041.1027.291205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 1027-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 804-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 804-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
i
միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Կ. Սարգսյանին: Այդ կապակցությամբ որոշման 1-ին կետը լրացնել «Կ. Սարգսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ