Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ, ...

 

 

040.2170.241205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2005 թվականի N 2170-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1590-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 665-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել`

ա) «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 134742 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 13475 հազ. դրամ:

1.3. «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 8013 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 88 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 5036 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 2297 հազ. դրամ,

պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 592 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

1.4. «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 361920 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

1.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

2.1. 143150 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 78457 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Արարատ» մոր և մանկան առողջարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 4867 բաժնետոմսերը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին (այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գինը` 6670 հազ. դրամ:

2.3. «Արարատ» մոր և մանկան առողջարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 2120 հազ. դրամ, այդ թվում`

առևտրային կրեդիտորական պարտքեր` 1920 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 40 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 160 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

2.4. «Արարատ» մոր և մանկան առողջարան» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) ապահովել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ «Արարատ» մոր և մանկան առողջարան» փակ բաժնետիրական ընկերության ունեցած 156085,45 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ պարտքի պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը,

բ) 2 տարվա ընթացքում կատարել 35 մլն դրամի չափով ներդրում:

2.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

i

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության` Երևան քաղաքի Կարապետ ՈՒլնեցու 31 հասցեում գտնվող շենքի առաջին մասնաշենքի նկուղային, երրորդ, հինգերորդ և վեցերորդ հարկերից 2851,76 քառ. մետր (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «ՏԿԻ» տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (քաղ. Երևան, Փափազյան փող., 2-րդ նրբ., տուն 131) (այսուհետ գնորդ):

3.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը 2005 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ` 64070 հազ. դրամ.

բ) գույքի վաճառքի գինը` 32035 հազ. դրամ.

գ) որ գնորդին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսների գումարին` արտահայտված կոտորակով.

դ) որ գնորդը պարտավոր է հողամասի` իր բաժնի արժեքը վճարել կադաստրային արժեքով:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) 2 տարվա ընթացքում կատարել 30 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 768840 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև` գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) տարածքն առնվազն 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտին:

3.4. Վճարումները կատարել 6-ամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ ընդհանուր բաժնային սեփականության հողամասի` իր բաժնի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

(3-րդ կետը փոփ. 05.10.06 թիվ 1784-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 1590-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 2.1-ին կետը «բաց բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2.2-րդ կետի «ա» ենթակետը:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 5.1-ին կետում «քաղաքացի» բառը փոխարինել «անհատ ձեռնարկատեր» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2005
N 2170-Ն
Որոշում