(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
i
040.2323.300106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2323-Ն
i
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը` ըստ պաշտոնների` համաձայն N 1 հավելվածի.
բ) փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը` համաձայն N 2 հավելվածի.
գ) փրկարարական ծառայության ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը` 10.000 դրամ:
i
2. Փրկարար ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դրույքաչափերը նշանակվում են հանրապետական գործադիր մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դրույքաչափերին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)
i
3. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում փրկարար ծառայողներին և փրկարարի կոչում չունեցող աշխատողներին վճարելու լրավճարներ, հավելավճարներ և տալու պարգևավճարներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով:
(3-րդ կետը փոփ. 21.08.08 թիվ 1042-Ն, 21.10.10 թիվ 1399-Ն, 21.04.11 թիվ 475-Ն, 20.12.12 թիվ 1627-Ն որոշումներ)
i
3.1. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նախատեսված լրավճարների, հավելավճարների վճարումից և պարգևատրումները տալուց հետո տնտեսված գումարները բյուջետային տարվա վերջին օրը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(3.1-րդ կետը լրաց. 21.10.10 թիվ 1399-Ն որոշում)
i
3.2. Փրկարար ծառայության ծառայողների առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ թվաքանակի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում ծառայողներին դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք են ընդունվում սույն որոշման N 1.1 հավելվածով սահմանված մեծությունը և N 2 հավելվածով սահմանված կոչման հավելավճարը:
(3.2-րդ կետը լրաց. 20.12.12 թիվ 1627-Ն, 27.06.13 թիվ 660-Ն որոշումներ)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2323-Ն որոշման
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
(դրամներով)
.___________________________________________________________________.
|NN |Պաշտոնը |Պաշտոնային դրույքաչափերը|
| | |________________________|
| | |Նվազագույն|Առավելագույն |
|___________________________________________________________________|
| I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն |

|1 |Վարչության պետ | | |
| | | 45,000| 113,228|
|___________________________________________________________________|
| II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ |

|2 |Բաժնի պետ | 45,000| 90,476|
|___|______________________________________|__________|_____________|
|3 |Վարչության պետի տեղակալ | 45,000| 90,476|
|___|______________________________________|__________|_____________|
|4 |Տարածքային վարչության պետ | 45,000| 90,476|
|___________________________________________________________________|
| III. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ |

|5 |Տարածքային վարչության պետի տեղակալ | 45,000| 77,116|
|___|______________________________________|__________|_____________|
|6 |Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, | 45,000| 77,116|
| |հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար | | |
|___|______________________________________|__________|_____________|
|7 |Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար | 45,000| 77,116|
|___|______________________________________|__________|_____________|
|8 |Բաժնի պետ | 45,000| 77,116|
|___|______________________________________|__________|_____________|
|9 |Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի | 45,000| 77,116|
| |տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի | | |
| |հրամանատարի տեղակալ | | |
|___|______________________________________|__________|_____________|
|10 |Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի | 45,000| 66,270|
| |տեղակալ | | |
|___|______________________________________|__________|_____________|
|11 |Լաբորատորիայի պետ | 45,000| 66,270|
|___________________________________________________________________|
| IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ |

|12 |Խմբի պետ | 45,000| 59,525|
|___|______________________________________|__________|_____________|
|13 |Ջոկի հրամանատար | 45,000| 59,525|
|___|______________________________________|__________|_____________|
|14 |Ավագ փրկարար | 45,000| 59,525|
|___________________________________________________________________|
| V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ |

|15 |Փրկարար | 45,000| 59,525|
.___________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 19.06.08 թիվ 602-Ն, 29.01.09 թիվ 101-Ն, 07.04.11 թիվ 357-Ն, 20.12.12 թիվ 1627-Ն, 27.06.13 թիվ 660-Ն որոշումներ)
Հավելված N 1.1
i
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2323-Ն որոշման
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
|N N| Պաշտոնը |Դրամական |
|ը/կ| |բավարարման |
| | |հաշվարկման |
| | |մեծությունը|
| | |(դրամ) |
|_____________________________________________________________________|
| I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն |
|_____________________________________________________________________|
|1. |Վարչության պետ | 41,100|
|_____________________________________________________________________|
| II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ |
|_____________________________________________________________________|
|2. |Բաժնի պետ | 38,840|
|___|_____________________________________________________|___________|
|3. |Վարչության պետի տեղակալ | 38,840|
|___|_____________________________________________________|___________|
|4. |Տարածքային վարչության պետ | 38,840|
|_____________________________________________________________________|
| III. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ |
|_____________________________________________________________________|
|5. |Տարածքային վարչության պետի տեղակալ | 36,600|
|___|_____________________________________________________|___________|
|6. |Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ | 36,600|
| |ջոկատի հրամանատար | |
|___|_____________________________________________________|___________|
|7. |Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար | 36,600|
|___|_____________________________________________________|___________|
|8. |Բաժնի պետ | 36,600|
|___|_____________________________________________________|___________|
|9. |Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ| 36,600|
| |հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ | |
|___|_____________________________________________________|___________|
|10.|Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ | 35,000|
|___|_____________________________________________________|___________|
|11.|Լաբորատորիայի պետ | 35,000|
|_____________________________________________________________________|
| IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ |
|_____________________________________________________________________|
|12.|Խմբի պետ | 35,000|
|___|_____________________________________________________|___________|
|13.|Ջոկի հրամանատար | 35,000|
|___|_____________________________________________________|___________|
|14.|Ավագ փրկարար | 35,000|
|_____________________________________________________________________|
| V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ |
|_____________________________________________________________________|
|15.|Փրկարար | 35,000|
._____________________________________________________________________.
(1.1-ին հավելվածը լրաց. 27.06.13 թիվ 660-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 2323-Ն որոշման
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ
.______________________________________________________________________.
|NN |Փրկարարական ծառայության կոչումը |Կոչման հավելավճարները |
| | | (դրամ) |
| | |_______________________|
| | |Նվազագույն|Առավելագույն|
|______________________________________________________________________|
| ա) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ` |
|______________________________________________________________________|
|1 |փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ | 10,100| 13,360|
|___|__________________________________________|__________|____________|
|2 |փրկարարական ծառայության գեներալ-մայոր | 9,320| 12,328|
|______________________________________________________________________|
| բ) փրկարարական ծառայության գլխավոր կոչում` |
|______________________________________________________________________|
|3 |փրկարարական ծառայության գնդապետ | 7,760| 10,265|
|______________________________________________________________________|
| գ) փրկարարական ծառայության ավագ կոչումներ` |
|______________________________________________________________________|
|4 |փրկարարական ծառայության փոխգնդապետ | 7,300| 9,656|
|___|__________________________________________|__________|____________|
|5 |փրկարարական ծառայության մայոր | 6,670| 8,823|
|______________________________________________________________________|
| դ) փրկարարական ծառայության միջին կոչումներ` |
|______________________________________________________________________|
|6 |փրկարարական ծառայության կապիտան | 6,200| 8,201|
|___|__________________________________________|__________|____________|
|7 |փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ | 5,740| 7,593|
|___|__________________________________________|__________|____________|
|8 |փրկարարական ծառայության լեյտենանտ | 4,980| 6,587|
|___|__________________________________________|__________|____________|
|9 |փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ | 4,370| 5,780|
|______________________________________________________________________|
| ե) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ` |
|______________________________________________________________________|
|10 |փրկարարական ծառայության ավագ ենթասպա | 3,580| 4,735|
|___|__________________________________________|__________|____________|
|11 |փրկարարական ծառայության ենթասպա | 3,110| 4,114|
|___|__________________________________________|__________|____________|
|12 |փրկարարական ծառայության ավագ սերժանտ | 2,810| 3,717|
|___|__________________________________________|__________|____________|
|13 |փրկարարական ծառայության սերժանտ | 2,640| 3,492|
|___|__________________________________________|__________|____________|
|14 |փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ | 2,340| 3,095|
|___|__________________________________________|__________|____________|
|15 |փրկարարական ծառայության շարքային | 2,030| 2,685|
.______________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)