Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.2172.241205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2005 թվականի N 2172-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Գուգարքի Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գուգարքի Գեո» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել`

ա) «Գուգարքի Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 39001 հազ. դրամ,

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 7801 հազ. դրամ:

1.3. «Գուգարքի Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 5561 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 636 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 114 հազ. դրամ,

երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 1927 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքեր` 2009 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 219 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 656 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

1.4. «Գուգարքի Գեո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված` 237147 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ,

դ) անավարտ շինարարության կառուցման ավարտի ժամկետը:

1.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

2.1. «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված N 10 լցավորման կայանի գույքը (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ), այդ թվում` 102 քառ. մետր մակերեսով շինությունը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Անտոն Լազարյանին (անձնագիր` AC 0542225) (այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել`

ա) որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը` իր կադաստրային արժեքով,

բ) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 6397 հազ. դրամ,

գ) գույքի վաճառքի գինը` 400 հազ. դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի և հողի կադաստրային գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) 2 տարվա ընթացքում կատարել առնվազն 1900 հազ. դրամի չափով ներդրում.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 14400 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Դավիթ Անհաղթի 23 հասցեում գտնվող շենքից «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 368.6 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Սամասու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (քաղ. Գյումրի, Տերյան 98ա, բն. 19) (այսուհետ` գնորդ):

3.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը 2005 թվականի հուլիսի 28-ի դրությամբ` 1651 հազ. դրամ.

բ) գույքի վաճառքի գինը` 3500 հազ. դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) 3 տարվա ընթացքում կատարել ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր` հետևյալ համամասնությամբ`

առաջին տարում` 5 մլն դրամի չափով ներդրում և 20 աշխատատեղ` առնվազն 30 հազ. դրամ աշխատավարձով,

երկրորդ տարում` 6 մլն դրամի չափով ներդրում և 22 աշխատատեղ` առնվազն 35 հազ. դրամ աշխատավարձով,

երրորդ տարում` 7 մլն դրամի չափով ներդրում և 25 աշխատատեղ` առնվազն 38 հազ. դրամ աշխատավարձով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 116400 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) տարածքն առնվազն 3 տարի ժամկետով` անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի 29 հասցեում գտնվող (այժմ գործող նոտարական գրասենյակ) ոչ բնակելի 90 քառ. մետր տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռոզա Սահակյանին (անձնագիր` AC 0269008, տրված` 005-ի կողմից) և Գայանե Ազարյանին (անձնագիր` AB 0461441, տրված` 001-ի կողմից) (այսուհետ` գնորդ)` որպես ընդհանուր բաժնային սեփականություն` հավասար բաժիններով:

4.2. Սահմանել`

ա) գույքի` շուկայական մեթոդով անկախ գնահատող կազմակերպության կողմից գնահատված արժեքը` 35876 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 4050 հազ. դրամ:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) տարածքն օգտագործել միայն նոտարական գործունեության իրականացման և այլ իրավական ծառայությունների մատուցման համար.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 45000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինության` 3 տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել հոլանդական աճուրդով:

5.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) հոլանդական աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը և նվազագույն շեմը սահմանել սույն որոշման հավելվածի ցանկին համապատասխան.

բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

գ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

դ) աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (համաձայն սույն որոշման հավելվածի ցանկի), ինչպես նաև` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 24-ի

N 2172-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ 3 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը|Գույքի |Գույքի |Նվազա-|Գույքի   |Թողարկման|Շահագործ-|

|ը/կ|                |գնահատ-|մեկնար-|գույն |արժեքի   |տարեթիվը |ման      |

|   |                |ված    |կային  |շեմը  |որոշման  |         |տարեթիվը |

|   |                |արժեքը |գինը   |      |հետ      |         |         |

|   |                |(հազ.  |(հազ.  |      |կապված   |         |         |

|   |                |դրամ)  |դրամ)  |      |վճարը`   |         |         |

|   |                |       |       |      |ներառյալ |         |         |

|   |                |       |       |      |ավելացված|         |         |

|   |                |       |       |      |արժեքի   |         |         |

|   |                |       |       |      |հարկը    |         |         |

|   |                |       |       |      |(դրամ)   |         |         |

|___|________________|_______|_______|______|_________|_________|_________|

|1. |Ավտոմեքենա      |1857.7 |1858   |465   |64829    |09.1994թ.|09.1995թ.|

|   |«ԳԱԶ-31029»     |       |       |      |         |         |         |

|___|________________|_______|_______|______|_________|_________|_________|

|2. |Ավտոմեքենա      |540    |540    |135   |19440    |05.1995թ.|05.1995թ.|

|   |«ԳԱԶ-31029»     |       |       |      |         |         |         |

|___|________________|_______|_______|______|_________|_________|_________|

|3. |Ավտոմեքենա      |1960.9 |1961   |491   |68290    |1996 թ.  |01.1998թ.|

|   |«ԳԱԶԵԼ-322100»  |       |       |      |         |         |         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2005
N 2172-Ն
Որոշում