Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄ ...

 

 

050.0387.141205

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»         12           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005466

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2005 թվականի N 387-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների կողմից աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար արտարժույթով վճարումների իրականացման» կարգը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի հուլիսի 29-ի

թիվ 387-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների կողմից աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար արտարժույթով վճարումների իրականացման դեպքերն ու կարգը:

1. Սույն կարգում օգտագործվող տերմիններն ու հասկացությունները համապատասխանում են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տերմիններին և հասկացություններին:

2. Սույն կարգի իմաստով «միջազգային կազմակերպության» հասկացությունը համապատասխանում է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ընդունվել է 2000 թվականի հուլիսի 28-ի ՀՕ-85) 2-րդ հոդվածի 3-րդ մասում տրված սահմանմանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների կողմից ռեզիդենտ ֆիզիկական անձանց աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատավարձի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով, եթե համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ կնքված միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների կողմից ռեզիդենտներին աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով նախատեսված վճարումները կարող են իրականացվել արտարժույթով` անկանխիկ ձևով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
29.07.2005
N 387-Ն
Որոշում