Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ, ԻՆՉՊԵՍ Ն ...

19.11.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.2006  -ից մինչեւ   19.11.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 05.10.16 թիվ 272-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

600.0194.291205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         12           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005496

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2005 թվականի N 194-Ն

 

i

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՑԻԿԼՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող, ինչպես նաև համակցված ցիկլով աշխատող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 18.08.06 թիվ 176-Ն որոշում)

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2005 թվականի նոյեմբերի 30-ի

N 194-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՑԻԿԼՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԻՆՔՆԱՎԱՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ

 

Սույն կարգը սահմանում է ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների էլեկտրաէներգետիկական համակարգին միանալու և զուգահեռ աշխատանքի, ինչպես նաև այդ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառման պայմանները:

 

1. Կարգում օգտագործված հիմնական հասկացությունները

 

i

    Արտադրող`              էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության

                           լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

    Բաշխող`                էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա

                           ունեցող իրավաբանական անձ.

    Հաղորդող`              էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման

                           լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

    Հաշվարկային տարի`      հաշվարկային ժամանակահատված, որն սկսվում է տվյալ

                           տարվա ապրիլի 1-ի ժամը 0.00-ին և ավարտվում

                           հաջորդ տարվա մարտի 31-ի ժամը 24.00-ին.

    Պայմանագիր`            էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մատակարար -

                           սպառող (ինքնավար արտադրող) պայմանագիր.

    Հաշվարկային ամիս`      Պայմանագրով ամրագրված հաշվարկային

                           ժամանակահատված.

    Սահմանազատման կետ`     էլեկտրակայանքների հաշվեկշռային պատկանելության

                           սահման.

Վերականգնվող

էներգառեսուրսներ

օգտագործող, ինչպես

նաև համակցված ցիկլով

աշխատող ինքնավար

արտադրող

(Ինքնավար արտադրող)`  սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական

էներգիա արտադրող իրավաբանական անձ.

Միկրոէլեկտրակայան

(այսուհետև` ՄիկրոԷԿ)` մինչև 150 կՎտ տեղակայված հզորություն

ունեցող էլեկտրակայան:

 

(1-ին կետը փոփ. 18.08.06 թիվ 176-Ն որոշում)

 

2. Ընդհանուր դրույթներ

 

2.1 Ինքնավար արտադրողը էլեկտրաէներգետիկական համակարգին միանալու և զուգահեռ աշխատելու համար դիմում է Բաշխողին` ստանալու միացման տեխնիկական պայմանները:

2.2 Արտադրողի կամ Հաղորդողի սեփականությունը հանդիսացող էլեկտրական ցանցին միանալու տեխնիկական պայման ստանալու դեպքում Ինքնավար արտադրողը դիմում է նաև նրանց` ստանալու լրացուցիչ տեխնիկական պայմաններ:

 

3. Ինքնավար արտադրողի ՄիկրոԷԿ-ի էլեկտրաէներգետիկական համակարգի հետ

զուգահեռ աշխատանքը

 

3.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքն ապահովելու համար Ինքնավար արտադրողը պարտավոր է`

ա) էլեկտրաէներգետիկական համակարգին միացումն իրականացնել ներկայացրած տեխնիկական պայմանների համաձայն,

բ) ունենալ Բաշխողի հետ կնքված Պայմանագիր:

3.2 Էլեկտրաէներգետիկական համակարգի հետ ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքը կարող է իրականացվել հետևյալ տարբերակներով.

ա) Ինքնավար արտադրողի սպառման ցանցը և ՄիկրոԷԿ-ը միացած են էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրականապես մեկ կետում.

բ) Ինքնավար արտադրողի սպառման ցանցը և ՄիկրոԷԿ-ը միացած են էլեկտրաէներգետիկական համակարգին մեկ համայնքի կամ հարակից համայնքների տարածքում գտնվող տարբեր կետերում:

3.3 Բաշխողը Ինքնավար արտադրողին միացման տեխնիկական պայմանները տրամադրելու դեպքում այդ մասին տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետև` Հանձնաժողով)` հաշվառման նպատակով:

3.4 Ինքնավար արտադրողի և Բաշխողի պարտավորությունները` կապված ՄիկրոԷԿ-ի աշխատանքի ռեժիմների և անվտանգության ապահովման հետ, սահմանվում են Պայմանագրով:

 

4. Էլեկտրական էներգիայի հաշվառումը և հաշվեկշռային հաշվարկը

 

4.1 Էլեկտրաէներգետիկական համակարգի և ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքի ընթացքում էլեկտրաէներգիայի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերով:

4.2 Էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը տեղադրվում են Սահմանազատման կետերում և պետք է ապահովեն էլեկտրաէներգետիկական համակարգի և ՄիկրոԷԿ-ի զուգահեռ աշխատանքի ընթացքում տեղի ունեցող էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հաշվառումը:

4.3 Ինքնավար արտադրողի ՄիկրոԷԿ-ի և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ընթացքում հաշվառված էլեկտրական էներգիայի հաշվարկն իրականացվում է հետևյալ պայմաններով.

ա) Հաշվարկային ամսվա ավարտից հետո Ինքնավար արտադրողի և Բաշխողի միջև իրականացվում է էլեկտրական էներգիայի հաշվեկշռային հաշվարկ.

բ) հաշվեկշռային հաշվարկը կատարվում է Պայմանագրով սահմանված ժամկետում.

գ) Ինքնավար արտադրողը և Բաշխողը Հաշվարկային տարին սկսում են էլեկտրական

էներգիայի զրոյական հաշվեկշռով:

4.4 Տվյալ Հաշվարկային ամսվա համար էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը (WՀկշ) հաշվարկվում է`

ա) սույն կարգի 3.2 կետի ա) ենթակետում նշված դեպքում` հետևյալ բանաձևով.

 

WՀկշ = W ԱՑ - W ԲՑ - W Դ,

 

որտեղ`

W ԱՑ - Ինքնավար արտադրողի ցանց մուտք գործած էլեկտրական էներգիան է,

W ԲՑ - էլեկտրաէներգետիկական համակարգ մուտք գործած էլեկտրական էներգիան է,

W Դ - նախորդ Հաշվարկային ամսվա հաշվեկշռային հաշվարկի արդյունքում դեբետագրված էլեկտրական էներգիան է.

բ) սույն կարգի 3.2 կետի բ) ենթակետում սահմանված դեպքում` հետևյալ բանաձևով.

 

WՀկշ = W ԱՑ - W ԲՑ(1 - k) - W Դ

 

որտեղ`

k - ն գործակից է, որը հաշվի է առնում էլեկտրաէներգիայի կորուստները բաշխման ցանցում և հավասար է 0,08 -ի:

4.5 Տվյալ Հաշվարկային ամսվա համար հաշվեկշռային հաշվարկի արդյունքում`

ա) եթե էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը` WՀկշ -ն, ունի դրական նշան, ապա այն (WՀկշ) Ինքնավար արտադրողի կողմից ենթակա է վճարման,

բ) եթե էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը` WՀկշ -ն, ունի բացասական նշան, ապա այն (WՀկշ) ենթակա է դեբետագրման` հաջորդ Հաշվարկային ամսվա հաշվեկշռային հաշվարկում հաշվի առնելու համար:

Հաշվարկային տարվա վերջին Հաշվարկային ամսվա համար, երբ հաշվեկշռային հաշվարկի արդյունքում WՀկշ-ն ունի բացասական նշան, այն զրոյացվում է (դուրս է գրվում):

 

5. Վճարման կարգը

 

5.1 Սույն կարգի 4.5 կետի ա) ենթակետի համաձայն հաշվարկված էլեկտրաէներգիայի դիմաց Ինքնավար արտադրողը վճարում է Հանձնաժողովի կողմից Բաշխողի համար սահմանված սակագնով: Վճարման կարգը սահմանվում է Պայմանագրով:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.11.2005
N 194-Ն
Որոշում