(ուժը կորցրել է 02.12.10 թիվ 1698-Ն որոշում)
i
040.2301.190106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 2301-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն գործատուների կողմից տարեկան հաշվետվության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 06.07.07 թիվ 886-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հոկտեմբերի 6-ի
N 2301-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է գործատուների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն տարեկան հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման կարգը:
2. Գործատուն իր գտնվելու վայրի Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության տարածքային կենտրոն (այսուհետ` տեսչություն) է ներկայացնում հաշվետվություն (համաձայն ձևի), աշխատողների թվի, աշխատավարձի չափի, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին:
Գործատուն հաշվետվության մեջ նշում է նաև իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), կազմակերպական-իրավական ձևը, պետական ռեգիստրում գրանցման համարը, ամսաթիվը, գործունեության հիմնական տեսակը (ոլորտը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
Հաշվետվությունը պետք է ներկայացվի տպագիր կամ ընթեռնելի ձեռագրով:
3. Հաշվետվությունը կազմվում է յուրաքանչյուր տարվա համար և տեսչություն է ներկայացվում մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:
4. Հաշվետվությունն ստորագրում է գործատուն կամ նրա ներկայացուցիչը: Հաշվետվությունը կնքվում է գործատուի կնիքով (առկայության դեպքում):
5. Հաշվետվությունը ներկայացվում է առձեռն կամ փոստով` պատվիրված նամակով: Փոստով առաքման դեպքում առաքման օր է համարվում փոստով առաքման մասին կտրոնի վրա նշված ժամկետը, իսկ առձեռն ներկայացվելու դեպքում` տեսչություն մուտքագրվելու օրը:
6. Տեսչության կողմից ընդունվող հաշվետվությունները գրանցվում են դրանց ստացումից անմիջապես հետո` տեսչության պետի կողմից հաստատված և կնքված հաշվետվությունների գրանցամատյանում, որտեղ գրառվում են`
ա) հաշվետվությունը ներկայացրած գործատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը).
բ) հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը:
7. Աղյուսակի 1-ին տողում լրացվում են յուրաքանչյուր ամսում աշխատողների միջին ցուցակային թիվը և դրանց միջին տարեկանը` համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումներ» N 43-Ն որոշմամբ հաստատված հավելվածի:
8. Աղյուսակի 2-րդ տողում լրացվում են աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները` համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի «Աշխատանքի վիճակագրության վերաբերյալ մեթոդական ցուցումներ» N 43-Ն որոշմամբ հաստատված հավելվածի:
9. Դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների թիվը հաշվարկվում է ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի` համապատասխան ակտն ընդունելու պահից:
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՀՀ աշխատանքի պետական տեսչության
________________ տարածքային կենտրոն
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԻ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐՈՒՄ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ
Ներկայացնում է ___________________________________________________________
Կազմակերպման-իրավական ձևը _______________________________________________
Պետական ռեգիստրում գրանցման համարը ________, ամսաթիվը ___ _________ ______
ՀՎՀՀ ______________________
Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունում հաշվետվության գրանցման համարը _________________, ամսաթիվը ___ _________ ______
Գործունեության հիմնական տեսակը (ոլորտը) __________________________________
Գտնվելու վայրը ___________________________________________________________
Հեռախոսահամարը ___________________________________________________________
.______________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տա-|Ըստ ամիսների |
|անվանումը |րե-|______________________________________________________|
| |կան|հուն-|փե-|մ|ապ-|մա-|հու-|հու-|օ- |սեպ-|հոկ-|նո- |դեկ-|
| | |վար |տր-|ա|րիլ|յիս|նիս |լիս |գոս-|տեմ-|տեմ-|յեմ-|տեմ-|
| | | |վար|ր| | | | |տոս |բեր |բեր |բեր |բեր |
| | | | |տ| | | | | | | | | |
|___________|___|_____|___|_|___|___|____|____|____|____|____|____|____|
|Ա | Բ | 1 |2 |3| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|___________|___|_____|___|_|___|___|____|____|____|____|____|____|____|
|1. | | | | | | | | | | | | | |
|Աշխատողների| | | | | | | | | | | | | |
|թիվը | | | | | | | | | | | | | |
|___________|___|_____|___|_|___|___|____|____|____|____|____|____|____|
|2. | | | | | | | | | | | | | |
|Աշխատավարձ | | | | | | | | | | | | | |
|___________|___|_____|___|_|___|___|____|____|____|____|____|____|____|
|3. Դժբախտ | | | | | | | | | | | | | |
|դեպքերի | | | | | | | | | | | | | |
|թիվը | | | | | | | | | | | | | |
|___________|___|_____|___|_|___|___|____|____|____|____|____|____|____|
|4. Մաս- | | | | | | | | | | | | | |
|նագիտական | | | | | | | | | | | | | |
|հիվանդութ- | | | | | | | | | | | | | |
|յունների | | | | | | | | | | | | | |
|թիվը | | | | | | | | | | | | | |
.______________________________________________________________________.
Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը ____ ___________ 200 թ.
ՏՆՕՐԵՆ (անհատ ձեռնարկատեր) ___________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.