041.0046.240106
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունվարի 2006 թվականի N 46-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 19-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 19-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա. Թումանյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի
նախագահ) (համաձայնությամբ)
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ն. Դավիդյան - ՀՀ առողջապահության նախարար
Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Ա. Գյուրջյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Կ. Նազարյան - Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և
լիազոր դեսպան
Հ. Դաշտոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Մերձավոր և Միջին արևելքի վարչության Իրանի բաժնի
վարիչ (պատասխանատու քարտուղար)»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ