենթակետին համապատասխան որոշված նախահաշվային արժեքը ներառում է տվյալ փորձաքննության կատարման հետ կապված բոլոր ծախսերը.
գ) զուգահեռ, հաջորդական կամ համալիր փորձաքննության նախահաշվային արժեքը որոշվում է որպես այդ փորձաքննության շրջանակներում կատարված փորձաքննության առանձին տեսակների նախահաշվային արժեքների հանրագումար.
դ) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2006 թվականի փետրվարի 2-ի
N 79-Ն որոշման
ՄԵԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ
._________________________________________________________________________.
|Փորձաքննության տեսակը |Փորձագիտական| Որպես մեկ առանձին փորձաքննություն` |
| |աշխատանքի | գնահատման չափանիշը |
| |նորմատիվային| |
| |ժամածախսը | |
| | (ժամ) | |
|______________________|____________|_____________________________________|
| 1 | 2 | 3 |
|______________________|____________|_____________________________________|
|Ձեռագրաբանական |45 |միևնույն անձի կողմից կատարված |
| | |հետազոտելի տեքստերի և (կամ) |
| | |ստորագրությունների ամբողջությունը |
|______________________|____________|_____________________________________|
|Հեղինակային |45 |յուրաքանչյուր անձի նույնացումը |
|______________________|____________|_____________________________________|
|Փաստաթղթաբանական |60 |յուրաքանչյուր հետազոտելի փաստաթուղթը |
|______________________|____________|_____________________________________|
|Ֆոտոտեխնիկական |90 |յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Դիմանկարային |90 |յուրաքանչյուր հետազոտելի օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Հետքաբանական |45 |հետքերի ամբողջությունը, որոնք |
| | |հետազոտվում են մեկ անձի կամ առարկայի |
| | |կողմից թողնված լինելու կապակցությամբ |
|______________________|____________|_____________________________________|
|Ձգաբանական |60 |դեպքի հանգամանքների մեկ |
| | |ամբողջությունը, ինչպես նաև դեպքի |
| | |հանգամանքների հետազոտության հետ |
| | |անմիջականորեն չկապված, ինքնուրույն, |
| | |նաև մյուսների մաս չկազմող կամ |
| | |մյուսների հետ միևնույն համալիրի մեջ |
| | |չմտնող հետազոտելի յուրաքանչյուր |
| | |օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Պայթյունատեխնիկական |90 |յուրաքանչյուր պայթյունը, ինչպես նաև |
| | |պայթյունի հանգամանքների հետազոտության|
| | |հետ անմիջականորեն չկապված, |
| | |ինքնուրույն, նաև մյուսների մաս |
| | |չկազմող կամ մյուսների հետ միևնույն |
| | |համալիրի մեջ չմտնող հետազոտելի |
| | |յուրաքանչյուր օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Նյութագիտական |60 |յուրաքանչյուր հետքը կամ հետքերի |
| | |համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, |
| | |մյուսների մաս չկազմող հետազոտելի |
| | |յուրաքանչյուր օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Սննդային |60 |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող |
| | |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Տեսաձայնագրառման |120 |մյուսների մաս չկազմող յուրաքանչյուր |
| | |հետազոտելի տեսաձայնագրառումը |
|______________________|____________|_____________________________________|
|Հրդեհատեխնիկական |90 |յուրաքանչյուր հրդեհի ամբողջությունը |
|______________________|____________|_____________________________________|
|Շինարարատեխնիկական |60 |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող |
| | |կամ մյուսների հետ միևնույն համալիրի |
| | |մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր |
| | |օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Ճանապարհատրանսպորտային|30 |յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը|
|պատահարների | | |
|հանգամանքների | | |
|______________________|____________|_____________________________________|
|Տրանսպորտային |90 |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող |
|միջոցների տեխնիկական | |կամ մյուսների հետ միևնույն |
|վիճակի | |տեխնիկական համալիրի մեջ չմտնող |
| | |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Տրանսպորտային |90 |յուրաքանչյուր պատահարի ամբողջությունը|
|հետքաբանական | | |
|______________________|____________|_____________________________________|
|Տնտեսագիտական |180 |վերլուծությունների յուրաքանչյուր |
| | |համալիրը, որի սուբյեկտներն ունեն |
| | |որևէ փոխկապակցվածություն |
|______________________|____________|_____________________________________|
|Ապրանքագիտական |30 |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող |
| | |կամ մյուսների հետ միևնույն համալիրի |
| | |մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր |
| | |օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Համակարգչային - |150 |մյուսների մաս չկազմող հետազոտելի |
|տեխնիկական | |համակարգչային կամ տեղեկատվական |
| | |յուրաքանչյուր օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Մշակութային արժեքների |120 |յուրաքանչյուր հետազոտելի մշակութային |
| | |օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Հոգեբանական |153 |յուրաքանչյուր հետազոտելի անձը, անձի |
| | |հետ կապված նյութերը, առանձին |
| | |հետազոտելի օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Դատաբժշկական |124 |յուրաքանչյուր գործի նյութերի |
| | |ներկայացված ամբողջությունը |
|______________________|____________|_____________________________________|
|Դատաքիմիական |21 |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող |
|(տոքսիկոլոգիական) | |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Կենսաբանական |60 |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող |
|(հողագիտական) | |հետազոտելի յուրաքանչյուր օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Դատագենետիկական |260 |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող |
|(ԴՆԹ-նույնականացման) | |կամ մյուսների հետ միևնույն համալիրի |
| | |մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր |
| | |օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Օդորոլոգիական (այդ |60 |յուրաքանչյուր հետքը կամ հետքերի |
|թվում` մարդու կողմից | |համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, |
|թողնված հոտային | |մյուսների մաս չկազմող հետազոտելի |
|հետքերի) | |յուրաքանչյուր օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Ճարտարագիտատեխնիկական |150 |ինքնուրույն, մյուսների մաս չկազմող |
| | |կամ մյուսների հետ միևնույն համալիրի |
| | |մեջ չմտնող հետազոտելի յուրաքանչյուր |
| | |օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Լինգվիստիկական |153 |յուրաքանչյուր հետքը կամ հետքերի |
| | |համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, |
| | |մյուսների մաս չկազմող հետազոտելի |
| | |յուրաքանչյուր օբյեկտը |
|______________________|____________|_____________________________________|
|Դատաէկոլոգիական |60 |յուրաքանչյուր նմուշը կամ նմուշների |
| | |համալիրը, ինչպես նաև ինքնուրույն, |
| | |մյուսների մաս չկազմող հետազոտելի |
| | |յուրաքանչյուր օբյեկտը |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 09.03.06 թիվ 268-Ն, 04.02.10 թիվ 85-Ն, 23.02.12 թիվ 189-Ն (փոփոխության գործողութույնը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա) որոշումներ)