(ուժը կորցրել է 01.01.11թ` 04.10.10 թիվ 33-Ն որոշում)
i
603.0021.281105
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 11 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60305438
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2005 թվականի N 21-Ն
i
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Ապրանքաշրջանառության ծավալի մասին» ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշումը:
(որոշումը փոփ. 23.03.07 թիվ 06-Ն որոշում)
Հավելված
i
«Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2005 թվականի նոյեմբերի 7-ի
թիվ 21-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Առևտրի շրջանառության մասին» Ձև թիվ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով (տարվա սկզբից հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար) և հաշվետու ամսվա համար:
4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է ապրանքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:
7. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:
8. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:
9. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
10. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում`
1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
2) ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,
5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:
11. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Տող 110-ը` առևտրի շրջանառությունը, ներառում է տող 115` մանրածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 47), տող 120` մեծածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 46), 125` ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուր և նորոգում (ծածկագիր 45), (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ) (հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 03.06.2009 թ., թիվ 372-Ն հրամանով, գրանցված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` 01.07.2009 թ. (պետ. գրանցման թիվ` 10309238) և հրապարակված Հայաստանի Հանրապետության Գերատեսչական նորմատիվ ակտերի 16.07.2009 թ. թիվ 22(340)1 տեղեկագրում):
13. Տող 115-ը ներառում է նոր և գործածված, անձնական օգտագործման կամ կենցաղային ապրանքների վերավաճառքը (վաճառք առանց ձևափոխման) մասնագիտացված և ոչ մասնագիտացված խանութներում, տաղավարներում, կրպակներում, հանրախանութներում, ինտերնետով կամ փոստով պատվերներ ընդունող կազմակերպությունների, փողոցում առևտուր իրականացնող վաճառողների, սպառողական կոոպերատիվների, աճուրդով վաճառք կազմակերպող կազմակերպությունների և այլնի միջոցով: Մանրածախ առևտուրը ընդգրկում է նաև ապրանքների մշակման տարբեր գործողությունները` կշռածրարումը, տեսակավորումը, չափազատումը, փաթեթավորումը, որոնց արդյունքում չեն փոխում ապրանքների հիմնական հատկությունները: Այստեղ ներառվում է նաև մանրածախ առևտրի բնագավառում գործող միջնորդների, ինչպես նաև աճուրդային կազմակերպությունների գործունեությունը:
1) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
2) Տող 115.1 -ը ներառում է ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում, ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում:
14. Տող 120 -ը ներառում է նոր և գործածված ապրանքների վաճառքը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են վերը նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից:
1) Ցուցանիշը ներառում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված մեծածախ առևտուրը:
2) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մեծածախ առևտուրը:
3) Տող 120.1 -ը ներառում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների մեծածախ առևտուրը, ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:
4) Տող 120.2 -ը ներառում է էլեկտրոնային լամպերի և սարքերի, կիսահաղորդչային սարքերի, միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների, տպասխեմաների մեծածախ առևտուրը, հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ առևտուրը:
5) Տող 120.3 -ը ներառում է բջջային հեռախոսների մեծածախ առևտուրը:
6) Տող 120.4 -ը ներառում է չգրառված ձայնա- և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուրը:
15. Տող 125-ը ներառում է ավտոմեքենաների, ներառյալ բեռնատարներն ու ավտոքարշակները, և մոտոցիկլների հետ կապված գործունեության բոլոր տեսակները (բացառությամբ դրանց արտադրությունը և վարձակալության հանձնումը), նոր և օգտագործված ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտուրը, նորոգումը և տեխնիկական սպասարկումը, ավտոմեքենաների և մոտոցիկլների պահեստամասերի և պարագաների մեծածախ և մանրածախ առևտուրը: Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված աճուրդների կազմակերպող և ինտերնետի միջոցով մեծածախ առևտուրն իրականացնող հանձնակատար գործակալների գործունեությունը: Այն ներառում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների լվացումը, փայլեցումը և այլն:
1) Տող 125.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների (շտապ օգնության, միկրոավտոբուսները և այլ 3,5 տ չգերազանցող քաշով ավտոմեքենաները) մեծածախ և մեծածախ առևտուրը, նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների` բեռնատար մեքենաների, քարշակների, կիսակցանքների, «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների մեծածախ և մանրածախ առևտուր, ամենագնաց ավտոմեքենաների (3,5 տ գերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը:
2) Տող 125.2-ը ներառում է ավտոմեքենաների մանրակների, հանգույցների, պահեստամասերի, պիտույքների և պարագաների, այդ թվում` ռետինե դողերը և օդախցիկները, մարտկոցների, էլեկտրական մասերը և սարքավորանքը, մեծածախ և մանրածախ առևտուրը:
3) Տող 125.3-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը (եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ): Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների վերասարքավորումը սեղմված բնական նավթային գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար:
4) Տող 125.4-ը ներառում է մոտոցիկլների, ներառյալ մոպեդները, մեծածախ և մանրածախ առևտուրը, մոտոցիկլների մասերի և պարագաների առևտուրը, առևտուրը փոստով իրականացնող կազմակերպությունների գործունեությունը, մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:
16. Սյունակ 5-ը ներառում է`հաշվետու ժամանակաշրջանի հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը), հաշվարկված` վաճառքի ընթացիկ գներով:
17. Սյունակ 6-ը աշխատողների միջին ցուցակային թվաքանակը` տարեսկզբից մինչև հաշվետու ամիսը ներառյալ, հաշվարկվում է տվյալ տարվա ամիսների աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակների հանրագումարը հաշվետու ժամանակաշրջանի ամիսների (տարեսկզբից) թվին բաժանելու միջոցով: Աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակը` հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների ցուցակային թվաքանակի գումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների միջին ցուցակային թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելու միջոցով: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են միայն առևտրի ոլորտում զբաղված աշխատողները և վարչական աշխատողները:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված |
|կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի |
|կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» |
|և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. |
|հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը |
|հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
._____________________________________________________________________.
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ ______________________________________________________________________.
Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| |ներկայացման ժամկետը`|
.______________________|_________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |Իրավաբանական անձինք, |մինչև հաշվետու |
|ծառայության Երևան |հիմնարկները, անհատ |ժամանակաշրջանին |
|քաղաքի և մարզային |ձեռնարկատերերը |հաջորդող ամսվա 5-ը |
|գործակալություններ | | |
|(տարածքային բաժին) | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ով է ներկայացնում _____________________________ | ՁԵՎ ԹԻՎ 2-ԿՇ |
| (անվանումը) | 1 - ԱՌԵՎՏՈՒՐ |
| | (ամսական) |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ | |
| | «Հաստատված է» |
|_______________________________________________ | Հայաստանի |
| | Հանրապետության |
|Գտնվելու վայրը ________________________________ | վիճակագրության |
| | պետական խորհրդի |
|_____________________________ I_I_I_I_I | 2005 թվականի |
| (փոստային դասիչ)| նոյեմբերի 07-ի |
|Մարզը______________ Համայնքը __________________ | թիվ 21-Ն որոշմամբ|
| | |
|Ինտերնետային կայքէջը __________________________ | |
| | |
|Պետական ռեգիստրում I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I | |
|գրանցման համարը | |
|Նույնականացման I_I_I_I_I_I_I_I_I | |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |____________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել \|/ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և |____________________|
|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
|լրացվում են Հայաստանի Հանրապետության | |
|արդարադատության նախարարության իրավաբանական |Մարզը I_I_I |
|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից | |
|տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
հունվար - _______________ 20 ___ թ.
(տարեսկզբից աճողական կարգով)
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի |Տողի |Հաշվետու |Նախորդ տարվա|Ապրան-|Աշխատողների|
|անվանումը |համա-|ժամանակաշրջա|համապատասխան|քային |միջին |
| |րը |նում |ժամանակաշրջա|մնա- |ցուցակային |
| | | |նում |ցորդ, |թվաքանակը |
| | |____________|____________|հազար |տարեսկզբից,|
| | |տարվա |հաշ- |տարվա |հաշ- |դրամ |մարդ |
| | |սկզբից|վետու|սկզբից|վետու| | |
| | | |ամիս | |ամիս | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|Առևտրի | 110 | | | | | | |
|շրջանառությունը, | | | | | | | |
|ընդամենը, (առանց | | | | | | | |
|ավելացված արժեքի | | | | | | | |
|հարկի), (115, 120,| | | | | | | |
|125 տողերի | | | | | | | |
|գումարը), հազար | | | | | | | |
|դրամ | | | | | | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|այդ թվում` | 115 | | | | | | |
|Մանրածախ առևտուր, | | | | | | | |
|բացի | | | | | | | |
|ավտոմեքենաների և | | | | | | | |
|մոտոցիկլների | | | | | | | |
|առևտրից, ընդամենը| | | | | | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|որից` շարժիչային |115.1| | | | | | |
|վառելիքի մանրածախ | | | | | | | |
|առևտուր | | | | | | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|Մեծածախ առևտուր, | 120 | | | | | | |
|բացի | | | | | | | |
|ավտոմեքենաների և | | | | | | | |
|մոտոցիկլների | | | | | | | |
|առևտրից, ընդամենը| | | | | | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|որից` |120.1| | | | | | |
|համակարգիչների, | | | | | | | |
|ծայրամասային | | | | | | | |
|սարքվածքների և | | | | | | | |
|ծրագրային | | | | | | | |
|ապահովման մեծածախ | | | | | | | |
|առևտուր | | | | | | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|էլեկտրոնային և |120.2| | | | | | |
|հեռահաղորդակցութ- | | | | | | | |
|յան սարքավորանքի | | | | | | | |
|և դրանց մասերի | | | | | | | |
|մեծածախ առևտուր | | | | | | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|բջջային |120.3| | | | | | |
|հեռախոսների | | | | | | | |
|մեծածախ առևտուր | | | | | | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|էլեկտրոնային |120.4| | | | | | |
|չգրառված կրիչների | | | | | | | |
|մեծածախ առևտուր | | | | | | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|Ավտոմեքենաների և | 125 | | | | | | |
|մոտոցիկլների | | | | | | | |
|մեծածախ ու | | | | | | | |
|մանրածախ առևտուր | | | | | | | |
|և նորոգում, | | | | | | | |
|ընդամենը | | | | | | | |
|(125.1-125.4 | | | | | | | |
|տողերի գումարը) | | | | | | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|այդ թվում` |125.1| | | | | | |
|ավտոմեքենաների | | | | | | | |
|առևտուր | | | | | | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|ավտոմեքենաների |125.2| | | | | | |
|մասերի և | | | | | | | |
|պարագաների | | | | | | | |
|առևտուր | | | | | | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|ավտոմեքենաների |125.3| | | | | | |
|տեխնիկական | | | | | | | |
|սպասարկում և | | | | | | | |
|նորոգում | | | | | | | |
|__________________|_____|______|_____|______|_____|______|___________|
|մոտոցիկլների, |125.4| | | | | | |
|դրանց մասերի ու | | | | | | | |
|պարագաների | | | | | | | |
|առևտուր, | | | | | | | |
|տեխնիկական | | | | | | | |
|սպասարկում և | | | | | | | |
|նորոգում | | | | | | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար ______________________ ______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող ______________________ ______________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
______________________ «__» __________20____թ.
(Հեռախոսահամար(ներ) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _____________@___________
(հավելվածը փոփ. 27.10.09 թիվ 32-Ն որոշում)